Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N106/1688, 5 հունիսի 2004թ., շաբաթ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ» ՕՐԱԹԵՐԹ
ՓՐԿԻՉԻ ԼԻԱԶՈՐՆԵՐԸ` ԾԱԿ ԳՐՊԱՆՆԵՐՈՎ

Ապացույց`
չիք
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ ՄնացականՄարտիրոսյանի) մեկնարկեց «Նոր ժամանակներ» ընդդեմ «Ազգային միաբանության» քաղհայցի քննությունը:

Բացառապես գեղամյանականներով լեփ-լեցուն դահլիճում, ու փրկիչի ակտիվիստների խուլ ընդվզումը (տեղ-տեղ էլ գոտեպնդող-աղմկոտ բռնկումներով ուղեկցվող)շարունակվեց մինչև նիստի ավարտը, նախ հայցվորի` ՆԺ-իղեկավարԱրամ Կարապետյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց հայցը, հայտարարելով, որ «պատասխանողների կողմից լրատվականմիջոցներով տրված տեղեկություններն արատավորվում են ՆԺ-ի նախագահ Արամ Կարապետյանի պատիվը,արժանապատվությունը և գործարար համբավը:


Ավելին` Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատարտահայտվելու իրավունք, սակայն հաշվի առնելով, որ սույն ազատությունների իրականացումը կապված է տարածողի որոշակիպարտավորությունների և պատասխանատվության հետ, նույն հոդվածի 2-րդ կետով, նախատեսվում է սահմանափակումներ կամպատժամիջոցներ, եթե կապված է անձանց հեղինակության և իրավունքի պաշտպանության հետ: Սույնը ամրագրված է նաև մերներպետական օրենքներով, իսկ վիճարկվող հարցի շրջանակում դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթն է, հոդված 19-ը:Վերոհիշյալ օրենքով սահմանված կարգով, չապացուցվելու դեպքում, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդհոդվածի 2-րդ կետի պահանջով, խնդրում եմ դատարանին, պարտավորեցնել Արտաշես Գեղամյանին և ԱլեքսանԿարապետյանին` հրապարակավ ներողություն խնդրել և հերքել այն ԶԼՄ-ներով, որով տարածվել էր Արամ Կարապետյանիարժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները»:
Փաստաբանը մասնավորապես նշեց մայիսի 12-ին և մայիսի 14-ին «Հայկական ժամանկում»-ում, ինչպես նաև մայիսի 15-ին «Ազգ»-ում հրապարակված հոդվածները, որոնցում թե՛ Գեղամյանը և թե՛  նրա տեղակալն Արամ Կարապետյանին որակել էին որպես «Իշխանությունների դրածո», «գործակալ», «շառլատան», «Մոսկվայի ընտրյալ» և այլն, նաև վերջինիս մեղադրել էին ԿԸՀ-ին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու մեջ` առանձին դեպքերի հետ կապված ստահոդ տեղեկություններ ու հերյուրանքներ տարածելով ՆԺ-ի ղեկավարի հասցեին:
Չնայած օրենքը պարտադիր պայման է դիտում, որ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշպանության ժամանակ ապացուցելու պարտականությունը դրվում է տեղեկություններ տարածած անձանց վրա, բայց հայցվորի ներկայացուցիչը, պատասխանողներից առաջ անցնելով, ներկայացրեց համապատասխան փաստաթղթեր, որոնցով, ըստ էության, հերքվում են տարածված ստերը: Օրինակ` պաշպանության նախարարը գրությամբ տեղեկացնում է, որ ինքը որևէ առնչություն չունի 2003-ի մարտին Արամ Կարապետյանին օդանավից իջեցնելու դեպքի հետ, մաքսային պետական կոմիտեի գրությունը ևս դա է հաստատում: Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթին, ապա ՆԺ-ն հոգացել էր և ձեռք էր բերել անձնագրային և վիզաների վարչության պետի կողմից տրված 2 տեղեկանքները: Առաջինով տեղեկացվում էր, որ Արամ Կարապետյանը մինչև ՀՀ քաղաքացիության մասին օրենքի ուժի մեջ մտնելը հանդիսացել է ՀԽՍՀ քաղաքացի, իսկ 1995թ, նեյեմբերի 16-ից առ այսօր ՀՀ քաղաքացի է: Իսկ եկրորդով ծանուցվում է, որ նա վերջին 10 տարում բնակվում է Հայաստանում:

 

ԱՓՍՈՍ, ԷՍՕՐ ԴՈՒԵԼ ՉԿԱ
Այսպես հառաչեց Գեղամյանի ակտիվիստներից մեկը, երբ տեսավ, որ փրկչի երեք լիազոր ներկայացուցիչներն իրենց հարցերով չեն կարողանում նեղը գցել, շփոթեցնել, հայցի սահմաններից շեղել Լևոն Բաղդասարյանին:
Փաստաբանը կրկնում ու ընդգծում էր, թե «ներկայացրեք կոնկրետ ապացույցներ» և տեղավորեք հայցի շրջանակում: Մինչդեռ այն, ինչ Գագիկ Կոստանդյանից ու Աղասի Արշակյանից, փրկչի կուսակցական պաշպանների կողմից մինչ այդ մամուլում հրապարակված հեղինակային հոդվածների վերաշարադրանքն էր: «Հակափաստարկներ», որոնք հեռավոր աղերս չունեն բուն հայցի բովանդակության հետ:
Օրինակ, Գ. Կոստանդյանի ապացույցը «տեսասկավառակն» էր, որը ներկայացրեց դատարանին: Սակայն փրկչի միտինգային ելույթը պատկերող «տեսասկավառակը» (ինչը որևէ փորձաքննության չի ենթարկվել, այսինքն` չի բացառվում, որ «գործակալին» վերաբերող հատվածը մոնտաժված լինի), ըստ էության ապացույց դիտել հնարավոր չէ: Քանզի հայցում նշված է «Ազգի» հոդվածը: Էլ ավելի մազալու էր Կոստանդյանի կողմից ներկայացված ինչ-որ համատիրության տեղեկանքը` Արամ Կարապետյանի… քաղաքացիության վերաբերյալ: Ոչ պատշաճ այս տեղեկանքը ևս բերել էին որպես ապացույց:
Ի տարբերություն Կոստանդյանի, շատ ավելի հզոր ապացույց ներկայացրեց մյուս լիազորը` Աղասի Արշակյանը, հայտարարելով,«Ես կարող եմ թերթեր բերել որպես ապացույց, որտեղ կան Արամ Կարապետյանի վերջին 2-3 ամիսների ելույթները, որոնքոչնչով չեն տարբերվում Գառնիկ Իսագուլյանի ելույթներից: Այդ դեպքում ինչո՞ւ է վիրավորվում, երբ ասում են իշխանություններիդրածո»:
Ի դեպ, փրկիչի 3-րդ լիազորը` Թադևոս Ալեքսանյանը, չափազանց մտահոգված էր, թե հայցվորի ներկայացուցիչը բարոյական վնասի հատուցման հարց բարձացնելո՞ւ է, թե՞ ոչ: Վերջինս ձեռնպահ մնաց դատական այս փուլում հարցի վերաբերյալ որևէ բան ասելուց:
Հաջորդ դատական նիստի մասին նախապես կտեղեկացվի:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ