Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ 07-184/ 2006թ.
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, հետևյալ կազմով`
30.01.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Տ. ՍԱՀԱԿՅԱՆ
դատավոր` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
դատավոր` Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ԴԱՎԹՅԱՆԻ
Հայցվորի լիազորված անձ` ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ /ԼՈՒՍԻՆԵ ԹԱՇՉՅԱՆ/
պատասխանող` ԷԴՎԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
պատասխանողի ներկայացուցիչ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

2007թ. հունվարի 30-ին Երևանում, վերաքննիչ դատարանում, դռնբաց դատական նիստում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 13.10.2006թ. /դատավոր Ս.Հովսեփյան/ կայացրած վճռի դեմ պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Էդվին Հարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առավ քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Թաշչյանի ընդդեմ Էդվին Հարապետյանի` համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու պահանջի մասին, Էդվին Հարապետյա- նի հակընդդեմ հայցն ընդդեմ Լուսինե Թաշչյանի` բաժնեմասը շուկայական արժեքով փոխհատու- ցելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է, հակընդդեմ հայցը` մերժել: Կատարված դատաքննությամբ վերաքննիչ դատարանը պարզեց հետևյալը: Նախքան դատաքննության սկսվելը կողմերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33 հոդվածի պահանջներին համապատասխան, դատարանին ներկայացրեցին գրավոր հաշտության համա- ձայնագիր: Դատարանը պարզեց, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնագիրը չի հակա- սում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, հետևաբար ենթակա է հաստատման: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109, 110, 133 և 218 հոդ- վածների պահանջներով` վերաքննիչ դատարանը

 

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հաստատել հայցվոր Լուսինե Թաշչյանի և պատասխանող Էդվին Հարապետյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը հետևյալ բովանդակությամբ.

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ք. Երևան 29 հունվարի 2007թ.


Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից Էդվին Ռաֆիի Հարապետյանը, անձնագիր` ...., մյուս կողմից Լուսինե Աշոտի Թաշչյանը, անձնագիր ...., կնքեցինք սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Էդվին Հարապետյանը Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցի 14 շենքի 58 բնակարանի, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 33ա շենքի թիվ 110 բնակարանի Լուսինե Թաշչյանի բաժ- նեմասը վերջինիս համաձայնությամբ գնում է` Լուսինե Թաշչյանին վճարելով ընդհանուր 52.350 /հիսուներկու հազար երեք հարյուր հիսուն/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը վճարվում է համա- ձայնագիրը ստորագրելուց հետո յոթ օրվա ընթացքում 25.000 /քսանհինգ հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մնացյալ 27.350 /քսանյոթ հազար երեք հարյուր հիսուն/ ԱՄՆ դոլարին հա- մարժեք դրամը` համաձայնագիրը ստորագրելուց 40 օրվա ընթացքում:

2. Լուսինե Թաշչյանը համաձայնագրով նախատեսված ամբողջ փոխհատուցումը ստանալու պահից կորցնում է Երևան քաղաքի Հր. Քոչարի փողոցի 14 շենքի թիվ 58 և Երևան քաղաքի Կոմի- տասի պողոտայի 33ա շենքի թիվ 110 հասցեի բնակարանների բաժինների նկատմամբ իր իրավուն- քը և ճանաչվում է Էդվին Հարապետյանի սեփականության իրավունքը նշված բնակարանների նկատմամբ 100% բաժնեմասով:

3. Համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված մնացյալ գույքը բաժանվում է հետևյալ կերպ. ա. Լուսինե Թաշչյանին սեփականության իրավունքով հատկացվում է. "Ֆոլցվագեն" մակնիշի 1992թ-ի ավտոմեքենան; "Նացիոնալ" մակնիշի մսաղացը; "Նացիոնալ" մակնիշի բլենդերը; "Էյջ-փի" մակնիշի ֆոտոխցիկը; կահույքը` 300 ԱՄՆ դոլար արժողությամբ: բ. Էդվին Հարապետյանին սեփականության իրավունքով հատկացվում է. "Էլ-ջի" մակնիշի սառնարանը; "Ռովենտա" մակնիշի արդուկը; DVD փլերը; BAXI մակնիշի երկու տաքացուցիչները; արբանյակային ալեհավաքը:

4. Բնակարանների հետ կապված առաջացած և առաջացող ծախսերը /կոմունալ վճարումներ և այլն/ կատարվում է Էդվին Հարապետյանի կողմից:

5. Մեքենայի հետ կապված առաջացած և առաջացող ծախսերը /անվանափոխություն, այլ վճարումներ/ կատարվում է Լուսինե Թաշչյանի կողմից:

6. Համաձայնագրով նախատեսված կետերը կատարելուց հետո կողմերը միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն և հետագայում չեն կարող ունենալ:

7. Բնակարանների նկատմամբ կիրառված արգելանքը մնում է ուժի մեջ մինչև համաձայնագ- րով սահմանված ամբողջ փոխհատուցումը վճարելը: Փոխհատուցման ամբողջ գումարը վճարելուց հետո եռօրյա ժամկետում Լ.Թաշչյանը պարտավորվում է դիմել դատարան գույքի նկատմամբ արգե- լանքը վերացնելու համար:

8. Կողմերը դիմում են դատարանին` հաստատելու կնքված հաշտության համաձայնագիրը:

Է.Հարապետյան /ստորագրություն/

Լուսինե Թաշչյան` /ստորագրություն/

Լ. Թաշչյան լիազորված անձ Լ.Գրիգորյան /ստորագրություն/

Քաղաքացիական գործի վարույթը կարճել: Պետական տուրքի հարցը համարել լուծված : Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով պար- տապանի հաշվին: Վճիռը մտնում է օրինական ուժի մեջ հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Տ.ՍԱՀԱԿՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Ն.ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ` Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆ