Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

198/3314/ 29 հոկտեմբերի 2008, չորեքշաբթի
"Ա Ռ Ա Վ Ո Տ" օրաթերթ
ԵՊՀ պրոֆեսորը` ընդդեմ ԵՊՀ ռեկտորի

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտություններիդոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն աշխատանքի իր իրավունքը փորձում է վերականգնել դատարանով:

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդhանուր իրավասության դատարանում լսվեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանի hայցն` ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի (դատավոր` Գայանե Կարախանյան):

Ինչպես ներկայացրեց հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը. "2008թ. մարտ ամսին համալսարանում տեղի են ունեցելտնտեսագիտության ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի ընտրություններ, որը մինչ այդպաշտոնավարում էր պաշտպանյալս` պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը: Ընտրությունների արդյունքում պաշտպանյալսվերընտրվել է, ում հետ համալսարանը 5 տարով պայմանագիր է կնքել, որի ժամկետը լրանում է 2013թ. մարտին: Պայմանագիրըկնքելուց երեք ամիս հետո այն լուծվել է: Սարգիս Ղանթարջյանին ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացրել են` պատճառաբանելով,որ տարիքն անցել է: Սույն գործի հետ կապված կա նաև աշխատանքային տեսչության պետի որոշումն այն մասին, որ իրավունքչունեին պաշտպանյալիս ազատել աշխատանքից":
Պատասխանողի ներկայացուցիչ, ԵՊՀ իրավաբանական վարչության պետ Արմեն Թադևոսյանն ասաց, որ ԵՊՀ-ն հայցադիմումի վերաբերյալ առարկություններ ունի. "Ըստ Աշխատանքային օրենսգրքի, կենսաթոշակային տարիք ընդունված է համարել 65-ը:Այնպես որ, օրենքը թույլ է տալիս այդ տարիքայինների հետ կնքված պայմանագրերը լուծարել": Հայցվորի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրեց, որ վերջերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը "Գոլոս Արմենիին" տված հարցազրույցում հայտարարել է, որ, ըստ համալսարանի որդեգրած քաղաքականության, պրոֆեսորներն աշխատելու իրավունք ունեն մինչև 75 տարեկանը: Ա. Թադևոսյանը հաստատեց. "Հայտարարությունը ճիշտ է, բայց դա վերաբերում է պրոֆեսորներին, ոչ թե շարքային դասախոսներին:Հայցվոր կողմին, տվյալ դեպքում` Սարգիս Ղանթարջյանին այս օգոստոսին ռեկտորի կողմից համալսարանում առաջարկվել է զուտգիտական աշխատանք, սակայն առաջարկը մերժվել է": "Առավոտի" զրույցում Ս. Ղանթարջյանը պարզաբանեց. "Առաջարկ եղելէ, բայց կես դրույքային, ես էլ հրաժարվել եմ: Ի դեպ, ես 60 տարեկան եմ, ոչ թե 65": Ա. Թադևոսյանն էլ մեզ հայտնեց."Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, այն ոլորտներում, որտեղ սերնդափոխությունը ռեալ հնարավոր է իրականացնել,կադրերի առկայության դեպքում կատարում ենք կրճատումներ":
Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին ժ. 17:30-ին:
Նշենք, որ ԵՊՀ ռեկտորն աշխատանքից ազատել է նաև տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Դավթյանին: Նա էլ "Առավոտին" հայտնեց. "Չեմ հասկանում, թե ինչ խաղեր են գնում: Երեկ էլ իմ դատն էր: ԱրամՍիմոնյանի վարած քաղաքականությունը կապված է զուտ անձնական հարցերի հետ` ինչ մտքով անցնում է` անում է":

 

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ