Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Թիվ 23, 16-22 հունիսի 2010թ.
«ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ  ԻՐԱՎՈՒՆՔ»
«ԱՐՄԵՆԱԼ»-ՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ-4

"Իրավունք"-ը վերջերս անդրադարձել էր Երևանի Ալյումինի գործարանում տեղի ունեցող մեքենայություններին: Հիշեցնենք, որ այս գործարանը, որը ձեռք է բերել ռուսական "Ռուսալ" ընկերությունը, մի քանի տարի շարունակ հարյուրից ավելի բանվորների չի վճարել իրենց հասանելիք` վնասակարության գումարը, որը կազմում է մոտ 300-400 մլն դրամ:

Աշխատանքի տեսչության ստուգայցից հետո գործարանի տնօրենը վճարել է այդ գումարի մի մասը, իսկ ահա մյուս մասը ստանալու համար բանվորները պատրաստվում են դիմել դատարան: Ըստ Ալյումինի գործարանի լրատվական բաժնի տնօրեն Ա. Մելքոնյանի` այդ մարդիկ ոչ մի թերավճար չունեն ոչ անցյալում և ոչ էլ հիմա: Իսկ ահա ըստ աշխատանքի տեսչության պետի տեղակալ Ա. Սմբատյանի` իրենք Ալյումինի գործարանում ուսումնասիրություններ րականացնելու ժամանակ հայտնաբերել են, որ վնասակարության համար չտրվող աշխատավարձը կազմում է 90 մլն դրամ:
Երեկ մեր հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ 117 աշխատակիցների գործը մուտք է արվել դատարան: 

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ