| |
Դատարանում, դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի /անձնագիր` ..../, Քամելյա Խաչիկի Թովմասյանի /անձնագիր` ..../, Ռուզան Էդուարդի Թովմասյանի /անձնագիր` ..../, Արմինե Էդուարդի Թովմասյանի ընդդեմ <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
Երևանի քաղաքացիական դատարանի 22.09.2008թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի, Արմինե Էդուարդի Թովմասյանի հայցն ընդդեմ <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի>> պետական ոչ առևտրային կազմակերպության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու և բնակարանում բնակվելու համար վճարված վարձավճարի բռնագանձման պահանջների մասին:
Նույն դատարանը 13.11.2008թ. որոշմամբ բավարարելով պատասխանողի միջնորդությունը <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությանը ներգրավել է որպես երկրորդ պատասխանող:
Համաձայն ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-44-Ն) 15 հոդվածի 2-րդ կետի` նշված քաղաքացիական գործը փոխանցվել է Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որը 24.03.2009թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Հայցվորներ Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը և Արմինե Էդուարդի Թովմասյանի ներկայացուցիչ Ռուզան Էդուարդի Թովմասյանը քաղաքացիական գործի նախապատրաստական փուլում միջնորդությամբ նվազեցրել են հայցապահանջը, հայտնելով, որ հաշվի առնելով, որ պատասխանողներից <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորություն է հայտնել կատարելու անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցում, հրաժարվել են պատասխանող <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ ներկայացված պահանջից և հայցել <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ հայցվորների բռնագանձել 15.257.050,0 դրամ, որպես սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարի, ինչպես նաև բռնագանձել այդ գումարի` 15.257.050 դրամի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան, որոնք պետք է հաշվարկվեն կետանցի օրվանից` 12.07.2007թ. մինչև 12.05.2009թ. և շարունակել մինչև պարտավորության դադարման օրը:
Դատարանի 03.06.2009թ. որոշմամբ պատասխանող <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը հեռացվել է գործի վարույթից:
09.06.2009թ. գործի քննության ընթացքում կողմերը ներկայացրեցին հաշտության համաձայնագիր:
Դատարանը հիմք ընդունելով, որ հայցվորները հրաժարվել են <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացված պահանջից, գտավ, որ քաղաքացիական գործի վարույթն այդ մասով ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածով, 109 հոդվածի 6-րդ, 7-րդ, 110, 130-132 հոդվածներով դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հաստատել կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը հետևյալ բառացի շարադրանքով.
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ք. Երևան 09.06.2009թ.
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵՔԴ0910/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի, Արմինե Էդուարդի Թովմասյանի ընդդեմ <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական ոչ առևտրային կազմակերպության, <<ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳ>> փակ բաժնետիրական ընկերության` անշարժ գույքի նկատմամբ փոխհատուցման գումար վճարելուն պարտավորեցնելու և բնակարանում բնակվելու համար վճարված վարձավճարի բռնագանձման պահանջի մասին:
Կողմերս, ցուցաբերելով բարի կամք և օգտվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ընձեռած հնարավորությունից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիականա դատավարության օրենսգրքի 33, 109 հոդվածներով, կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Մենք, Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս ու Արմինե Էդուարդի Թովմասյանս և Պատասխանող` <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը եկանք համաձայնության այն մասին, որ Պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15 (տասնհինգ) բանկային օրվա ընթացքում վճարել Հայցվորներին Բնակարանի համար որպես փոխհատուցում` 13.267.000,0 (տասներեք միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև դրան հաշվեգրվող պարգևավճար` տասնհինգ տոկոսի չափով, որը կազմում է 1.990.050 (մեկ միլիոն ինը հարյուր իննսուն հազար հիսուն) ՀՀ դրամ: Ընդհանուր վճարման ենթակա փոխհատուցման գումարը կազմում է 15.257.050 (տասնհինգ միլիոն երկու հարյուր հիսունյոթ հազար հիսուն) ՀՀ դրամ:
2. Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանս ու Արմինե Էդուարդի Թովմասյանս հրաժարվում ենք Բնակարանի սեփականության իրավունքից, իսկ Պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերում սեփականության իրավունք այդ Բնակարանի նկատմամբ` սույն համաձայնագիրը հաստատող դատական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
3. Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս և Արմինե Էդուարդի Թովմասյանս հրաժարվում ենք սույն քաղաքացիական գործով ներկայացված մեր հայցապահանջներից:
4. Սույն համաձայնության կատարման պահից Հայցվորներս` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանս, Քամելյա Խաչիկի Թովմասյանս, Ռուզան Էդուարդի Թովմասյանս և Արմինե Էդուարդի Թովմասյանս որևէ պահանջ չունենք և չենք ներկայացնի <<ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳ>> փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ:
5. Սույն համաձայնության կնքմամբ Կողմերը հրաժարվում են սույն քաղաքացիական գործը վերաքննության կարգով բողոքարկելու իրենց իրավունքից:
6. Սույն համաձայնությունը ենթակա է կատարման Կողմերի կողմից, իսկ եթե սույն համաձայնության պայմանները չեն կատարվի, ապա այն կկատարվի ԴԱՀԿ-ի միջոցով` օրենքով սահմանված կարգով: <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը կրելու է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջով նախատեսված տոկոսների վճարման պարտավորություն, ինչը շարունակվելու է մինչև պարտավորության ամբողջական դադարման օրը:
7. Կողմերիս հայտնի է սույն համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:
Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի
Քամելյա Խաչիկի Թովմասյանի
Ռուզան Էդուարդի Թովմասյանի
Ներկայացուցիչ` /ստորագրություն/ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արմինե Էդուարդի Թովմասյանի
Ներկայացուցիչ` /ստորագրություն/ ՌՈՒԶԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Պատասխանող` <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության
Ներկայացուցիչ` /ստորագրություն/ ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թիվ ԵՔԴ 0910/02/08 քաղաքացիական գործի վարույթն ամբողջությամբ կարճել:
Պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 305.141 դրամի չափով պետական տուրք:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
ԴԱՏԱՎՈՐ`
Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԳՈՐԾ-ԵՔԴ 0910/02/08
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
24.06.2009թ. ք. Երևան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Թադևոսյանս, քննության առնելով թիվ ԵՔԴ-0910/02/08 քաղաքացիական գործով պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. վճռում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ ըստ հաշտության համաձայնության 1-ին կետի պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերությունը պետք է վճարի հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի, Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի բնակարանի համար փոխհատուցում 13.267.000 դրամ: Սակայն թուրիմացաբար հաշտության համաձայնությունում չի արտացոլվել, որ հայցվորների բնակարանը դա նրանց սեփականությունը հանդիսացող Երևանի Տերյան փողոցի 13 շենքի 2 բնակարանն է, ինչը դուրս է մնացել նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. վճռով հաստատված հաշտության համաձայնությունում: Խնդրել է ուղղել վրիպակը` վճռի <<Հաշտության համաձայնություն>> մաս 1-ին կետի <<Հայցվորների Բնակարանի>> բառերի փոխարեն գրել <<Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի սեփականությունը հանդիսացող ք. Երևան Տերյան փող. 13 շենք թիվ 12 բնակարանի /այսուհետ Բնակարան/>> բառերը:
Ուսումնասիրելով թիվ ԵՔԴ-0910/02/08 քաղաքացիական գործով նյութերը, 12.06.2009թ. վճիռը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանը, որ վրիպակի ուղղումը չի փոփոխում վճռի բովանդակությունը, գտա, որ պատասխանող <<Դվին Հոլդինգ>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը ենթակա է բավարարման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143, 144, 145 հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 12.06.2009թ. թիվ ԵՔԴ-0910/02/08 վճռի <<Վճռեց>> մասում <<Հաշտության համաձայնություն>> մասի 1-ի կետի <<Հայցվորների Բնակարանի>> բառերի փոխարեն կարդալ <<Հայցվորներ` Էդուարդ Հովհաննեսի Թովմասյանի, Քամելյա Խաչիկի Թովմասյանի (ըստ անշարժ գույքի սեփականության 29.09.2006թ.-ի թիվ 2044001 վկայականի Կամելի Խաչիկի Թովմասյան), Ռուզան Էդուարդի Թովմասյանի ու Արմինե Էդուարդի Թովմասյանի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Տերյան փող. 13 շենք թիվ 12 բնակարանի /այսուհետ Բնակարան/>> բառերը:
Որոշումը կարող է բողոքարկվել:
ԴԱՏԱՎՈՐ`
Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
|