Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

թիվ 53 (220) 24 մարտի 2012, շաբաթ 
Ա Յ Ա Ց Ք" օրաթերթ
Վիրավորանք ու զրպարտություն չի եղել

 

Փաստաբանն օրենքից դուրս առարկություն ներկայացրեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ երեկ կայացավ «Կյանքի խոսքե կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք Մեդիաե ընկերությանե գործով նախնական դատական նիստը, որն արդեն 2-րդն է: Դատարանում հայցվորի` «Կյանքի խոսքիե առաջնորդ Արթուր Սիմոնյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ավետիք Պապինյանը հենց սկզբից ցույց տվեց, որ իրավական պատշաճ գիտելիքների չի տիրապետում, քանի որ դատարանին առարկություն ներկայացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դատական նիստի նաև ձայնագրման կապակցությամբ, ինչն օրենսդրությամբ արգելված չէ:

Դատարանը, բնականաբար, չընդունեց վերոնշյալ առարկությունը: Նշենք, որ ձայնագրումից բացի կա նաև տեսաձայնագրման անհրաժեշտություն, սակայն հասարակական մեծ հետաքրքրություն ունեցող դատավարությունն առաջիկայում կարող է չտեսաձայնագրվել ու հեռուստատեսությամբ չլուսաբանվել սոսկ այն պատճառով, որ հայցվորի ներկայացուցիչը դեմ է դրան: (Հետաքրքիր է` սա՞ է արտաքուստ թափանցիկ ներկայացող, նույնիսկ մամուլի ծառայություն պահող կազմակերպության թափանցիկ գործելակերպը):       Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց իրենց պահանջը` պարտավորեցնել «Իրավունք Մեդիաե ՍՊԸ-ին հերքել պատիվը և արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները, ներողություն խնդրել և փոխհատուցել կատարված դատական ծախսերը: Ըստ նրա` «Իրավունքե, «Իրավունք-Հետաքննությունե և «Аргументы недели Арменииե թերթերի համապատասխան համարներում հրապարակվել են հոդվածներ, կոլաժներ, որոնցով վիրավորանք է հասցվել «Կյանքի խոսքե կազմակերպությանը, բացի դրանից զրպարտվել է:           - Մենք առարկում ենք, օրենքով սահմանված կարգով ներկայացվել է հայցադիմումի պատասխանը առարկության տեսքով, - ասաց «Լեվ Գրուպե փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, պատասխանող «Իրավունք Մեդիաե ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը և հավելեց, որ հայցի դեմ առարկում են ամբողջ ծավալով, առարկում են նաև հայցվոր կողմի նշած օրենսդրական ակտերի կիրառելիության վերաբերյալ:         Նախնական դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին` ժամը 16:30-ին: Ինչպես դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Լ.Բաղդասարյանը, հայցապահանջն իր ողջ էությամբ իրավազուրկ է այնքանով, որքանով պատվի, արժանապատվության, բարի համբավի հետ սույն հայցադիմումում նշվածը որևէ աղերս չունի:

 

 

Հեղինակ` ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ