Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Տարիներ առաջ Հայաստանը կազմում էր մի մասը ԽՍՀՄ կոչվող գերհզոր պետության: Բայց Հայաստանի պատմությունը դրանից շատ  ավելի վաղ  է սկսվել և շարունակվում է: Ըստ Աստվածաշնչի` դրախտը  գտնվել է Հայաստանում: Նոյն առաջինն էր, որ փրկվելով ջրհեղեղից`  ոտք դրեց պատմական Հայաստանի հողի  վրա: Հայաստանն առաջին  երկիրն էր, որ  ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական  կրոն: Հայաստանն  այսօր  անկախ երկիր է և պատրաստ է ողջունել  յուրաքանչյուրին, ով  ցանկություն ունի աշխատելու,  ստեղծագործելու  և զարգանալու: Որպես Հայաստանի քաղաքացի և իրավաբան, ես ինձ հպարտ եմ զգում և  պատասխանատու  երկրիս համար: Լեվ Գրուպ իրավա-տնտեսական միավորման անունից ես երաշխավորում եմ,  որ մենք միշտ  պատրաստ ենք մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ:


Աստված օրհնի մեր ընտանիքները, Հայաստանը և ողջ աշխարհը:

Գլխավոր տնօրեն` Լևոն Բաղդասարյան