Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ-0651/02/2011թ

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

22.09.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Գ.Կարախանյան
քարտուղարությամբ` Լ.Ոսկանյան
Հայցվորի ներկայացուցիչ` Վ.Գրիգորյան

Պատասխանողների ներկայացուցիչ`

Լ.Բաղդասարյան
/"
ԼԵՎ ԳՐՈՒՊ"  ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿ/

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մարգարիտա Մամիկոնի Խաչատրյանի/անձնագիր …/, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ «Տիգրան Մեծ» հրատակաչություն ՓԲԸ՝ ընդդեմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, գումարի բռնագանձման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.


Հայցադիմումը մուտք է եղել 06.04.2011 թվականին, նախագահի կողմից մակագրվել է 07.04.2011 թվականին, վարույթ է ընդունվել 11.04.2011 թվականին։ 27.04.2011 թվականին պատասխանողի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան։ 20.06.2011թվականին հայցվորը ներկայացրել է դիմում՝ հայցապահանջը փոփոխելու մասին։
12.07.2011թվականին երրորդ անձը դիմումով ներկայացրել է իր պահանջները։

 

Հայցվորի դիրքորոշումը


Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ Հայցվորի ու պատասխանողի միջև ծագել են իրավահարաբերություններ, որոնք կրել են պարտավորաիրավական բնույթ։ Ասվածը հիմնավորվում է նրանում, որ հայցվորին հանձնարարվել է կատարել աշխատանք /մատուցվել է ծառայություն/, ինչը ենթադրում է դրա դիմաց համապատասխան վարձատրություն /վճարում/, որը և սակայն կատարվել է, մինչ դեռ, կատարված աշխատանքի /մատուցված ծառայության/ դիմաց վճարումը կատարված չէ, կամ ճիշտ կլիներ հայտնել դատարանին, որ պատասխանողն ապօրինաբար և անհիմն պատճառաբանություններով հրաժարվել և խուսափել է վճարել։
Վեճի առարկայի շրջանակներում պատասխանողի կողմից հայցվորին է հանձնարարվել պատրաստել և հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը, մասնավորապես, գրքով տպագրել 1924-1960 թթ. «Հայրենիք» օրաթերթի էջերում Ա. Հայկազի հրատարակած բազմաժանր գրական ստեղծագործությունները, հոդվածները, գրախոսականները, ինչպես նաև գրողի հրատարակած ժողովածուների վերաբերյալ հոդվածները, ընդ որում այն պետք է ունենա ենթագլուխներ, նյութը պետք է ներկայացվեր ժամանակագրական կարգով, տպաքանակը սահմանվել էր 500 օրինակ, որից 150 օրինակը նախատեսվում էր տրամադրել ՀՀ Սփյուռքի նախարարությանը։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասի, 298 հոդվածի դրույթները հայտնել է, որ այն հանգամանքը, որ հայցվորին հանձնարարվել է կատարել աշխատանք /մատուցել ծառայություն/ հիմնավորվում է պատասխանողի մի շարք գրություններով, հայցվորի նամակագրությամբ, հայցվորի կողմից ներկայացված հաշվետվություններով և այլ գրավոր փաստաթղթերով։ Այսպես, դատարանին է ներկայացվում պատասխանողի 05.11.2009թ-ի թիվ 2477.5 106 գրությունը, որով ՀՀ Սփյուռքի նախարարությանը պատասխանողը տեղեկացնում է, որ Մարգարիտա Խաչատրյանը հրատարակության է պատրաստել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գիրքը` խնդրելով օժանդակել գրքի տպագրությանը և մասնակցել գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներին։Ստանալով Սփյուռքի նախարարության հավանությունն ու համաձայնությունը, այնուհետև պատասխանողն իր 10.04.2010թ-ի գրությամբ /ուղղված ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար` պր-ն Ֆ. Զաքարյանին/ ներկայացրել է աշխատանքների կատարման գնային առաջարկ։ Ընդ որում, հիշյալ գրությանը կից ներկայացված «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գրքի Ա հատորի գնային առաջարկը կազմել է հենց հայցվորը, որն էլ հաստատվել է պատասխանող կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով։ Այդ առաջարկի արժողությունը կազմել է ընդհանուր առմամբ 900.000 ՀՀ դրամ, որից 150.000` նյութերի կրկնօրինակման համար, 150.000` շարվածքի, 50.000` սրբագրման, խմբագրման, 100.000` նյութերի ծանոթագրման համար։ Դրան անմիջապես հետևել է ՀՀ Սփյուռքի նախարարության և պատասխանող կազմակերպության միջև 29.04.2010թ-ին կնքված նվիրաբերության պայմանագիրը, համաձայն որի պատասխանողին է նվիրաբերվել 2.100.000 ՀՀ դրամ` նույն այդ պայմանագրի անբաժանելի մասը կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածներով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար։ Ընդ որում, այդ միջոցառումների շարքում նախատեսված է նաև «Արամ Հայկազ. մոռացված էջեր» Ա. հատորի պատրաստումն ու հրատարակությունը, որի համար պահանվող գումարը սահմանվել է 900.000 ՀՀ դրամ։
Հայցվորը ձեռնամուխ լինելով հիշյալ միջոցառումների իրականացմանը, այդ կապակցությամբ պատասխանողին է ներկայացրել /31.05.2010թ-ին, 15.07.2010թ-ին, 25.08.2010թ-ին/ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, որոնք էլ հաստատվել են պատասխանողի կողմից։
Դրան անմիջապես հետևել է պատասխանող կազմակերպության 31.08.2010թ-ի գրությունը` ուղղված ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարին, այն մասին, որ հայցվորն ավարտել և տպագրության է հանձնել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գրքի Ա հատորը` հավելելով, որ այն լույս կտեսնի 2010թ-ի սեպտեմբեր ամսին, խնրելով ` փոխանցել նշված գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը։ Մինչ այդ 14.07.2010թ-ին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի և պատասխանող կազմարեպության միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի 450.000 դրամի դիմաց «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ն պարտավորվել է տպագրել վերոնշված գիրքը։ Նշված ժամանակահատվածից հետո հետևում է պատասխանող կազմակերպության 29.10.2010թ-ի գրությունը, որով նշվում է, որ հայցվորի կողմից կատարված աշխատանքի կապակցությամբ առկա է բացասական կարծիք և որ գիրքը չի համապատասխանում ակադեմիայի հրատարակության չափանիշներին ու կառուցվածքին։ Մինչ դեռ եթե դա այդպես էր, ապա ինչու էր գրվում 31.08.2010թ-ի գրությունը ՀՀ Սփյուռքի նախարարություն` խնդրելով փոխանցել նշված գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը։  Այնուհետև հետևում է հայցվորի մի շարք գրությունները, զանգվածային լրատվության միջոցներում ինչպես իր այնպես էլ երրորդ անձած հրապարակած հոդվածները, որոնք ուղղակիորեն խոսում և վկայում են այն մասին, որ հայցվորի ու պատասխանողի միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ, որոնք կրում են վիճելի բնույթ։ Ասվածի իրավական հիմքն էլ նախատեսում են ՀՀ քաղ.օրի մի շարք հոդվածների դիսպոզիցիաները։
Վկայակոչելով ՀՀ քաղ. օրի 450 հոդվածի, 454 հոդվածի 3-րդ կետի, 448 հոդվածի 449 հոդվածի 1-ին մասի համաձայն, 347 հոդվածի,348 հոդվածի, ՀՀ քաղօրի 17 հոդվածի դրույթները հայտնել է, Սույն նյութաիրավական պահանջի առարկան դրամական միջոցների բռնագանձումն է, որը բաղկացած է

1. 900.000 ՀՀ դրամից, որից 450.000 ՀՀ դրամը որպես հայցվորի կատարած աշխատանքի /մատուցված ծառայության դիմաց/ վճարում, իսկ մյուս` 450.000 դրամը, որպես «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ին վճարում համաձայն վերջինիս հետ կնքված պայմանագրի։

2. Իրական վնասից։ Հայցվորի նշված իրական վնասը ներառում է իրավաբանական ծառայության դիմելու արդյունքում 04.04.2011թ-ին «Իրավական Եռանկյուն» ՍՊ ընկերության հետ կնքված թիվ ԻԵ-ՄԽ-01/04/11 պայմանագրի գինը, որը կազմում է 260.000 /երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ։ Նշված նյութաիրավական պահանջի հիմքում ընկած է ՀՀ քաղօրի 17 հոդվածի դիսպոզիցիան, ըստ որի անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնաuների լրիվ հատուցում, եթե վնաuների հատուցման ավելի պակաu չափ նախատեuված չէ oրենքով կամ պայմանագրով։ Նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված են վնասների հասկացությունը, համաձայն որի վնաuներ են` իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաեւ չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ)։ Միևնույն ժամանակ, ՀՀ քաղ. դատօրի 68 հոդվածով սահմանված դատական ծախսերի կազմում ներառված են փաստաբանի վարձատրության գումարները, որոնք նաև պետական տուրքի հետ մեկտեղ նույն օրենսգրքի 73 հոդվածի համաձայն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն, հետևաբար առավել քան դրանք հայցագնի մեջ ներառելը բխում է ՀՀ քաղդատօրի պահանջներից։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղդատօրի 2-րդ և 15-րդ հոդվածների դրույթներով խնդրել է դատարանին

ա/ Պատասխանող` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից հօգուտ հայցվորիս բռնագանձել 450.000 ՀՀ դրամ որպես կատարված աշխատանքի /մատուցված ծառայության/ դիմաց վճարում, ինչպես նաև` դատական ծախսերը։

բ/ պարտավորեցնել պատասխանող` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին վճարելու 14.07.2010թ-ին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված գումարը` 450.000 դրամը։ 20.06.2011 թվականին ներկայացնելով դիմում՝ հայցապահանջը փոփոխելու մասին հայտնել է, որ հրաժարվում է երկրորդ պահանջից, այն է՝ 14.07.2010թ Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով սահմանված գումարը` 450.000 դրամը բռնագանձելու պահանջից և պնդում է միայն առաջին պահանջը։

 

Պատասխանողի դիրքորոշումը


Պատասխանողի ներկայացուցիչը առարկելով հայցի դեմ հայտնել է, որ գտնում եմ, որ հայցվորի կողմից ներկայացված հայցն իր պահանջով անհիմն է և իրավազուրկ։ Այն ներկայացվել է ենթադրյալ և մտացածին պարտավորություններից ելնելով, քանի որ նման հայցադիմում ներկայացնելուց զատ, հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև պարտավորության առաջացման ստույգ փաստեր։ Այսինքն, հայցապահանջը պետք է հիմնված լինի պարտավորության առաջացման հստակ ապացույցի վրա, ինչը չի արվել հայցվորի կողմից։
Վերը նշվածը կայանում է նրանում, որ հայցվորը պահանջում է, որպեսզի դատական կարգով գումար բռնագանձվի և պարտավորեցվի կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունը։
Մինչդեռ, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, հայցվորը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել առ այն, որ պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ առաջացել է գումարի վճարման պարտավորություն։ Այսինքն, հայցվորը չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց, որտեղ գրված կլինի, որ պատասխանողը պետք է հայցվորին վճարի որոշակի գումար։  Հայցվորն իր պահանջը հիմնավորելու համար հիմնվել է կողմերի իրավահարաբերության առաջացման վրա, և ինչպես ինքն է նշել հայցադիմումում` «… ինչը ենթադրում է դրա դիմաց համապատասխան վարձատրություն /վճարում/ …», և վերջինս էլ նույնիսկ ընդունում է, որ կողմերի միջև որևէ պայմանագիր չի կնքվել, սակայն, անտեսել կամ էլ պարզապես մոռացության է մատնել այն կարևոր փաստը, որ նույնիսկ այդ իրավահարաբերության առկայության պարագայում, հենց նույն այդ իրավահարաբերությունից, հայցվորին որևէ պահանջի իրավունք այդ իրավահարաբերությունից չի առաջացել։ Այսինքն, հայցվորի և պատասխանողի միջև առաջացած իրավահարաբերությության մեջ որևէ փաստագրված դրույթ չկա առ այն, որ պատասխանողն այդ իրավահարաբերությունից ելնելով ստանձնել է հայցվորին գումարի վճարման պարտավորություն, որպես աշխատանքների /ծառայության մատուցման/ կատարման դիմաց համապատասխան վարձատրություն։ Դեռ ավելին, ասվածի մասին պատասխանողի կողմից հայցվորին նույնիսկ որևէ խոստում չի տրվել։ Վերը նշվածի հիմքով, գտնում եմ, որ հայցվորի ներկայացված, թե փաստական, և թե իրավական հիմնավորումներն անհիմն են և իրավազուրկ, հետևապես մեջբերված իրավական նորմերի պահանջներն էլ` հայցը բավարարելու համար, ոչ կիրառելի։
Ասվածը բխում է ինչպես հայցադիմումում վկայակոչված իրավական նորմերի պահանջներից, այնպես էլ ներկայացվող մյուս իրավական նորմերի պահանջներից։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ստորև ներկայացվող իրավական նորմերով սահմանվել է հետևյալ պահանջները.
Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանվել է` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

Համաձայն 290-րդ հոդվածի` 1-ին կետ` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ։                   
2-րդ կետ` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը։
Համաձայն 296-րդ հոդվածի` 1ին կետ` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից։
2-րդ կետ` օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձևը (որոշակի ձևաթղթի վրա կնքելը, կնիքով դրոշմված լինելը և այլն), և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ։ Եթե նման հետևանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները (298 հոդվածի 1-ին կետ)։
Համաձայն 297-րդ հոդվածի` 1-ին կետ` բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն` 1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.

2-րդ կետի համաձայն` հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք սույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր։
Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի` 1-ին կետ` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից։
2-րդ կետի համաձայն` օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության։

 

Նույն օրենսգրքի 448-րդ հոդվածով էլ սահմանվել է հետևյալը.

 

1-ին կետ` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի։           Օրենսգրքի 450-րդ հոդվածով սահմանվել է, որ (1-ին կետ) պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ։ 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում։

3-րդ կետի համաձայն` պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից։
Եվ վերջապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածով էլ սահմանվել է, որ (1-ին կետ) ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։ 2-րդ կետ` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր։ Վերը մեջբերված իրավական նորմերի վերլուծությունից, ակնհայտ է, որ հայցվորը ներկայացնելով նման հայցապահանջ, անկասկած պարտավոր էր ներկայացնել պատասխանողի կողմից պարտավորության ստանձման փաստը հավաստող փաստագրված ապացույց, որով, որպես իրավահարաբերության առաջացման հիմք, պարզ կլիներ պատասխանողի ունեցած պարտավորությունը հայցվորի նկատմամբ և հայցվորի պահանջի իրավացիությունը։
Մինչդեռ, հայցվորն իր կողմից վկայակոչված իրավահարաբերությունից բխող որևէ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող պայմանագիր չի ներկայացրել։
Վերը նշված դիրքորոշումը վերաբերվում է նաև հայցապահանջի երկրորդ մասին առ այն, որ հայցվորը, չունենալով մեկ այլ անձի կողմից տրված որևէ իրավասություն, ներկայացրել է պահանջ, ինչը ևս իրավազուրկ է և ենթակա մերժման։ Վերը նշվածից ելնելով և հիմք ընդունելով վերը մեջբերված իրավանորմերի պահանջները և այն, որ հայցվորը հայցապահանջը հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել, խնդրել հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցն իր պահանջներով գտնել ամբողջությամբ անհիմն և մերժել։ Միաժամանակ ներկայացնելով ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը, գումարի փոխանցման տեղեկանքը, խնդրել է պատվիրատուի շահերը ներկայացնեու համար վճարված գումարը ներառել դատական ծախսերի մեջ։ Երրորդ անձ «Տիգրան Մեծ » հրատարակչություն ՓԲԸ ներկայացուցիչը հայտնել է, որ Պատասխանողի և երրորդ անձի միջև 14.07.2010թ-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն երրորդ անձը պարտավորվել է Պատվիրատուի հանձնարարությամբ կատարել նախատպագրական և տպագրական աշխատանքներ, իսկ պատասխանողը պարտավորվել է վճարել դրանց դիմաց։ Ըստ հիշյալ պայմանագրի 2.1.կետի կատարվող աշխատանքների գինը կազմել է 450.000 ՀՀ դրամ, որը նույն պայմանագրի 2.2.կետի համաձայն պետք է վճարվեր պայմանագիրը ստորագրելու պահից 120 բանկային օրվա ընթացքում։ Ընդ որում հիշյալ ժամկետը կետանցված է, ինչն էլ հիմք է ծառայել սույն հայցադիմումը ներկայացնելուն, ինչպես նաև պատվերի /ապրանքի/ բացթողումը չիրականացնելուն։
Այս պարտավորության նախատեսումն ամրագրված է 14.07.2010թ-ին կնքված պայմանագրի 2.4.կետում, ըստ որի Պատվերի /ապրանքի/ բացթողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։ Իսկ քանի որ պայմանագրով նախատեսված վճարումը կետանցված էր ինչպես բովանդակային, այնպես էլ այդ պարտավորության կատարման ժամկետի առումով, ուստի իրենք ստիպված են օգտվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373 հոդվածի դրույթներով նախատեսված հնարավորությունից, համաձայն որի պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախuերը և մյուu վնաuները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատաuխան պարտավորության կատարումը։ Ավելին համաձայն ՀՀ քաղ. օրի 367 հոդվածի 3-րդ մասի՝ եթե պայմանագրով պայմանավորված պարտավորությունը կատարվել է ոչ լրիվ ծավալով, այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, իրավունք ունի կաuեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց` մյուu կողմի պարտավորության չկատարված մաuին համապատաuխան չափով։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347, 348 հոդվածի 1-ին մասի, 352 հոդվածի 1-ին մասի, դրույթները հայտնել են 14.07.2010թ-ի ծառայությունների մատուցման պայմանագրի 2.2. կետով սահմանված է եղել պատասխանողի պարտավորությունը կատարելու ժամկետը, այն է` պայմանագրի ստորագրման օրվանից 120 բանկային օրվա ընթացքում կատարել 450.000 ՀՀ դրամի վճարում, ինչում պատասխանողը թույլ է տվել անգործություն։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներով` Խնդրել են պատասխանող կազմարեպության` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված 450.000 ՀՀ դրամը բռնագանձել հօգուտ «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի։
Լսելով կողմերի ներկայացուցիչներին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը և երրորդ անձի պահանջը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

 

Դատաքննությամբ հաստատված փաստերն են.


Համաձայն 11.01.2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մարգարիտա Խաչատրյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետի՝ սուն պայմանագորվ աշխատողը նշանակվում է աշխատանքի ՝ պարտավորվելով կատարելու ինստիտուտի գիտական խորհրդով հաստատված գիտահետազոտական աշխատանքեր , ինչպես նաև ընթացիկ գործունեություն ապահովող այլ աշխատանքներ և հանձանարարություններ։
Նույն դրույթն է պարունակում կողմերի միջև կնքված 10.01.2011թվականի թիվ 42 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը։ Համաձայն 08.02.2010 թվականի Նվիրաբերության պայմանագրի, ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, այսուհետև նվիրառու, մի կողմից և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի պետական ոչ առևտարային կազմակերպությունը , ի դեմս տնօերն Ա. Իսահակյանի, այսուհետ նվիրառու կնքեցին պայմանագիրը հետևյալի մասին.

1.1 Սույն պայմանգրով Նվիրատուն՝ Նվիրառուի կողմից սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված թիվ 1 և հավելված թիվ 2—վ նախատեսված միջոցառումները իրակացնելու նպատակով նվիրառուին սեփականության իրավունքով անհատույց հատկացնում է 2.100.000 ՀՀ դրամ։

14.07.2010 թվականին Տիգրան Մեծ հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության և ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ի դեմս տնօրեն Ա. Իսահակյանի կնքվել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Համաձայն նշված պայմանագրի 2.1 կետի՝ սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ՝ 750.000 ՀՀ դրամ։

2.2 Կետի ՝ պայմանագրի 2.1 կետում նշված գումարի 100 տոկոսը ՝ վճարվելու է որպես կանխավճար պայմանագրի ստորագրման պահից 120 բանկային օրվա ընթացքում։

2.4 Կետի՝ պատվերի բաց թողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության 20.10. 2010թվականի գրության ուղղված ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎ. Իսահակյանին հայտնվել է, որ Արամ Հայկազի »Մոռացված էջեր. Հատոր Ա» գիրքը արդեն հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն աշխատաքնները ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրների հաշվին։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության Սփյուռքի նախարարության և Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություններից, խնդրել են փոխանցված կանխավաճարը ետ վերադարձնել ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հ/հ 900011039055։ 
29.10.2010թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎ. Իսահակյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին գրությամբ հայտնել է, որ Մ.Խաչատրյանի կազմած առաջին հատորի տեքստերը կարծիքի հանձնվեցին Սփյուռքի բաժնի վարիչ բ.գ.թ Հ.Սարիբեկյանին և հայ հին գրականության բաժնի ավագ գիտաշխատող Ա.Նիկողոսյանին, որոնք տվելեն բացասական կարծիք, նշելով, որ գիրքը չի համապատասխանում ակադեմիական հրատակության չափանիշներին ու կառուցվածքներին։ Մ.Խաչատրյանին առաջարկվել է վերակազմավորել թե այս, և թե մնացյալ հատորների կառուցվածքը, գրել համապատասխան առաջաբան և գիտական ծանոթագրություններ և ապա ներկայացնել քննարկաման գիտխորհրդին, սակայն այս ամենի փոխարեն նա մի որոշ ժամանակ անց փորձել է ինստիտուտի տնօրենին ներկայացնել կեղծ պայմանագրեր, կեղծիքը բացահայտվելուց հետո Մ.Խաչատրյանը սկսել է անհիմն կերպով ձգձգել ինստիտուտի հետ համապատասխան պայմանագրի կնքումը։ Սփյուռքի նախարարություն ընթացիկ հաշվետվություն ներկայացնելուց հետո Մ.Խաչատրյանը կնքման է ներկայացրել «Տիգրան Մեծ» հրատակաչության պայմանագիրը որից հետո դարձյալ խուսափել է ինստիտուտի հետ պայմանագիր կնքել, իսկ կատարած աշխատանքը այդպես էլ չի ներկայացրել քննարկման գիտխորհրդին։ Հայտնվել է նաև, որ Մ.Խաչատրյանը գրականության ինստիտուտի կողմից որևէ լիազորություն չի ունեցոել «Արամ Հայկազ, Մոռացված էջեր» Ա հատոր, գրքի տպագրման, քանի որ ըստ իրենց կանոնադրության ինստիտուտը առանց գիտխորհդի համապատասխան որոշման գրքեր չի հրատարակում։

Դատարանի իրավական վերլուծությունները



ՀՀ քաղաքացիական Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանվել է` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։
Համաձայն 290-րդ հոդվածի` 1-ին կետ` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ։

2-րդ կետ` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը։ /պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի։ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն։     ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439 հոդվածի համաձայն՝ Պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է։Օրենսգրքի 450-րդ հոդվածով սահմանվել է, որ (1-ին կետ) պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ։
2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում։                             
3-րդ կետի համաձայն` պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածով էլ սահմանվել է, որ (1-ին կետ) ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։ 2-րդ կետ` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր։                                       Դատաքննությամբ հիմնավորվեց, որ հայցվորը չի ներկայացրել ապացույց ՝ պայմանագիր, որ պատասախնողը 450.000 ՀՀ դամ պետք է իրեն վճարի, որևէ պարտավորություն կողմերի միջև չի ծագել, ավելին դատարանի է ներկայացվել աշատանքային պայմանագրերը, համաձայն որոնց հայցվորը նշանակվել է աշխատանքի՝ պարտավորվելով կատարելու ինստիտուտի գիտական խորհրդով հաստատված գիտահետազոտական աշխատանքեր, ինչպես նաև ընթացիկ գործունեություն ապահովող այլ աշխատանքներ և հանձնարարություններ, որոնց համար վերջինս սահմանվել է աշխատավարձ, որը որևէ կապ չունի 450.000 ՀՀ դրամ պահանջի հետ։ Իսկ Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, հայցվորը որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացրել առ այն, որ պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ առաջացել է գումարի վճարման պարտավորություն։ Այսինքն, հայցվորը չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց, որտեղ գրված կլինի, որ պատասխանողը պետք է հայցվորին վճարի որոշակի գումար։

Հայցվորի և պատասխանողի միջև առաջացած իրավահարաբերությության մեջ որևէ հիմնավորում չկա, որ պատասխանողն այդ իրավահարաբերությունից ելնելով ստանձնել է հայցվորին գումարի վճարման պարտավորություն, որպես աշխատանքների /ծառայության մատուցման/ կատարման դիմաց համապատասխան վարձատրություն։                  
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 51 հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հատատվել այլ ապացույցներով։ Բացի այդ, որևէ հիմնավորում չի ներկայացվել, որ այդ աշխատանքը հաստատվել է գիտական խորհդի կողմից, ինչը հաստատված է հայցվորի և պատասխանողի միջև կնքված աշխատանքային պայմանագրերի 1.1 կետերով։ Ավելին, Համաձայն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության 20.10. 2010 թվականի գրության՝ ուղղված ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎ. Իսահակյանին հայտնվել է, որ Արամ Հայկազի «Մոռացված էջեր. Հատոր Ա» գիրքը արդեն հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն աշխատաքնները ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրների հաշվին։ Խնդրել են փոխանցված կանխավաճարը ետ վերադարձնել ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հ/հ 900011039055:Այս պարագայում ինչ գումար են պահանջում հայցվորը և երրորդ անձը, հասկանալի չէ։
Իսկ 29.10.2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎ. Իսահակյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին գրութամբ հայտնել է, որ Մ.Խաչատրյանը գրականության ինստիտուտի կողմից որևէ լիազորություն չի ունեցել «Արամ Հայկազ, Մոռացված էջեր» Ա հատոր, գրքի տպագրման, քանի որ ըստ իրենց կանոնադրության ինստիտուտը առանց գիտխորհդի համապատասխան որոշման գրքեր չի հրատարակում։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հացվոր Մարգարիտա Խաչատրյանի հայցն ընդդեմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ենթակա է մերժման։
Ինչ վերաբերվում է երրորդ անձ «Տիգրան Մեծ» հրատակաչություն ՓԲԸ կողմից ներկայացված պահանջին, ապա այն նույնպես ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ համաձայն 14.07.2010 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության և ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ի դեմս տնօերն Ա. Իսահակյանի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1 կետի՝ սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ՝ 750.000 ՀՀ դրամ, իսկ 2.4 կետի՝ պատվերի բաց թողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։ Այսինքն՝ տվյալ դեպքում երրորդ անձի կողմից խախտվել է վերը նշված պայմանագրի 2.4 կետի պահանջը և առանց պայմանագրի ամբողջ գումարը ստանալու և առանց հաշիվ ապրանքագիրը ստորագրելու, կատարել է պատվերը։ Երրորդ անձի ներկայացուցիչը չի ներկայացել դատարան և չի հիմնավորել իր պահանջը թե մատուցած ծառայությունների համար գումար չստանալով և հաշիվ ապրանքագիր չունենալով ինչպես է տպագրված 500 գիրքը տվել Մ.Խաչատրյանին, որը պայմանագրի կողմ չէ։ Ստացվում է, որ պահանջը ներկայացվել է դատարան այն ժամանակ երբ «Տիգրան Մեծ» հրատակաչություն ՓԲԸ ճանաչվել է որպես երրորդ անձ։ Բացի այդ Համաձայն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության 20.10. 2010 թվականի գրության՝ ուղղված ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎ. Իսահակյանին հայտնվել է, որ Արամ Հայկազի «Մոռացված էջեր. Հատոր Ա» գիրքը արդեն հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն աշխատաքնները ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրների հաշվին։ Խնդրել են փոխանցված կանխավաճարը ետ վերադարձնել ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հ/հ 900011039055: ՀՀ քաղաքացիական դատավարության 68 հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։ Կողմերը իրենց խախտված իրավունքների վերականգնման համար, ելնելով իրենց գույքային դրությունից, ազատ կամաարտահայտությամբ կարող են որոշել իրենց համար խելամիտ և ողջամիտ համարվող վճարման չափը /որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում պայմանավորված է պատվիրատուի գույքային դրությամբ/։ Տվյալ գործով դատարանը գտնում է, որ փաստաբանի խելամիտ վարձատրության չափ պետք է համարել պատասխանողի ներկայացուցչի նշած 150.000 ՀՀ դրամը և այդ չափով էլ բավարարել պատասխանողի ներկայացուցչի պահանջը։  Նկատի ունենալով , որ հայցը մերժվում է, դատարանը հայցվորի փաստաբանական ծախսի վճարման հարցին չի անդրադառում։                          
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 -րդ հոդվածներով, դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Մարգարիտա Մամիկոնի Խաչատրյանի և ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ «Տիգրան Մեծ» հրատակաչություն ՓԲԸ հայցն ընդդեմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։ Պետական տուրքի հարցը համարել լուծված։ Բռնագանձել Մարգարիտա Մամիկոնի Խաչատրյանից 150.000 ՀՀ դրամ /մեկ հարյուր հիսուն հազար/ հօգուտ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, որպես փաստաբանի կողմից մատուցված ծառայությունների համար վճարված գումար։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։ Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։                              



ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

* * *

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի վճիռ

Նախագահող դատավոր` Գ.Կարախանյան

Գործ թիվ ԵԿԴ/0651/02/11

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)`

07.12.2011թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Գ.ՄԱՏԻՆՅԱՆԻ

Դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտա Խաչատրյանի և երրորդ անձ`«Տիգրան Մեծ» հրատարակաչություն ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից բերված վերաքննիչ բողոքներն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0651/02/11 վճռի դեմ` ըստ հայցի Մարգարիտա Խաչատրյանի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.



Մարգարիտա Խաչատրյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի` պահանջելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 450.000 ՀՀ դրամ որպես կատարված աշխատանքի /մատուցված ծառայության/ դիմաց վճարում, ինչպես նաև` դատական ծախսերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան) հայցը մերժել է:

Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Մարգարիտա Խաչատրյանի և երրորդ անձ`«Տիգրան Մեծ» հրատարակաչություն ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Վերաքննիչ դատարանը 2011 թվականի նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին։

Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը:

 

2. Մարգարիտա Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.



Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
ՀՀ Սփյուռքի նախարարության և պատասխանող կազմակերպության միջև 29.04.2010 թվականին կնքված թիվ 14/10 նվիրաբերության պայմանագրի շրջանակներում Պատասխանողի կողմից հայցվորին հանձնարարվել է պատրաստել և հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը, մասնավորապես, գրքով տպագրել 1924-1960թթ. «Հայրենիք» օրաթերթի էջերում Ա. Հայկազի հրատարակած բազմաժանր գրական ստեղծագործությունները, հոդվածները, գրախոսականները, ինչպես նաև գրողի հրատարակած ժողովածուների վերաբերյալ հոդվածները, ընդ որում այն պետք է ունենա ենթագլուխներ, նյութը պետք է ներկայացվեր ժամանակագրական կարգով, տպաքանակը սահմանվել էր 500 օրինակ, որից 150 օրինակը նախատեսվում էր տրամադրել ՀՀ Սփյուռքի նախարարությանը։

Ընդ որում, նման հանձնարարությունը տրվել է այն բանից հետո, երբ ՀՀ Սփյուռքի նախարարության և պատասխանող կազմակերպության միջև 29.04.2010 թվականին կնքել է թիվ 14/10 նվիրաբերության պայմանագիրը, համաձայն որի պատասխանողին է նվիրաբերվել 2.100.000 ՀՀ դրամ նույն այդ պայմանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով, ի թիվս որի, նախատեսվել էր ու ներկայումս էլ իրականացվել է «Արամ Հայկազ մոռացված էջեր» հատոր Ա գրքի պատրաստումն ու հրապարակումը։

Արդյունքում նախատեսված վճարումը պատասխանողը հայցվորին չի կատարել: Դատարանը գործի քննության ընթացքում խախտել է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերը, որոնք տեղի են ունեցել ինչպես այդ նորմերի չկիրառման, սխալ մեկնաբանման, այնպես էլ այնպիսի նորմերի կիրառմամբ, որոնք ենթակա չեն եղել կիրառության։

Նշվածի հիմնավորմամբ արդյունքում Դատարանը մերժել է հայցը, քանի որ գործով չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն, դրա արդյունքում էլ վճռի հիմքում դնելով չհիմնավորված պատճառաբանություններ, հանգեցրել է ներկայիս վիճակին։

Դատարանի վերը նշված առերևույթ խախտումները դրսևորվել են մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի խախտման արդյունքում։

Դատարանը չի կիրառել նյութական իրավունքի նորմեր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ, 450-րդ, 454-րդ հոդվածի 3-րդ մասի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթները, իրավահարաբերության նկատմամբ չի մեկնաբանել ու ընդհանրապես չի անդրադարձել այդ հոդվածները կիրառելու մասին հայցվորի պնդումներին ու հիմնավորումներին, ինչպես նաև ի ապացույց դրա ներկայացված բոլոր գրավոր փաստաթղթղերին։

Նշված դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներն իրենց համակցության ներքո հանգեցրել են նրան, որ սխալ լուծելով գործը, հայցվորը զրկվել է իրեն հասանելիք գումարից:

Դատարանն իրեն ներկայացված ողջ ապացուցողական նյութերից կամ ընտրություն է կատարել և հաստատված հանգամանքների շարքում անդրադարձել և հաստատել է միայն այդ հանգամանքները, միաժամանակ, անտեսելով, հայցվորի կողմից ներկայացվող ողջ ապացուցողական նյութը։ Եվ այնպիսի տպավորություն է, որ դրանք երբևէ Դատարանին ներկայացված չեն եղել և վերջինս էլ կարծես, թե չի ունեցել։ Մինչդեռ, այն ինչ գրված և պատճառաբանված է դատական ակտում հերքվում են հայցվորի ներկայացրած ողջ ապացուցողական նյութով, ինչն Դատարանն անտեսել և ընդհանրապես չի անդրադարձել՝ դրանով հանդերձ չհերքելով հայցվորի հիմնավորումներն ու պատճառաբանությունները։
Մինչդեռ, Դատարանն իր առջև ունենալով պարտականություն այն է՝ կողմերի մրցակցության և իրավահավասարության պայմանի անշեղորեն հետևման պայմաններում թույլատրել կողմերին ներկայացնելու ապացույցներ, բացատրություններ և ցուցմունքներ, դրանց վրա հիմնված պատճառաբանություններ և հիմնավորումներ իրենց պահանջներն ու առարկությունները հիմնավորելու համար։

Այն, որ Դատարանն ընդամենը ֆիքսել է պատասխանողի միայն վկայակոչած փաստական հանգամանքները և հիմք է ընդունել միայն պատասխանողի կողմից ներկայացված ապացուցողական նյութն առանց այն համադրելու գործում առկա ապացույցների հետ, միանշանակ վկայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտման մասին։ Ընդ որում, ոչ միայն առերևույթ խախտում է թույլ տվել Դատարանը, այլ միանգամայն անհասկանալիորեն դատական ակտի բովանդակությունից <<անհետացրել>> է հայցվորի ներկայացրած ապացույցները և դրանց վրա հիմնված հիմնավորումներ, ավելի շուտ ճիշտ կլիներ կարծիք հայտնելու, որ երբ Դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս բախվել է հայցվորի ներկայացրած պահանջներին ու այն հիմնավորող ապացույցների հետ վարվել է որպես ոչ պետքական փաստաթղթերին ու որոշել է ընդհանրապես չանդրադառնալ դրանց, դրանց մասին կարծիք, եզրակացություն չանել, հետևաբար և չնշել դրանք վճռի հիմքում չդնելու և մերժելու պատճառաբանություններն ու հիմնավորումները։ Մինչդեռ, Դատարանը պարտավորություն է ունեցել ապահովելու կողմերի մրցակցությունը, այն էլ իրավահավասար պայմաններում մրցակցելու օրենսդրի նախապայմանը։ Նման պայմաններում, ցանկացած բովանդակության դատական ակտը չէր կարող համարվել օրինական, հիմնված օրենքի վրա, օրենքին համապատասխանող և բխող օրենքից։

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։

Բողոքարկվող դատական ակտի բովանդակությունն այնպիսին է, իբր հայցվորը որևէ գրավոր կամ այլ ապացույց չի ներկայացրել, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ հայցվորը նույնիսկ հայցադիմում չի էլ ներկայացրել, դատաքննությամբ բացատրաթյուն-ցուցմունք չի էլ տվել։ Վճռում Դատարանի ցանկությամբ միայն անդրադարձ է կատարված միայն ու միայն պատասխանողի փաստարկներին ու պատասխանողի ներկայացրած ապացուցման միջոցներին և դատական ակտում նույնիսկ փորձ արված չէ պատճառաբանելու հայցվորի յուրաքանչյուր փաստարկը, հանգամանքը, ապացույցը մերժելու այս կամ հիմնավորումը։ Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջն ուղղակիորեն այլ բան է պարտադրում։
Հայցվորը Դատարանին է ներկայացրել բազմաթիվ ապացույցներ, որոնք ուղղակիորեն խոսում են հայցվորի ու պատասխանողի միջև ոչ թե աշխատանքային, այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման մասին։

Մասնավորապես, Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ նախատեսված աշխատանքը, այսինքն «Արամ Հայկազ մոռացված էջեր» հատոր Ա գրքի նախապատրաստումն ու հրատարակումը մտնում է հայցվորի աշխատանքային պարտականությունների մեջ մոռանալով և անտեսելով այն իրողությունն ու անառարկելի փաստարկը, որ նման հանձնարարությունը կատարվել է ոչ թե որպես աշխատանքային պարտականության, այլ որպես ծառայություն՝ պատասխանող կազմակերպության և ՀՀ Սփյուռքի նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստարկը թերևս այնքան ակնհայտ է, որ Դատարանն իր ձեռքի տակ ունենալով ինչպես նվիրաբերության պայմանագիրը, այնպես էլ պատասխանող կազմակերպության տնօրենի գրավոր գրությունները, որոնք ուղղված են եղել ՀՀ Սփյուռքի նախարարությանը, որևէ կերպ դրանց անդրադարձ չի կատարել, չի վերլուծել դրանց բովանդակությունը, տառացի պայմաններն ու սահմանումները։

Այսպես, Դատարանին ներկայացվել էր պատասխանող կազմակերպության նախ 05.11.2009 թվականի և ապա 10.04.2010 թվականի գրությունները, որոնցով պատասխանող կազմակերպությանը հայտնում և խնդրարկում է ՀՀ Սփյուռքի նախարարությունից «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գրքի նախապատրաստական և տպագրության աշխատանքներն իրականացնելու աջակցություն։ Ընդ որում, հիշյալ գրություններից մեկում՝ 05.11.2009 թվականին պատասխանող կազմակերպության տնօրենը նշում է, որ «Մեր ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մարգարիտ Խաչատրյանը հրատարակության է պատրաստել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը՝ 85 տպագրական մամուլ ծավալով»։ Գրության մեջ նշված այս և այլ փաստարկներն ինքնին խոսում են այն մասին, որ պատասխանող կազմակերպությունը մտադիր է ոչ թե նշված ծավալով տպագրել գիրքը, այլ յուրաքանչյուրը 20 տպագրական մամուլանող գրքաշարքով՝ 4 առանձին հատորներով, և որի կատարումը պետք է հանձնարարվի Մարգարիտ Խաչատրյանին ոչ թե որպես աշխատանքային պարտականություն, այլ որպես ծառայությունների մատուցման պարտականության իրականացում։ Ավելին 10.04.2010 թվականի գրությանը կից պատասխանող կազմակերպությունը կցել է մեկ այլ գրավոր ապացույց։ Այդ ապացույցը «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր գիրք Ա հատորի գնային առաջարկն է։ Այդ առաջարկը հենց վերնագրի ներքո նշված է, որ կազմողը հանդիսացել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Մ.Մ. Խաչատրյանը։ Նշված գնային առաջարկում 5 տողով տրվել է գնային առաջարկի բացվածքը, իսկ 6-րդ տողում ամփոփվել է, արդյունքը այն բոլորելով 900.000 ՀՀ դրամի շրջանակներում։ Բացառությամբ գրքի տպագրական աշխատանքների իրականացումից, գրքի գնային առաջարկի 1-ից մինչև 4-րդ տողերում նշված աշխատանքներն իրականացրել է հայցվոր՝ Մ. Խաչատրյանը։
Դատարանը վճիռ կայացնելիս չի նկատել այդ գնային առաջարկը, թերևս գործի նախապատրաստական և դատաքննության փուլերում այդ մասին անդրադարձ է կատարվել, բարձրաձայնվել է դրա մասին։ Իսկ եթե նկատել է, ապա անընդունելի է, որ դատական ակտում չի նշել, դրա մերժման կամ վճռի հիմքում չդնելու պատճառաբանաթյունները։ Մինչդեռ, դա Դատարանին թելադրված պարտականություն է, որն ելնում է ոչ թե հայցվորի ագատ կամաարտահայտությունից կամ կամայական ցանկությունից, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջից։

Այն որ վճռում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել հայցվորի ինչպես վերը նշված ապացույցին, այլ բոլոր ապացույցներին։ Մինչդեռ Դատարանը պարտավոր էր հաշվի նստել դրանց հետ ու քննարկեր դրանց հիմնավորվածության կամ անհիմն լինելու մասին՝ հաշվի առնելով ապացույցի վերաբերելիությունն ու թույլատրելիությունը։

Ավելին, Դատարանին են ներկայացվել հայցվորի կողմից ներկայացված հաշվետվությունները /31.05.2010 թվականի, 15.07.2010 թվականի, 25.08.2010 թվականի/, որոնցով հայցվորը տեղեկացնում է իր կողմից կատարված աշխատանքների ընթացքի, պայմանների և կարգի մասին, միաժամանակ, հիշատակում, հիշեցնում պատասխանող կազմակերպությանը, որ իր հետ դեռևս պայմանագիր չի կնքվել։

Ավելին, գործով որպես ապացույց է ներկայացվել նաև մեկ այլ գրավոր գրություն, որը գրվել է 31.08.2010 թվականին պատասխանող կազմակերպության կողմից ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ հայտնելով, որ «Մեր ինստիտուտի աշխատակից, Բ.Գ. Դ. Մարգաիրտա Խաչատրյանը ավարտել և տպագրության է հանձնել Արամ Հայկազի «Մոռացված էջեր, հատոր Ա» գիրքը։ Այն լույս կտեսնի սեպտեմբերին, ուստի խնդրում են փոխանցել այս գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը»։ Որքան ուղղակի է ասված գրության մեջ, որ Մարգարիտա Խաչատրյանը ավարտել է գրքի կազմումը։ Իսկ ինչպես ստացվեց, որ պատասխանող կազմակերպությունը իր ձեռքի տակ ունենալով 16.07.2010 թվականին կազմված թիվ 4 գիտխորհրդի արձանագրությունը, 31.08.2010 թվականի խնդրում է կատարել գումարի մյուս մասի փոխանցումը և դա այն դեպքում, երբ ըստ պատասխանողի 16.07.2010 թվականին տեղի ունեցած թիվ 4 ժողովում՝ հավանություն չի արժանացել հայցվորի կատարած գործը։
Միթե հակասություն չկա այն երկու գրավոր փաստաթղթերում, որոնցից մեկով պատասխանողը հավանություն է տվել գրքի հրատարակմանը և խնդրում է գումարի մնացած մասը, իսկ մյուսով էլ իբր թե չի արժանացրել հավանության դրան, հետևաբար և խզվել են պայմանագրային հարաբերությունները։ Այս մասով, թերևս Դատարանը ևս անուշադրության է մատնել այս հանգամանքը, քանի որ այս փաստարկի նշումն ուղակիորեն վկայում է կողմերի միջև ոչ թե աշխատանքային, այլ քաղաքացիական իրավական հարաբերությունների ծագման մասին։
Ակնհայտ է նաև դրանցում ժամանակագրական խզումը։ Սա միայն նկատառումն է, որից ելնելով էլ Դատարանը չի ցանկացել և չի անդրադարձել իր վճռով։ Այս մասով թերևս յուրօրինակ էր դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցչի կողմից պատասխանողի ներկայացուցչին ուղղված հարցադրումները, որոնցից և ոչ մեկին չի պատասխանել պատասխանողի ներկայացուցիչը՝ ընդամենը նշելով, որ այդ հարցին արդեն իսկ պատասխանել է, իսկ թե երբ է պատասխանել, դժվար չէ նկատել, որ դատական նիստի ձայնագրությունում նման պատասխան չկա։ Ավելին, Դատարանը գործով օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու նկատառումներից ելնելով պետք է հաշվի առներ պատասխանողի կողմից մյուս կողմի հարցերին չպատասխանելու հանգամանքը, քանի որ դրանց համադրության և գործում առկա այլ գրավոր ապացույցների հետ վերլուծության պարագայում հնարավոր կլիներ վերհանելու եթե ոչ օբյեկտիվ ճշմարտությունը, ապա գոնե դատական ճշմարտությունը հնարավոր էր և պետք է վեր հանվեր։ Մինչդեռ, Դատարանն միակողմանիորեն հիմք ընդունելով միայն պատասխանողի ներկայացրած փաստարկները և ապացույցները անտեսել է հայցվորի ներկայացրած փաստարկներն ու ապացույցները։

Դատարանին էր ներկայացված նաև ԶԼՄ-ում լույս տեսած երկկողմանի հոդվածները, որոնք հրատարակվել են Մ. Խաչատրյանի, մեկ էլ պատասխանող կազմակերպության ներկայացուցչի կողմից։

Այսպես, որքան ուշագրավ և նույնքան էլ ուղղակիորեն պատասխանող կազմակերպության պաշտոնատար անձը փոխտնօրեն՝ Վարդան Դևրիկյանը /168Ժ թերթում 31.3.2011 թվականի թիվ 29/789/ համարում տպագրված հոդվածում ուղղակիորեն խոսում է՝ «...Ինչ վերաբերում է պայմանագիր /խոսքը աշխատանքային պայմանագրի մասին չէ - ընդգծումը մերն է/ կնքելուն, կարող եմ վկայել, որ վերջում ինքն է հրաժարվել այն կնքելուց ...»: Դատարանը չի նկատել արդյոք հայցվորի բարձրաձայնած այս հատվածը, և դա այն դեպքում, երբ դատարանն իր ձեռքի տակ ունեցել է այդ ապացույցը։ Այս մասով թերևս պատասխանողի ներկայացուցիչը ևս խուսափել է նախնական և դատաքննության փուլերում հստակեցնել պատասխանողի դիրքորոշումը, իսկ քանի որ անցյալում տեղի ունեցած փաստերը հնարավոր է վերականգնել միայն առկա ապացույցների և դրա հիման վրա կառուցված «պահանջ-դրա դեմ առարկություն» սխեմայի շրջանակներում՝ հարց ու պատասխանի միջոցով, հետևաբար դատարանին չի էլ հուզել, թե ինչու է պատասխանողի ներկայացուցիչն այդչափ գոհունակությամբ հրաժարվում հարցերին ուղղակի պատասխանելուց, ավելին, գործում առկա ապացույցներին չհերքելով կամ ինքնահակասող ապացույցներ և փաստարկներ բերելով։

Դատարանն ինքն է սկսել հարցադրում անել իր դատական ակտում։ Ում է ուղղված դատարանի վճռում նշված հարցադրումը «Այս պարագայում ինչ գումար են պահանջում հայցվորը և երրորդ անձը, հասկանալի չէ»։ Եթե Դատարանի համար հասկանալի չէր, ապա ինչպես է որ գնացել է վճռահատության։ Դատարանի համար նախապես պետք է հասկանալի լինեին բոլոր հանգամանքները, դրանք պարզվեին այնքան հանգամանորեն, որ վճռհատության գնալուց բաց հարց չմնար։ Իսկ եթե այնուամենայնիվ դրանք բաց են մնացել, ապա կառաջանար ապացուցման պարտականության կատարման խնդիրը։ Այս մասով թերևս Դատարանը ևս զուգահեռաբար թույլ է տվել ապացուցման պարտականությունը նախատեսելով դատավարական նորմի առերևույթ խախտում։

Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջն անտեսելով՝ հիմնվել է այնպիսի փաստերի վրա, որոնք լոկ կարող էին տանել հայցի մերժման, նույնիսկ այն պարագայում, երբ անտեսված են հայցվորի ներկայացրած ապացույցները, պատասխանողի ներկայացրած փաստարկները համոզեցուցիչ չեն և չեն բխում գործի էությունից։ Այսպես, Դատարանը փաստել է, որ հայցվորը որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել այն մասին, որ պատասխանողը գրավոր պարտավորվել է գումար վճարել հայցվորին։ Հայցվորը չի էլ պնդել, որ կողմերի միջև կնքվել է գրավոր պայմանագիր, այլ նշվել է, որ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կառուցվել են այդ եղանակով, ինչը միանգամայն թույլատրելի են քաղաքացիաիրավական հարաբերություններում։ Այս մասով թերևս զուգահեռաբար ներկայացնելով համապատասխան բոլոր ապացույցները, հայցվորը հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասին, 450-րդ հոդվածի 4-րդ մասին, 454-րդ հոդվածի 3-րդ մասին, 448-րդ, 449-րդ հոդվածներին, որոնցով որպես իրավական հիմք ներկայացրել է այն իրավահարաբերությունների առկա բնույթը, որը վեճ է առաջացրել կողմերի միջև։ Դատարանը ընդամենը փաստարկելով, որ չկա գրավոր պայմանագիր, իսպառ բացառիկ է կողմերի միջև իրավահարաբերությունների ծագումը, դրանց գոյությունն ու վեճի առկայությանը։
Հայցվորը նշել է, որ պատասխանող կազմակերպությունը հրաժարվել է այդ պայմանագիրը ստորագրելուց, ու թեև դրա գրավոր տեքստը, ընդ որում անստորագիր, ներկայացված է եղել դատարանին, որևէ, կերպ իրավական գնահատականի չի արժանացել և չի ֆիքսվել դրա մերժման հանգամանքը դատական ակտում։ Մինչդեռ, գործի դատաքննության ընթացքում Դատարանը դրան անդրադարձել է, ընդ որում, խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, Դատարանը որոշել է հետ վերադարձել ու վերսկսել է գործի վարույթը, որի ընթացքում անդրադարձել է այդ անստորագիր պայմանագրին, ինչպես նաև այլ հանգամանքներին, բայց այս անգամ ևս անտեսել է, այդ ապացույցները կրկին անգամ։

Հայցվորը պարտավոր էր ապացուցել, որ կողմերի միջև ծագել են քաղաքացիա- իրավական հարաբերություններ, և որի ընթացքում հայցվորը կատարել է ծառայություններ, որի դիմաց պետք է ստանար գումար։ Այս մասով թերևս ներկայացվել են համապատասխան ապացույցներ, որոնք վկայում են, որ կողմերի միջև աշխատանքային իրավահարաբերությունները չէ, որ առաջացել են։ Դատարանի պատճառաբանության պարագայում ստացվամ է, որ բոլոր դեպքերում իրավահարաբերությունները կողմերի միջև գրավորությամբ են ձևակերպվում, և որ դրա բացակայության դեպքում իրավահարաբերության մասնակիցը գրկվում է, իր իրավունքները պաշտպանելու կամ պաշտպանված տեսնելու հնարավորությունից։ Այս մասով թերևս հայցվորը կատարել է իր պարտականությունները, սակայն դատարանը չի անդրադարձել կողմի ներկայացրած գրավոր ապացույցներին։

Ընդ որում այս մասով, թերև տրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի անհարկի կիրառում, որի պայմաններում Դատարանը փորձում է ակնարկել, որ որևէ գրավոր ապացույց չի ներկայացվել այն մասին, որ կողմը պետք է մյուս կողմից գումար վճարի։ Գործում առկա բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ մատուցվել է ծառայություն, ծառայության դիմաց էլ պետք է վարձատրվեր կողմը։ Մինչդեռ, Դատարանն արժանահավատ է համարել մի գրավոր փաստաթուղթ, որը վկայել է այն մասին, իբր գրքի կազմման աշխատանքները ֆինանսավորվել և իրականացվել են այլ աղբյուրների հաշվին։ Այս ապացույցն առանց որևէ հիմնավորման է եղել, արժանահավատ չէ, չունի իր հիմքում որևէ ապացուցողական նշանակություն, ինչի դեմ առկա են այլ գրավոր ապացույցները։

Ավելին, Դատարանը տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի սխալ մեկնաբանություն, ազատել է պատասխանողին իր համապատասխան պարտականությունը կատարելուց։ Մասնավորապես, չի հիմնավորվում հայցվորին գումար չտալու, հայցվորի ու պատասխանողի միջև ծառայությունների մատուցման իրավահարաբերությունների չծագումը, մինչդեռ, գործում առկա են ապացույցներ, որոնք ուղղակիորեն խոսում են այդ մասին։ Ավելին, Դատարանը հիմք է ընդունել այն պատճառաբանությունը, որ գիրքը չի արժանացել գիտխորհրդի հավանությունը, մինչդեռ այն ստացել էր հավանություն: Այսպես 31.08.2010 թվականի գրությամբ պատասխանողը չէր խնդրի ՀՀ Սփյուռքի նախարարությունից գումարի մնացած մասի փոխանցումը։ Ավելին, եթե դա այդպես էր, ապա ինչպես է ստացել, որ գիրքը չարժանանալով հավանության, երրորդ անձ՝ «Տիգրան Մեծ» հրատարակության ՓԲԸ-ի հետ կնքվում է գրքի տպագրության պայմանագիր։ Ինչպես պետք է բացատրել այս հանգամանքը։ Ով է չուզենալով գիրք հրապարակել, բացի այն կնքում և ստորագրում է գրքի տպագրության պայմանագիր։ Այս հակասություններին Դատարանը չի անդրադարձել, քանի որ ագատել է պատասխանողին իր ապացուցման պարտականությունը կատարելուց։ Ընդսմին Դատարանն իր առջև ունեցել է ևս մեկ հնարավորության՝ օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի հնարավորությունից։ Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի)։ Այս նորմը ենթակա էր կիրառման Դատարանի կողմից, ինչը անտեսել և չի կիրառել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատասխանողը որևէ պարզաբանում բացատրություն, ցուցմունք հրաժարվել է տալ ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դատաքննության փուլում։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասին նշել է, որ Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հայցվորի ներկայացրած ապացույցներին, չի նշել դրանց մասին, չի նշել դրանք մերժելու և վճռի հիմքում չդնելու հանգամանքների և հետևությունների մասին։

Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ Դատարանը նման կերպ է վարվել է քանի որ նախապես թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 53-րդ, 48-րդ հոդվածների խախտումներ, որոնց դրսևորումների մասին նշված են վերոգրյալում։
Դատարանը չի ցանկացել և չմեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ, 450-րդ, 454-րդ հոդվածի 3-րդ մասի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 4-րդ պարբերության դրույթները, ընդհանրապես դրանք չի կիրառել, որը տեղի է ունեցել գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չիրականացնելու, դատավարությունում կողմերի անհավասարության ու մրցակցության, այդ թվում՝ կողմին ապացուցման պարտականությունից ազատելու խախտումների արդյունքում։

Փաստարկն այն մասին, որ հայցվորի ու պատասխանողի միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ, ապացուցվում է մի շարք հանգամանքներով։ Այսպես, կողմերը ցանկացել և կամքի ազատ կամաարտահայտությամբ մտել են այդ իրավահարաբերության ոլորտ, ձեռնարկել համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ, որոնք հանգեցրել են իրավական հետևանքների։
Այսպես, հայցվորը պատասխանողի նկատմամբ իրականացրել է մտավոր սեփականության իրավունքի ոլորտ հանդիսացող հեղինակային իրավահարաբերությունների նոր ստեղծագործության պատրաստում, ինչը հանգեցրել է «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գրքի բովանդակության կազմմանն ու հրատարակմանը, իսկ պատասխանողը պարտավորվել է վճարել դրա դիմաց, ինչն առայսօր կատարված չէ՛ կետանցված է։

Նշվածն ինքնանպատակ չի եղել այլ հստակ ունեցել է իրավական հիմքեր։
Համամիտ լինելով, որ ծառայությունների մատուցման /աշխատանքների կատարման/ պայմանագրի ձևին ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գրավորության պահանջ է ներկայացնում, ի հակառակ այս հանգամանքի կողմերից պատասխանողը շրջանցել է այն՝ խուսափելով այդ պայմանագրի երկկողմանի ստորագրումից և/կամ կնքումից, թեև նշված պայմանագրի նախագծի տեսքստը պատրաստ է եղել ստորագրման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին չհետևելու դեպքում օրենսդիրն անդրադարձ է կատարել դրա արդյունքում ծագած իրավահարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես 298-րդ հոդվածում սահմանվել է, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ինչից ելնելով էլ ներկայումս հայցվորը որպես իր՝ սույն հայցադիմումով ներկայացված նյութաիրավական պահանջի հիմնավորում ներկայացնում է ներքոհիշյալ փաստարկները, որոնք ուղղակիորեն վկայում և հիմնավորում-ապացուցում են կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների գոյությունը, դրա բնույթն ու դրսևորման առանձնահատկությունները։

Այն որ հայցվորին հանձնարարվել է կատարել աշխատանք /մատուցել ծառայություն/ հիմնավորվում է պատասխանողի մի շարք գրություններով, հայցվորի նամակագրությամբ, հայցվորի կողմից ներկայացված հաշվետվություններով և այլ գրավոր փաստաթղթերով։
Պատասխանողի 05.11.2009 թվականի թիվ 2477.5 106 գրությունը, որով ՀՀ Սփյուռքի նախարարությանը պատասխանողը տեղեկացնում է, որ Մարգարիտա Խաչատրյանը հրատարակության է պատրաստել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գիրքը խնդրելով օժանդակել գրքի տպագրությանը և մասնակցել գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Ստանալով Սփյուռքի նախարարության հավանությունն ու համաձայնությունը, այնուհետև պատասխանողն իր 10.04.2010 թվականի գրությամբ /ուղղված ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ պր-ն Ֆ. Զաքարյանին/ ներկայացրել է աշխատանքների կատարման գնային առաջարկ։ Հիշյալ գրությանը կից ներկայացված գրքի գնային առաջարկը կազմել է հենց, հայցվորը, որն էլ հաստատվել և պատասխանող կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով։ Այդ առաջարկի արժողությունը կազմել է ընդհանուր առմամբ 900.000 ՀՀ դրամ, որից 150.000՝ նյութերի կրկնօրինակման համար, 150.000՝ շարվածքի, 50.000՝ սրբագրման, խմբագրման, 100.000՝ նյութերի ծանոթագրման համար։

Դրան անմիջապես հետևել է ՀՀ Սփյուռքի նախարարության և պատասխանող կազմակերպության միջև 29.04.2010 թվականին կնքված նվիրաբերության պայմանագիրը, համաձայն որի պատասխանողին է նվիրաբերվել 2.100.000 ՀՀ դրամ՝ նույն այդ պայմանագրի անբաժանելի մասը կազմող թիվ 1 և թիվ 2 հավելվածներով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար։ Ընդ որում, այդ միջոցառումների շարքում նախատեսված է նաև «Արամ Հայկազ. մոռացված էջեր» Ա. հատորի պատրաստումն ու հրատարակությունը, որի համար պահանվող գումարը սահմանվել է 900.000 ՀՀ դրամ։

Հայցվորը ձեռնամուխ լինելով հիշյալ միջոցառումների իրականացմանը, այդ կապակցությամբ պատասխանողին է ներկայացրել /31.05.2010 թվականին, 15.07.2010 թվականին, 25.08.2010 թվականին/ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները, որոնք էլ հաստատվել են պատասխանողի կողմից։

Դրան անմիջապես հետևել է պատասխանող կազմակերպության 31.08.2010 թվականի գրությունը՝ ուղղված ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարին, այն մասին, որ հայցվորն ավարտել և տպագրության է հանձնել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» գրքի Ա հատորը՝ հավելելով, որ այն լույս կտեսնի 2010 թվականի սեպտեմբեր ամսին, խնդրելով՝ փոխանցել նշված գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը։
Մինչ այդ 14.07.2010 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի և պատասխանող կազմարեպաթյան միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, համաձայն որի 450.000 դրամի դիմաց «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ն պարտավորվել է տպագրել վերոնշված գիրքը։

Նշված ժամանակահատվածից հետո հետևում է պատասխանող կազմակերպության 29.10.2010 թվականի գրությունը, որով նշվում է, որ հայցվորի կողմից կատարված աշխատանքի կապակցությամբ առկա է բացասական կարծիք և որ գիրքը չի համապատասխանում ակադեմիայի հրատարակության չափանիշներին ու կառուցվածքին։ Մինչդեռ եթե դա այդպես էր, ապա ինչու էր գրվում 31.08.2010 թվականի գրությանը ՀՀ Սփյուռքի նախարարություն խնդրելով փոխանցել նշված գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը։

Այնուհետև հետևում է հայցվորի մի շարք գրությունները, զանգվածային լրատվության միջոցներում ինչպես իր այնպես էլ երրորդ անձանց հրապարակած հոդվածները, որոնք ուղղակիորեն խոսում և վկայում են այն մասին, որ հայցվորի ու պատասխանողի միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ, որոնք կրում՝ են վիճելի բնույթ։               Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի, 448-րդ, 449-րդ հոդվածի 1-ին մասի, 454-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները նշել է, որ ընդամենը հայցվորի ու պատասխանողի միջև գոյություն ունեցող բոլոր գրավոր փաստաթղթերը /նամակագրությունները, հաշվետվությունները գրավոր պայմանագրերը և այլն/ ուղղակիորեն վկայում են կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների մասին։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ հոդվածների պահանջները նշել է, որ տվյալ դեպքում հայցվորի ու պատասխանողի համար սահմանվել են երկկողմանի փոխադարձ ժամկետներ, որոնք հայցվորի կողմից պահպանվել են, իսկ պատասխանողի կողմից կետանցված են։

Դատարանը հաստատված փաստերի շրջանակից բաց է թողել մի շարք փաստական կազմեր, որոնք թեև ներկայացված են եղել հայցվորի կողմից ու անցել դատաքննության փուլով, բայց Դատարանն իր սեփական հայեցողությամբ և հայցվորի անհայտ պատճառաբանությամբ դուրս է, մնացել հաստատման ենթակա փաստերի ցանկից և միանգամայն անտեսվել է։                                   Որքան տարօրինակ է, որ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների շրջանակը Դատարանը տեղավորել է աշխատանքային պայմանագրի կարգավորման շրջանակում և դրան զուգահեռ էլ ըստ պատշաճի չի ուսումնասիրել այդ կապակցությամբ Դատարանին ներկայացված բոլոր գրագրությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես հայցվորի ու պատասխանողի միջև, այնպես էլ հայցվորի ու ՀՀ Սփյուռքի նախարարության, պատասխանողի և ՀՀ Սփյուռքի նախարարության միջև։

Դատարանը նաև հաշվի չի նստել և ընդհանրապես չի քննարկել դատական ակտում հայցվորի հաշվետվությունները կատարված աշխատանքների մասով, չի վերլուծել և համադրել հայցվորի բացատրություններն ու ցուցմունքներն գործում առկա փաստերը, ուշադրություն չի դարձրել, որ դատաքննության ընթացքում հայցվորի հարցադրմանը պատասխանողը խուսափել է պատասխանել, ինչին որևէ կերպ չի անդրադարձել դատարանը։ Դատարանը նաև քննարկման առարկա և դատական ակտում էլ գնահատման չի ենթարկել հայցվորի ու պատասխանողի մամուլում տեղ գտած իրենց դիրքորոշումները, որոնք կարևոր և գործի լուծման համար անհրաժեշտ փաստեր են պարունակվել։

Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել ներկայացված անստորագիր պայմանագրին, դրա չկնքման նախադրյալներին, չի համադրել պատասխանողի բոլոր առարկությունները նախորդած գրավոր գրագրությանը, ու դրանով ապացուցված վարքագծի դրսևորումներին։ Ինչպես կարելի է հղում անել, այն փաստարկին, որ աշխատանքները պետք է կատարվեն աշխատանքային պայմանագրի շրջանակներով, եթե հանձնարարությունն այդ աշխատանքային պայմանագրով սահմանված շրջանակներում չէ, որ տրվել է հայցվորին և որ վճարումն էլ չէր իրականացվելու պատասխանողի բյուջեից: Ինչպես կարելի հղում չանել այն փաստարկին, որ պատասխանողը մի դեպքում որևէ կերպ չի հերքել ու չի առարկել հայցվորի կատարած աշխատանքին, վերջինիս որակին, եթե սակայն Դատարանում պատասխանողը նշում է, որ գիտխորհրդի համաձայնությունը առկա չի եղել, ապա ինչու էր պատասխանողը 31.08.2010 թվականի գրությամբ ՀՀ Սփյուռքի նախարարությունից խնդրում փոխանցել գումարի մյուս հատվածը։          Ինչպես կարելի էր հասկանալ, որ ֆինանսավորումը տեղի է ունեցել այդ աղբյուրներից, եթե այդ հանգամանքը ստուգված չէ, և նույն ՀՀ Սփյուռքի նախարարության գրության մեջ նշված չէ, թե որ աղբյուրներից։

Այս ամենը ի ցույց են հանում այն հանգամանքը, որ Դատարանը գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման։ Դատարանը ազատել է պատասխանողին ապացուցման պարտականությունից / ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտում/։ Դատարանին կարծես թե չի մտահոգել, որ յուրաքանչյուրը կրում է իր կողմից առաջ քաշված փաստական հանգամանքները ապացուցելու պարտականությունը, իսկ այս դեպքում թայլատրելով իր անգործությամբ պատասխանողին արտահայտելու նման դիրքորոշում, դատարանը խախտել է մրցակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքը առավել քան ակնհայտ։ Դատական ակտի պատճառաբանական մասում միայն հղում են արված պատասխանողի անհիմն ներկայացված ապացուցման միջոցներին, որոնք ոչ ստուգված են և ոչ էլ համապատասխանում են իրականությանը։ Ընդամենը Դատարանին հարկավոր էր հետևել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի տրամաբանությանը և այն կիրառել ըստ իր նպատակային նշանակության։

Դատարանը նկատի չի ունեցել, որ պատասխանողի և ՀՀ Սփյուռքի նախարարության միջև պայմանավորված և պայմանագրով ամրագրված աշխատանքների ցանկով նախատեսված ծառայություններն անմիջապես հանձնարարվել և իրականացրել է հայցվորը, և որն էլ այդ մասին ներկայացրել է պարբերաբար հաշվետվություններ, որոնց մեջ էլ անընդհատ բարձրաձայնել է, որ իր հետ պատասխանողը չունի կնքած պայմանագիր։ Ավելին, ունենալով իր ձեռքի տակ հաշվետվությունները, պատասխանողը դիմում է ՀՀ Սփյուռքի նախարարությանը ավարտին հասցնելու ավարտված գործի հրատարակումը։ Ընդ որում, ֆինանսավորում եղել է ինչպես հայցվորին, այնպես էլ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձին։ Իսկ ուր են ապացույցները, ընդամենը մի գրավոր գրություն, որը չունի հիմնավորումներ։ Ավելին, հայցվորի կողմից կատարված աշխատանքները համապատասխանել են հենց ՀՀ Սփյուռքի նախարարության հետ պայմանավորված աշխատանքների կարգին և որակին, և որևէ շեղում այս առումով թույլատրված չէ։ Ընդ որում, որևէ պայմանագրային դրույթ կամ նորմ սահմանված չէ, որ այն պետք է անցնի գիտխորհրդի համաձայնությանը, թեև հայցվորի կատարած աշխատանքը ներկայացվել է պատասխանողի քննարկմանը և ստացել համաձայնություն, այլապես պատասխանողը չէր խնդրի Սփյուռքի նախարարությանը փոխանցել գումարի մյուս մասը։
«Փաստաբանության մասին» 17-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջին Դատարանին ընդհանրապես չի անդրադարձել, քանի որ գործով օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն չի իրականացրել, մինչդեռ, լավ գիտակցելով, որ պատասխանողը պետական ոչ առևտրային կազմակերպություն է առնվազն պետք է պարզեր, արդյոք վերջինս չունի իրավաբան աշխատակից։ Իսկ նման պայմանի պարզաբանումն անհրաժեշտ է հաշվի առնելու դատական ծախս որպես այդպիսին համարելու թայլատրելի և ողջամիտ փաստարկի պարզումը։ Մինչդեռ անորոշաբար, Դատարանը գտել է մեխանիկորեն, որ քանի որ հայցը մերժվում է հետևաբար պատասխանողի ներկայացրած դատական ծախսը, որը վճարվել է փաստաբանին պետք է գանձել հայցվորից։ Այդ մասին պատասխանողն ու իր ներկայացուցիչը հիշեցին, որ պետք է իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր ներկայացնեն, որն էլ ներկայացրել են դատաքննության փուլում, և այն էլ այն ժամանակ, երբ հնարավորություն չապահովվեց հայցվորին ներկայացնելու իր կարծիքն ու դիրքորոշումը ներկայացված պայմանագրի վերաբերյալ։                                                                                                               Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել դատական ակտը և բավարարել հայցվորի հայցը` պատասխանող կազմակերպությունից հօգուտ հայցվորի բռնագանձել 450.000 ՀՀ դրամ:

 

2.1. «Տիգրան Մեծ» հրատարակաչություն ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը


Դատարանը գործի քննության ընթացքում խախտել է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերը, որոնք տեղի են ունեցել ինչպես այդ նորմերի չկիրառման, սխալ մեկնաբանման, այնպես էլ այնպիսի նորմերի կիրառմամբ, որոնք ենթակա չեն եղել կիրառության։
Դատարանի ստորև նշված առերևույթ խախտումները դրսևորվել են մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների խախտման արդյունքում:

Դատարանը դատավարական նորմի խախտումներին զուգահեռ և դրանց ներքո չի կիրառել նյութական իրավունքի նորմեր, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ հոդվածների դրույթները, իրավահարաբերության նկատմամբ չի մեկնաբանել ու ընդհանրապես չի անդրադարձել այդ հոդվածները կիրառելու մասին երրորդ անձի պնդումներին ու հիմնավորումներին, ինչպես նաև ի ապացույց դրա ներկայացված բոլոր գրավոր փաստաթղթղերը։

Դատարանը վճռով երրորդ անձի պահանջի մերժման հիմքում դրել է, այն հանգամանքը, որ երրորդ անձի կողմից չի կատարվել 14.07.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի 2.4. կետի պահանջները։ Մինչդեռ, ապրանքի բաց թողումն արդեն իսկ կատարվել է, նույնիսկ այն պարագայում, երբ պատասխանող կազմակերպությունը իր վճարման պարտավարությունը չէր կատարել: Դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության չիրականացնելու պայմաններում տվել է պայմանագրի պայմանների սխալ մեկնաբանություն՝ առանց նկատի ունենալու, որ ծառայությունը մատուցված է, իսկ դրա դիմաց վճարումը չի իրականացված առայսօր։

Երրորդ անձը պատճառաբանել է, որ պարտավորության նախատեսումն ամրագրված է 14.07.2010 թվականին կնքված պայմանագրի 2.4. կետում, ըստ որի Պատվերի /ապրանքի/ բացթողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալաց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։

Իսկ քանի որ պայմանագրով նախատեսված վճարումը կետանցված էր ինչպես բովանդակային, այնպես էլ այդ պարտավորության կատարման ժամկետի առումով, ուստի երրորդ անձը ստիպված էր օգտվելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 373-րդ հոդվածի դրույթներով նախատեսված հնարավորությունից, համաձայն որի պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ՝ մինչև համապատասխան պարտավորության կատարումը։

Այս մասով թերևս ակնհայտ է, որ 14.07.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի 2.2. կետով սահմանված է եղել պատասխանողի պարտավորությունը կատարելու ժամկետը, այն է՝ պայմանագրի ստորագրման օրվանից 120 բանկային օրվա ընթացքում կատարել 450.000 ՀՀ դրամի վճարում, ինչում պատասխանողը թույլ է տվել անգործություն։
Պատասխանողն առնվազն պարտավոր էր ապացուցելու, որ երրորդ անձի հետ չունի պայմանագրային պարտավորություն, իսկ այն հանգամանքը, որ պատվերի բաց թողումն հանձնվել է Մարգարիտ Խաչատրյանին, ունի իր պատճառաբանությունը, որի կապակցությամբ արդեն իսկ դիմումի մեջ նշված է եղել։ Այսպես, Դատարանը նկատի չի ունեցել, որ պատվերի հանձնումը կախվածության մեջ է դրված վճարման հանգամանքից, և որ անհրաժեշտ էր կատարել վճարում, հետո նոր պահանջել պատվիրված ապրանքը: Մինչդեռ Դատարանը իր տրամաբանական հետևությունները կատարել է դեդուկցիոն եղանակով, ինչը հակասում է կողմերի միջև կնքված պայմաններին և դրույթներին։ Դատարանը ըստ պատշաճի չի ուսումնասիրել ծառայությունների մատուցման պայմանագիրը, դրան կից հավելվածը, հաշիվ ապրանքագիրը, դրանով հանդերձ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթները։

Միաժամանակ, Դատարանը տալով պայմանագրի պայմանների սխալ մեկնաբանություն, ապացուցման պարտականությունից ազատելով, կողմին հիմնվել է մի այնպիսի փաստարկի վրա, որն անհիմն է, մասնավորապես, երրորդ անձին որևէ մեկը ֆինանսավորում չի իրականացրել, և եթե այդպիսին լիներ, վերջինս դիմում չէր ներկայացնի դատարան։ Ստացվամ է, որ ստացվել է գումարը, սակայն երրորդ անձը կրկնակի անգամ ցանկանում է գումար ստանալ պատասխանող կազմակերպությունից։ Այս մասով, թերևս Դատարանը հղում անելով պատասխանողի վկայակոչած այն գրությանը, որով ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացրել էր, որ գրքի տպագրությունը ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրների հաշվին, այս մասով, պատասխանողը պարտավոր էր ներկայացնելու այն թույլատրելի և վերաբերելի ապացույցն այն մասին, որ երրորդ անձը կատարել է համապատասխան վճարում։ Այսպիսով, Դատարանը հիմք ընդունելով ոչ արժանահավատ ապացույց, որում չկա նշված տեղեկատվության հիմքի աղբյուրների հստակություն, ազատել է պատասխանող կազմակերպությանը իր պայմանագրային պարտավորությունը կատարելուց։ Նշվածն էլ վկայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 –րդ հոդվածի խախտումների մասին:

Ընդ որում, Դատարանը հիշյալ բոլոր փաստարկումները չի հերքել, այլ ընդամենը սխալ մեկնաբանելով պայմանագրի դրույթը մերժել է երրորդ անձի դիմումը՝ այդ մասին թերևս չունենալով վերաբերելի և թույլատրելի որևէ ապացույց։ Դատարանը նկատի չի ունեցել, որ ծառայությունների մատուցման պայմանագրի 2.2. կետում նշված է, որ պայմանագրի 100 տոկոս կանխավճարը վճարվելու է պայմանագրի ստորագրման պահից 120 բանկային օրվա ընթացքում, ինչը կետանցված է։ Եթե նման աշխատանքները ֆինանսավորվել են այլ աղբյուրների հաշվին, այդ դեպքում առնվազն վճարման անդորրագիրը, հանձնարարագիրը անհրաժեշտ էր ներկայացնել դատարանին, իսկ քանի որ երրորդ անձն որևէ վճարում չի ստացել որևէ ապացույց չէր կարող չվճարելու մասին ներկայացնել՝ դրա բացակայելու հիմքով։ Առավել քան առարկայական այն պնդումը, որ ֆինանսավորումն իրականացվել, է այն աղբյուրից, պետք է ներկայացվեր այդ աղբյուրից գումարի փոխանցումը հավաստող փաստաթուղթը։ Ընդ որում, Դատարանը սխալ մեկնաբանելով պայմանագրի 2.4. կետի դրույթը՝ կարծել է, թե գումարի վճարումը տեղի է ունենում ապրանքի պատասխանող կազմակերպությանը հանձնելուց հետո։ Պայմանագրի նշված կետում ընդամենը նշված է, որ ապրանքի բաց թողումն իրականացվում է գումարը ստանալուց հետո, իսկ քանի որ գումարը չէր վճարվել, պատվերը երրորդ անձը չի հանձնել պատասխանողին։

Դատարանը նաև հաշվի չի առել պայմանագրի 3.1. ենթակետի դրույթները, ըստ որի սահմանված է եղել պատվերը տալուց 15 օրվա ընթացքում տպագրական աշխատանքների իրականացումը։
Դատարանը կողմերի միջև ծագած իրավահարաբերության նկատմամբ չի մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ հոդվածների դրույթները, ինչը պայմանավորել է պայմանագրի պայմանի սխալ մեկնաբանությամբ։ Այն որ չի տվել ապրանքը պատասխանողին դա չի ազատում պատասխանողին վճարելու պարտականությունից, իսկ քանի դեռ չի վճարել դրա դիմաց, պատասխանողն էլ չէր կարող պահանջել ապրանքը:

Վերոգրյալի հիման վրա պահանջել է բեկանել և փոփոխել վճիռը, բավարարել երրորդ անձի դիմումը՝ պատասխանող կազմակերպությունից հօգուտ երրորդ անձի բռնագանձել 450.000 ՀՀ դրամը։

 

2.2 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները



Դատական ակտը լիարժեք հիմնավոր է և օրինական, որը և բխում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներից։ Ավելին, կայացված դատական ակտով, որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել և դատական ակտի հիմքում դրված իրավական նորմերի պահանջներն էլ ճիշտ են կիրառվել, իսկ բողոքաբերների կողմից բերված վերաքննիչ բողոքներն իրենց պատճառաբանություններով և դատողություններով ամբողջությամբ անհիմն են, մեջբերված իրավանորմերի պահանջները՝ ոչ կիրառելի, իսկ ներկայացված իրավական դիրքորոշումը՝ իրավազուրկ։

Բողոքաբերները իրենց բողոքում ներկայացնելով որոշակի իրավական դիրքորոշում` հղում կատարելով իրավական նորմերի պահանջների վրա և ներկայացնելով սուբյեկտիվ մոտեցում, անտեսում են հետևյալը։

Հայցվորի կողմից ներկայացված հայցն իր պահանջով և երրորդ անձի կողմից ներկայացված պահանջն անհիմն են և իրավազուրկ։ Այն ներկայացվել է ենթադրյալ և մտացածին պարտավորություններից ելնելով, քանի որ պահանջ ներկայացնելուց զատ, կողմը պարտավոր է ներկայացնել նաև պարտավորության առաջացման ստույգ փաստեր։ Այսինքն, պահանջը պետք է հիմնված լիներ պարտավորության առաջացման հստակ ապացույցի և պարտավորության առաջացման փաստի և հետևանքի վրա, ինչը չի արվել։

Վերը նշվածը կայանում է նրանում, որ որևէ պահանջ ներկայացնելով, կողմը պարտավոր է համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին ներկայացնել առ այն, որ պատասխանողի մոտ առկա է կամ առաջացել է գումարի վճարման պարտավորություն։ Այսինքն, տվյալ պարագայում, Դատարանին չի ներկայացվել որևէ գրավոր ապացույց, որտեղ գրված կլինի, որ պատասխանողը կրում է պարտավորություն և պետք է վճարի որոշակի գումար։
Վերը նշվածից ելնելով, Դատարան ներկայացված պահանջները, իսկ ներկայումս էլ ներկայացված վերաքննիչ բողոքները, թե փաստական, և թե իրավական հիմնավորումներով անհիմն են և իրավազուրկ, հետևապես մեջբերված իրավական նորմերի պահանջներն էլ ոչ կիրառելի։

Նշվածը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ստորև ներկայացված իրավական նորմերով սահմանվել է հետևյալ պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 296-րդ, 436-րդ հոդվածի 1-ին կետի, 448-րդ հոդվածի 1-ին, 450-րդ, 777-րդ հոդվածների վերլուծությունից, ակնհայտ է, որ հայցվորը նման պահանջ ներկայացնելով, անկասկած պարտավոր էր ներկայացնել պատասխանողի կողմից պարտավորության ստանձման փաստը հավաստող փաստագրված ապացույց, որով, որպես իրավահարաբերության առաջացման հիմք, պարզ կլիներ պատասխանողի ունեցած պարտավորությունը հայցվորի նկատմամբ և հայցվորի պահանջի իրավացիությունը։
Հետևապես, Դատարանը ճիշտ է կիրառել իրավական նորմերի պահանջները, քանի որ սույն գործով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի, որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց դատարանին չի ներկայացվել, որի միջոցով կհիմնավորվեր պահանջը, իսկ վկայակոչված և ներկայացված փաստաթղթերը որևէ կերպ չեն հիմնավորում պահանջների իրավացիությունը։

Ավելին, ինչ վերաբերվում է հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշված «Փաստաբանության մասին» 17-րդ հոդվածի համապատասխան դրույթի խախտմանը և դատարանի կողմից դատական ծախսի անդրադառնալուն, ապա ներկայացված դիրքորոշումն առավել քան անհիմն է և իրավազուրկ, քանի որ բողոքաբերը այդ դիրքորոշումը գործի քննության ընթացքում չի հայտնել, թեպետ այն ի սկզբանե անհիմն է։ Մինչդեռ, դա անում է գործի վերաքննության փուլում, որի իրավասությունն այս փուլում նա չունի։ Ավելին, նշված իրավանորմի պահանջը չի խախտվել և այն տվյալ պարագայում չի կարող կիրառելի լինել։ Ինչ վերաբերում է Դատարանի կողմից կիրառված դատական ծախսին, որի մասին նշվել է վերաքննիչ բողոքում, ապա դրա կիրառումն ուղղակի կերպով նշված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջից, այն է՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից, ինչպես նաև 73-րդ հոդվածի 1-ին կետի պահանջից։ Հետևաբար, այդ նորմերի կիրառումը որևէ կերպ չի կարող սահմանափակվել, առավել ևս այս պարագայում, երբ հայցը մերժվել է, իսկ այդ նորմից ելնելով համապատասխան փաստաթուղթ՝ փաստաբանի վարձատրության մասին, դատարանին ներկայացնելը, անկախ նրանից թե այն գործի որ փուլում է ներկայացվել, չի կարող համարվել իրավախախտում և առաջացնել որոշակի բացասական հետևանքներ, քանի որ այդ փաստթաթուղթը չի հանդիսանում հայցվորի վկայակոչված փաստերին չհամաձայնելու վերաբերյալ առարկությունը հիմնավորող ապացույց։

Ինչ վերաբերում է երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքին /պահանջին/, ապա այն անհիմն է և իրավազուրկ, որի հիմնավորումները տրվել են դատական ակտով։ Մասնավորապես, Դատարանը իրավացիորեն իրականացնելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լիարժեք քննություն՝ հիմնվելով գործում առկա ապացույցների վրա, ճիշտ է նշել հետևյալը՝ «... այն նույնպես ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ համաձայն 14.07.2010 թվականին «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲ ընկերության և ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ի դեմս տնօրեն Ա. Իսահակյանի կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1 կետի՝ սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ 750.000 ՀՀ դրամ, իսկ 2.4 կետի՝ պատվերի բաց թողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։ Այսինքն՝ տվյալ դեպքում երրորդ անձի կողմից խախտվել է վերը նշված պայմանագրի 2.4 կետի պահանջը և առանց պայմանագրի ամբողջ գումարը ստանալու և առանց հաշիվ ապրանքագիրը ստորագրելու, կատարել է պատվերը։ Երրորդ անձի ներկայացուցիչը չի ներկայացել Դատարան և չի հիմնավորել իր պահանջը, թե մատուցած ծառայությունների համար գումար չստանալով և հաշիվ ապրանքագիր չունենալով ինչպես է տպագրված 500 գիրքը տվել Մ.Խաչատրյանին, որը պայմանագրի կողմ չէ։ Ստացվում է, որ պահանջը ներկայացվել է դատարան այն ժամանակ երբ «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ն ճանաչվել է որպես երրորդ անձ։ Բացի այդ համաձայն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության 20.10.2010 թվականի գրության՝ ուղղված ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անված գրականության ինստիտուտի տնօրեն Ա.Վ.Իսահակյանին հայտնվել է, որ Արամ Հայկազի «Մոռացված էջեր. Հատոր Ա» գիրքը արդեն հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն աշխատանքները ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրի հաշվին։ Խնդրել են փոխանցված կանխավճարը ետ վերադարձնել ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հ/հ 900011039055»։

Դատարան ներկայացված պահանջները հիմնավորող որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել, ինչպես նաև այն, որ բերված վերաքննիչ բողոքները չեն կարող համարվել որևէ առումով հիմնավորված բողոքաբերների կողմից ներկայացված մյուս պնդումներն իրավազուրկ են և անհիմն։

Վերոգրյալի հիման վրա պահանջել է վերաքննիչ բողոքները ամբողջությամբ մերժել՝ դատական ակտը թողնելով անփոփոխ։

 

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը



Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Համաձայն 11.01.2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մարգարիտա Խաչատրյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի
1-ին կետի՝ սուն պայմանագրով աշխատողը նշանակվում է աշխատանքի՝ պարտավորվելով կատարելու ինստիտուտի գիտական խորհրդով հաստատված գիտահետազոտական աշխատանքեր , ինչպես նաև ընթացիկ գործունեություն ապահովող այլ աշխատանքներ և հանձնարարություններ։

Նույն դրույթն է պարունակում կողմերի միջև կնքված 10.01.2011թվականի թիվ 42 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը։

2. Համաձայն 08.02.2010 թվականի Նվիրաբերության պայմանագրի, ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի, այսուհետև նվիրառու, մի կողմից և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի պետական ոչ առևտարային կազմակերպությունը, ի դեմս տնօերն Ա. Իսահակյանի, այսուհետ նվիրառու կնքեցին պայմանագիրը հետևյալի մասին.

1.1 Սույն պայմանգրով Նվիրատուն՝ Նվիրառուի կողմից սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված թիվ 1 և հավելված թիվ 2—վ նախատեսված միջոցառումները իրակացնելու նպատակով նվիրառուին սեփականության իրավունքով անհատույց հատկացնում է 2.100.000 ՀՀ դրամ։

3. 14.07.2010 թվականին <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության և ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ի դեմս տնօրեն Ա. Իսահակյանի կնքվել ծառայությունների մատուցման պայմանագիր։

4. Համաձայն նշված պայմանագրի 2.1 կետի՝ սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ՝ 75.000 ՀՀ դրամ։
Պայմանագրի 2.1 կետում նշված գումարի 100 տոկոսը ՝ վճարվելու է որպես կանխավճար պայմանագրի ստորագրման պահից 120 բանկային օրվա ընթացքում։

2.4 կետի՝ պատվերի բաց թողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց և կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո։

5. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության 20.10.2010 թվականի գրության ուղղված ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավ. Իսահակյանին հայտնվել է, որ Արամ Հայկազի <<Մոռացված էջեր. Հատոր Ա>> գիրքը արդեն հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարությանը, սակայն աշխատանքները ֆինանսավորվել և իրականացվել է այլ աղբյուրների հաշվին։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության Սփյուռքի նախարարության և Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություններից, խնդրել են փոխանցված կանխավաճարը ետ վերադարձնել ՀՀ Սփյուռքի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության հ/հ 900011039055։

6. 29.10.2010 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավ. Իսահակյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանին գրությամբ հայտնել է, որ Մ.Խաչատրյանի կազմած առաջին հատորի տեքստերը կարծիքի հանձնվեցին Սփյուռքի բաժնի վարիչ բ.գ.թ Հ.Սարիբեկյանին և հայ հին գրականության բաժնի ավագ գիտաշխատող Ա.Նիկողոսյանին, որոնք տվել են բացասական կարծիք, նշելով , որ գիրքը չի համապատասխանում ակադեմիական հրատարակության չափանիշներին ու կառուցվածքներին։ Մ.Խաչատրյանին առաջարկվել է վերակազմավորել թե այս, և թե մնացյալ հատորների կառուցվածքը, գրել համապատասխան առաջաբան և գիտական ծանոթագրություններ և ապա ներկայացնել քննարկման գիտխորհրդին, սակայն այս ամենի փոխարեն նա մի որոշ ժամանակ անց փորձել է ինստիտուտի տնօրենին ներկայացնել կեղծ պայմանագրեր, կեղծիքը բացահայտվելուց հետո Մ.Խաչատրյանը սկսել է անհիմն կերպով ձգձգել ինստիտուտի հետ համապատասխան պայմանագրի կնքումը։ Սփյուռքի նախարարություն ընթացիկ հաշվետվություն ներկայացնելուց հետո Մ.Խաչատրյանը կնքման է ներկայացրել «Տիգրան Մեծ» հրատարակչության պայմանագիրը որից հետո դարձյալ խուսափել է ինստիտուտի հետ պայմանագիր կնքել, իսկ կատարած աշխատանքը այդպես էլ չի ներկայացրել քննարկման գիտխորհրդին։

7. Հայտնվել է նաև, որ Մ.Խաչատրյանը գրականության ինստիտուտի կողմից որևէ լիազորություն չի ունեցոել «Արամ Հայկազ, Մոռացված էջեր» Ա հատոր, գրքի տպագրման, քանի որ ըստ իրենց կանոնադրության ինստիտուտը առանց գիտխորհդի համապատասխան որոշման գրքեր չի հրատարակում։

 

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները



Քննելով վերաքննիչ բողոքները դրանցում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը ( ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008թվականի թիվ 3-89(ՏԴ) որոշում):

Հայցվոր Մարգարիտա Խաչատրյանը իր կողմից ներկայացված պահանջը բավարարելու համար պարտավոր էր Դատարանին ներկայացնել համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնք կհիմնավորեին սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը՝

1. «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» հատոր Ա գիրքը պատրաստելու և հրապարակելու մասին պատասխանող կազմակերպության հայցվորին տրված հանձնարարության հանգամանքի առկայությունը.

2. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գիրքը պատրաստելու և հրատարակելու համար հայցվորին գումար վճարելու պարտավորության առկայությունը: Հայցվորին վճարվելիք գումարի չափը հավաստող ապացույց.

3. «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» հատոր Ա գիրքը պատրաստ (հանձնարարությունը կատարված) լինելու և այն պատվիրատուի (պատասխանող կազմակերպության) կողմից սահմանված կարգով կամ կողմերի համաձայնությամբ ընդունելու եղանակների մասին տեղեկության առկայությունը.

4. Սահմանված կարգով կամ կողմերի համաձայնությամբ «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» հատոր Ա գիրքը պատվիրատուի կողմից ընդունված լինելու հանգամանքի առկայությունը, որն էլ կարող էր հիմք հանդիսանալ վճարում կատարելու համար:

Մինչդեռ, Մարգարիտա Խաչատրյանը վերը նշված հանգամանքների առկայությունը հիմնավորող համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներ դատարանին չի ներկայացրել:

Ավելին, ՀՀ սփյուռքի նախարարության (Նվիրատու) և «ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (Նվիրառու) միջև 29.04.2010 թվականին կնքված թիվ 14/10 նվիրաբերության պայմանագրի համաձայն կատարվելիք գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար (այդ թվում նաև «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» հատոր Ա-ի) Նվիրատուն Նվիրառուին պարտավորվել է հատկացնել 2.100.000 ՀՀ դրամ գումար: Սակայն հաշվի առնելով, այն որ գրքի համար աշխատանքները Ֆինանսավորվել և իրականացվել են այլ աղբյուրների հաշվին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը պահանջել է վերադարձնել փոխանցված կանխավճարի գումարը, որն էլ 27.10.2010 թվականին պատասխանող կազմակերպության կողմից կատարվել է:

Բացի այդ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ա. Նիկողոսյանը ծանոթացել է հայցվորի կողմից տպագրությանը պատրաստված «Արամ Հայկազի. Մոռացված էջեր» հատոր Ա գրքին և հայտնել հետևյալ կարծիքը՝ «Մոռացված էջեր» հատորը ավելի է նպաստում, որ Արամ Հայկազը մոռացվի: ՈՒստի՝ այդ տեսքով՝ հակագիտական ներկայացմամբ, նշված հատորի տպագրությունը համարում եմ սխալ»: Նման կարծիքի առկայության պայմաններում, եթե նույն իսկ գիրքը պատվիրվել է պատասխանող կազմակերպության կողմից, այն չի կարող համարվել ընդունված վերջինիս կողմից ու հետևաբար դրա համար վճարելու պարտավորություն առաջացնել:

Ինչ վերաբերվում է ՀՀ ԳԱԱ «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Իսահակյանի կողմից ՀՀ սփյուռքի նախարաին ուղղված նամակներին, նվիրաբերության պայմանագրին, հայցվորի ներկայացված հաշվետվություններին, «Տիգրան Մեծ» հրատարակչության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրին, ապա դրանք վերը նշված հանգամանքների առկայությունը հաստատելու համար վերաբերելի ապացույցներ համարվել չեն կարող:

Մ. Մ. Խաչատրյանի կողմից ներկայացված «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորի գնային առաջարկը նույնպես չի կարող հիմնավորել պատասխանող կազմակերպության կողմից ընդհանրապես գումար վճարելու և հենց հաշվարկով ներկայացված գումարի չափով գումար վճարելու պարտավորության առկայությունը:

Մարգարիտա Խաչատրյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասին, անտեսելով այն հանգամանքը, որ ակցեպտի համար անհրաժեշտ է օֆերտա, որի առկայության մասին ինչպես արդեն նշվել է քաղաքացիական գործում առկա չէ որևէ վերաբերելի ապացույց, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է օֆերտային ներկայացվող պահանջները՝ «Օֆերտան պետք է պարունակի պայմանագրի էական պայմանները»:

2. «Տիգրան Մեծ» հրատարակչություն փակ բաժնետիրական ընկարության («Կատարող») և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (Պատվարտու) 4.07.2010թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1 կետի համաձայն սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն՝ 75.000 ՀՀ դրամ: 2.2 կետով սապմանվել է՝ պայմանագրի 2.1 կետում նշված գումարի 100 տոկոսը՝ վճարվելու է որպես կանխավճար պայմանագրի ստորագրման պահից 120 բանկային օրվա ընթացքում: 2.4 կետով նախատեսվել է պատվերի (ապրանքի) բաց թողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ ապրանքագիրն ստորագրելուց հետո:

Տվյալ դեպքում, «Կատարողը» պատվերը կատարել է մինչև «Պատվիրատուի» նախատեսված գումարի 100 տոկոսը որպես կանխավճար վճարելը և ապրանքը հանձնել է ոչ թե ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին կամ նրա լիազորված ներկայացուցչին, այլ երրորդ անձի, որը պայմանագրի կողմ չի հանդիսացել, պատվիրատուի կողմից համապատասխան լիազորություն չի ունեցել: Նման պայմաններում, «Տիգրան Մեծ» հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության մոտ պահանջի իրավունք ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մոտ պարտավորություն ծագել չի կարող:

Այդ առումով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իրավացիորեն պատճառաբանել է՝ «Երրորդ անձի ներկայացուցիչը չի ներկայացել դատարան և չի հիմնավորել իր պահանջը, թե մատուցված ծառայությունների համար գումար չստանալով և հաշիվ ապրանքագիր չունենալով ինչպես է տպագրված 500 գիրքը տվել Մ. Խաչատրյանին, որը պայմանագրի կողմ չէ»:

Այսպիսով վերաքննիչ բողոքները հիմնավոր չեն և ենթակա են մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վերաքննիչ բողոքները մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0651/02/11 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։



ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`                                   ԴԱՏԱՎՈՐ`                                ԴԱՏԱՎՈՐ`

Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆ                                               Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ                            Գ.ՄԱՏԻՆՅԱՆ

 

 

* * *

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝     Ա.Թումանյան

Դատավորներ՝

Լ.Գրիգորյան
Գ.Մատինյան

Քաղ. գործ թիվ ԵԿԴ/0651/02/11/2012թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

22.02.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Ե.ՍՈՂՄՈՆՅԱՆԻ, Վ. ԱԲԵԼՅԱՆԻ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Մ.ԴՐՄԵՅԱՆԻ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Քննարկելով ըստ հայցի Մարգարիտա Խաչատրյանի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), ընդդեմ  ՀՀ ԳԱԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի  (այսուհետ` Ինստիտուտ)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2011 թվականի որոշման դեմ Մարգարիտա Խաչատրյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի բերած  վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.


Դիմելով դատարան` Մարգարիտա Խաչատրյանը հայտնել է, որ Ինստիտուտի կողմից իրեն է հանձնարարվել պատրաստել և հրատարակել <<Արամ Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գիրքը: Պատճառաբանելով, որ նշված աշխատանքը կատարվել է, սակայն դրա դիմաց վճարումը չի կատարվել, պահանջել է Ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձել 450.000 ՀՀ դրամ` որպես կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) դիմաց վճարում, ինչպես նաև դատական ծախսերը:

Միաժամանակ Ընկերությունը հայտնել է, որ իր և Ինստիտուտի միջև 14.07.2010 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն ինքը պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ կատարել նախատպագրական և տպագրական աշխատանքներ, իսկ Ինստիտուտը պարտավորվել է վճարել դրանց դիմաց: Պատճառաբանելով, որ նշված պայմանագրի 2.1-րդ կետով կատարվող աշխատանքների գինը կազմել է 450.000 ՀՀ դրամ, որը նույն պայմանագրի 2.2-րդ կետի հիման վրա պետք է վճարվեր այդ պայմանագիրը ստորագրելու պահից 120 բանկային օրվա ընթացքում, որպիսի ժամկետը կետանցված է, պահանջել է Ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձել վերոգրյալ պայմանագրով սահմանված 450.000 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2011 թվականի որոշմամբ Մարգարիտա Խաչատրյանի և Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժվել են և դատարանի 22.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտա Խաչատրյանի ներկայացուցիչը:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով:

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 298-րդ, 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ, 450-րդ հոդվածները, 454-րդ հոդվածի 3-րդ կետը, <<Փաստաբանության մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, ինչպես նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Բողոք բերող անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ընդամենը ֆիքսել է Ինստիտուտի վկայակոչած փաստական հանգամանքները և հիմք ընդունել միայն նրա ներկայացրած ապացուցողական նյութը` առանց այն համադրելու գործում առկա այլ ապացույցների հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք ուղղակիորեն խոսում են վերջինիս և Ինստիտուտի միջև ոչ թե աշխատանքային, այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման մասին: Մասնավորապես` դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ նախատեսված աշխատանքը, այն է` <<Արամ Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գրքի նախապատրաստումն ու հրատարակումը մտնում է Մարգարիտա Խաչատրյանի աշխատանքային պարտականությունների մեջ` հաշվի չառնելով այն իրողությունն ու անառարկելի փաստարկը, որ նման հանձնարարությունը կատրվել է ոչ թե որպես աշխատնքային պարտականություն, այլ ծառայություն Ինստիտուտի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում:

Բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 07.12.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Մարգարիտա Խաչատրյանի հայցը բավարարել:

 

3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.


Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը` վճռաբեկ բողոքը  քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին.

ՀՀ  քաղաքացիական դատարավության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով:

Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ <<Մարգարիտա Խաչատրյանն իր կողմից ներկայացված պահանջը բավարարելու համար պարտավոր էր դատարանին ներկայացնել համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնք կհիմնավորեին սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը` 1. <<Արամ Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գիրքը պատրաստելու և հրատարակելու մասին պատասխանող կազմակերպության` հայցվորին տրված հանձնարարության հանգամանքի առկայությունը. 2. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից գիրքը պատրաստելու և հրատարակելու համար հայցվորին գումար վճարելու պարտավորության առկայությունը, հայցվորին վճարվելիք գումարի չափը հավաստող ապացույց. 3. <<Արամ  Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գիրքը պատրաստ (հանձնարարությունը կատարված) լինելու և այն պատվիրատուի (պատասխանող կազմակերպության) կողմից սահմանված կարգով կամ կողմերի համաձայնությամբ ընդունելու եղանակների մասին տեղեկության առկայությունը. 4. Սահմանված կարգով կամ կողմերի համաձայնությամբ <<Արամ Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գիրքը պատվիրատուի կողմից ընդունված լինելու հանգամանքի առկայությունը, որն էլ կարող էր հիմք հանդիսանալ վճարում կատարելու համար: Մինչդեռ Մարգարիտա Խաչատրյանը վերը նշված հանգամանքների առկայությունը հիմնավորող համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցներ դատարանին չի ներկայացրել>>:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն, ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրմամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի սույն գործով որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումները` դատական սխալի առկայության և օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող է ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Վերադաձնել թիվ ԵԿԴ/0651/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2011 թվականի որոշման դեմ Մարգարիտա Խաչատրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

2.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

Դատավորներ`

Ե.ՍՈՂՄՈՆՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ.ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 


 

 

 

* * *

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝     Ա.Թումանյան

Դատավորներ՝

Լ.Գրիգորյան
Գ.Մատինյան

Քաղ. գործ թիվ ԵԿԴ/0651/02/11/2012թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

22.02.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Մասնակցությամբ դատավորներ` Ե.ՍՈՂՄՈՆՅԱՆԻ, Վ. ԱԲԵԼՅԱՆԻ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ, Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Մ.ԴՐՄԵՅԱՆԻ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ, Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Քննարկելով ըստ հայցի Մարգարիտա Խաչատրյանի, ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), ընդդեմ  ՀՀ ԳԱԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի  (այսուհետ` Ինստիտուտ)` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2011 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի բերած  վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարգարիտա Խաչատրյանը հայտնել է, որ Ինստիտուտի կողմից իրեն է հանձնարարվել պատրաստել և հրատարակել <<Արամ Հայկազ. մոռացված էջեր>> հատոր Ա գիրքը: Պատճառաբանելով, որ նշված աշխատանքը կատարվել է, սակայն դրա դիմաց վճարումը չի կատարվել, պահանջել է Ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձել 450.000 ՀՀ դրամ` որպես կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) դիմաց վճարում, ինչպես նաև դատական ծախսերը:

Միաժամանակ Ընկերությունը հայտնել է, որ իր և Ինստիտուտի միջև 14.07.2010 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն` ինքը պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ կատարել նախատպագրական և տպագրական աշխատանքներ, իսկ Ինստիտուտը պարտավորվել է վճարել դրանց դիմաց: Պատճառաբանելով, որ նշված պայմանագրի 2.1-րդ կետով կատարվող աշխատանքների գինը կազմել է 450.000 ՀՀ դրամ, որը նույն պայմանագրի 2.2-րդ կետի հիման վրա պետք է վճարվեր այդ պայմանագիրը ստորագրելու պահից 120 բանկային օրվա ընթացքում, որպիսի ժամկետը կետանցված է, պահանջել է Ինստիտուտից հօգուտ իրեն բռնագանձել վերոգրյալ պայմանագրով սահմանված 450.000 ՀՀ դրամը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.09.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2011 թվականի որոշմամբ Մարգարիտա Խաչատրյանի և Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժվել են և դատարանի 22.09.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումների հիմքով:

 

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 352-րդ, 448-րդ, 449-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը սույն վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը պատճառաբանում է հետևյալ հիմնավորմամբ.

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ.

Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն Ընկերության պահանջի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերջինիս կողմից չի կատարվել 14.07.2010 թվականի ծառայությունների մատուցման պայմանագրի 2.4-րդ կետի պահանջները: Մինչդեռ Ընկերության կողմից ապրանքի բացթողումն արդեն իսկ կատարվել էր նույնիսկ այն պարագայում, երբ Ինստիտուտն իր վճարման պարտավորությունը չէր կատարել: Այսինքն` դատարանը գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու պայմաններում տվել է վերոգրյալ պայմանագրի պայմանների սխալ մեկնաբանություն` առանց նկատի ունենալու, որ ծառայությունը մատուցված է, իսկ դրա դիմաց վճարումն առ այսօր իրականացված չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ դատարանը հիմնվել է անարժանահավատ և ոչ վերաբերելի ապացույցի` ՀՀ սփյուռքի նախարարության գրության վրա, որը չի կարող հանդիսանալ որպես վճարումը հավաստող ապացույց քանի որ եթե տպագրությունը ֆինանսավորվել էր այլ միջոցների հաշվին, ապա առնվազն պետք է ներկայացվեր վճարման անդորրագիր, հանձնարարագիր կամ գումարը փոխանցելու (ստանալու) վերաբերյալ որևէ ապացույց:

Բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 07.12.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Ընկերության պահանջը բավարարել:

 

3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը` վճռաբեկ բողոքը  քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին.

ՀՀ  քաղաքացիական դատարավության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով:

Այսպես, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջներին համապատասխան վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով դատական ակտը, որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն փակ բաժնետիրկան ընկերության (Կատորող) և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (Պատվիրատու) միջև 14.07.2010 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի 2.1 կետի համաձայն` սույն պայմանագրով կատարվող աշխատանքների գինը կազմում է 450.000 ՀՀ դրամ, ներառյալ` ԱԱՀ-ն`75.000 ՀՀ դրամ: 2.2 կետով սահմանվել է` պայմանագրի 2.1 կետում նշված գումարի 100 տոկոսը վճարվելու է որպես կանխավճար պայմանագրի ստորագրման պահից 120 բանկային օրվա ընթացքում: 2.4 կետով նախատեսվել է պատվերի (ապրանքի)  բացթողումն իրականացվում է պայմանագրի ամբողջ գումարը ստանալուց կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից հաշիվ-ապրանքագիրը ստորագրելուց հետո: Տվյալ Դեպքում <<Կատարողը>> պատվերը կատարել է մինչև <<Պատվիրատուի>>` նախատեսված գումարի 100 տոկոսը որպես կանխավճար վճարելը և ապրանքը հանձնել է ոչ թե ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին կամ նրա լիազորված ներկայացուցչին, այլ երրորդ անձի, որը պայմանագրի կողմ չի հանդիսացել, պատվիրտուի կողմից համապատասխան լիազորություն չի ունեցել: Նման պայմաններում <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն փակ բաժնետիրական ընկերության մոտ պահանջի իրավունք, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մոտ պարտավորություն ծագել չի կարող>>:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն, ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրմամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը` դատական սխալի առկայության մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող է ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ և 234-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Վերադաձնել թիվ ԵԿԴ/0651/02/11 քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.12.2011 թվականի որոշման դեմ <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն ՓԲԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

2.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ե.ՍՈՂՄՈՆՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ.ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ