Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

թիվ 48 (215) 17 Մարտի 2012, ուրբաթ
"Հ Ա Յ Ա Ց Ք" օրաթերթ
Ինչու է «Կյանքի խոսքը» դատի տվել «Իրավունք Մեդիային»


Արատավորող տեղեկություններ չեն եղել
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող «Կյանքի խոսք» աղանդը, որին տողերիս հեղինակը, կրոնականհամոզմունքներից ելնելով, չի կարող եկեղեցի կամ կրոնական կազմակերպություն համարել-ներկայացնել, դատականհայց է ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի դեմ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին նշանակված նախնական դատական նիստը հայցվոր կողմիչներկայանալու պատճառով ու պատասխանողի փաստաբանի միջնորդությամբ հետաձգվել է, նշանակվել մարտի23-ին` ժամը 15:30-ին: Վերոնշյալ հայցի կապակցությամբ է մեր հարցազրույցը «ԼեվԳրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, «Իրավունք», «Իրավունք-Հետաքննություն», ինչպես նաև«Аргументы недели Армении» թերթերը հրատարակող ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի հետ:

 

 

- Ի՞նչ է պահանջում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն իր հայցով:
- Ներկայացված է հայցվորի պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջ:
- Դրամական պահանջ չկա՞:
- Այս պահին չկա, սակայն հայցվորը կաշկանդված չէ առաջիկայում այդպիսի պահանջ ներկայացնելու: Այժմ դրամական պահանջը վերաբերում է դատական ծախսերի հատուցմանը:
- Իսկ հայցվորն ի՞նչն է հիմք համարել` դատարան դիմելու և ներկայացնելու, թե արատավորել է իր պատիվը, արժանապատվությանը և այլն:
- Ըստ հայցվորի` պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորվել է լրատվական միջոցների կողմից հրապարակված մի քանի նյութերով: Սակայն, իմ կարծիքով, այդ հիմքով պատվի, արժանապատվության հետ կապված հայց ներկայացնելն իրավազուրկ է այնքանով, որքանով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին մասի, ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր  անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը:              Վերոնշյալ սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ստանում մամուլի առումով: Մամուլը ժողովրդավարական հասարակությունում կատարում է էական գործառույթներ: Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այնուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ`իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն:
Բացի դրանից` հանրությունն ունի նման տեղեկություններ և գաղափարներ ստանալու իրավունք: Այսինքն` եթե տվյալ կազմակերպությունը որոշակի գործառույթներ է իրականացնում, ապա մամուլը դա լուսաբանում է: Դրանց թվում կարող են լինել և՛ հասարակական կազմակերպություններ, և՛ կրոնական կազմակերպություններ, և՛ քաղաքական կազմակերպություններ: Հասարակությանը հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, զարգացումների, գործառույթների լուսաբանումը դրված է մամուլի վրա:                                                                                                 Ինչ վերաբերում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել, և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Սույնի հետ կապված կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային վճիռներ:
- Այդ լուսաբանման մեջ ի՞նչն է, որ, ըստ հայցվորի, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
- Իմ կարծիքով` նման բան ուղղակի չկա: Հայցապահանջի լրացման մեջ հայցվորը ներկայացրել է, որ «աղանդ» բառն իրենց համար վիրավորական է: Եթե «աղանդ» բառն ինչ-որ մեկի համար վիրավորական է, դա դեռ չի նշանակում, թե այն իրականում վիրավորական է: Այսինքն` «աղանդավորական կազմակերպություն» ասելով, կարծում եմ, իմ վստահորդ կազմակերպությունը նպատակ չի դրել վիրավորել տվյալ կազմակերպությանը: Մեր կարծիքով, իմ վստահորդի կարծիքով` այդ կազմակերպությունն աղանդ է, աղանդավորական գործունեություն է իրականացնում: Անգամ եթե այն աղանդավորական կազմակերպություն չէ, ես չեմ կարծում, որ դրանով վիրավորվում են նրա պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Ավելին. «աղանդ» բառի բացատրությունը տրված է «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Այն է`

1. տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք,

2. տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն:

Կա նաև հետևյալ բացատրությունը` որևէ ուսմունքից շեղվող ուղղություն: Իսկ «աղանդավոր»-ի համար, նախևառաջ, հետևյալ բացատրությունն է` աղանդի հետևորդ, և երկրորդ` խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ: Ինձ և, կարծում եմ, հայ քրիստոնյաների մեծամասնության համար «տվյալ եկեղեցի» ասվածը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է` իր դարավոր և անուրանալի վաստակով: Ավելորդ չեմ համարում մեջբերել ՀՀ Սահմանադրության հոդված 8.1-ի առաջին պարբերությունը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

- Հայցվորն էլ ի՞նչ պատճառաբանությամբ է դատի տվել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին:

-«Իրավունք» թերթում տպագրված էր այդ կազմակերպության առաջնորդի և դերասանուհի Անժելա Սարգսյանի` կոլաժային բնույթ ունեցող նկարը: Նրանցից որևէ մեկը մերկ վիճակում, ավելի ճիշտ` պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող դիրքում չէ: Ավելին. ամբողջ աշխարհում կոլաժային ինստիտուտը գործում է, լրագրության ասպարեզում դա նոր բան չէ: Ես արևմտյան ժողովրդավարական երկրների մամուլում այնպիսի սուր կոլաժներ եմ տեսել, որ եթե դրանց նկատմամբ ըմբռնում չլիներ, հիմա ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դատարանները հայցերի ահռելի քանակի տակ թաղված կլինեին:
Տվյալ կոլաժի իմաստը կամ ակնարկն այն է եղել, որ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսքն» իրար հետ ինչ-որ կապ ունեն: Այդ կապի մասին էլ խոսել է վստահորդ կազմակերպությունը, ավելին` առկա են որոշակի ապացույցներ, որոնցով ուղղակի ապացուցվում է այդ կապը: Տեսանյութերով ֆիքսված է Անժելա Սարգսյանի մասնակցությունը տվյալ կազմակերպության որոշակի միջոցառումներին: Դա գաղտնիք չէ, և այս պահին էլ համացանցում այդ տեսանյութերը կան: Իրենք ժխտում են, որ հիշյալ անձնավորությունն իրենց կազմակերպության անդամ է, բայց իմ վստահորդ կազմակերպությունը երբևիցե չի էլ նշել, որ նա այդ կազմակերպության անդամ է: Այլ հարցեր էլ կան, բայց հիմնականում սրանք են վերոնշյալ կազմակերպության բարձրացրած խնդիրները: Հայցադիմումում իրավական նորմերի պահանջներին կատարված հղումները չեն կարող հայցապահանջները բավարարելու հիմք լինել, քանի որ տպագրված նյութերով որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել:

Հեղինակ` ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ