Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ 146/2280/ 30 օգոստոսի 2004թ. երեքշաբթի
ԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ
Սակայն իրենց առաջարկած տարբերակով

Հայաստանի գրողների միությունը դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարան, քանի որ դժգոհ է «Մագնոլիա» պոլիկլինիկայի վերաբերյալ վերաքննիչի կայացրած վճռից: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց դատարանում Գրողների միության ներկայացուցիչ, «Լև Գրուպ» իրավաբանական գրասենյակի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Պատասխանողի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանի թերթերին (այդ թվում նաև «Առավոտին») տված հարցազրույցների առնչությամբ պրն. Բաղդասարյանն ասաց. «Ինձ համար հաճելի չէ տեսնել հարցազրույցներ այն փուլում, երբ դեռ գնում է գործիդատաքննությունը: Մենք, մեր մասով մինչև հիմա զերծ ենք մնացել դատաքննության փուլում հարցազրույցներ տալուց: Կարծումեմ, որ հարցազրույցներում մյուս կողմը երկու նպատակ է հետապնդում` հասարակական կարծիք ձևավորել հօգուտ իրենց ևմիգուցե նաև ճնշում գործադրել դատական ատյանի վրա: Ինձ համար անհասկանալի է նաև պատասխանողի ներկայացուցչի այնհայտարարությունը, թե Արաբկիրի առաջին ատյանի վճիռը սխալ է: Օրենսդրությունը չի նախատեսում որևիցե մեկին, ընդհուպ`ներկայացուցիչներին, տալու գնահատականներ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի գործողությունների վերաբերյալ:Ավելին, հստակ սահմանում է, որ գնահատական տալու իրավասություն ունի միայն Վճռաբեկ ատյանը: Այնպես որ, ճիշտ կլիներ,գնահատականներ տալուց առաջ ասել. « կարծում եմ, գտնում եմ, ենթադրում եմ, ոչ թե հայտարարել, թե առաջին ատյանիդատարանի վճիռը ճիշտ չէ, վերաքննիչինը` ճիշտ է»:
Լ. Բաղդասարյանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս թույլ է տվել նյութաիրավական նորմի խախտում` կիրառելով ոչ այն օրենքը, ինչից հետո բողոք է ներկայացվել վճռաբեկ ատյան. «Գտնում եմ, որ Գրողների միության հայցըհիմնավոր է: 50 տարի ՀԳՄ-ն օգտագործել է այդ պոլիկլինիկան, ինչն այսօր գրողների ձեռքից վերցրել ու տվել են մի երրորդանձի` այն դեպքում, երբ միությունն օրենքով սահմանված կարգով պատշաճ հայտ էր ներկայացրել, որպեսզի ուղիղ վաճառքովգործարքը կայանա: Հայտը, փոխանակ քննարկելու ավագանու նիստում, ոչ մերժել են, ոչ էլ բավարարել, իսկ պոլիկլինիկայիտարածքն աճուրդով վաճառվել է մեկ ուրիշի»: Գրողների շահերի ներկայացուցիչն ասաց, որ իրենք, այնուամենայնիվ, պատրաստ են հաշտության համաձայնության` պայմանով, եթե ուղիղ վաճառքով վիճահարույց տարածքը վաճառվի գրողներին. «Իրենց առաջարկած հաշտությունը նման է նրան, որ մեկի ձեռքից վերցնեն տունը ու հետո առաջարկեն այնտեղ ապրել»:
Պոլիկլինիկայի ղեկավարների 6-րդ վարչությունում պահելու վերաբերյալ էլ Լ.Բաղդասարյանն ասաց. «Այդ մասին ես մամուլիցեմ լսել, խնդրո առարկայից տեղյակ չեմ, գուցե գործարքի մեջ պետական մարմինը տեսել է քրեածին բաներ»: Անդրադառնալով «Առավոտին» տված հարցազրույցում Մ. Շահնազարյանի այն հայտարարությանը, թե պոլիկլինիկայի տարածքը էժան է վաճառվել` սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանելու պատճառով, պրն. Բաղդասարյանն ասաց. «Ճիշտկլիներ, որ իրենք նախ` ցույց տային համապատասխան մարմնի եզրակացությունը, տեղեկանքը` տարածքի սանիտարահիգիենիկպայմաններին չհամապատասխանելու մասին»: Գրողների շահերի ներկայացուցիչն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Արաբկիրի թաղապետարանի` պոլիկլինիկայի հետ ունեցած պայմանագիրը լուծարվել է օրենքի խախտումով` առանց հիմնադրին` ՀԳՄ-ին տեղյակ պահելու: Լ. Բաղդասարյանը հույս ունի, որ վճռաբեկ դատարանը հանգամանալից ուսումնասիրելով գործը` ի հայտ կբերի թույլ տրված բոլոր խախտումները: Փաստաբանը ասաց նաև, որ գրողները պատրաստվում են դատարանում բարձրացնել իրենց կրած վնասի հատուցման խնդիրը: «Գրողները, որ փետրվար ամսից վիճարկում են սույնգործը, կատարել են ծախսեր (պետական տուրքի տարբերակով, վճարել են դատարանում իրենց ներկայացուցիչ իրավաբաններին):Իսկ դրանք մեծ գումարներ են կազմում, որոնց չափը այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Ի դեպ, գրողներիկրած վնասները գնալով աճում են»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ