Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԹԻՎ 46 "24-30 ՆՈՅԵՄԲԵՐ 2010 թ.
"ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ" "ԻՐԱՎՈՒՆՔ" 
Գ Ո Ղ Ա Ց Ե Լ Ե Ն: ԿԱՐՈՂ Ա ԳՈՂԱՑԵԼ ԵՆ

Արդեն քանի տարի Հայաստանում անց են կացվում տարբեր երաժշտական մրցույթներ, հայտնվում են հաղթողներ ու մրցանակներ, ինչ-որ "Թեժ" ու "Կիսաթեժ" տասնյակներ են գովազդում, սակայն չկա մեկը, ով կհետեվի երգերի երաժշտության ու խոսքերի որակին: Բնական է ,որ ոչ մեկին չի հետաքրքրում նաև այն խնդիրը, որ երբեմն որևէ մեկի երգի երաժշտությունը կարող է շատ ծանոթ լինել: Տարբեր մրցույթների մասնակից ու նաև ինչ-որ մրցանակաբաշխությունների հաղթող է նաև երիտասարդ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որի "Գիշեր է" կամ "Գիշեր" երգը բազմիցս հնչել է հեռուստաեթերից, բեմերից, բաըց պարզվում է ,որ…

 

ԱՐԿԱԴԻ (ԱՐՏԱՇԵՍ) ԽՈՐԱԼՈՎԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հայտնի կոմպոզիտոր ԱՐԿԱԴԻ (ԱՐՏԱՇԵՍ) ԽՈՐԱԼՈՎԸ վերջերս բողոք է հղել "Հայհեղինակ" ընկերության տնօրեն Սուսաննա Ներսիսյանին` հայտնելով իր բացառիկ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ և աջակցություն խնդրելով իր իրավունքները պաշտպանելու հարցում: Իսկ խախտողները,ըստ կոմպոզիտորի, երգչուհի Սիլվա Հակոբյանն է և իրեն անհայտ այլ անձինք: Ինչպես ներկայացնում է կոմպոզիտորը, ինտերնետ ցանցում, վաճառակետերում և զանգվածային լրատվամիջոցներում առակ է Սիլվա Հակոբյանի "Գիշեր է" երգը, որի ձայնագրման և հետագա օգտագործման ընթացքում առկա է իր բացառիկ և ոչ բացառիկ իրավունքների խախտումը.Խոսքը վերաբերում է Անդրեյ Դեմենտևի խոսքերով գրված "Արի փորձենք վերադարձնել" երգին: Իր և "Գիշեր է" երգերի աուդիտորեկի և աուդիովիզուալ ձայնագրությունների համեմատությունը ցույց է տվել , որ "Գիշեր է" երգը կոմպոզիտորի խեղաթյուրված երգն է: Փողվել են նաև հեղինակի խոսքերը: Այդ երգը գրվել է 1976 թվականին և գրանցված է նրա հեղինակային կատալոգում` հեղինակային իրավունքների համամիութենական գործակալությունում, որը հիմա Ռուսաստանի հեղինակային ընկերությունն է: Վերոնշյալ տրեկների լսումը ցույց է տվել, որ "Գիշեր է" կամ "Գիշեր" երգի գլխավոր երաժշտական թեման փաստացի համընկնում է Ա.Խորալովի հայտնի երգի երաժշտության թեմայի հետ, համեմատվող երգերի էական երաժշտական մասերի համընկնումը կասկած չի հարուցում: Համեմատությունից նաև պարզվել է, որ Անդրեյ Դեմենտևի տեքստն էլ ամբողջովին փոխված է:

"Համարում ենք, որ Սիլվա Հակոբյանի և իմ երգը սեփականաշնորհած անձանց գործողությունները ինձ և տեքստի հեղինակին պատճառել են խոշոր չափերի վնաս",- նշում է կոմպոզիտորը: Ապա ելնելով վերոնշյալից` խնդրում է աջակցել իրեն` իր և տեքսի հեղինակի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև մեղավորներին ՌԴ և ՀՀ օրենքներով պատասխանատվության ենթարկելու համար:

երգերի համեմատությունն արել է նաև կոմպոզիտոր, Բելառուսի կոմպոզիտորների միության անդամ, միջազգային մրցույթների հաղթող ԴՄԻՏՐԻ ԴՈԼԳԱԼՅՈՎԸ և եզրակացրել, որ "Գիշեր " երգի առաջին, երկրորդ և չորրորդ ֆրազաները համընկնում են Խորալովի երգի առաջին, երկրորդ և չորրորդ ֆրազաների հետ, այսինքն` Մ. Հակոբյանի հիմնական մեղեդային քայլը կրկնօրինակված է Խորալովի երգից:

Իսկ ահա "Բելառուսսկիյե պեսնյարի" անսամցլի մեներգիչ ՎԱԼԵՐԻ ԴԱՅՆԵԿՈՆ , լսելեվ երկու երգերի ֆոնոգրամաները, արել է հետևյալ եզրակացությունը. "Ս.Հակոբյանի երգի հարմոնիան , ինչպես նաև առաջին, երկրորդ և չորրորդ երաժշտական ֆրազաները համընկնում են Խորալովի երգի հարմոնիայի և երաժշտական ֆրազաների հետ":

ՌԴ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և կատարող, Մոսկվայի կոմպոզիտորների միության երգի հանձնաժողավի նախագահ ՕԼԵԳ ԻՎՆՈՎԸ, ՌԴ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր և կատարող, Մոսկվայի կոմպոզիտորների միության անդամ Օ.ԿԱԼԵԴԻՆԸ նույնպես համապատասխան ուսումնասիրությունից հետո եզրակացրել են, որ անառարկելիորեն ապացուցված է համարվում Մանե Հակոբյանի կողմից գրված և պաշտոնապես գրանցված երգի փաստացի սեփականաշնորհումը: Այսինքն` ապացուցված է գրագողության և մտավոր սեփականությանը վնաս հասցնելու առկայությունը:

Բայց ամենից կարևորը, ամենայն հավանականությամբ, ՌԴ հեղինակային իրավունքի լիազորված ներկայացուցիչ ՍԵՐԳԵՅ ՇՈՒԼՈՎԻ եզրակացությունն է, որից ներկայացնում ենք ընդամենը վերջին հատվածը. "Այսպիսով` խախտված են Արկադի Խորալովի բացառիկ գույքային իրավունքները` ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը, ստեղծագործությունը վերամշակելու իրավունքը, հանրային կատաման իրավունքը, կրիչներով ստեղծագործության վերարտադրության իրավունքը, ստեղծագործության ձայնագրությամբ կրիչների տարածման իրավունքը, ստեղծագործության եթեր հեռարձակելու իրավունքը, ստեղծագործության մոլուխային տարածման իրավունքը, ինտերնետային ցանցի միջոցով ընդհանուր տարածման իրավունքը: Խախտված են Արկադի Խորալովի ոչ գույքային բացառիկ իրավունքները` ստեղծագործության հողինակ ճանաչվելու իրավունքը` անունի իրավունքը…

Համարում ենք, որ ընդհանուր վնասը, որը հասցվել է կոմպոզիտորին նրա ստեղծագործությունը սեփականաշնորհելու, խեղաթյուրելու, վերամշակման և այլ ձևերով օգտագործելու միջոցով, կազմում է երկու միլիոն ռուսական ռուբլի":

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉԸ "ՖԱԿՏ Ա"

Երբ այս ամենին ծանոթանալուց հետո զանգահարեցինք Սիլվա և Մանե Հակոբյանների հայրիկին` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ով երգչուհու պրոդյուսերն է, նա նաև ասաց. "Հա, մենք էդ մասին գիտենք վաղուց: Մենք էլ իրեն ասել ենք ,որ իր գործով զբաղվի: Ինքնն իրենն է անում, մենք էլ մերն ենք անում": Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչ են պատրաստվում ձեռնարկել ստեղծված իրավիճակը և հայտնի կոմպոզիտորի` իրեն հասցված բարոյական վնասը երկու միլիոն ռուբլու տեսքով վերադարձնելու համար, երգչուհու պրոդյուսերը պատասխանեց. "Ճիշտն ասած, էդ հարցերը բերեք թողնենք հետո, էլի, հիմա մենք մեր գործերով ենք զբաղված:Էդ մասին մենք էլ մամուլի ասուլիս կտանք, քանի որ ամեն ինչը "Ֆակտ ա": Մոտ ժամանակներս մեր մամուլի ասուլիսին ամեն հարցերի կպատասխանենքո":

ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ

Մենք տեղեկացանք նաև, որ կոմպոզիտոր Արկադի Խորալովը դիմել է "Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ և պայմանագիր կնքել "Լեվ Գրուպի" հետ: Այդ մասին մեզ տեղեկացրեց գրասենյակի քրեկան իրավունքի հարցերով փաստաբան ԹԱԴԵՎՈՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ. "Այժմ նյութերը մեր կողմից ուսումնասիրվում են և մոտ օրերս օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի":

Մենք հետագայում կներկայացնենք մեր ընթերցողներին կներկայացնենք հետագա զարգացումները, ինչպես նաև հայ մասնագետների կարծիքները:

Պատրաստեցին Ռ .ԹԱԹՈՅԱՆԸ և Լ .ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ