Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N26/1608 12 փետրվարի 2004թ.
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹ
ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏԸ ԵՎ «ՄԱԳՆՈԼԻԱՆ» Թե ինչպես խաբեցին գրողներին

Հայաստանի գրողների միությունում երեկ հրավիրված մամուլի ասուլիսի շարժառիթը միության պոլիկլինիկայի (Կասյան 3) աճուրդային վաճառքն էր: Սակայն ապօրինի այս վաճառքը մի առանձին իրողություն չէ և սխալ է այնդիտարկել այլ փաստերից մեկուսացած: Ինչպես նշեց գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ, եթե միփոքր խորքից գանք, ապա կտեսնենք, թե վերջին տարիներին մշակութային ոլորտի հետ կապված ինչ կորուստներ ենքունենում: Պոլիկլինիկան դրա հերթական դրվագներից մեկն է:

Դեռևս 60-ական թվականներից պոլիկլինիկան գրողների միությանն է եղել, գտնվել է գրողների շենքում: Արդեն անկախության տարիներին քաղաքապետարանի ենթակայության տակ է եղել, իսկ վարչական վերաբաժանման ժամանակ անցել է Արաբկիրի թաղապետարանին:
Այսինքն,- բացատրեց Լ. Անանյանը,- պոլիկլինիկան, որը ՍՊԸ-ի կարգավիճակում էր, վարձակալում էր այդ տարածքը` ավելիքան 151 քառակուսի մետր: Գրողների միության 400 անդամներ անվճար օգտվում էին պոլիկլինիկայի ծառայությունից:
Գրողների մոտ 60 տոկոսը տարեց մարդիկ են. նրաց համար շատ էական է պոլիկլինիկայից ձրի օգտվելը: ՀԳՄ-ն ժամանակին դիմել է Արաբկիր թաղապետարան (պրն. Յայլոյանի պաշտոնավարության օրոք) և խնդրել, որ պալիկլինիկան անպայման վաճառվի դրա հիմնադրին, այսինքն` Գրողների միությանը: Թաղապետարանը հարցի քննարկումից հետո խոստացել է դրան անդրադառնալ: Սակայն հետո թաղապետը փոխվել է: ՀԳՄ նախագահը Զորի Բալայանի հետ այցելել է նոր թաղապետին` Լևոն Հարությունյանին: Վերջինս ջերմ ընդունելություն է ցուցաբերել, հավաստիացրել, որ պոլիկլինիկայի հետ կապված որևէ խնդիր չկա, այն պետք է անպայման վաճառվի Գրողների միությանը, այն էլ` էժան գնով:
Ամիսներ շարունակ ավագանու նիստը չկայացավ,- տեղեկացրեց Լ. Անանյանը: -Մենք դեկտեմբերի կեսերին, նորից ԶորիԲալայանն ու ես, զանգահարեցինք թաղապետարան: Նա ասաց, որ անպայման առաջիկա նիստում ավագանին կանրադառնա այդհարցին: Մեզ պաշտոնական պատասխաններ ուղարկեցին և այլն, և այլն: Այսինքն` փափուկ բարձ դրվեց մեր գլխի տակ, որգրողներն անպայման պետք է դառնան սեփականատեր: Անցավ մի քանի շաբաթ, պարզվեց, որ առանց մեզ տեղեկացնելու,պոլիկլինիկան դրվել է աճուրդի` 4 միլիոն 300 թե 400 հազար դրամով վաճառվել
Ինքնին պարզ է, և ՀԳՄ նախագհն էլ այդ մասին նշեց, որ շատ զարմանալի, խիստ կասկածելի աճուրդ է տեղի ունեցել, քանի որ մայրաքաղաքի կենտրոնում հսկայական տարածքը վաճառվել է ընդամենը 7-7,5 հազար դոլորով:
Մենք դիմել ենք դատարան,- ասաց ՀԳՄ նախագահը: -Հարցը պետք է դատական կարգով քննարկվի: Իհարկե, այստեղ խնդիրն էնաև, թե ինչպես օրը ցերեկով կարող է կատարվել մի գործարք, որը չի մտնում բարոյական որևէ նորմի մեջ: Երևի թե աշխարհումչի եղել, չկա նախադեպ, որ գրողների ունեցվածքը վերցնեն նրանցից:
ՀԳՄ շահերի պաշտպան փաստաբանը` Լևոն Բաղդասարյանը, ներկայացրեց Լ.Անանյանի կողմից «անբարո» որակված գործարքի իրավական մանրամանսները: ՀԳՄ «Մագնոլիա» պոլիկլինիկայի տարածքը 2004թ. հունվարի 8-ին որոշմամբ աճուրդով վաճառվել է: Ըստ նրա, չպետք է աճուրդ տեղի ունենար, քանի որ տարածքն ավելի քան 40 տարի օգտագործվել է ՀԳՄ պոլիկլինիկայի կողմից:
Պետք է տեղի ունենար ուղիղ վաճառք, որը կարգավորվում է օրենսդրությամբ,- ասաց Լ.Բաղդասարյանը: -Դա «Պետականգույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածն է, որով հստակ սահմանվում է, որ նմանօրինակ դեպքերում պետք էտեղի ունենա ուղիղ վաճառք:
Փաստաբանը հավաստիացրեց, որ այդ կապակցությամբ ՀԳՄ պատշաճ կարգով հայտ է ներկայացրել: Հայտին պատասխան է տրվել, որ ավագանին համապատասխան որոշմամբ կանդրադառնա այդ հարցին, սակայն պարզվել է, որ տարածքն արդեն աճուրդով վաճառվել է: 
ՀԳՄ նախագահի համոզմամբ, նորմալ մի երկրում այդպիսի տարածքը կոպեկներով վաճառելու դեպքում թաղապետին անմիջապես անվստահություն կհայտնեին: Անշուշտ, հասկանալի է, որ վաճառքի գինը` մոտ 4,5 մլն դրամը, այն է, ինչ պարզապես արտահայտած է փաստաթղթում, պաշտոնապես… Երբ Լ. Անանյանը թաղապետին հարցրել է, թե ախր ինչպե՞ս կարող էր այդ գործարքը լինել, չէ՞ որ ոտնահարվում էին մշակույթի գործիչների, գրողների իրավունքներն ու օրինական շահերը և ասել, որ այդ կապակցությամբ իր վրա ճնշում է լինելու, ստացել է պատասխան, թե առանց այդ էլ բարձրաստիճան 7-8 պաշտոնյա իրենց զանգահարել են` աճուրդի դնելու համար:
Ըստ ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Խաչիկ Ավագյանի, թաղապետարանի պատճառաբանությունն այն է, թե իրենք հաշվի են առել պոլիկլինիկայի կոլեկտիվի կարծիքը, նրանք չեն առարկել, իրենք էլ աճուրդով վաճառել են:
Այսինքն` կատարվել է բացարձակ կեղծիք, որովհետև կոլեկտիվն իրավասու չէր համաձայնություն տալու կամ չտալու,- հավաստեց Խ. Ավագյանը: -Այդ իրավունքը գրողների միությանն է (ՍՊԸ-ի հիմնադրին) պատկանում:

 

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ