Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Հունվարի 31-փետրվարի 1, 2006թ. թիվ 9/97/, երեքշաբթի, էջ7
«168 ժամ» օրաթերթ
«Իմանամ ով ա` պախարակեմ»
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Նոյեմբերյանիքաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի հայցով դատն ընդդեմ «168 ժամ»-ի:

Հիշեցնենք, որ թերթը 2005թ. իր 58-րդ համարում հրապարակել էր նոյեմբերյանցիների «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ, ՀՀ հակակոռուպցիոն խարհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀ նախագահի հակակոռուպցիոն միջոցառումների գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նամակագիրները գրում էին` «…Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու ևհամայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը:

Ընտրություններից հետո կարծում էինք, որ պրն. Ամիրաղյանն անմիջապեսկսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է իրնախընտրական շտաբի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկին` նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին»: Դեկտեմբերի 22-ին ստացանք Ս. Ամիրաղյանի նամակը, որով նա պահանջում էր հերքել հրապարակման մեջ եղած «մեղադրանքները»: Թերթը հրապարակեց նաև Ս. Ամիրաղյանի նամակը, սակայն չպարտավորվեց բաց նամակին հերքում տպագրել: Քաղաքապետը հավանաբար չէր կարողացել տարբերել բաց նամակը հոդվածից: Դա ընդամենը նոյեմբերյանցիների բաց նամակն էր, որով փորձել էին իրենց մտահոգությունը մեր թերթի միջոցով լսելի դարձնել: Քաղաքապետի շահերը պաշտպանում էին Սոնա Գուլքանյանը և Վարդան Խեչյանը: Վերջինս ամբողջ դատի ընթացքում փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ նամակագրի խոսքը մի դեպքում չակերտների մեջ է, մյուս դեպքում դուրս, կամ կրճատ գրելու դեպքում ինչո՞ւ բազմակետ չի դրվել: Իսկ քաղաքապետը ուզում էր մեր միջոցով տեղեկանալ, թե նոյեմբերյանցիներն այդ նամակն ուղարկե՞լ են արդյոք Ա.Մարգարյանին և Բ. Եսայանին: Եվ ամենակարևորորը` ո՞վ է նամակագիրը:
Քաղաքապետը դատարան էր ներկայացրել կադաստրի նոյեմբերյանի շրջանի բաժնից տեղեկանք այն մասին, թե Կոմիտաս 1 հասցեում գտնվող բաղնիքի

 

շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում: Ավելացնենք, որ այդ շենքը երկհարկանի, առանց դուռ ու լուսամուտների, վերանորոգման կարիք ունեցող կառույց է և գտնվում է Նոյեմբերյանի կենտրոնում: Սա նշանակում է, որ վերանորոգումից հետո այն կարող է շատ հարմար լինել խանութի կամ ինչ-որ գրասեյնակի համար: Կառույցը կարող է վերանորոգվել և մնալ, որպես բաղնիք, մանավանդ, որ Նոյեմբերյանում ջրի վիճակը շատ վատ է, շենքեր կան, որոնց ջրատար խողովակները ձմռանը սառում են, և քաղաքի բնակիչների մի մասը այսօր էլ օգտվում է մասնավոր բաղնիքից: Իսկ այն, որ շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, չի նշանակում, որ ավագանուն հանձնելու մտադրություն չի եղել: Բնակիչների հետ մեր զրույցների ժամանակ նրանք կարծիք էին հայտնում, թե հնարավոր է, այդ բաց նամակը պատճառ է եղել, որ մտադրությունը կամ բանավոր պայմանավորվածությունը գործարք չի դարձել:
Ս. Ամիրաղյանին շատ էր հուզում այն խնդիրը, որ ընդամենը 5500 բնակչություն ունեցող Նոյեմբերյանում բոլորն իրար ճանաչում են, և այդ նամակով «արատավորվել է» իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար հանբավը: Նրան ամենաշատը հուզում էր այն հարցը, թե ո՞վ է եղել նամակագիրը: «Իմանանք ովքեր են, որ նման մարդկանց առաջն առնենք,- ասում էր Նոյեմբերյանի քաղաքապետը: -Մեր ժողովրդին ներկայացնենք, որ մեր մեջ կան այսպիսի մարդիկ, որոնք հարաբերություններ ենվատացնում և քաղաքում սրում են առաջացնում: Մեր ժողովուրդը տեղական հեռուստատեսությամբ ինձ հարցեր է տալիս, եսպետք է իմանամ ու պատասխանեմ»: 
Նա «168 ժամ»-ի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանին անընդհատ հայցապահանջի հետ կապ չունեցող հարցեր էր ուղղում, իսկ խմբագրությունից պահանջում էր հայտնել նամակագրի անունը: «Դուք գո՞հ եք ձեր տպած հոդվածից: Ես հերքումեմ ուզում, որովհետև իմ մասին վատ հրապարակումներ տարբեր թերթերում էլի են եղել: Ես ուզում եմ իմանալ էդ ո՞վ ա իմ դեմգրում: Իմանամ, որ պախարակեմ…»: Լ. Բաղդասարյանը փորձում էր այս հուզիչ հարցադրումներին ըստ էության պատասխանել` հղումներ անելով ԶԼՄ-ների մասին օրենքին: «Եթե հայցվորը գտնում է, որ հրապարակված բաց նամակը չիհամապատասխանում իրականությանը, որով և ոտնահարվել է նրա պատիվն ու արժանապատվությունը, ապա գործող կարգիհամաձայն պետք է հերքման պահանջ ներկայացներ,- ասաց Լ.Բաղդասարյանը: -Իսկ իր կողմից ներկայացրած տեքստը բառացիարդեն տպագրվել է «168 ժամ»-ում, որն ապացուցում է, որ թերթը քաղաքացիների տեսակետները տպագրելիս ղեկավարվումէ հավասարության սկզբունքից»: 
Դատավոր Գ. Կարախանյանը մերժեց քաղաքապետի հայցը: Իսկ քաղաքապետ Ս. Ամիրաղյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, դատից հետո հայտարարեց, որ ինքը ոչ թե դիմելու է Վերաքննիչ դատարան, այլ գնալու է վարչապետի և Բ. Եսայանի մոտ և նրանց խնդրելու է ուսումնասիրել այդ գործը: «Գնալու եմ վարչապետի մոտ խորհրդակցության, եթեհամաձայնեն, քրեական գործ կտամ հարուցել, այսպես չեմ թողնի», - հայտարարեց Ս. Ամիրաղյանը: Քաքաղապետը, սակայն, չասաց, թե «168 ժամ» -ին դատի տալուց առաջ վարչապետից խորհուրդ հարցրե՞լ էր, թե` ոչ: Իսկ «168 ժամը» չի պատրաստվում իր սկզբնաղբյուրը հայտնել, մանավանդ, որ Ս. Ամիրաղյանն ինքն էր ասում` «իմանամ ով ա` պախարակեմնրան»:

ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ