Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Փետրվարի 6-8, 2007թ. թիվ 9
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ
«ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՐԳԵԼԵԼՈՒ, ՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԻ»

ՍԻՄ-ի դեմ ծավալվող գործընթացների առնչությամբ քաղաքական տեսանկյունից ամեն ինչ ակնհայտ է: Զրույցը "ԼեվԳրուպ" իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ վերաբերում է խնդրիզուտ իրավական կողմին:
-Լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը շուրջ վեց ամիս իր վրա գամած ՍԻՄ-ի խնդիրն ինչպե՞սկներկայացնեք իրավական հարթությունում:


-Նախ նշեմ, որ ստանձնել եմ ՍԻՄ կուսակցության իրավական պաշպանությունը` կապված դատական վեճերի հետ: Հարցերի հարցը տվյալ դեպքում սա է` հիշյալ գործը որքանով է ընդդատյա առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում, քանի որ, գերակշիռ կարծիքների համաձայն, կուսակցությունների հարցը պետք է լուծվի տվյալ քաղաքական ուժերի ներսում:
Ի՞նչ կարող եմ ասել ՍԻՄ-ի առնչությամբ: ՀՀ հիմնական օրենքի թիվ 17 հոդվածի առաջին մասով յուրաքանչյուր անձ ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: Ընդհանրապես այլ խնդիր է, թե կողմը ինչպես է ապացուցում` խախտվե՞լ է իրավունքը, թե՞ ոչ: Եթե խախտվել է, ապա հիմնական օրենքի, այն է` սահմանադրության որ կետով է խախտվել:
-Անդրադառնանք կոնկրետ ՍԻՄ-ի խնդրին. տվյալ պարագայում առկա՞ է իրավունքի խախտում:
-Գործի ամբողջական նյութերին ծանոթանալուց` վերաքննիչ դատարանի վճիռն ուսումնասիրելուց հետո, ի հայտ եկած նյութաիրավական նորմերի խախտումների կամ դատավարական խախտումների առումով, օրենքով սահմանված կարգով կպատրաստվի բողոքը և կներկայացվի բարձր ատյանի դատարան:
-Մամուլում խնդրի առնչությամբ գրում են, թե նման հարցերը վերաքննիչ դատարանի վճռից հետո վճռաբեկումենթակա չեն բողոքարկման:
-Այդ հարցը կարգավորվում է քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ու երբ առկա են նյութաիրավական նորմի խախտումներ, ինչը հիմք է տալիս բարձր ատյանում վերանայելու ստորադաս դատարանի վճիռը, ապա միանաշանակ պատրաստվում է բողոքը և ներկայացվում բարձր ատյանին: Ասեմ ավելին, բարձր ատյանը` հիմա` վճռաբեկ դատարանը, կարող է ուժի մեջ թողնել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի վճիռը, կամ բեկանել այն` ուղարկելով լրացուցիչ քննության, կամ փոփոխություն կատարել վճռի մեջ:
-Ինչո՞ւ եք շեշտում այդ հանգամանքը:
-Որովհետև ՍԻՄ կուսակցության խնդրո առարկա հարցի առնչությամբ կան իրարամերժ երկու դատական ակտեր: Մի դեպքում մերժվում է հայցը, մյուս դեպքում` բավարարվում է: Այնքանով, որքանով վերաքննիչ դատարանում բավարարվել է հայցը, և օրենքով սահմանված կարգով այն հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ, քաղաքացիական օրենսգրքի թիվ 14 հոդվածի հիման վրա այն ենթակա է կատարման:
-Իսկ դա նշանակո՞ւմ է, ինչպես պնդում են հայցվորները, թե կողմերը վերադառնում են սեպտեմբերի 15-իննախահամագումարային իրավիճակին:
-Ես չիգիտեմ, ով ինչպես է մեկնում, բայց վճիռը պետք է հասկանալ բառացի այնպես, ինչպես գրված է. "ՍԻՄ կուսակցության 17-րդ համաժողովին 2006թ. սեպտեմբերի 16-ի կուսակցության նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները համարել չկայացած": Հիշյալ համաժողովում ընդունվել են ոչ միայն հիշյալ, այլև բազմաթիվ ու բազմապիսի որոշումներ: Կոնկրետ խնդրո առարկան հայցի առնչությամբ դատական ատյանը փաստել է` "նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները համարել չկայացած":
-Ուրեմն ինչ պետք է արվի, բացեք փակագծերը:
-ՍԻՄ 17-րդ համաժողովում` ընտրված այդ երկու մարմիններն իրավունք չունեն գործելու:
-Վերաքննիչի վճռից բխո՞ւմ է, որ ինչպես հայցվոր կողմն է պնդում, ոչ լեգիտիմ է ՍԻՄ նախագահությունը:
-Դրանից բխում է, որ օրենքով սահմանված կարգով կուսակցությունը պետք է ձեռնամուխ լիներ հիշյալ երկու մարմինների կայացմանը:
-Ասել է` ՍԻՄ արտահերթ 18-րդ համագումարը տեղավորվում է վճռի շրջանակներում:
-ՍԻՄ արտահերթ 18-րդ համագումարը բխել է կուսակցության կանոնադրության համապատասխան կետի պահանջից, համաձայն որի, մարզային կառույցների 1/3-ի պահանջի դեպքում, ինչպես նաև համաժողովի որոշմամբ կարելի է հրավիրել արտահերթ համագումար:
-Հստակեցնենք մեկ անգամ ևս. վերաքննիչի դատավճիռը` "Նախագահության և վերստուգիչ հանձնաժողովիընտրությունները համարել չկայացած" և արտահերթ 18-րդ համագումարը չե՞ն հակասում միմյանց
-Ամենևին: Ոչ մեկը, նաև վերաքննիչ դատարանը, իրավունք չունի արգելելու կուսակցությանն օրենքով սահմանված կարգով կատարելու գործառույթներ: Ավելին, "Կուսակցությունների մասին" օրենքի թիվ 30 հոդվածով կուսակցության գործունեությունը կարող է արգելվել սահմադրական դատարանի որոշմամբ: Դա իմպերատիվ նորմ է, և ոչ ոք իրավունք չունի արգելելու, որ կուսակցությունը գործի: Ավելին կուսակցությունն իր գործունեությունը շարունակում է օրենքով սահմանված կարգով կատարելու գործառույթներ, այդ թվում հրավիրելու արտահերթ համագումար, ինչը և արել են:
-Հայցվոր կողմը խոսում է և հարկադիր կատարման գործընթացի մասին: Ըստ Ձեզ, այս գործում հնարավո՞ր է ԴԱՀԿ-իմիջամտությունը:
-Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե "հարկադիր կատարում" ասելով` կողմն ինչ է հասկանում, բայց միանշանակ է, որ եթե պատասխանող կողմը պատրաստ է վճիռն ի կատար ածելու, ապա գործը չի կարող մտնել հարկադիր փուլ, այնքանով, որքանով, ըստ էության, կամովին կատարվել է վճիռը:
Եթե նկատի ունենանք, որ սույն դատավճռում կա համապատասխան կետ. "Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ համապատասխան պատկան մարմնի ծառայության միջոցով պարտապանի հաշվին": Նման դեպքում, եթե վճիռը կամովին կատարվում է, կարծում եմ, խոսք լինել չի կարող հարկադիր կատարման մասին:
-Ասել է` վճիռը կամովին կատարելու պարագան լուծվել է հրավիրելով արտահերթ 18-րդ համագումար:
-Վճռով վերոհիշյալ մարմինները համարվել են չկայացած: Այսինքն` վերջիններս տվյալ պարագայում զրկվել են գործելու իրավասությունից: Ըստ էության, վճիռն ի կատար ածելով` տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումար, որտեղ նոր հիմունքներով ընտրվել են ղեկավար մարմիններ, ինչն ընդհանրապես կապ չունի վիճարկվող հայցադիմումի հետ:
-Լրատվամիջոցներին և հանրությանը հետաքրքրող գլխավոր հարցը. տվյալ դատավճիռը հիմք տալի՞ս է պնդելու, որՀրանտ Խաչատրյանը վերադառնում է մինչև 17-րդ համագումարն ունեցած իրավունքների ու պարտականություններիոլորտ:
-Հայցապանաջի հիմքում նման հարց ընդհանրապես չի դրվել, չի քնարկվել, և բնականաբար, վճռի հիմքում դա չէր կարող լինել: Հայցվորները նման հայցապահանջ չեն դրել: Ինչ վերաբերում է պարոն Խաչատրյանի գործունեության դադարեցմանը (ինչի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներ կարծիք են հայտնում), ապա կուսակցության կանոնադրության համաձայն, կուսակցության նախագահի հրաժարականի դեպքում նրա պարտականությունները ստանձնում է կուսակցության փոխնախագահը: Ինչն, ըստ իս, կատարվել է:
-Հրանտ Խաչատրյանը "Շանթի" հեռուստաեթերից հայտարարեց, թե իր հրաժարականը փաստաթղթային ձևակերպումչի ստացել, և տեղի չի ունեցել փաստաթղթերի ընդունում-հանձնում: Ինչը նշանակում է, թե ինքը մեխանիկորենշարունակում է մնալ ՍԻՄ նախագահ:
-Նախ պետք է ճշտել, թե ինչ կարելի է հասկանալ "փաստաթղթային ընդունում-հանձնում" արտահայտության տակ: Որքան ես գիտեմ, կուսակցության կնիքը և մնացած մյուս ատրիբուտները գտնվում են կուսակցության փաստացի նախագահի մոտ, որը և իրականացնում է գործառույթներ: Ինչ վերաբերում է հանգամանքին, թե փոխնախագահի հրաժարականից հետո իրավունք չուներ ստանձնելու նրա պարտականությունները, ապա միանշանակ այդպես չէ:
Փոխնախագահն ուղղակի պարտավոր է ստանձնելու այդ պարտականությունները, քանի որ այդպես է ամրագրված ՍԻՄ կանոնադրության համապատասխան կետում:
-Ըստ Ձեզ, ինչու են այդքան հակադիր առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումները:
-Որպես իրավաբան` ես նորմալ եմ համարում այդ իրողությունը: Դրա համար էլ ստեղծվել են տարբեր ատյանների դատարաններ:
-Վճռաբեկ դատարանից հետո ՍԻՄ-ն ուրիշ էլ ի՞նչ քայլեր կարող է անել:
-ՀՀ հիմնական օրենքը, գործող իրավական օրենքները և եվրոպական կոնվենցիան բարձր ատյան դիմելուց հետո թույլ են տալիս դիմել ՍԴ, ինչպես նաև Եվրոպական դատարան (դա իհարկե ՍԻՄ կուսակցության ղեկավարության ցանկության դեպքում):
-Մինչև Եվրոդատարան դիմելը ՍԴ խողովակով անցնելը պարտադի՞ր քայլ է:
-Ոչ: ՍԴ դիմում են, որպեսզի ճշտեն` դատական ակտը, որը կայացվել է` ղեկավարվելով ինչ-որ օրենքներով, հակասո՞ւմ է սահմանադրությանը, թե՞ ոչ:

 

ԶՐՈՒՅՑԸ`
ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ