Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N42/1624, 5մայիսի 2004թ., ուրբաթ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹ
ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԵՂԱՑՆՈՒՄ Է ԳՐՈՂՆԵՐԻՆ
Սա բարոյական հարց է

Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ա. Առաքելյան)երեկ լսեց գրողների միության հայցն ընդդեմ Արաբկիր թաղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնիակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:


2003թ. դեկտեմբերի 19-ին, Արաբկիր համայնքի ավագանու որոշմամբ, աճուրդով վաճառվել է Երևանի Կասյան-3 հասցեում գտնվող շենքի 155քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: 1965 թվականից վերոհիշյալ տարածքը գործել է որպես գրողների միության պոլիկլինիկա, որն անվճար սպասարկել է ՀԳՄ անդամներին: Հետագայում` 2001թ. դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրով, խնդրո առարկա տարածքը թաղապետարանից վարձակալել է բացառապես նույն միության հիմնադրած «Մագնոլիա մեդիկալ» ՍՊԸ-ն: 2002թ. սեպտեմբերի 9-ին Գրողների միությունն իր ԳՄ-07 գրությմաբ դիմել է թաղապետարան` նշված տարածքը վաճառելու նպատակով:
Ի պատասխան դրա, 2002թ. հոկտեմբերի 3-ին թաղապետարանը գրավոր հայտնել է, որ սույն առաջարկին կանդրադառնա «Մագնոլիա մեդիկալ» ՍՊԸ-ի և Գրողների միության միջև տարածքի գնման հետ կապված տարաձայնությունների լուծումից հետո: Այդ տարաձայնություններն ի վերջո, լուծվել են, ստորագրվել է համաձայնագիր, որից հետո (2003թ. օգոստոսի 12-ին) գրողների միությունը համապատասխան գրությամբ դիմել է թաղապետարան` տարածքի գնելու առաջարկով: Այս անգամ էլ թաղապետարանը 10.10.2003թ. գրությամբ հայտնել է, որ տարածքի օտարման հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը:
- Փաստորեն, -ասաց ՀԳՄ շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Լևոն Բաղդասարյանը, -գրողների միության սույնհայտը ոչ միայն չի քննարկվում ավագանու նիստում, այլև ավագանին որոշում է կայացնում այն աճուրդով վաճառելու, որիարդյունքում 2004թ. հունվարի 8-ին սույն տարածքը վաճառվում է այլ անձի:
ՀԳՄ շահերի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը հայցը ներկայացնելիս նշեց նաև, որ պատասխանողը, «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի 18 հոդվածի հիմքով, տարածքի վաճառքը պետք է կատարեր ուղղակի վաճառքի ձևով, ընկերության 100 տոկոսի բաժնեմասի սեփականատիրոջը, այսինքն` Գրողների միությանը: Իրենց այս դիրքորոշումը փաստաբանը հիմնավորեց նաև այն իրողությամբ, որ ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնեմասի սեփականատեր ՀԳՄ-ն օրենքով սահմանված կարգով, նախապես և գրավոր դիմել էր թաղապետարան: Ըստ Լ. Բաղդասարյանի, թաղապետարանի կողմից, սակայն, շրջանցվել է օրենսդիրի կողմից պարտադիր պայման դիտվող սույն դրույթը, և նշված տարածքը վաճառվել է աճուրդով, որով «խախտվել է ոչմիայն վերոհիշյալ օրենսդրական նորմը, այլև հայցվորի սահմանադրական իրավունքը` տարածքն ուղիղ վաճառքով ձեռքբերելը»:
ՀԳՄ շահերի ներկայացուցիչը դատարանին խնդրեց անվավեր ճանաչել Արաբկիր համայնքի ավագանու 15.12.2003թ. որոշումը, ինչպես նաև խնդրո առարկա տարածքի 2004թ. հունվարի 8-ի աճուրդով վաճառքը:
Քանի որ մինչ հայցը լսելը, դատարանը` բավարարելով հակառակ կողմի միջնորդությունը, որպես երրորդ կողմ և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրյուն պահանջ չներկայացնող անձ, գործում ընդգրկել էր նաև խնդրահարույց տարածքն աճուրդով գնած Սերգեյ Մելիքսեթյանին, հայցվորի ներկայացուցիչը դատարան ներկայացրեց հայցային պահանջի չափն ավելացնելու դիմում: Ըստ այդմ, հայցը ներկայացնելիս նա դատարանին խնդրեց նաև չեղյալ համարել հիշյալ ատարածքի առք ու վաճառքի պայմանագիրը և Ս.Մելիքսեթյանին տրված սեփականության վկայագիրը:
Երեկվա դատական նիստի ընթացքում հանդես եկավ նաև Արաբկիրի

 

թաղապետարանի ներկայացուցիչը` թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռոբերտ Սանոյանը: Նա չհերքեց հայցվորի ներկայացուցիչի հրապարակած փաստերը, սակայն նշեց, որ իրենք օրենսդրության սահմաններում են վարվել, և առարկեց հայցապահանջի դեմ:
Ըստ նրա, վերոհիշյալ տարածքը թաղապետարանից վարձակալած «Մագնոլիա մեդիկալ» ՍՊԸ-ն հետագայում, որոշակի հանգամանքների բերումով, գրավոր հրաժարվել է տարածքի վարձակալությունից: Դրա հիման վրա վարձատուի և նշված ՍՊԸ-ի միջև կնքվել է հանձման-ընդունման ակտ, տարածքն ազատվել է ընկերության օգտագործումից և լիարժեք անցել է թաղապետարանի (սեփականատիրոջ) տնօրինմանը: Վերջինս, ըստ նրա, սահմանված կարգով դիմել է ավագանուն ազատ տարածքն աճուրդով վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավագանին իր որոշմամբ թույլատրել է վաճառել աճուրդային եղանակով (դասական աճուրդով), իրենք էլ վաճառել են` պահպանելով տեղեկատվության հրապարակայնությունը, աճուրդի մասին նախապես հայտարարություն են հրապարակել «Հայաստան» թերթում:
Դատական նիստը երրորդ կողմի ներկայացուցչի պատրաստ չլինելու պատճառով ընդմիջվեց միչև մարտի 11-ը:
Նիստից հետո ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ թաղապետարանը նշված տարածքի վաճառքի մասին նախ և առաջ Գրողների միությանը պետք է տեղեկացներ, նախ և առաջ իրեց պետք է առաջարկեր: Մինչդեռ պոլիկլինիկայի տարածքը վաճառել են` աճուրդի մասին հայտարարությունը տպագրելով մի թերթում, որը շատ փոքր տպաքանակ ու սպառում ունի:
Ես կարծում եմ` այնքան պարզ է, որ կույրն անգամ տեսնում է, թե ինչ կարող էր լինել այս ամենի հետևում, -ասաց ՀԳՄ նախագահը:
Դժվար չէ հասկանալ, թե ինչից են զրկել կամ ինչից են ուզում զրկել գրողների միությանը, սա բարոյական հարց է, -հավելեց Զորի Բալայանը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ