Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ N 2-4028/2007թ.

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը`

28.12.2007թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` ԷԴ. ԱՎԵՏԻՍՅԱՆ
քարտուղարությամբ` Լ. ՍԱՐԳՍՅԱՆ
մասնակցությամբ հայցվոր `
ՎԱՐԴՈՒՀԻ ԱԹԱՆԵՍՅԱՆ/անձնագիր ..../
պատասխանողի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ /"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում, դատարանում, քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդուհի Աթանեսյանի ընդդեմ Համբարձում Ասատրյանի` ամուսնալուծության պահանջի մասին` դատաքննությամբ պարզեց հետևյալը.

 

Կողմերն օրինական կարգով ամուսնացել են 14.10.1994թ.: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա` Հարություն` ծնված 09.08.1994թ., Արթուր` ծնված 04.03.1996թ. և Ջեմմա` ծնված 08.11.1998թ. Համբարձումի Ասատրյաններ: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը համատեղ տնտեսություն չեն վարում, բնակվում են առանձին:

Հայցվորը դիմել է դատարան ամուսնալուծության խնդրանքով` պատճառաբանելով, որ ընտանիքում տեղի ունեցող մշտական վեճերի, անախորժությունների պատճառով շուրջ յոթ տարի է բնակվում են առանձին, այդ տարիների ընթացքում իրենց հարաբերություններն էլ ավելի են սառել, իրենց համատեղ կյանքն անհնարին է, ինքը նույնիսկ մտավախություն ունի, որ պատասխանողի հետ հետագա համատեղ կյանքը կարող է իր առողջական վիճակին լուրջ պրոբլեմներ պատճառել:

Հայցվորը դատաքննությամբ հայցը պնդեց և դատարանից խնդրեց իրենց ամուսնալուծել առանց հաշտության համար ժամկետ տրամադրելու:

Պատասխանողի ներկայացուցիչը հայցի դեմ չառարկեց, խնդրեց կողմերին ամուսնալուծել առանց հաշտության համար ժամկետ նշանակելու:

Դատարանը, լսելով հայցվորին, պատասխանողի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով քաղաքացիական գործում ներկայացված փաստաթղթերը, գտավ, որ հայցը բավարարման ենթակա է հետևյալ պառճառաբանությամբ.

Գործի քննությամբ հաստատվեց, որ կողմերն օրինական կարգով ամուսնացել են 14.10.1994թ.: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա` Հարություն` ծնված 09.08.1994թ., Արթուր` ծնված 04.03.1996թ. և Ջեմմա` ծնված 08.11.1998թ. Համբարձումի Ասատրյաններ: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը համատեղ տնտեսություն չեն վարում, բնակվում են առանձին, ամուսինների հետագա համատեղ կյանքն ու ընտանիքի պահպանումն անհնարին են դարձել և ընտանիքը վերականգնելու հեռանկար չկա:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16 հոդվածի համաձայն` ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար, սակայն գործի հանգամանքներից ելնելով դատարանը եկավ այն համոզման, որ կողմերին հաշտվելու համար ժամկետ պարտադրելը նպատակահարմար չէ և նրանց ամուսնությունը պետք է լուծել:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը բավարարել` Վարդուհի Մակիչի Աթանեսյանի և Համբարձում Հարությունի Ասատրյանի` 14.10.1994թ. թիվ 126 գրանցմամբ ամուսնությունը լուծել:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց տասնհինգ օր հետո և կարող է բողոքարկվել հրապարակման օրվանից տասնհինգօրյա ժամկետում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

ԴԱՏԱՎՈՐ`
Էդ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վճիռը ստացել է օրինական ուժ:

ԴԱՏԱՎՈՐ`
Էդ. ԱՎԵՏԻՍՅԱՆ