Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

12 փետրվարի 2004թ. հինգշաբթի, թիվ 23 /2948/
«ԱԶԳ» օրաթերթ
Գրողների միության պոլիկլինիկան վաճառվել է աճուրդով

Երեկ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ԶԼՄ-ներին հրավիրել էր ասուլիսի, որի ժամանակ տեղեկացրեց, որ Գրողների միության պոլիկլինիկան օրեր առաջ ծածուկ, աճուրդով վաճառել է:
Գրողների միությանը պատկանող Կասյան 3 հասցեում գտնվող պոլիկլինիկան 40-ից ավելի տարիներ օգտագործվել է գրողների կողմից:

2002թ. տարածքային վերաբաշխման ժամանակ տարածքն անցել է Արաբկիրի թաղապետարանին: Գրողների միությունը նախկին թաղապետ Յայլոյանին և ներկա թաղապետ Լևոն Հարությունյանին գրավոր երկու առաջարկ է ներկայացրել` պոլիկլինիկայի տարածքը սեփականաշնորհելու իրենց պահանջի ու ցանկության մասին: Սակայն մշտապես ստացել է նույն պատասխանը` «ավագանու նիստին կդնենք ու Ձեզ  կտեղեկացնենք...»: Այդպես էլ տարիները գլորվում էին, ամեն անգամ գրողներին տրվում էր նույն պատասխանը: Իսկ հունվարի 8-ին խնդրո առարկա հատվածը վաճառվում է աճուրդով` 4 միլիոն 300 հազար դրամով /151քմ/:
Այժմ «Լեվ Գրուպ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Լևոն Բաղդասարյանի աջակցությամբ այդ խնդրահարույց հարցը գտնվում է Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանում: Առայժմ նշվում է մի փաստ, որ աճուրդ չպետք է կայանար, քանի որ տարածքը 40 տարի օգտագործվել է Գրողների  միության պոլիկլինկայի կողմից, և պետք է տեղի ունենար ուղիղ վաճառք, որը կարգավորվում է օրենսդրությամբ`պետական գույքի մասնավորեցման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի համաձայն:

 

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ