| |
Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ավետիք Ավետիքյանի ընդդեմ Լուսինե Քոչարյանի, ներգրավմամբ երրորդ անձ ՀՀ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության մարմնի <<երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
I
1.Դատավարական նախապատմությունը
Ավետիք Ավետիքյանի հայցադիմումն ընդդեմ Լուսինե Քոչարյանի` <<երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջի մասին>>, ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մխիթարյանի 22.06.2009թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն գործը նախապատրաստվել է դատաքննության: ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը ներգրավվել է գործի քննությանը որպես երրորդ անձ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով պատասխանող Լուսինե Քոչարյանը փաստացի բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում, հայցվոր կողմի միջնորդությամբ գործի քննությանը նախապես ներգրրավված երրորդ անձ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը փոխարինվել է պատշաճ երրորդ անձով և գործի քննությանը որպես երրորդ անձ ներգրավվել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել:
Երրորդ անձ ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը դատարան է ներկայացրել եզրակացություն:
Հակընդդեմ հայց չի հարուցվել:
2.Հայցվորի դիրքորոշումը
Հայցվորը հատնել է, որ իր և պատասխանող Լուսինե Քոչարյանի ամուսնությունը լուծվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. սեպտեմբերի 26-ի գործ թիվ ԵԱՔԴ 1407/02/08 վճռով: Վճռվել է, որ իրենց երեխան`Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը, պետք է ապրի մոր` Լուսինե Քոչարյանի հետ: Վճռով սահմանվել է երեխայի տեսակցության կարգ` իրեն թույլատրվել է հանդիպել և շփվել երեխայի հետ շաբաթական մեկ օր` շաբաթ օրը` ժամը 15.00-ից մինչև 20.00-ն:
2008թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով իր վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թ. սեպտեմբերի 26-ի թիվ ԵԱՔԴ 1407/02/08 վճռի դեմ, որոշեց հաստատել իր և Լուսինե Քոչարյանի միջև 02.12.2008թ. կնքված հաշտության համաձայնությունը, համաձայն որի` ինքն իր անչափահաս որդու` Հովհաննես Ավետիքյանի հետ պետք է տեսակցի յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17.30-ից մինչև 20.30-ը և կիրակի` ժամը 10.00-ից մինչև 13.00-ն:
Ինքը սահմանված կարգի համաձայն, մշտապես տեսակցել է որդու հետ: Իրենց միջև ձևավորված հարաբերությունները ջերմ են և հարազատական, երեխան ցանկություն ունի իր հետ ավելի հաճախ հանդիպելու, սակայն մայրը խոչընդոտում է դրան: Իր խորին համոզմամբ իր և երեխայի հանդիպումների օրերի և ժամերի ավելացումը երեխայի վրա բարենպաստ ազդեցություն կունենա: Իր և երեխայի միջև տեսակցություններն ավելացնելու վերաբերյալ դիմումով դիմել է Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովին, որն էլ համապատասխան ուսումնասիրություններ կատարելով` 27.05.2009թ. թիվ 100 որոշմամբ ավելացրել է իր և երեխայի` Հովհաննես Ավետիքյանի ունեցած տեսակցության օրերի քանակը ևս երկուսով` յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ ժամը 17.30-ից մինչև 20.30-ը:
ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Կուբանյանի 22.05.09թ. թիվ 25/03-Ա-316/353 գրությանը ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի տնօրեն Ա.Մ.Մինասյանը 22.05.09թ. թիվ 01-14/824 գրությամբ հայտնել է, որ երեխան` Հովհաննես Ավետիքյանը, կոնսուլտացիայի է ենթարկվել բժշկական կենտրոնի մակական հոգեբուժական դիսպանսերում 18.05.09թ. և նրա մոտ ախտորոշվել է <<զարգացման ընդհանուր / պերվազիվ/ խանգարում` աուտիզմ>>: Վերջինս բնորոշ է երեխայի սոցիալական շփման բացակայությունը կամ խիստ սահմանափակումը, որի արդյունքում տուժում են հաղորդակցության, խոսքի և իմացական զարգացման ոլորտները:
Նշանակվել է համալիր վերականգնողական բուժում: Վերականգնողական միջոցառումները հիմնականում ուղղված են սոցիալական շփման ընդլայնմանը և սոցիալական ճիշտ փոխհարաբերությունների ձևավորմանը:
Ըստ բժշկական կենտրոնի տնօրենի գրության` երեխայի շփման ընդլայնումը, այդ թվում հոր, հարազատների և հասակակիցների հետ, ոչ միայն հակացուցված չէ, այլև`ցանկալի է:
Ակնհայտ է, որ երեխայի շփումների ընդլայնման անհրաժեշտության փաստը /բժշկական տեսանկյունից/ մինչ այդ իրեն հայտնի չէր և ՀՀ վերաքննիչ դատարանում չէր կարող ներկայացնել, ինչը գործի լուծման համար էական նշանակություն ունի և բխում է երեխայի շահերից:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու /որքան դա հնարավոր է/, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին:
Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք: Նույն օրենսգրքի 42 հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ավելին, նույն օրենսգրքի 51 հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին:
Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան և բարոյական զարգացման մասին:
Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:
Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով իր` ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարման հնարավորությունը, որը բխում է երեխայի շահերից, երխայի կապվածությունն իր հետ, ինչպես նաև երեխայի նկատմամբ նշանակված համալիր վերականգնողական բուժման արդյունավետությունից ելնելով, խնդրել է 1.հայցադիմումն ընդունել վարույթ: 2.Ավելացնել արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2-ով, այն է` թույլատրել իրեն տեսակցելու որդու հետ շաբաթական 4 օր հաճախականությամբ /երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17.30-ից մինչև 20.30-ը և կիրակի` ժամը 10.00-ից մինչև 13.00-ն/:
Դատաքննության ընթացքում հայցվորը և հայցվորի ներկայացուցիչը պնդեցին հայցը և խնդրեցին ավելացնել իր երեխայի հետ արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2-ով, այն է` թույլատրել հայցվորին տեսակցելու որդու հետ շաբաթական 4 օր հաճախականությամբ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17.30-ից մինչև 20.30-ը և կիրակի` ժամը 10.00-ից մինչև 13.00-ն:
3.Պատասխանողների դիրքորոշումը
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել, հայտնելով, որ գտնում է պահանջն անհիմն է և դատարանի վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության 91 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտմամբ:
Այսպես, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 09.12.2008թ. թիվ ԵԱՔԴ1407/02/08 օրինական ուժ ստացած որոշմամբ /գործում առկա է/ հաստատվել է Լուսինե Քոչարյանի և Ավետիք Ավետիքյանի հաշտության համաձայնությունը: Ըստ այդ համաձայնության` Ավետիք Ավետիքյանն իրավունք է ստացել տեսակցելու իր անչափահաս որդի Հովհաննես Ավետիքյանի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17.30-ից մինչև 20.30-ը և կիրակի`ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն:
Չնայած նշված հանգամանքին, Ա.Ավետիքյանը դատավարական օրենքի խախտմամբ կրկին դիմել է ընդհանուր իրավասության դատարան և կրկին պահանջում է երեխայի հետ տեսակցելու լրացուցիչ հնարավորություն:
Ուստի գտնում է, որ սույն պարագայում գործը վարույթ ընդունելիս դատարանը պետք է առաջնորդվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն հայցադիմումը վարույթ ընդունելու մերժելու հիմքերից մեկն է` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճիռը:
Բացի նշվածից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածը սահմանում է գործի վարույթի կարճման հիմքերը: Մասնավորապես, նշված նորմի առաջին պարբերության 2-րդ կետը սահմանել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա դատարանի`օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում գործի վարույթը ենթակա է կարճման:
Դատաքննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչն առարկեց հայցի դեմ, պնդեց հայցադիմումի պատասխանում նշված հանգամանքները, ավելացնելով, որ Ավետիք Ավետիքյանի հայցադիմումն ընդդեմ Լուսինե Քոչարյանի վարույթ է ընդունել նաև ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ պատասխանող Լուսինե Քոչարյանի հաշվառման վայրը գտնվում է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի տարածքում, միարժամանակ հայտնելով, որ Լուսինե Քոչարյանը, իրոք, փաստացի բնակվում է ք.Երևան, Վահագնի թաղ., Հրազդան փ, 22 մենատուն հասցեում:
Խնդրեց հայցը մերժել:
4.Երրորդ անձի դիրքորոշումը
Երրորդ անձ ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը եզրակացություն է ներկայացրել դատարան, հայտնելով, որ <<աշխատակազմի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարվել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզվել է, որ անչափահասի ծնողներ Ավետիք Ավետիքյանը և Լուսինե Քոչարյանն ամուսնալուծված են, երեխան բնակվում է մոր հետ, իսկ հայրը շաբաթական երկու անգամ երեքական ժամով տեսակցում է որդուն:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ անչափահաս Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի մանկական հոգեբուժական դիսպանսերում ախտորոշվել է զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում` աուտիզմ և համալիր վերականգնողական միջոցառումներն ուղղված են սոցիալական շփման ընդլայնմանը և սոցիալական ճիշտ փոխհարաբերությունների ձևավորմանը:
Հաշվի առնելով վերոգրյալ ախտորոշումը և ելնելով անչափահասի շահերից, հանձնաժողովը չի առարկում Ավետիք Ավետիքյանի և իր անչափահաս որդու միջև շփման ավելացմանը>>:
Դատաքննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցիչը չառարկեց հայցի դեմ, ներկայացնելով ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձությունը մարմինը եզրակացությունը, միարժամանակ նշելով, որ հոգաբարձության և խնամակալության մարմնի աշխատակիները գնացել են պատասխանողի փաստացի բնակության վայր` ք.Երևան Վահագնի թաղ., Հրազդան փող., թիվ 22 մենատուն, և անձամբ կատարել Հովհաննես Ավետիքի Ավետիքյանի կյանքի հետազոտություն, ինչի հիման վրա էլ կազմվել է դատարան ներկայացված եզրակացությունը:
II
1.Գործի փաստերը
-Հովհաննես Ավետիքի Ավետիքյանի` ծնված 15.11.2005թ., ծնողներն են` հայրը` Ավետիք Ավետիքյանը, մայրը` Լուսինե Քոչարյանը /հիմք` Հովհաննես Ավետիքի Ավետիքյանի ծննդյան վկայականի պատճենը` թիվ ԱԱ 044403, դատական նիստի արձանագրություն/:
-Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը բնակվում է մոր` Լուսինե Քոչարյանի հետ:
- Լուսինե Քոչարյանը փաստացի բնակվում է ք.Երևան Վահագնի թաղ., Հրազդան փող., թիվ 22 մենատուն հասցեում /հիմք`դատական նիստի արձանագրություն/:
-Համաձայն ՀՀ Երևանի <<Նոր Նորք>> համայնքի թիվ 13 մանկապարտեզի ՀՈԱԿ-ի 30.05.2009թ. գրության` Նոր Նորք թիվ 13 մանկապարտեզ 11.06.09թ-ից հաճախում է Հովհաննես Ավետիքի Ավետիքյան անունով երեխա: Հաճախումները մշտապես են, առանց ընդհատումների /հիմք` ՀՀ Երևանի <<Նոր Նորք>> համայնքի թիվ 13 մանկապարտեզ ՀԱՈԿ-ի 30.05.2009թ. գրությունը/:
-Համաձայն ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 22.05.09թ. թիվ 01-14/824 գրության` Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը, ծնված 2005թ., կոնսուլտացիայի է ենթարկվել <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի մանկական հոգեբուժական դիսպանսերում 18.05.02009թ. մանկական հոգեբույժ Կ.Լյուլեջյանի կողմից: Ախտորոշվել է <<Զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում` աուտիզմ>>: Վերջինիս բնորոշ է երեխայի սոցիալական շփման բացակայությունը կամ խիստ սահմանափակումը, որի արդյունքում տուժում են հաղորդակցության/խոսքի և իմացական զարգացման ոլորտները: Նշանակվել է համալիր վերականգնողական բուժում, որը ներառում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի և էրգոթերապիստի մասնակցություն: Վերականգնողական միջոցառումները հիմնականում ուղղված են սոցիալական շփման ընդլայնմանը և սոցիալական ճիշտ փոխհարաբերությունների ձևավորմանը: Երեխայի շփման ընդլայնումը, այդ թվում` հոր, հարազտների և հասակակիցների հետ, ոչ միայն հակացուցված չէ, այլև ցանկալի է /հիմք` ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 22.05.09թ. թիվ 01-14/824 գրությունը>>:
-ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2008թ. թիվ ԵԱՔԴ/1407/02/08 որոշմամբ, ըստ հայցի Լուսինե Քոչարյանի ընդդեմ Ավետիք Ավետիքյանի` ամուսնալուծության, երեխայի խնամակալության և բնակության իրավունքի պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ավետիք Ավետիքյանի ընդդեմ Լուսինե Քոչարյանի երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, որոշել է <<1. հաստատել կողմերի միջև 02.12.2008թ կնքված հաշտության համաձայնությունը, հետևյալ բովանդակությամբ`
<<02 դեկտեմբերի 2008թ. ք.Երևան
Մենք` Ավետիք Ավետիքյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը, որը գործում է լիազորագրի շրջանակներում, մի կողմից, և Լուսինե Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը, որը գործում է լիազորագրի հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
5. Սույն հաշտության համաձայնությամբ կողմերը հայտարարում են միմյանցից որևէ պահանջների բացակայության մասին` կապված տեսակցության կարգի հետ, և համաձայնվում են, որ Ավետիք Ավետիքյանն իրավունք է ստանում տեսակցելու իր անչափահաս որդի Հովհաննես Ավետիքյանի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17:30-ից մինչև 20:30-ն և կիրակի` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը:
6. Տեսակցության կարգ է սահմանվում այն, որ Ավետիք Ավետիքյանը սահմանված ժամին Լուսինե Քոչարյանից վերցնում է Հովհաննես Ավետիքյանին և վերադարձնում սահմանված ժամին....>>:
2.Կիրառելի իրավունքը
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41, 42, 54 հոդվածները, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48, 91 հոդվածը:
3.Իրավական խնդիր
Արդյոք ենթական չէ ավելացման Ավետիք Ավետիքյանի` իր երխայի հետ արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2 օրով` հայցվորի կողմից դատարան ներկայացված ապացույցների պարագայում:
4.Վերլուծություն
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42 հոդվածի 1-ին մասի` երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա: Ծնողների առանձին /ընդ որում`տարբեր պետություններում/ ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:
Նույն օրենսգրքի 54 հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:
Տվյալ պարագայում դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննվել է թիվ ԵԱՔԴ/1407/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Քոչարյանի ընդդեմ Ավետիք Ավետիքյանի` ամուսնալուծության, երեխայի խնամակալության և բնակության իրավունքի պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ավետիք Ավետիքյանի ընդդեմ Լուսինե Քոչարյանի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, և 09.12.2008թ. թիվ ԵԱՔԴ/1407/02/08 որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է <<1. հաստատել կողմերի միջև 02.12.2008թ. կնքված հաշտության համաձայնությունը, հետևյալ բովանդակությամբ`
<<02 դեկտեմբերի 2008թ. ք.Երևան
Մենք Ավետիք Ավետիքյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը, որը գործում է լիազորագրի շրջանակներում, մի կողմից, և Լուսինե Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը, որը գործում է լիազորագրի հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
5. Սույն հաշտության համաձայնությամբ կողմերը հայտարարում են միմյանցից որևէ պահանջների բացակայության մասին` կապված տեսակցության կարգի հետ, և համաձայնվում են, որ Ավետիք Ավետիքյանն իրավունք է ստանում տեսակցելու իր անչափահաս որդի Հովհաննես Ավետիքյանի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17:30-ից մինչև 20:30-ն և կիրակի` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը:
6. Տեսակցության կարգ է սահմանվում այն, որ Ավետիք Ավետիքյանը սահմանված ժամին Լուսինե Քոչարյանից վերցնում է Հովաննես Ավետիքյանին և վերադարձնում սահմանված ժամին:....>>:
Հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է ավելացնել իր երեխայի հետ արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2 օրով, այն է` թույլատրել հայցվորին տեսակցելու որդու հետ շաբաթական 4 օր հաճախականությամբ /երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17:30-ից մինչև 20:30-ը, և կիրակի` ժամը 10:00-ից մինչև 13:00-ն/, քանի որ երեխան` Հովհաննես Ավետիքյանը, ոնսուլտացիայի է ենթակկվել ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի մանկական հոգեբուժական դիսպանսերում 18.05.09թ. և նրա մոտ ախտորոշվել է <<զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում աուտիզմ>>, ինչի պարագայում երեխայի շփման ընդլայնումը, այդ թվում հոր, հարազատների և հասակակիցների հետ, ոչ միայն հակացուցված չէ, այլև` ցանկալի է:
Ակնհայտ է, որ երեխայի մոտ զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում աուտիզմ ախտորոշման և այդ կապակցությամբ երեխայի շփումների ընդլայնմանը անհրաժեշտության փաստը / բժշկական տեսանկյունից/ մինչ այդ իրեն հայտնի չի եղել և ՀՀ վերաքննիչ դատարանում չէր կարող ներկայացնել, ինչը գործի լուծման համար էական նշանակություն ունի և բխում է երեխայի շահերից:
Տվյալ պարագայում դատարանն արձանագրում է, որ համաձայն ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 22.05.09թ. թիվ 01-14/824 գրության` Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը, ծնված 2005թ., կոնսուլտացիայի է ենթարկվել <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ԲԿ-ի մանկական հոգեբուժական դիսպանսերում 18.05.2009թ. մանկական հոգեբույժ Կ.Լյուլեջյանի կողմից: Ախտորոշվել է <<Զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում`աուտիզմ>>: Վերջինիս բնորոշ է երեխայի սոցիալական շփման բացակայությունը կամ խիստ սահմանափակումը, որի արդյունքում տուժում են հաղորդակցության/խոսքի և իմացական զարգացման ոլորտները: Նշանակվել է համալիր վերականգնողական բուժում, որը ներառում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի և էրգոթերապիստի մասնակցություն: Վերականգնողական միջոցառումները հիմնականում ուղղված են սոցիալական շփման ընդլայնմանը և սոցիալական փոխհարաբերությունների ձևավորմանը: Երեխայի շփման ընդլայնումը, այդ թվում` հոր, հարազատների և հասակակիցների հետ, ոչ միայն հակացուցված չէ, այլև ցանկալի է /հիմք` ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 22.05.09թ. թիվ 01-14/824 գրությունը/:
Հիմք ընդունելով ՀՀ Երևանի <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 22.05.09թ. թիվ 01-14/824 գրության բովանդակությունը, ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձությանը մարմնի կողմից տրված եզրակացությունը և ելնելով անչափահաս Հովհաննես Ավետիքի Ավետիքյանի շահերից, դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է ավելացնել Ավետիք Ավետիքյանի տեսակցության օրերն իր որդու` Հովհաննես Ավետիքյանի հետ, քանի որ այն լինելու է ի նպաստ երեխայի:
Իսկ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41 հոդվածի 2-րդ պարբերության` երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիաժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:
Միևնույն ժամանակ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հովհաննես Ավետիքի Ավետիքյանը 11.06.09-ից հաճախում է Նոր Նորքի թիվ 13 մանկապարտեզ, հաճախումները մշտապես են, առանց ընդհատումների /հիմք` ՀՀ Երևանի <<Նոր Նորք>> համայնքի թիվ 13 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի 30.05.2009թ. գրությունը/, ինչպես նաև կողմերի բացատրությունները, գտնում է, որ պետք է թույլատրել հայցվորին տեսակցելու որդու հետ շաբաթական 4 օր հաճախականությամբ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17:30-ից մինչև 20:30- ը, և կիրակի օրը` ժամը 10:00-ից մինչև 13:00-ն:
Անդրադառնալով պատասխանող կողմի փաստարկին առ այն, որ Ավետիք Ավետիքյանի հայցադիմումն ընդդեմ Լուսինե Քոչարյանի` <<երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջի մասին>>, վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ, քանի որ Լուսինե Քոչարյանի հաշվառման հասցեն գտնվում է այլ համայնքում, դատարանը գտնում է, որ այն անհիմն է` հետևյալ պաճառաբանությամբ.
Տվյալ պարագայում դատարանն արձանագրում է, որ դատական նիստերի ընթացքում երրորդ անձի ներկայացուցիչը հայտնեց, որ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգեբարձության մարմնի ներկայացուցիչը եղել է պատասխանող Լուսինե Քոչարյանի փաստացի բնակության` ք. Երևան, Վահագնի թաղ., Հրազդանի փ., 22 մենատուն հասցեում գտնվող տանը և զրուցել վերջինիս հետ: Պատասխանող Լուսինե Քոչարյանի` ք. Երևան, Վահագնի թաղ., Հրազդանի փ., 22 մենատուն հասցեում բնակվելու հանգամանքը դատաքննության ժամանակ հավաստվեց նաև պատասխանող Լուսինե Քոչարյանի ներկայացուցչի կողմից:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82 հոդվածի` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության / գտնվելու/ վայրի դատարան:
Վերոնշյալ իրավանորմը չի պարունակում որևէ դրույթ այն մասին, որ հայցը պետք է հարուցվի պատասխանողի հաշվառման վայրի դատարան, այլ նախատեսում է, որ հայցը հարուցվում է պատասխանողի բնակության /գտնվելու/ վայրի դատարան:
Իսկ համաձայն <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ պատասխանող կողմի փաստարկն առ այն, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ, սոսկ հայտարարություն է և որևէ կերպ հիմնավորված չէ:
Ինչ վերաբերում է պատասխանող կողմի փաստարկներին առ այն, որ նրա պահանջն անհիմն է և դատարանի վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտմամբ, և որ սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ կետի համաձայն ենթակա է կարճման, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 09.12.2008 թ. թիվ ԵԱՔԴ1407/02/08 օրինական ուժի ստացած որոշմամբ հաստատվել է Լուսինե Քոչարյանի և Ավետիք Ավետիքյանի հաշտության համաձայնությունը: Ըստ այդ համաձայնության`Ավետիք Ավետիքյանն իրավունք է ստացել տեսակցելու իր անչափահաս որդի Հովհաննես Ավետիքյանի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17.30-ից մինչև 20.30-ը և կիրակի ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն: Այսինքն, առկա է դատարանի` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա դատարանն արձանագրում է, որ պատասխանող կողմը դատարան չներկայացրեց որևէ ապացույց առ այն, որ առկա է դատարանի` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին մինույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Մինչդեռ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք էապացուցի իր վկայակոչած փաստերը:
Ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության 91 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այնպես էլ 109 հոդվածի 2-րդ կետի կիրառելիությունը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Տվյալ պարագայում, դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից որպես դատարանի` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության ապացույց դատարան է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2008թ. թիվ ԵԱՔԴ/1407/02/08 որոշումը, որը կայացվել է քաղաքացիական գործով Լուսինե Քոչարյանի ընդդեմ Ավետիք Ավետիքյանի` ամուսնալուծության, երեխայի խնամակալության և բնակության իրավունքի պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ավետիք Ավետիքյանի ընդդեմ Լուսինե Քոչարյանի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, այսինքն, դատարանն արձանագրում է, որ հակընդեմ հայցի առարկան եղել է` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջը, մինչդեռ սույն քաղաքացիական գործով հայցի առարկան այլ է, տվյալ դեպքում հայցի առարկան` երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջն է, ինչի պարագայում Ավետիք Ավետիքյանի ընդդեմ Լուսինե Քոչարյանի` <<երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջի մասին>> հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 2-րդ կետի հիմքով:
Բացի դրանից դատարանն արձանագրում է նաև, որ սույն քաղաքացիական գործով այլ են այն հիքերը, որոնց վրա կառուցված է հայցվորի պահանջը` հայցի առարկան, և որոնց գնահատմանն է ուղղված դատարանի կողմից կայացվելիք վճիռը: Սույն քաղաքացիական գործով հայցի առարկայի հիմքում դրված է այն հանգամանքը, որ անչափահաս Հովհաննես Ավետիքի Ավետիքյանի մոտ <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի մանկական հոգեբուժական դիսպանսերում 18.05.2009թ. մանկական հոգեբույժ Կ.Լյուլեջյանի կողմից ախտորոշվել է <<զարգացման ընդհանուր /պերվազիվ/ խանգարում`աուտիզմ>>, ինչի պարագայում վերականգնողական միջոցառումները հիմնականում ուղղված են սոցիալական շփման ընդլայնմանը և սոցիալական փոխհարաբերությունների ձևավորմանը և երեխայի շփման ընդլայնումը, այդ թվում `հոր, հարազատների և հասակակիցների հետ, ոչ միայն հակացուցված չէ, այլև ցանկալի է, ինչպիսի հիմքով վեճի վերաբերյալ դատարան չի ներկայացվել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, այսինքն չկա նաև վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, որոնք նախատեսված են քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքերը սահմանող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածով:
Ուստի վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ պատասխանող կողմի հայտարարությունները որևէ ապացույցով չհիմնավորվեցին:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջը` իր երեխայի հետ արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2 օրով ավելացնելու մասին, ենթակա է բավարարման:
Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ օր-ի 130-132 հոդվածներով դատարանը,
ՎՃՌԵՑ
Ավետիք Ավետիքյանի հայցն ընդդեմ Լուսինե Քոչարյանի, ներգրավմամբ երրորդ անձ ՀՀ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի <<Երեխայի տեսակցության օրերի ավելացման պահանջի մասին>> բավարարել:
Ավելացնել Ավետիք Ավետիքյանի` իր երեխայի հետ արդեն ունեցած տեսակցության օրերը ևս 2 օրով այն է`Ավետիք Ավետիքյանին յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 17.30-ից մինչև 20.30-ը ևս թույլատրել իր որդու` Հովհաննես Ավետիքյանի հետ տեսակցություն:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով`պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հհ վերաքննիչ քաղաքացիական դատարան`հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ |
|