Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

N41, 4-7 հունիս 2010թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ  ՕՐԱԹԵՐԹ»
«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Երևանի Ալյումինի գործարանում, որը, ինչպես հայտնի է, ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, ստեղծվել է նախագործադուլային իրավիճակ: Բանն այն է, որ 170 բանվորներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել տարիներ շարունակ իրենց հասանելիք` վնասակարության համար գումարը չստանալու կապակցությամբ: Գործարանի տնօրեն Բորոդինը ՀՀ աշխատանքի տեսչության ստուգայցից և տուգանքի ենթարկվելուց հետո ստիպված եղավ վճարել բանվորներին հասանելիք գումարի մի մասը:

Մնացած մասի համար գործարանի կոլեկտիվը ցանկանում է դիմել դատարան: Տեղեկանալով այդ մասին` գործարանի ղեկավարությունը սպառնացել է` գործը դատարան մտնելու դեպքում աշխատանքից հեռացնել իրենց իրավունքների համար պայքարող կոլեկտիվի ակտիվիստներին: Ի պատասխան դրա` կոլեկտիվը սպառնացել է գործադուլով:
Առաջիկայում մենք առավել մանրամասն կանրադառնանք:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ