Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ հա. ԵԿԴ/3164/02/09
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հետևյալ կազմով`

11.05.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.Մելքումյանի
քարտուղարությամբ` Ա.Գալիկյանի
Հայցվորի ներկայացուցիչ` Ս.Գրիգորյանի
/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

Պատասխանողների ներկայացուցիչ`

Ա.Ումրշատյան

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Բուչախչյանի (անձնագիր՝…) ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի (անձնագիր՝…), Էդիկ Եղիազարյանի (անձնագիր՝…) և Քնարիկ Մարգարյանի (անձնագիր՝…)՝ 33.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և դրան հաշվեգրվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին.

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց



Գործի դատավարական նախապատմությունը.



Սամվել Բուչախչյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի՝ խնդրելով պատասխանողներից իր օգտին համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան հաշվեգրվող տոկոսների գումարը՝ ըստ 25.11.2009 թվականի դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի՝ 386.29 ՀՀ դրամի՝ 12.747.570 դրամի, որոնք պետք է հաշվարկվեն կետանցի օրվանից՝ 10.05.2009 թվականից մինչև պարտավորության ամբողջությամբ դադարման օրը։
ՀՀ Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.12.2009 թվականի որոշմամբ վերոգրյալ հայցադիմումը վերադարձվել է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը մերժելու հիմքով։
18.12.2010 թվականին կրկին նշված հայցադիմումը ներկայացվել է դատարան՝ գործով նախապես վճարման ենթակա պետական տուրքի մի մասը վճարված տեսքով, որը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.12.2009 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
Նույն օրը դատարանի որոշմամբ հետաձգվել է պետական տուրքի չվճարված մասի վճարումը և որոշվել է այդ հարցը լուծել վճռով, իսկ դատարանի մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։
Քանի որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, ուստի դատարանը 15.04.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակել է դատաքննության։
Գործի դատաքննությունն ավարտվել է 2010 թվականի ապրիլի 27-ին և 2010 թվականի մայիսի 11-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

 

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը.



Դատարան ներկայացված հայցադիմումով Սամվել Բուչախչյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջը, հայտնել է, որ 16.04.2009 թվականին իր՝ Սամվել Բուչախչյանի կողմից պատասխանողներ Քնարիկ Մարգարյանին, Ասպրամ Եղիազարյանին և Էդիկ Եղիազարյանին է տրվել 33.000 ԱՍՆ դոլար գումար՝ որպես փոխառություն, որը համապարտության կարգով վերջիններիս կողմից պետք է վերադարձվեր մինչև 10.05.2009 թվականը, որի վերաբերյալ պատասխանողների կողմից գրվել է պարտավորագիր, որով հաստատվում է իրենց գումարի փոխանցումը և իրենց կողմից գումարի ստացման փաստը, գումարի վերադարձման պարտավորությունը, ինչպես նաև այդ գումարի վերադարձման պարտավորության վերջնաժամկետը։
Հայցվորը նշել է, որ պատասխանողների կողմից հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ չի կատարվել իրենց կողմից ստանձնած պարտավորությունը և չի վերադարձվել ստացված գումարը, որի արդյունքում իրեն պատճառվել է նյութական վնաս։
Հայցվորը նշել է, որ գործով էական նշանակություն ունեցող փաստեր են համարվում պատասխանողների կողմից գրված պարտավորագիրը, պատասխանողներին գումարի փոխանցման փաստը, պատասխանողների կողմից գումարի ստացման փաստը, պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունը՝ գումար վերադարձնելու համար, ինչպես նաև ստացված գումարը վերադարձնելու ստանձնած պարտավորության վերջնաժամկետը, ուստի վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին մասը, 347 և 408 հոդվածները, ինչպես նաև 411 հոդվածի 1-ին մասը՝ հայցվոր Սամվել Բուչախչյանը նշել է, որ պատասխանողների կողմից պարտավորության չկատարման օր է հանդիսացել պարտավորագրով սահմանված վերջնաժամկետը՝ 10.05.2009 թվականը, հետևաբար, պատասխանողներից ենթակա է բռնագանձման նաև տրված գումարին հաշվեգրվող տոկոսներ՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված դրույքաչափի, որի հաշվարկման սկիզբն է 10.05.2009 թվականը և ենթակա է հաշվեգրման և բռնագանձման
մինչև պարտավորության ամբողջական դադարման օրը։
Վերոգրյալների հիման վրա հայցվոր Սամվել Բուչախչյանը դատարանից խնդրել է պատասխանողներ Էդիկ Եղիազարյանից, Ասպրամ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հայցվորի օգտին համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան հաշվեգրվող տոկոսների գումարը՝ ըստ 25.11.2009 թվականի դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի՝ 386.29 ՀՀ դրամի՝ 12.747.570 դրամի, որոնք պետք է հաշվարկվեն կետանցի օրվանից՝ 10.05.2009 թվականից մինչև պարտավորության ամբողջությամբ դադարման օրը։
Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Սեյրան Գրիգորյանը պնդել և հրապարակել է հայցադիմումը՝ դատարանից խնդրելով այն ամբողջությամբ բավարարել, իսկ հայցադիմումի պատասխանի դեմ վերջինս ամբողջությամբ առարկել է։

Պատասխանողների փաստարկները և իրավական դիրքորոշումը.


Պատասխանողների ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը դատարան ներկայացրած հայցադիմումի գրավոր պատասխանով հայտնել է, որ, իր կարծիքով, հայցապահանջի հիմք է հանդիսանում 16.04.2009 թվականի Սամվել Բուչախչյանի և համապատասխանողների միջև կնքված փոխառության պայմանագիրը, որով վերջիններիս է տրվել 33.000 ԱՍՆ դոլար գումար և նշվածի վերաբերյալ պատասխանողների կողմից գրվել է պարտավորագիր, ուստի այդտեղ առկա է քաղաքացիաիրավական հարաբերություններ և կիրառման ենթակա չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880, 408 և 411 հոդվածները, այլ իրականում ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274 կամ 1092 հոդվածի պահանջները։
Պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ, իր կարծիքով, ապացուցման են ենթակա այն հանգամանքները, որ կնքվել է փոխառության պայմանագիր, որ 16.04.2009 թվականին Սամվել Բուչախչյանի կողմից պատասխանողներին է տրվել 33.000 ԱՍՆ դոլար գումար և համապատասխանողները հրաժարվել են իրենց պարտականությունների կատարումից՝ նշելով, որ գործի համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստացի հանգամանքները, մասնավորապես՝ ընդունում են համապատասխանողների կողմից գրված պարտավորագիրը, առարկում են գումարի փոխանցման փաստի վերաբերյալ, առարկում են գումարի ստանալու փաստի դեմ և մասնակի առարկում են պարտավորությունների կատարման շուրջ, քանի որ ընդունում են բացառապես 15.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի ստանալու փաստը և միաժամանակ, չեն առարկում վերադարձման վերջնաժամկետի դեմ։
Պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ առարկությունների համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ իրականում չի կնքվել փոխառության պայմանագիր, քանի որ փոխառության պայմանագրի իրական սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-878 հոդվածներով և իրենց պարագայում բացակայում է ոչ միայն գրավոր պայմանագրի առկայությունը, այլ նաև ուղղակիորեն հակասություն է առաջանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142, 143 և 356 հոդվածների պահանջների առումով։
Նշել է, որ օրենսդիրը հստակ սահմանում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ, ուստի իրենց պարագայում փոխառության գրավոր ձևի պահպանումը դիտվում է միանշանակ պահանջ և դրա ձևի առումով ուղղակի գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 3-րդ կետի պահանջները, ուր հստակ սահմանվում է, որ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության։ Նման պայմանագիրն առոչինչ է։
Նշել է նաև, որ վերը նշված փաստարկն արժեքավորվում է այնքանով, որքանով հայցվոր կողմը որպես իր հայցահիմքի իրավական հիմնավորում ընտրել է փոխառության պայմանագրի դրույթները, որի փաստն ուղղակիորեն արդեն իսկ անհիմն է դարձնում ներկայացված հայցապահանջը։
Գումարի չափի՝ 33.000 ԱՍՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվոր կողմը որևէ գրավոր ապացույց, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 2-րդ մասով ներկայացված ստացական, չի ներակայացրել, որի բացակայությունը խոսում է այն մասին, որ գումարի փոխանցման պահին չի կնքվել գրավոր ստացական, իսկ ինչ վերաբերում է հետագայում կնքված պարտավորագրին, ապա այն չի կարող դիտվել որպես <<...այլ փաստաթուղթ>>, քանի որ նախ այն կնքվել է գումարը տալուց շատ ավելի ուշ՝ ուժի և սպառնալիքի ազդեցության ներքո և ՀՀ Ոստիկանության կողմից նախապատրաստվող նյութերին զուգահեռ, որի իրավական դիրքորոշումը կհայտնվի դատավարական գործողության տեսքով: Բացի այդ, պատասխանողի ներկայացուցիչը նշել է նաև, որ իրականում առկա է ոչ թե 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այլ ոստիկանության նյութերով հիմնավորվել է ընդամենը 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի ստացման փաստը, որի ուժով անհիմն է դառնում նաև 2-րդ հայցային հիմքն ու առարկան ենթակա է մերժման։

Վերոգրյալներից ելնելով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի պահանջները՝ պատասխանողների ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը խնդրել է ներկայացված հայցադիմումի պատասխանն ընդունել ի գիտություն և հայցապահանջն ամբողջությամբ մերժել` այն անհիմն լինելու հիմնավորմամբ:
Դատաքննության ընթացքում պատասխանողների ներկայացուցիչը պնդել և հրապարակել է հայցադիմումի պատասխանը՝ խնդրելով հայցը մերժել և գործի դատաքննության ընթացքում հայցադիմումի պատասխանի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

 

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը


1. Սամվել Բուչախչյանի, Քնարիկ Մարգարյանի, Ասպրամ Եղիազարյանի և Էդիկ Եղիազարյանի միջև կազմվել է գրավոր պարտավորագիր, որով հաստատվել է, որ Ասպրամ Եղիազարյանը, Քնարիկ Մարգարյանը և Էդիկ Եղիազարյանը Սամվել Բուչախչյանից 16.04.2009թ.–ին վերցրել են 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլար, որը համապարտության կարգով պարտավորվել են վերադարձնել մինչև 10.05.2009 թվականը։

2. ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կայքի տեղեկատվության համաձայն՝ 25.11.2009 թվականի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը համարժեք է եղել 386.29 ՀՀ դրամ գումարին, իսկ 11.05.2009 թվականի դրությամբ բանկային տոկոսի տարեկան հաշվարկային դրույքը կազմել է 12%: Դատարանի իրավական վերլուծությունները. Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի՝ 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և դրան հաշվեգրվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին հայցը ենթակա է բավարարման իսկ հայցը՝ տոկոսների հաշվարկը սկսած 10.05.2009թ-ից կատարելու պահանջի մասով (կետանցի օրվա մասով), ինչպես նաև տոկոսների հաշվարկը կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի ՝ 386.29 ՀՀ դրամի՝ 12.747.570 դրամի նկատմամբ կատարելու պահանջների մասով, ենթակա է մերժման՝ ելնելով հետևյալ պատճառաբանություններից. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ ՀՀ Սահմանադրության 42 հոդվածն ամրագրում է. «Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ: Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։ Համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերի սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է՝ շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի 9-րդ և 13-րդ կետերը սահմանում են, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով և օրենքով նախատեսված այլ եղանակներով։ Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքներին համապատասխան: ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից։ ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։ Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական՝ սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն։ Տվյալ պարագայում, հայցվոր Սամվել Բուչախչյանը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռնված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, իր ներկայացուցչի միջոցով դիմել է դատարան՝ պարտավորագրի ուժով վճարման ենթակա գումարի բռնագանձման հայցով, ուստի, այս պարագայում, դատարանը պետք է պարզի, թե բխում է արդյոք վերջինիս՝ գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքը ներպետական իրավական, մասնավորապես՝ քաղաքացիաիրավական նորմերից, և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքի առկայությունը, թե՝ ոչ, և միայն այդ դեպքում հայցվորն իրավասու կլինի պատասխանողներից պահանջել կատարել իր պարտավորագրով սահմանված գումարի վերադարձման պարտավորությունը՝ դրանով իսկ վերականգնելով իր խախտված քաղաքացիական իրավունքը, որը հնարավոր է միայն, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և բխում է գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։ Ըստ նշված օրենսգրքի 347 հոդվածի՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ, եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417 հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։ Հիշյալ օրենսգրքի 408 հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը, իսկ ըստ 409 հոդվածի` պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների՝ կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության։ Նման պայմանագիրն առոչինչ է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն` 1) իրավաբանական անձանց՝ միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքներ. 2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ անկախ գումարի չափից, գործարքները։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, սույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`

1) սույն օրենսգրքում նշված դեպքերում.

2) կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում։ Փաստորեն, հայցվոր և պատասխանող կողմերի միջև գրավոր ձևով կազմված պարտավորագիրը հանդիսացել է որպես փոխառության պայմանագրի առկայությունը հավաստող փաստաթուղթ, իսկ օրենքը նման փաստաթղթերի պարտադիր նոտարական վավերացման պայման չի նախատեսում, ուստի նշված պարտավորագրի ուժով ծագել են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, այսինքն՝ նշված պարտավորագրի ուժով հայցվորն իրավունք է ձեռք բերել պարտապաններից՝ պատասխանողներից յուրաքանչյուրից (համապարտ պատասխանատվության առկայության հիմքով), պահանջել կատարելու իրենց պարտավորությունը՝ նշված փաստաթղթով սահմանված ժամկետում կատարելով դրանով սահմանված և վերջիններիս կողմից ստացված գումարի վերադարձման պահանջը։ Դատարանը փաստում է, որ պարտավորագրերի հասարակ գրավոր ձևը պահպանված լինելու հանգամանքը բավարար է պարտավորագրերը ստորագրած անձանց նկատմամբ դրանցում նշված պարտավորությանների ծագման համար (նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանը 02.03.2007թ.-ի թիվ 3-375Ա որոշմամբ): Վերը նշված հիմքով հերքվում է պատասխանող կողմի այն փաստարկները, որ կողմերի միջև պետք է կնքվեր փոխառության պայմանագիր՝ որպես գումարի վերադարձման պարտավորության հիմք, այնինչ գրավոր ձևը պահպանած պարտավորագրի ուժով արդեն իսկ ծագել է պատասխանողների համապարտ պատասխանատվությունը պարտավորագրում նշված գումարը վերադարձնելու վերաբերյալ, այսինքն տվյալ դեպքում, գումարի վերադարձման պարտավորության ծագման միակ և պարտադիր հիմք չէր կարող հանդիսանալ վախառության պայմանագիրը, ինչպես նշել է պատասխանող կողմը՝ ընդունելով փոխառության պայմանագրի առկայության փաստը՝ որպես իմպերատիվ գործով էական նշանակություն ունեցող փաստ։ Ավելին՝ դատարանն արձանագրում է նաև, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ։ Ստացական տալը պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն է, որի առկայության պայմաններում էական է ոչ թե այն հանգամանքը, թե այդպիսի գործողությունն ում ներկայությամբ, կամ թե որտեղ է կատարվել, այլ այն փաստը, որ պարտապանն ընդունել է (ճանաչել է) իր պարտքը պարտատիրոջ հանդեպ (նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանը 02.03.2007թ.-ի թիվ 3-152 (ՎԴ) որոշմամբ)։ Վերոգրյալի հիմքով հերքվում է նաև պատասխանող կողմից այն փաստարկը, որ գումարը ստանալու վերաբերյալ հայցվորի կողմից ապացույց չի ներկայացվել, մասնավորապես՝ հայցվորի կողմից ներկայացված՝ գրավոր ձևով կազմված պարտավորագրի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված պարտավորագիրը միաժամանակ հանդիսանում է նաև գրավոր ձևով կնքված ստացական՝ գումարը ստանալու վերաբերյալ, քանի որ պարտավորագրում հստակ նշված է. «Սամվել Բուչախչյանից վերցրեցինք 33.000 ԱՄՆ դոլար», այսինքն՝ պարտավորագրով կողմերն ուղղակի արձանագրել է այն կնքելու պահին գումարը վերցնելու՝ ստանալու հանգամանքը, ուստի այլ փաստաթղթի միջոցով գումարը ստանալու փաստի կրկին արձանագրման անհրաժեշտությունն այս պարագայում բացակայում է և օրենքով նման պարտադիր կարգ սահմանված չէ։ Տվյալ դեպքում, գործով առկա պարտավորության հիմք հանդիսացող փաստաթուղթը՝ գրավոր կազմված պարտավորագիրը, ստորագրվել է պատասխանողների՝ Քնարիկ Մարգարյանի, Ասպրամ Եղիազարյանի և Էդիկ Եղիազարյանի կողմից, այսինքն՝ պատասխանողները ստորագրություններով հաստատել են իրենց՝ 33.000 ԱՍՆ դոլար գումարը մինչև 10.05.2009 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվոր Սամվել Բուչախչյանին վերադարձնելու պարտավորությունը, որով իսկ պատասխանողները ճանաչել են իրենց պարտքի առկայության փաստը հայցվորի հանդեպ, այնինչ գործով հաստատվել է, որ պատասխանողների կողմից այդ ընթացքում փոխառության գումարից որևէ գումար չի վճարվել, ուստի պարտավորագրի առկայությունը պատասխանողի պարտավորությունը հայցվորի նկատմամբ անվիճելի է դարձնում, իսկ պարտավորության գումարը՝ բռնագանձման ենթակա, այդ իսկ պատճառով պարտավորությունը չկատարելու և նշված գումարը դատական կարգով պատասխանողներից բռնագանձելու նպատակի իրագործման համար հայցվորը դիմել է դատարան՝ նշված պարտավորության կատարման՝ գումարի վերադարձման պահանջով։ Միաժամանակ, դատաքննությամբ և գործով ներկայացված փաստերով հաստատվել է, որ հայցվորը պատշաճ կատարել է իր՝ պարտավորագրով սահմանված գումարի տրամադրման պարտավորությունը, մասնավորապես՝ պարտավորագրով սահմանված 33.000 ԱՄՆ դոլար գումարի ստացման հանգամանքը (այդ մասին նշվել է նաև վերևում) հաստատվել է հենց նույն պարտավորագրով, որով ապացուցվում է պարտավորագրի կնքման պահին գումարը վերցնելու փաստը, իսկ պատասխանողները, ի տարբերություն հայցվորի, պարտավորագրով սահմանված ժամկետում չեն կատարել իրենց 33.000 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պարտավորությունը, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի ուժով համարվում է պարտավորության խախտում։ Բացի այդ, նշված պարտավորագրի ուսումնասիրությունից հաստատվել է, որ դրանով հստակ սահմանված է պարտավորության կատարման համաձայնեցված ժամկետ, այսինքն՝ այն կնքվել է որոշակի ժամկետով և պարտավորագրում նշվել է կոնկրետ պարտավորության կատարման վերջնաժամկետ (գործով պատասխանողները գումարը պետք է վերադարձնեին մինչև 10.05.2009 թվականը), ուստի պատասխանողների կողմից պարտավորագրով սահմանված գումարը պետք է վերադարձվեր մինչև կողմերի համաձայնեցված ժամկետը, որը վերջիններիս կողմից չի կատարվել։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի համաձայն՝ փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը։ Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ։ Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը։ Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը՝ հասանելիք տոկոսների հետ միասին։ Տվյալ դեպքում, դատաքննությամբ և գործում առկա ապացույցներով հաստատվել է այն հանգամանքը, որ հայցվորը պատասխանողներին գրավոր պարտավորագրի հիման վրա տվել է 33.000 ԱՄՆ դոլար գումար, և վերջիններս այդ գումարը պարտավորագրով սահմանված ժամկետում չեն վերադարձրել, այնինչ պետք է գումարը վերադարձնեին մինչև 10.05.2009 թվականը, սակայն մինչև հայցվորի կողմից խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելը պատասխանողները չեն կատարել իրենց ստանձնած գումարի վճարման պարտավորությունը (պետք է մինչ այդ գումարը վերադարձնեին), այսինքն՝ պատասխանողները խախտել են փոխառության գումարը հայցվորին վերադարձնելու համար որոշված ժամկետը, ինչն ինքնին հայցվորին՝ փոխատուին, պարտավորագրով սահմանված ամբողջ գումարը պարտապաններից՝ պատասխանողներից, պահանջելու հիմք է տալիս, քանի որ խախտվել է հայցվորի՝ պատասխանողներից պարտավորագրով սահմանված ժամկետում պարտավորության պատշաճ կատարում պահանջելու քաղաքացիական իրավունքը, որը և ենթակա է վերականգնման։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում սույն օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ Այս պարագայում, հայցվորը դատարան է ներկայացրել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկման և պատասխանողներից բռնագանձման պահանջ, ուստի հայցվորի տվյալ պահանջի իրավական հիմնավորվածության հարցը լուծելիս դատարանը հարկ է համարում ընդգծել մի շարք հայցվորի կողմից ապացուցման ենթակա էական նշանակություն ունեցող փաստեր, որոնց առկայության պայմաններում միայն հայցվորի տվյալ պահանջը դատարանի կողմից կհամարվի իրավաչափ և բավարարման ենթակա։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ նշված պահանջով հանդես գալու դեպքում, հայցվորը պետք է ապացուցի ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը. - արդյո՞ք պարտքի գումարը չի վերադարձվել պարտավորագրով սահմանված ժամկետում, - արդյո՞ք պարտքի գումարը պահվում է պատասխանողների մոտ ապօրինի, - արդյո՞ք պարտավորագրից հնարավոր է պարզել կետանցի օրը, - արդյո՞ք հայցվորի պահանջն ուղղված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հողվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հողվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ տոկոսներ հաշվարկելուն։ Գործի դատաքննությամբ հաստատվել է, որ կողմերի միջև պարտքի առկայության վերաբերյալ հիմք և հիմնական ապացույց հանդիսացող պարտավորագրով հստակ սահմանված է եղել գումարի տրամադրման ժամկետը, որով որոշվում է պարտավորության կատարման վերջնաժամկետը, մասնավորապես՝ պատասխանողներին տրամադրված 33.000 ԱՄՆ դոլար գումարը հայցվորին պետք է վերադարձվեր մինչև 10.05.2009 թվականը ներառյալ, իսկ 11.05.2009թ-ից (կետանցի օրը նշված ամսաթիվն է, քանի որ մինչև 10.05.2009 թվականը ներառվում է պարտավորագրով սահմանված ժամկետի մեջ և 10.05.2009 թվականը կետանցված օր չէ) սկսած և դրանից հետո ընկած ժամանակահատվածն արդեն իսկ համարվում է կետանցի ժամանակահատված, որի ընթացքում չվերադարձնելով փոխառության գումարը՝ պատասխանողները թույլ են տվել պարտավորագրով սահմանված գումարի վերադարձման ժամկետի խախտում՝ կետանց, դրանով իսկ հայցվորին վերադարձման ենթակա գումարն իրենց մոտ պահելով ապօրինի առանց օրինական որևէ հիմքի, ուստի հայցվորի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված պահանջը դատարանը հիմնավոր է համարում և գտնում է, որ կետանցի օրվանից սկսած՝ 11.05.2009 թվականից մինչև պարտավորագրում նշված վերադարձման ենթակա գումարը՝ 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը, հայցվորին վերադարձնելու օրը պետք է հաշվարկվեն և պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսների գումարը: Ինչ վերաբերում է հայցվորի կողմից ներկայացված պահանջի այն մասին, որով դատարանից վերջինս խնդրել է տոկոսների հաշվարկը կատարել կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի 386.29 ՀՀ դրամի՝ 12.747.570 դրամի նկատմամբ, ապա դատարանը հայցվորի այդ պահանջն անհիմն է համարում, քանի որ տոկոսների հաշվարկը պետք է կատարվի կետանցի օրվանից՝ 11.05.2009 թվականից, իսկ թե ի՞նչ հիմքով փոխառության գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները պետք է բռնագանձվեն կետանցված ժամանակահատվածում ընդգրկված կոնկրետ 25.11.2009 թվականի դոլար-դրամ փոխարժեքի հաշվարկային կուրսին համապատասխան (կետանցի ժամանակահատվածի ընթացքում կարող են գործել դոլար-դրամ փոխարժեքի տարբեր հաշվարկայն դրույքներ), որևէ փաստով և հիմնավորմամբ հայցվորը դատարանին չի ապացուցել։ Միաժամանակ, ներկայացված պարտավորագրի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանով տոկոսներ, տույժեր չեն սահմանվել (կողմերի միջև կնքվել է պարտքով առանց տոկոսի գումար տրամադրելու համաձայնություն), ինչպես նաև հայցվորի կողմից այլ վնասների հատուցում չի պահանջվել, իսկ պահանջն ուղղված է զուտ պարտքի գումարի նկատմամբ տոկոսներ հաշվեգրելուն, ինչը նույնպես հիմնավոր է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան, միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով։ Վերոգրյալ իրավական հիմքերից ելնելով՝ դատարանը գտնում է, որ պատասխանողները գործով ներկայացված պահանջի հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն, քանի որ պարտավորագրով վերջիններիս համապարտ պատասխանատվությունը՝ գումարը վերադարձնելու վերաբերյալ հստակ ընդգծված է, ուստի պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձվող գումարները պետք է բռնագանձվեն համապարտության կարգով։ Ինչ վերաբերում է պատասխանող կողմի այն փաստարկներին, որ պատասխանող կողմն ընդունում է միայն 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի ստանալու փաստը և որ իրականում առկա է ընդամենը 10.000 և 5.000 ԱՄՆ դոլար գումարի ստացման փաստը, որը հիմնավորվել է ոստիկանության նյութերով, ապա նման նյութեր կամ այլ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ գործով պատասխանողների ներկայացուցիչը դատարանին չի ներակայացրել և ապացուցել իր կողմից հայցադիմումի պատասխանում վկայակոչված նշված փաստը։ Վերը նշված հիմքով դատարանն անհիմն է համարում նաև պատասխանող կողմից նշված այն փաստարկները, որոնցով վերջինս հայտնում է, որ պարտավորագիրը կնքվել է գումարը տալուց շատ ավելի ուշ, ուժի և սպառնալիքի ազդեցության ներքո, ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվող նյութերին զուգահեռ, այնինչ նշված փաստերը որևէ ապացույցի միջոցով չեն հաստատվել և դրանց վերաբերյալ պատասխանող կողմը փաստական տվյալներ չի ներկայացրել, այնինչ ապացուցման բեռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի ուժով դրված է պատասխանող կողմի վրա։ Ավելին՝ դատարանին պարզ չէ, թե ի՛նչ հիմքով է պատասխանող կողմը ցանկանում հայցը մերժել ամբողջությամբ, այլ ոչ՝ մասնակի, եթե վերջինս անձամբ հայցադիմումի պատասխանում հստակ նշում է, որ ընդունում է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը վերցնելու և այն մինչև պարտավորագրում նշված վերջնաժամկետը վերադարձնելու փաստերը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Այս դեպքում, քանի որ 18.12.2009թ.ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշում, որով հայցի ապահովման նպատակով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գումարի և (կամ) դրամական միջոցների վրա, ապա դատարանը գտնում է, որ նշված որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցները պետք է պահպանվեն՝ մինչև վճռի կատարումը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Համաձայն «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ։ Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է՝ գույքային պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ նույն մասի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է՝ ոչ գույքային պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։ Տվյալ դեպքում, հայցվորը նախապես վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարի միայն մի մասը՝ 8.000 ՀՀ դրամ գումար, իսկ մնացած մասի վճարումը դատարանի 18.12.2009 թվականի որոշմամբ հետաձգվել էր և պետք է լուծվեր վճռով, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորի գումարի բռնագանձման պահանջի բավարարման պայմաններում պետական տուրքի գումարը պետք է բռնագանձվի պատասխանողներից, իսկ պետական տուրքի գումարի չափը կազմում է ներկայացված և բավարարված գույքային պահանջի՝ 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի 2%-ը՝ 660 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը կկազմի 256.647,6 ՀՀ դրամ (հաշվարկը կատարված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 11.05.2010 թվականի ժամը 17։00-ի դրությամբ սահմանված դոլար-դրամ փոխարժեքի հաշվարկային դրույքի, այն է՝ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 388.86 ՀՀ դրամ), սակայն քանի որ հայցվորի կողմից նախապես վճարվել է պետական տուրքի գումարի մի մասը՝ 8.000 ՀՀ դրամ գումար, և այն պատասխանողներից բռնագանձելու պահանջ չի ներկայացվել, ուստի այդ մասով պետական տուրքը վերադարձման և պատասխանողներից բռնագանձման ենթակա չէ՝ հայցվորի կողմից ներկայացված պահանջի բացակայության հիմքով, իսկ չվճարված և տարաժամկետված պետական տուրքի մնացած մասը՝ 248.647,6 ՀՀ դրամ գումարը, ենթակա է բռնագանձման համապարտության կարգով պատասխանողներ Քնարիկ Մարգարյանից, Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից՝ ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածով սահմանված՝ բավարարված պահանջների համամասնության կարգով պետական տուրքի բռնագանձման սկզբունքից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 101 հոդվածի 4-րդ մասով, 124, 130-132, 134 և 140-1401 հոդվածներով՝ դատարանը

 

 

ՎՃՌԵՑ


Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և դրան հաշվեգրվող տոկոսների գումարի բռնագանձման պահանջների մասին հայցը բավարարել մասնակի: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա պարտքի գումար: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների` սկսած ժամկետանց օրվանից` 11.05.2009 թվականից մինչև 33.000 (երեսուներեք հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը: Սամվել Բուչախչանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` տոկոսների հաշվարկը սկսած 10.05.2009 թվականից կատարելու պահանջի մասով (կետանցի օրվա մասով), ինչպես նաև տոկոսների հաշվարկը կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի` 386.29 ՀՀ դրամի` 12.747.570 դրամի նկատմամբ կատարելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 248.647,6 (երկու հարյուր քառասունութ հազար վեց հարյուր քառասունյոթ դրամ և վաթսուն լումա) ՀՀ դրամ` որպես գործով նախապես չվճարված պետական տուրքի գումար: ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2009 թվականի դեկտենբերի 18-ին կայացված հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշմամբ պատասխանողներ Քնարիկ Մարգարյանին, Ասպրամ Եղիազարյանին և Էդիկ Եղիազարյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնել` վճռի փաստացի կատարումից անմիջապես հետո: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

 

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Սույն վճիռը ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից` 2010 թվականի դեկտեմբերի 22-ից:

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 

* * *

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ
վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի 11.05.2010 թվականի վճիռ

Նախագահող դատավոր` Ա.Մելքումյան

քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3164/02/09

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) հետևյալ կազմով`

05.10.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԿԴ/3164/02/09 քաղաքացիական գործով Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դրան հաշվեգրվող տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց


1.Գործի դատավարական նախապատմությունը


Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 16.04.2009 թվականին ինքը` Սամվել Բուչախչյանը, պատասխանողներ Քնարիկ Մարգարյանին, Ասպրամ Եղիազարյանին, Էդիկ Եղիազարյանին տվել է 33.000 ԱՄՆ դոլար գումար` որպես փոխառություն, որը համապարտության կարգով վերջիններիս կողմից պետք է վերադարձվեր մինչև 10.05.2009 թվականը, մինչդեռ վերջիններս չեն կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունը և չեն վերադարձրել ստացված գումարը, որի արդյունքում իրեն պատճառվել է նյութական վնաս, ուստի և պահանջել է պատասխանողներ Էդիկ Եղիազարյանից, Ասպրամ Եղիազարյանից, Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվորի համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար և դրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան հաշվեգրվող տոկոսների գումարը` ըստ 25.11.2009 թվականի դոլար-դրամ փոխարժեքի հաշվարկային կուրսի` 386,29 ՀՀ դրամի` 12.747.570 ՀՀ դրամի, որոնք պետք է հաշվարկվեն կետանցի օրվանից` 10.05.2009 թվականից մինչև պարտավորության ամբողջությամբ դադարման օրը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարանը (այսուհետ` նաև Դատարան) 11.05.2010 թվականից վճռել է հայցը բավարարել մասնակի` պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հայցվորին վերադարձման ենթակա պարտքի գումար: Պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ հայցվոր Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկամամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարն ըստ համապատասխան ժամանակահատվածների համար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների, սկսած ժամկետանց օրվանից` 11.05.2009 թվականից մինչև 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը հայցվորին փաստացի վերադարձնելու օրը: Սամվել Բուչախչյանի հայցն ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` տոկոսների հաշվարկը սկսած 10.05.2009 թվականից կատարելու պահանջի մասով (կետանցի օրվա մասով), ինչպես նաև տոկոսների հաշվարկը կոնկրետ 25.11.2009 թվականի դրությամբ գործող դոլար-դրամի փոխարժեքի հաշվարկային կուրսի` 386,29 ՀՀ դրամի` 12.747.570 ՀՀ դրամի նկատմամբ կատարելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել պատասխանողներ Ասպրամ Եղիազարյանը, Էդիկ Եղիազարյանը և Քնարիկ Մարգարյանը, (ներկայացուցիչ` Ա.Ումրշատյան): Վերաքննիչ դատարանը 14.06.2010 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ: Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել հայցվոր Սամվել Բուչախչյանը:

 

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը


Վերաքննիչ դատարանը ստորև շարադրում է վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները` դատարանի նախընտրած հերթականությամբ և խմբավորմամբ:

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացացիական օրենսգրքի 408-րդ, 880-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 274-րդ և 1092-րդ հադվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.
Բողոք բերած անձինք նշել են, որ իրականում չի կնքվել փոխառության պայմանագիր, քանի որ փոխառության պայմանագրի իրավական սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-878-րդ հոդվածներով:
Տվյալ պարագայում բացակայում է ոչ միայն գրավոր պայմանագրի առկայությունը, այլ նաև ուղղակիորեն հակասություն է առաջանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 142-րդ , 143-րդ և 356-րդ հոդվածների պահանջների առումով:
Օրենսդիրը հստակ սահմանում է, որ <<Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ>>:
Իրենց պարագայում փոխառության գրավոր ձևի պահպանումը դիտվում է միանշանակ պահանջ և դրա ձևի առումով ուղղակի գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, ուր հստակ սահմանվում է, որ <<Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է>>:
Այս փաստարկն արժեքավորվում է այնքանով, որքանով հայցվոր կողմը որպես իր հայցի հիմքի իրավական հիմնավորում ընտրել է փոխառության պայմանագրի դրույթները, որի փաստն ուղղակիորեն արդեն իսկ անհիմն է դարձնում ներկայացված հայցապահանջը:
Ինչ վերաբերում է գումարի չափին` 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարին, ապա հայցվոր կողմը որևէ գրավոր ապացույց, այն է` ստացական, չներկայացրեց, որի բացակայությունը խոսում է այն մասին, որ գումարի փոխանցման պահին չի կնքվել գրավոր ստացական, ինչ վերաբերվում է հետագայում կնքված պարտավորագրին, ապա այն չի կարող դիտվել որպես <<…այլ փաստաթուղթ…>>, քանի որ նախ այն կնքվել է գումարը տալուց շատ ավելի ուշ, ուժի և սպառնալիքի ազդեցության ներքո, ՀՀ Ոստիկանության կողմից նախապատրաստվող նյութերին զուգահեռ:
Ինչ վերաբերում է գումարի չափին, իրականում առկա է ոչ թե 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ չափը, այլ ոստիկանության նյութերով հիմնավորվել է ընդամենը 10.000 և 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի ստացման փաստը:
Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ բողոք բերած անձը պահանջել է մասնակի, միայն բավարարված հայցապահանջի մասով, բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2010 թվականի վճիռը և բեկանված մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.


Պատասխանողները ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի, ինչպես նաև այդ նյութերի վերաբերելիությունը պատասխանողների և իրեն պարտք լինելու վերաբերյալ, պատասխանողների կողմից որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել: Ավելին, պատասխանողի ներկայացուցիչը դատարանում հայտնեց, որ ինքը Դատարանին չի կարող այդպիսի ապացույց ներկայացնել: Բողոքում հիշատակվում է նաև ինչ-որ <<սպառնալիքի ազդեցության ներքո>> պարտավորագիրը տալու մասին: Գործում առկա չէ որևէ այդպիսի ապացույց և ի սկզբանե այդ ամենն իրականությանը չի համապատասխանում:
Ինքը` <<պարտավորագիրը>>, հենց 33.000 ԱՄՆ դոլար գումարի ստացման մասին գրավոր ապացույց է, ինչը գործնականում Դատարանում չի վիճարկվել պատասխանողների կողմից և այդ մասին որևէ ապացույց չի ներկայացվել:
Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձը պահանջել է վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.


1.Սամվել Բուչախչյանի, Քնարիկ Մարգարյանի, Ասպրամ Եղիազարյանի և Էդիկ Եղիազարյանի միջև կազմվել է գրավոր պարտավորագիր, որով հաստատվել է, որ Ասպրամ Եղիազարյանը, Քնարիկ Մարգարյանը և Էդիկ Եղիազարյանը Սամվել Բուչախչյանից 16.04.2009 թվականին վերցրել են 33.000 ԱՄՆ դոլար, որը համապարտության կարգով պարտավորվել են վերադարձնել մինչև 10.05.2009 թվականը:
2. ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային կայքի տեղեկատվության համաձայն` 25.11.2009 թվականի դրությամբ 1 ԱՄՆ դորլարը համարժեք է եղել 386,29 ՀՀ դրամ գումարին, իսկ 11.05.2009 թվականի դրությամբ բանկային տոկոսի տարեկան հաշվարկային դրույքը կազմել է 12 տոկոս:

 

4.Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը


Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, մասնավորապես` բողոք բերած անձի այն պնդմանը, որ իրականում չի կնքվել փոխառության պայմանագիր, տվյալ պարագայում բացակայում է գրավոր պայմանագրի առկայությունը, արձանագրում է հետևյալը.

Դատարանը պատասխանողների վերոհիշյալ փաստարկի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. <<ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխառուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`

1.իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2. քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, սույն օրենսգրքի 295-րդ հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299 հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`

1. սույն օրենսգրքում նշված դեպքերում.

2. կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:
Փաստորեն, հայցվոր և պատասխանող կողմերի միջև գրավոր ձևով կազմված պարտավորագիրը հանդիսացել է որպես փոխառության պայմանագրի առկայությունը հավաստող փաստաթուղթ, իսկ օրենքը նման փաստաթղթերի պարտադիր նոտարական վավերացման պայման չի նախատեսում, ուստի նշված պարտավորագրի ուժով ծագել են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, այսինքն` նշված պարտավորագրի ուժով հայցվորն իրավունք է ձեռք բերել պարտապաններից` պատասխանողներից յուրաքանչյուրից (համապարտ պատասխանատվության առկայության հիմքով), պահանջել կատարելու իրեն պարտավորությունը` նշված փաստաթղթով սահմանված ժամկետում կատարելով դրանով սահմանված և վերջիններիս կողմից ստացված գումարի վերադարձման պահանջը:
Դատարանը փաստում է, որ պարտավորագրերի հասարակ գրավոր ձևը պահպանված լինելու հանգամանքը բավարար է պարտավորագրերը ստորագրած անձանց նկատմամբ դրանցում նշված պարտավորությունների ծագման համար (նման դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը 02.03.2007 թվականի թիվ 3-375 Ա որոշմամբ):
Վերը նշված հիմքով հերքվում է պատասխանող կողմի այն փաստարկները, որ կողմերի միջև պետք է կնքվեր փոխառության պայմանագիր` որպես գումարի վերադարձման պարտավորության հիմք, այնինչ գրավոր ձևը պահպանած պարտավորագրի ուժով արդեն իսկ ծագել է պատասխանողների համապարտ պատասխանատվությունը` պարտավորագրում նշված գումարը վերադարձնելու վերաբերյալ, այսինքն` տվյալ դեպքում գումարի վերադարձման պարտավորության ծագման միակ և պարտադիր հիմք չէր կարող հանդիսանալ փոխառության պայմանագիրը, ինչպես նշել է պատասխանող կողմը` ընդունելով փոխառության պայմանագրի առկայության փաստը` որպես իմպերատիվ գործով էական նշանակություն ունեցող փաստ:
Ավելին, դատարանն արձանագրում է նաև, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վերոնշյալ դիրքորոշումը բողոք բերած անձանց վկայակոչած փաստարկի վերաբերյալ համարելով հիմնավոր, գտնում է, որ այն լրացուցիչ պատճառաբանելու անհրաժեշտություն չկա և արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ, իսկ 2-րդ մասի համաձայն` եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:
Նշված իրավանորմերի համադրման, վերլուծության և մեկնաբանման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Ասպրամ, Էդիկ Եղիազարյանների և Քնարիկ Մարգարյանի կողմից տրված պարտավորագրի ուժով պարտավորությունում որպես կողմ հանդես են գալիս հենց պարտավորագիր տված անձինք: Տվյալ դեպքում բողոք բերած անձինք 16.04.2009 թվականի պարտավորագրով, պարտավորվել են հայցվորից պարտքով ստացած գումարը վերադարձնել մինչև 10.05.2009 թվականը, ինչը չեն կատարել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Նույն օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված են պարտավորության դադարման հիմքերը, մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն, պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
Սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում հաստատվել է, որ բողոք բերած անձինք չեն կատարել պարտավորագրով իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, այսինքն, դրանք չեն դադարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորագրով նախատեսված հիմքերով, ինչը հիմք է եզրահանգելու, որ վերջիններիս կողմից պարտավորությունները պատշաճ չեն կատարվել, մինչդեռ պարտավորությունների պատշաճ կատարումը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված պարտավորությունների հիմնական և գլխավոր պայմանը պարտավորությունների դադարման համար:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց այն պնդմանը, որ իրականում առկա է ոչ թե 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ չափը, այլ ոստիկանության նյութերով հիմնավորվել է ընդամենը 10.000 և 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի ստացման փաստը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա, ինչը հանդիսանում է քաղաքացիական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկը:
Նշված իրավանորմի հետ տրամաբանական կապի մեջ է գտնվում նույն օրենսգրքի 48-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Այս երկու իրավանորմերի համադրումը թույլ է տալիս հանգել եզրակացության, որ տվյալ պարագայում դատավարության ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքն է կրում իր վկայակոչած հանգամանքների ապացուցման պարտականությունը, դրանով իսկ ապահովելով դատավարության հավասարակշռվածությունը` մրցակցային իմաստով:
Սույն գործով առկա ապացույցների ուսումնասիրությունից պարզվեց, որ բողոք բերած անձինք իրենց վերոնշյալ փաստարկները հիմնավորող համապատասխան ապացույցներ չեն ներկայացրել Դատարանին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձանց կողմից տրված պարտավորագիրը` իրենց նկատմամբ դրսևորված հարկադրանքի և սպառնալիքների արդյունքում տրված լինելու հանգամանքը չեն կարող հիմնավոր համարել և այդ հիմքով այն անվավեր ճանաչել:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չհամարելով վերաքննիչ բողոքի հիմքերը, դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, գտնում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ Դատարանը, կատարելով սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց


1.Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2010 թվականի վճռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:
2.Պատասխանողներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 990 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար չվճարված պետական տուրքի գումար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`                 ԴԱՏԱՎՈՐ`                     ԴԱՏԱՎՈՐ
Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆ                                 Ս.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ             Դ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Սույն որոշումը 22 փետրվարի 2011 թվականի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`
Ն.ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

 

* * *

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/ 3164/02/09
Նախագահող դատավոր` Ն.Տավարացյան
Դատավորներ` Ս.Միքայելյան

Դ.Խաչատրյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3164/02/09 2010թ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

22.12.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Մ.ԴՐՄԵՅԱՆԻ, Վ.ԱԲԵԼՅԱՆԻ, Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻ, Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ, Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Քննարկելով ըստ հայցի Սամվել Բուչախչյանի ընդդեմ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի` 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դրան հաշվեգրվող տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշման դեմ Ասպրամ Եղիազարյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց


1.Գործի դատավարական նախապատմությունը.


Դիմելով դատարան` Սամվել Բուչախչյանը հայտնել է, որ 16.04.2009 թվականին Քնարիկ Մարգարյանին, Ասպրամ Եղիազարյանին և Էդիկ Եղիազարյանին տվել է 33.000 ԱՄՆ դոլար գումար` որպես փոխառություն, որը համապարտության կարգով վերջիններիս կողմից պետք է վերադարձվեր մինչև 10.05.2009 թվականը, մինչդեռ վերջիններս չեն կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունը և չեն վերադարձրել ստացված գումարը, որի արդյունքում իրեն պատճառվել է նյութական վնաս, ուստի և պահանջել է Էդիկ Եղիազարյանից, Ասպրամ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից համապարտության կարգով բռնագանձել 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան հաշվեգրվող տոկոսների գումարը` ըստ 25.11.2009 թվականի դոլար-դրամ փոխարժեքի հաշվարկային կուրսի, մինչև պարտավորության ամբողջությամբ դադարման օրը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` դատարան) 11.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, Ասպրամ Եղիազարյանից, Էդիկ Եղիազարյանից և Քնարիկ Մարգարյանից հօգուտ Սամվել Բուչախչյանի համապարտության կարգով բռնագանձվել է 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես Սամվել Բուչախչյանին վերադարձման ենթակա պարտքի գումար, ինչպես նաև 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույթների` սկսած ժամկետանց օրվանից` 11.05.2009 թվականից մինչև 33.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումարը փաստացի վերադաձնելու օրը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2010 թվականի որոշմամբ Ասպրամ Եղիազարյանի, Էդիկ Եղիազարյանի և Քնարիկ Մարգարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ասպրամ Եղիազարյանը:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.


Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով: Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 1092-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 880-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը: Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով. Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իրականում փոխառության պայմանագիր չի կնքվել և բացակայում է գրավոր պայմանագրի առկայությունը: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա Սամվել Բուչախչյանը որևէ գրավոր ապացույց` ստացական, չի ներկայացրել, որի բացակայությունը խոսում է այն մասին, որ գումարի փոխանցման պահին գրավոր ստացական չի կնքվել: Իսկ ինչ վերաբերում է հետագայում կնքված պարտավորագրին, ապա այն չի կարող դիտվել որպես փաստաթուղթ, քանի որ այն կնքվել է գումարը տալուց շատ ավելի ուշ ուժի և սպառնալիքի ազդեցության ներքո: Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2010 թվականի որոշումը և այն փոփոխել, հայցը մերժել:

 

3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.


Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 264-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է Վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով: Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, հիմնվելով Դատարան ներկայացված ապացույցների վրա, որոշում կայացնելիս, պատճառաբանելով, որ "Փաստորեն, հայցվոր և պատասխանող կողմերի միջև գրավոր ձևով կազմված պարտավորագիրը հանդիսացել է որպես փոխառության պայմանագրի առկայությունը հավաստող փաստաթուղթ, իսկ օրենքը նման փաստաթղթերի պարտադիր նոտարական վավերացման պայման չի նախատեսում, ուստի նշված պարտավորագրի ուժով ծագել են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, այսինքն` նշված պարտավորագրի ուժով հայցվորն իրավունք է ձեռք բերել պարտապաններից` պատասխանողներից յուրաքանչյուրից (համապարտ պատասխանատվության առկայության հիմքով), պահանջել կատարելու իրենց պարտավորությունը` նշված փաստաթղթով սահմանված ժամկետում կատարելով դրանով սահմանված և վերջիններիս կողմից ստացված գումարի վերադարձման պահանջը: Դատարանը փաստում է, որ պարտավորագրերի հասարակ գրավոր ձևը պահպանված լինելու հանգամանքը բավարար է պարտավորագրերի ստորագրած անձանց նկատմամբ դրանցում նշված պարտավորությունների ծագման համար (նման դիքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը 02.03.2007 թվականի թիվ 3-375Ա որոշմամբ): Վերը նշված հիմքով հերքվում են պատասխանող կողմի այն փաստարկները, որ կողմերի միջև պետք է կնքվեր փոխառության պայմանագիր` որպես գումարի վերադարձման պարտավորության հիմք, այնինչ գրավոր ձևը պահպանած պարտավորագրի ուժով արդեն իսկ ծագել է պատասխանողների համապարտ պատասխանատվությունը պարտավորագրում նշված գումարը վերադարձնելու վերաբերյալ, այսինքն` տվյալ դեպքում գումարի վերադարձման պարտավորության ծագման դեպքում միակ և պարտադիր հիմք չէր կարող հանդիսանալ փոխառության պայմանագիրը, ինչպես նշել է պատասխանող կողմը` ընդունելու փոխառության պայմանագրի առկայության փաստը` որպես իմպերատիվ գործով էական նշանակություն ունեցող փաստ: Ավելին, դատարանն արձանագրում է նաև, որ ստացականը պարտապանի կողմից ի հավաստումն պարտավորության տրված պարտքային փաստաթուղթ է, որով պարտապանն ընդունում է իր պարտքը պարտատիրոջ հանդեպ", արձանագրել է, որ "Ասպրամ, Էդիկ Եղիազարյանների և Քնարիկ Մարգարյանի կողմից տրված պարտավորագրի ուժով պարտավորությունում որպես կողմ հանդես են գալիս հենց պարտավորագիր տված անձինք: Տվյալ դեպքում, բողոք բերած անձինք 16.04.2009 թվականի պարտավորագրով, պարտավորվել են հայցվորից պարտքով ստացած գումարը վերադարձնել մինչև 10.05.2009 թվականը, ինչը չեն կատարել", գտել է, որ "Սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից պարզվեց, որ բողոք բերած անձինք իրենց վերոնշյալ փաստարկները հիմնավորող համապատասխան ապացույցներ չեն ներկայացրել Դատարանին, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձանց կողմից տրված պարտավորագիրն իրենց նկատմամբ դրսևորված հարկադրանքի և սպառնալիքների արդյունքում տրված լինելու հանգամանքը չեն կարող հիմնավոր համարել և այդ հիմքով այն անվավեր ճանաչել":

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:
Միաժամանակ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի հիմնավորել բողոքում նշված դրույթների միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները դատական սխալի առկայության և բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն այն ենթակա է վերադարձման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վերադարձնել թիվ ԵԿԴ/3164/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2010 թվականի որոշման դեմ Ասպրամ Եղիազարյանի բերած վճռաբեկ բողոքը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
դատավորներ` Մ.ԴՐՄԵՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆ
Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ.ՀԱԿՈԲՅԱՆ
Է.ՀԱՅՐԻՅԱՆ
Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ