Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ հա. ԵԿԴ/2070/02/09

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջինատյանի դատարանը`

29.10.2010թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. Մելքումյանի
քարտուղարությամբ` Ա. Գալիկյանի
Հայցվորի ներկայացուցիչ` Հ. Սաֆարյանի

Պատասխանողների ներկայացուցիչ`

Ս. Գրիգորյանի 
"ԼԵՎ ԳՐՈՒՊ"  ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լյովա Մկրտչյանի (անձնագիր…) ընդդեմ ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերության` հայցվորի գույքին 15.228.640 ՀՀ դրամ գումարի չափով և մասնագիտացված կազմակերպություններին վճարված` 220.000 ՀՀ դրամ գումարի չափով պատճառված վնասները պատասխանողին հատուցել պարտավորեցնելու, պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բաշխման հարցը լուծելու պահանջների մասին.

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.


Հայցվոր Լյովա Մկրտչյանի ներկայացուցիչ Հովիկ Վարդանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության` դատարանից խնդրելով պատասխանողին պարտավորեցնել հատուցել պատճառված գույքային վնասը, լուծել դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բախշման հարցը:
Վերը նշված հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.09.2009թ.-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և գործը դատաքննությանը նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ:  Նույն օրը դատարանի մեկ այլ որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգվել է և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործով վերջնական, ըստ էության դատական ակտով` վճռով:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ բավարարվել է պատասխանողի միջնորդությունը և ըստ հայցի Լյովա Մկրտչյանի ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության` հայցվորի գույքին պատճառված վնասը հատուցելու, դատական ծախսերի, այդ թվում` պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բախշման հարցը լուծելու պահանջների մասին հա. ԵԿԴ/2070/02/09 քաղաքացիական գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ին, իսկ հա. ԵԿԴ/2070/02/09 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը: ՀՀ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի կողմից 2010 թվականի մայիսի 07-ին դատարան է ստացվել հա. ԵԿԴ/2070/02/09 քաղաքացիական գործով դատարանի 13.11.2009թ.-ի կայացրած որոշման հիման վրա կազմված թիվ 09-2425 փորձագիտական եզրակացությունը, որով կատարվել է դատարանի նշված որոշմամբ առաջադրված պահանջները: Վերոգրյալի հիման վրա` ՀՀ Երևան քաղաքի Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վերսկսել է գործի կասեցված վարույթը և այն նշանակել դատական քննության: Քանի որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող բոլոր գործողությունները, ուստի դատարանը 06.07.2010 թվականին որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին
Գործի դատաքննությունն ավարտվել է 2010 թվականի հոկտեմբերի 15-ին և 2010 թվականի հոկտեմբերի 29-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:

 

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը


Դիմելով դատարան` Լյովա Մկրտչյանի ներկայացուցիչ Հ. Վարդանյանը հայտնել է, որ հայցվոր Լյովա Մկրտչյանը իր եղբոր` Բորիս Մկրտչյանի հետ միասին հանդիսանում է ք. Երևան, Բաշինջաղյան 154 հասցեում գտնվող միահարկ, կիսանկուղային հարկով բնակելի տան սեփականատերերը: Նշված բնակելի տունն իրենից ներկայացնում է թեք տեղանքի վրա տեղակայված առանձին կառույց: Տեղանքի տեքության պատճառով տան կիսանկուղային հարկը գլխավոր ճակատի կողմից դիտվում է որպես գետնախարսխային: Լյովա Մկրտչյանին պատկանում է տան ձախակողմյան` 11.5 x 12.0 մ չափերով հատվածը: Նշել է, որ ըստ տան բնակիչների վկայության` վերջին տարիներին անհավասարաչափ նստվածքների պատճառով տան հիմնական հատվածի պատերում առաջացել են թեք և հորիզոնական ճաքեր, որոնք բնակիչների կողմից քանի անգամ լցափակվել են, սակայն դրանք նորից զարգացել են:

Նշել է նաև, որ նստվածքների պատճառը պարզելու նպատակով` հայցվորի կողմից տան միջին լայնական պատին կիպ իրականացվել էր խրամուղի, որը լցվել է ջրով, իսկ ըստ պատասխանող ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերության կողմից ստացված գրության` առայժմ ընկերությունը չի կարող ըստ էության քննարկել հայցվորի կողմից ներկայացված դիմումը և արտահայտել իր դիրքորոշումը պահանջի վերաբերյալ, իսկ մեկ այլ գրության համաձայն` պահանջըներկայացված ծավալով ընկերությունը բավարարել չի կարող, ուստի ստեղծված անհտաձգելի պայմաններում հայցվորը ստիպված է դիմել դատական պաշտպանության:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ եզրակացության համաձայն` տան հարակից տարածքի ուսումնասիրությունից պարզվել է, որ նստվածքային երևույթի պատճառը ճանապարհով անցնող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերիներթափանցումն է գիպս պարունակող գրունտների մեջ:  Նշել է, որ եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ հետախուզության ժամանակ ճանապարհի վրա ջրամատակարարման գծի վթարի տեղը պարզելու նպատակով իրականացվում էին հետախուզահորներ (խրամուղիներ), որոնք կիսով չափ լցված էին ջրով:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ելնելով հետազոտության արդյունքներից և հաշվի առնելով, որ առկա վնասվածքների պատճառով տան որոշ հատվածներում տարածական կոշտությունը խիստ նվազել է, ուստի տեխնիկական վիճակը գնահատվել է խիստ անբավարար, առանձին տեղերում` վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարական նորմերի չափանիշների, համապատասխանում է Բորիս Մկրտչյանին պատկանող հատվածը` 3-րդ աստիճան, Լյովա Մկրտչյանին պատկանող հատվածը` 4րդ աստիճան (վթարային):  Նշել է նաև, որ ՙԷկոարդտեխնախշին՚ ՍՊ ընկերության կողմից կազմված թիվ 2-1 օբյեկտի նախահածվի համաձայն` տան հատվածի ուժեղացման և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է 15.228.640 ՀՀ դրամ գումար, իսկ բնակելի տան վթարային աստիճանը գնահատելու, վթարային տան վերականգնման նախագիծը կազմելու, տան վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը ճշտելու համար հայցվորի կողմից համապատասխանմասնագիտացված կազմակերպություններին վճարվել է ընդհանուր 220.000 ՀՀ դրամ գումար:  Հայցվոր կողմն ավելացրել է նաև, որ ուսումնասիրությունների արդյունքում համապատասխան մասնագիտական կազմակերպությունների կողմից կազմված եզրակացությունների համաձայն` բնակելի տան հարակից տարածքի նստվածքային երևույթի պատճառը ճանապարհով անցնող կոնտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումն է գիպս պարունակող գրունտների մեջ, իսկ խողովակաշարի վթարի արդյունքում բնակելի տանըպատճառված վնասը գնահատվել է 15.228.640 դրամի չափով` որպես տան վերականգնման համարանհրաժեշտ գումար, իսկ բնակելի տան վթարային աստիճանը գնահատելու, վթարային տան վերականգնման նախագիծը կազմելու, տան վերականգնման համար անհրաժեշտ ծասխերը ճշտելու համար հայցվորի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին վճարվել է ընդհանուր 220.000 ՀՀ դրամ գումար: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10, 17, 1058 հոդվածները` հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողը պատշաճ չի կատարել օրենքով նախատեսված պարտավորությունները, այն է` համապատասխան հսկողություն չի իրականացրել , չի փոխարինել կամ վերանորոգել իր տնօրինության տակ գտնվող կենտրոնական ջրամատակարարման ջրատարը, որը տարիների ընթացքում դարձել է ոչ պիտանի շահագործման համար և վթարվել, որի հետևանքով էլ բացի հայցվորի գույքին զգալի վնաս պատճառելուց, նաև առաջացել է խիստ վթարային իրավիճակ, որը շարունակում է սպառնալ վթարված բնակելի տանը բնակվող հայցվորի ընտանիքի անդամներին, ուստի պատասխանողի կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու հետևանքով` խախտվել են հայցվորի գույքային իրավունքները, որի հետևանքով հայցվորը ձեռք է բերել պատասխանողից իրեն պատճառված իրական վնասների լրիվ հատուցում ստանալու իրավունք, իսկ վթարի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ, որոնք չվերացնելը սպառնում է բնակելի տան բնակիչներին: Նշել է, որ պետք է նկատի ունենալ Բաշինջաղյան 154 բնակելի տունը որպես 4-րդ աստիճանի վթարային գնահատված լինելու հանգամանքը, և պատասխանողը պարտավոր էր անհապաղ արձագանքեր հայցվորի դիմումին և ձեռնարկել համապատասխան մջջոցներ տունը վերականգնելու ուղղությամբ, այն է` պետք է համապատասխան դրամական միջոցներ տրամադրեր հայցվորին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա դիմելու համապատասխան շինարարական կազմակերպություններին վթարի ենթարկված բնակելի տան վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար: Դրա փոխարեն պատասխանողն անհիմն և անհեթհեթ պատճառաբանություններով հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ գումարը, ինչը ավելի է նպաստում վթարի հետևանքների ամենօրյա զարգացմանը:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ՙԷկոարդտեխնախշին՚ ՍՊ ընկերության կողմից կազմված թիվ 2-1 օբյեկտի նախահածվի համաձայն` տան հատվածի ուժեղացման և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է 15.228.640 ՀՀ դրամ գումար, իսկ բնակելի տան վթարային աստիճանը գնահատելու, վթարային տան վերականգնման նախագիծը կազմելու, տան վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը ճշտելու համար հայցվորի կողմից համապատասխանմասնագիտացված կազմակերպություններին վճարվել է ընդհանուր 220.000 ՀՀ դրամ գումար, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10, 17, 347, 408, 409, 1058, 1088 հոդվածների պահանջներով` դատարանից խնդրել է պատասխանողին պարտավորեցնել հատուցելու հայցվորի գույքին պատճառված վնասը:

 

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը


Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով պատասխանողի ներկայացուցիչ Ս. Այխանյանը հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան մոտ վթարի վերաբերյալ ահազանգը ընկերությունը ստացել է 10.03.2009 թվականին և ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարված է եղել Բաշինջաղյան փողոցով անցնող ընկերության կողմից շահագործվող ժ=300 մմ թուջե խողովակի հանգույցը և 500 մմ ջրագծի հակահրդեհային հիդրանտը, որոնք գտնվել են հայցվորին պատկանող տնից 6-7 մետր հեռավորության վրա:
Նեշլ է, որ ընկերության վթարային ծառայության աշխատակիցներն օպերատիվ կերպով վերացրել են վթարը, սակայն թիվ 154 տան դիմաց գտնվող հեռախոսի մալուխների դիտահորը շարունակվել է լզվել ջրով, ինչը նշանակել է, որ վթարված է եղել ջրագծի մեկ այլ հատված: Մասնագետների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վթարված է Բաշինջաղյան փող. 160 տան խմելու ջրի ձ=25 մմ ջրագիծը, որը գտնվում է 154 տնից մոտ 40 մետր հեռավորության վրա, ավելի բարձր դիրքով:  Նշել է նաև, որ վթարր վերացնելուց հետո դադարել է թիվ 154 տան մոտ գտնվող հեռախոսի մալուխների դիտահորում ջրի կուտակումը և 154 տան ողողումը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ թիվ 154 տան դիմացի մայթով անցնում է հեռախոսի մալուխների ասբեստե խողովակաշար, որի դիտահորերից մեկը տեղակայված է թիվ 154 տան դիմացի մայթի վրա` շենքից մոտ 3 մ հեռավորության վրա:  Նշել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 160 տան խմելու ջրի մուտքագծի վթարի հետևանքով արտահոսած ջրերը 160 տան մոտ, լցվելով ասբեստե խողովակի մեջ, հասել են ներքև, լցվել 154 տան դիմաց գտնվող դիտահորը և այնտեղից ներթափանցել փոսի մեջ գտնվող տան հիմնատակերը: Նշված հանգամանքը կարող է ապացուցվել ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ խմելու ջրի ինժեներ Մյասնիկ Մելքոնյանի և վթարային ծառայության բրիգադիր Վրեժ Սուքիասյանի ցուցմունքներով, որոնք մասնակցել են վթարների վերացման աշխատանքներին:
Բացի դրանից պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ 31.03.2009 թվականի փորձագիտական եզրակացությունը որևէ տվյալ չի պարունակում շենքի կառուցվածքային թերությունների, ջրահեռացման համակարգերի և մթնոլորտային տեղումների հետևանքով շենքին պատճառված հնարավոր վնասների մասին: Փորձաքննությանը չեն մասնակցել ընկերության մասնագետները, որպիսի հանգամանքը կասկածի տակ է դնում փորձագիտական եզրակացության ճշմարտացիությունը, ինչպես շինարարատեխնիկական, այնպես էլ ապրանքագիտական մասերով:  Հայցվորը հայցի իրավական հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածը, որը պահանջում է ուղղակի պատճառական կապի առկայություն վնաս պատճառողի անիրավաչափ գործողության և պատճառված վնասի միջև և այդ կապի առկայությունը ապացուցելու պարտականությունը կրում է վնաս կրած կողմը։ Նշել է, որ ՙՀայսեյսմսշին՚ ընկերության կողմից տրված 31.03.2009 թվականի եզրակացությունը տրված է այն ուսումնասիրությունների հիման վրա, որոնք կատարվել են նախքան Բաշինջաղյան փող. 160 տան ներքին ցանցի վթարի հայտնաբերումը և դրանում դիրքորոշում արտահայտված չէ այդ վթարի հետևանքների վերաբերյալ և այդ պատճառով էլ այն օբյեկտիվ լինել չի կարող, միաժամանակ, այդ նույն պատճառով օբյեկտիվ չի կարող լինել նաև փորձագետի կողմից նստվածքային երևույթների պատճառը ճանապարհով անցնող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումը գրունտների մեջ համարելը, քանի որ վթարներր գտնվել են շենքից մոտ 7մ հեռավորության վրա, թեք տեղանում, և ավելի մեծ էր հավանականությունը, որ ջրերը կհոսեին ներքև և ոչ թե դեպի 154 տունը: Այսինքն` հայցվորի ներկայացրած փորձագիտական եզրակացությունը պատկերացում չի տալիս պատճառված վնասի և վթարի միջև առկա պատճառական կապի մասին, որպիսի հանգամանքի առկայության դեպքում միայն ընկերությունր կարող է պատասխանատվություն կրել պատճառված վնասի համար:

Ելնելով վերը նշված հանգամանքներից և հիմնավորումներից` պատասխանողի ներկայացուցիչը գտել է, որ գործի օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է կատարել շինարարատեխնիկական և և ապրանքագիտական նոր փորձաքննություն` առաջադրելով իր համապատասխան հարցերը:  Բացի այդ, պատասխանողի ներկայացուցիչ Ս. Գրիգորյանը իրավական դիրքորոշում է ներկայացրել դատարանին հայցվորի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ, որով հայտնել է, որ հայցադիմումի 3-րդ կետում վկայակոչված է, որ ըստ բնակիչների վկայության վերջին տարիներին անհավասարաչափ նստվածքների պատճառով տան հիմնական հատվածի պատերում առաջացել են թեք և հորիզոնական ճաքեր, որոնք բնակիչների կողմից մի քանի անգամ լցափակվել են, սակայն դրանք նորից զարգացել են։ Նշել է, որ դա շատ պարզ է, քանի որ Բաշինջաղյան փողոցի 154 տան հարակից մասերում տարիներ շարունակ առկա են եղել հողի ներքին շերտերի պրոցեսներ, որոնց արդյունքում Բաշինջաղյան 154 տանը դեպի փողոցի հատվածում անհամաչափ նստվածքների հետևանքով առաջացել են ճաքեր։

Ըստ բնակիչների` այդ պրոցեսը (նույնը նշված է ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ ԲԲԸ 31.03.2009թ.-ի եզրակացության մեջ ) տեղի են ունեցել տարիների ընթացքում և ըստ էության ոչ թե 13.03.2009թ. վթարի օրվա ժամանակ, որը չի կարող նույնացվել տարիներ հասկացության հետ։
Նշել է, որ ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ին պատկանող և Բաշինջաղյան փողոցով անցնող ջրագծերում 13.03.2009թ. վթարի վերաբերյալ ստացված ահազանգը ստանալուց հետո օպերատիվ կարգով վթարը արագ վերացվել է, իսկ 27.04.2009թ. և 03.05.2009թ. վթարի վերացման աշխատանքներ են կատարվել նաև Բաշինջաղյան փողոցի վրա գտնվող ներքին ցանց հանդիսացող ջրամատակարարման համակարգերի վրա, րի վերաբերյալ համապատասխան հիմքերը գտնվում են քաղաքացիական գործում:  Հայտնել է, որ կարելի է հստակ պնդել, որ հայցվորի կողմից նշված հանգամանքները, այն է` 13.03.2009թ.-ի ջրագծի վթարի և Բաշինջաղյան փողոցի 154 տան պատերին առաջացած ճաքերի հետ որևէ կերպ պատճառահետևանքային կապի մեջ չեն նույն փողոցով անցնող ջրագծերի վթարի հետ, իսկ որպես հայցի հիմնավորում հայցվորը ներկայացրել է ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ ԲԲԸ 31.03.2009թ.-ի եզրակացությունը, որի մեջ նույնպես արձանագրված է այն հանգամանքը, որ ըստ բնակիչների վկայության` վերջին տարիներին անհավասարաչափ նստվածքների պատճառով տան հիմնական հատվածի պատերում առաջացել են թեք և հորիզոնական ճաքեր, որոնք բնակիչների կողմից մի քանի անգամ լցափակվել են, սակայն դրանք նորից զարգացել են: Բացի այդ, հիշյալ եզրակացության մեջ առանց որևէ գիտական և մասնագիտական հաշվարկների կամ հիմնավորումների, նշվել է, որ նստվածքային երևույթի պատճառը ճանապարհով անցնող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումն է գիպս պարունակող գրունտների մեջ և միայն մի գիտագործնական մոտեցում կա այդ եզրակացության մեջ, երբ առաջարկվել է ճաքերի վրա գիպսե փարոսներ տեղադրել ճաքերի դինամիկան փաստագրելու համար, որը չի կատարվել։ Նշել է, որ այն, որ տվյալ եզրակացությունը կազմված է անհիմն, ասում է հենց այն փաստը, որ այդօրինակ եզրահանգման համար առկա չէ որևէ գիտական կամ գործնական հաշվարկ` ջրագծերից հնարավոր արտահոսող ջրերի քանակային չափաբաժինների (ժամանակային առումով) դեպի Բաշինջաղյան 154 տունը ներթափանցող ջրերի և դրանց պատաճառահետևանքային կապը տան պատերին առաջացած ճաքերի միջև և եթե հետևեն նշված եզրակացության տրամաբանությանը, ապա ցանկացած վերացական կարծիք կարելի է արտահայտել Բաշինջաղյան 154 տան պատերին առաջացած ճաքերի վերաբերյալ, որպիսի հանգամանքը թե իրավաչափության, թե գիտական առումով անընդունելի է: Նշել է, որ եզրակացությունը ներկայացնողները զրկված չեն եղել այդպիսի հաշվարկների հնարավորությունից, առավել ևս դրա համար որևէ մեկը խոչընդոտներ չի ստեղծել, սակայն այդպիսիք չեն կատարվել և դա չի արվել, քանի որ եզրակացությունը տրվել է կողմնակալ, ուստի ելնելով հենց այդ հանգամանքից, որ 31.03.2009թ.-ի նշված եզրակացությունը ոչ օբյեկտիվ է և ոչ հիմնավորված` պատասխանող կողմը միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, իսկ համաձայն 30.04.2010թ.-ի փորձաքննության եզրակացության` ՙպատճառված վնասների և ջրագծերի վթարի միջև պատճառահետևանաքային կապը հնարավոր չէ պարզել, քանի որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան կրող և ինքնակրող պատերում առաջացած ճաքերը հիմնատակի անհավասարաչափ նստվածքի հետևանք են, որոնց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես փողոցով անցնող տարբեր տրամաչափի ջրագծերի և մուտքագծերի վթարների հետևանքով տեղի ունեցած ջրերի արտահոսքը, այնպես էլ մթնոլորտային տեղումների ներթափանցումը շենքի հիմնատակ:  Նշել է, որ 2009թ.-ի մարտ-մայիս ամիսները խիստ անձրևային էին և ՙՀայսեյսմշին և ԿՊԳՀԻ՚ ԲԲԸ-ն իր 31.03.2009թ.-ի եզրակացության մեջ որևէ անդրադարձ չի կատարել այղ հանգամանքին։
Ընդգծել է նաև, որ փորձագետները կոնկրետ օբյեկտիվ հանգամանքներից և պայմաններից այդպես էլ չեն կարողացել որևէ գիտական հիմնավորում ներկայացնել, թե Բաշինջաղյան 154 տան պատերին առկա ճաքերը ինչ գործընթացների հետևանք է, իսկ իրենց տված եզրակացությունը դատարանում պնդել են տվյալ փոաաքննությունը կատարած փորձագետներ Հակոբյանը և Դեմիրճյանը։ Նշել է նաև, որ փորձաքննության եզրակացությունում հստակ հատկանիշ կա, այն է` ՙԵրևան Ջուր՚ ԲԲԸ-ի մեղքի բացակայությունը Բաշինջաղյան փողոցի թիվ 154տան պատերին առկա ճաքերի հարցու, իսկ քաղաքացիական գործում եղած ապացույցների համադրումից կարելի է եզրակացնել, որ հայցադիմումի իրավական հիմքը համաչափ չէ գործող իրավանորմերի կիրառելիության առումով և ապացույցների օրգանական կապը և դրանց իրավաընկալ վերլուծությունը միարժեքորեն հաստատում են հայցի անհիմն լինելը: Բերված փաստերի արդարացի և օբյեկտիվ գնահատումր հաստատում են, որ հայցապահանջը չի բխում քաղաքացիական գործում առկա ապացույցների տրամաբանությունից և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլուխը սահմանել է վնաս պատճառելու և անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններր:

Պատասխանողի ներկայացուցիչն ընդգծել է, որ ըստ էության հայցվոր կողմը դատարան չի ներկայացրել որևէ ապացույց Բաշինջաղյան 154 տան պատերին առկա ճաքերի և ՙԵրևան Ջուր՚ ԲԲԸ-֊ին պատկանող ջրագծերի վթարի պատճառահետևանքային կապի վերաբերյալ, մի հանգամանք, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին կետի պահանջից« այն է` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ ըստ նույն հոդվածի 6-րդ կետի` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, տվյալ դեպքում` մեղքի ապացուցման պարտականությունը կրում է հայցվոր կողմը:
Ելնելով վեդոգրյալներից` Պատասխանողի ներկայացուցիչ Ս. Գրիգորյանը դատարանից խնդրել է Լյովա Մկրտչյանի հայցն ընդդեմ ՙԵրևան Ջուր՚ ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել` այն անհիմն և ոչ իրավաչափ լինելու հիմքով:

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը


1. ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերության 04.06.2009 թվականի գրությամբ Լյովա Մկրտչյանին հայտնվել է, որ ընկերության դիրքորոշման ճշտումից հետո ներկայացված դիմումին միայն կտրվի սպառիչ պատասխան:

2. ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերության 23.06.2009 թվականի գրությամբ Լյովա Մկրտչյանին հայտնվել է, որ ներկայացված պահանջը ներկայացված ծավալով ընկերությունը բավարարել չի կարող:

3. ՙԵրկրաբանկ Ուտիք՚ ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացություն-տեղեկանք` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան տեղամասի ինժեներա-երկրաբանական պայմանների վերաբերյալ:

4. ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության կողմից 31.03.2009թ.-ին տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյաններին պատկանող հատվածի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը:

5. ՙԷկոարդտեխնախշին՚ ՍՊ ընկերության կողմից տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյանների բնակելի վթարային տան վերականգնման աշխատանքների նախագիծը և նախահաշիվը:

6. Դատարանի որոշման հիման վրա ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի 30.04.2010 թվականի թիվ 09-2425 եզրակացությունը:

7. Փորձագետներ Հակոբ Դեմիրճյանի և Անահիտ Հակոբյանի բացատրությունները:
8. 13.03.2009 թվականին ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության և Լյովա Մկրտչյանի միջև կնքված` ծառայությունների մատուցման պայմանագիրը:

9. 20.04.2009 թվականին ՙԷկոարդտեխնախշին՚ ՍՊ ընկերության և Լյովա Մկրտչյանի միջև կնքված` նախագծա-հետազոտական աշխատանքների կատարման (փոխանցման) պայմանագիրը:
10. ՙՇահբազյան և գործընկերներ՚ ՍՊ ընկերության և Լյովա Մկրտչյանի միջև կնքված` իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը:    

Դատարանի իրավական վերլուծությունները


Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ Լյովա Մկրտչյանի ընդդեմ ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերության` հայցվորի գույքին 15.228.640 ՀՀ դրամ գումարի չափով և մասնագիտացված կազմակերպություններին վճարված` 220.000 ՀՀ դրամ գումարի չափով պատճառված վնասները պատասխանողին հատուցել պարտավորեցնելու, պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բաշխման հարցը լուծելու պահանջների մասին հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանություններով.         Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմաբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եեվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Համաձայն ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին ՚ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:                Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա, որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է դատարան դիմելու իրավունքը, այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների, ազատությունների եւ oրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական իրավունքներն իրականացնելու uահմանները և նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապեu այլ անձի վնաu պատճառելու մտադրությամբ, ինչպեu նաև իրավունքն այլ ձեւով չարաշահելը չի թույլատրվում:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան, իրականացնում է դատարանը և օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները, որոնցից մեկն իրականացվում է վնաuներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում, երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 8-րդ հոդվածը ուղղակի սահմանում է, որ դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերին և օրենքների համապատասխան:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Դատաքննության ողջամիտ ժամկետը այդ դատաքննության արդարացիության գրավականներից մեկն է:

Ողջամիտ ժամկետի սկզբունքը ունի լայն պայմանագրային, ինչպես նաև սովորութային բնույթ և կիրառություն: Որպես այդպիսի սովորութային բնույթի ցուցադրում կարելի է վկայակոչել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպեր, inter alia (ի թիվս)` Bagetta case (Baggetta Case, 96 ILR, 465) , Martins Moreira Case (Martins Moreira Case, 96 ILR, 498) , Vernillo v France (Vernillo v. France, 96 ILR, 585) գործերի:  Vernillo v. France գործում երեք ու կես տարի դատական գործընթացը ողջամիտ ժամկետի խախտում համարվեց: Հետևապես, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով պահպանվել է ողջամիտ ժամկետի սկզբունքը և գործի դատաքննությունն իրականացվել է ողջամիտ ժամկետներում, որտեղ չի ներառվում գործը կասեցված լինելու ընթացքը` ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 76 հոդվածի պահանջներից ելնելով, ուստի սույն գործի դատական քննությունն իրականացվել է ելնելով գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու անհրաժեշտությունից:

ՀՀ դատական օրենսգրքի 15 հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ: Վերոգրյալ միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ անձի դատական պաշտպանության իրավունքն ունի ներպետական` սահմանադրությամբ և օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով հստակ ընդգծված պաշտպանություն:  Տվյալ պարագայում, հայցվոր Լյովա Մկրտչյանը, օգտվելով վերը նշված իրավական նորմերով իրեն ընձեռնված օրենքով չարգելված իրավունքի պաշտպանության` դատարան դիմելու իրավունքից, դիմել է դատարան` պատասխանողի կողմից պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջներով, ուստի, այս պարագայում, դատարանը պետք է պարզի, թե առկա է արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցվորի նման իրավունք, թե` ոչ, բխում են արդյոք հայցվորի նման պահանջերը ներպետական իրավական, մասնավորապես` քաղաքացիաիրավական նորմերից և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքի առկայությունն ու իրագործման հնարավորությունը, թե` ոչ, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի բավարարել հայցապահանջը և պարտավորեցնել պատասխանողին փոխհատուցել պատճառված նյութական վնասները, ինչը իրավաչափ կլինի միայն, եթե դատաքննությամբ հաստատվի, որ հայցվորի պահանջը հիմնավոր է և բխում է գործով առկա իրավահարաբերությունները կարգավորող, գործող միջազգային, սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով (դելիկտային պատասխանատվություն) և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածը սահմանում է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաեւ չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Վնասի հատուցման առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը նշում է, որ վնաս պատճառված անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1075 հոդվածը սահմանում է, որ դատարանը, բավարարելով վնասի հատուցման պահանջը, գործի հանգամանքներին համպատասխան, պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1088 հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամաuային կամ այլ թերությունների, ինչպեu նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մաuին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնաuը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածում նախատեuված կանոնները կիրառվում են միայն uպառողական, uակայն ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ oգտագործման նպատակներով ապրանքներ ձեռք բերելու (աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու) դեպքերում: Փաստորեն, վերը նշված հոդվածների իրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը վնասի առկայության փաստն ապացուցված լինելու դեպքում` չի սահմանում կոնկրետ վնասի չափորոշիչներ, և տվյալ դեպքում, իրական վնասի չափը պետք է սահմանի դատարանը` գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ելնելով ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության սկզբունքներից, օրենքների և Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված և վավերացված միջազգային նորմերի հիման վրա:
Տվյալ դեպքում, գործի դատաքննությամբ դատարանը պարզել է, որ Բաշինջաղյան թիվ 154 հասցեում գտնվող տունը, որը սեփականության իրավունքով պատկանում է Բորիս և Լյովա Մկրտչյաններին, հանդիսանում է միահարկ ու կիսանկուղային հարկով բնակելի տուն, որի պատերին առաջացել են թեք ու հորիզոնական ճաքեր, իսկ ընդհանուր տունն իր կառուցվածքային հատկանիշներով գնահատվում է որպես խիստ անբավարար, առանձին տեղերում` վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը Լյովա Մկրտչյանին պատկանող հատվածինը գնահատվում է 4 վթարային աստիճանով: Գործով ներկայացված հայցային պահանջի ու հայցադիմումում վկայակոչված փաստերի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ հայցվորը տան նման վթարային վիճակի առաջացման պատճառ է համարում միմիայն ճանապարհի վրա գտնվող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումը տան գիպս պարունակող գրունտների մեջ, իսկ տվյալ ջրամատակարարման խողովակաշարի միջոցով ծառայություններ մատուցող ընկերություն է հանդիսանում պատասխանող ՙԵրևան Ջուր՚ ՓԲ ընկերությունը, որի դեմ և հայցվորը ներկայացրել է իր պահանջը` ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1088 հոդվածի պահանջներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, իսկ նույն օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաuտերը որոշում է դատարանը` գործին մաuնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը:  Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման հիման վրա` դատարանը գտնում է, որ գործով ներկայացված հայցապահանջով պայմանավորված ապացուցման առարկան են կազմում հետևյալ հանգամանքները (փաստերը)

- նախ` արդյո±ք Երևան քաղաքի Բաշինջաղյան թիվ 154 տանը պատճառվել է վնաս (այսինքն` վնասի առկայության փաստը),

- վերը նշված փաստն ապացուցվելուց հետո միայն երկրորդ` արդյո±ք Երևան քաղաքի Բաշինջաղյան թիվ 154 տանը պատճառվել է վնաս կոնկրետ պատասխանողի կողմից (վնասի ու այն պատճառած անձի միջև պատճառահետևանքային կապը հաստատված լինելու փաստը):
Տվյալ դեպքում, գործի փաստերով, մասնավորապես` ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության կողմից 31.03.2009թ.-ին տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյաններին պատկանող հատվածի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությամբ, ՙԵրկրաբանկ Ուտիք՚ ՍՊ ընկերության կողմից տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան տեղամասի ինժեներա-երկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն-տեղեկանքով, ՙԷկոարդտեխնախշին՚ ՍՊ ընկերության կողմից տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյանների բնակելի վթարային տան վերականգնման աշխատանքների նախագծով, ինչպես նաև դատարանի որոշման հիման վրա ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի 30.04.2010 թվականի թիվ 09-2425 եզրակացությամբ, կողմերի բացատրություններով հաստատվում է, որ իրականում Երևան քաղաքի Բաշինջաղյան թիվ 154 տան վթարային իրավիճակն առաջացել է վնաս պատճառելու հետևանքով (վնաս պատճառելու արդյունք կարող է հանդիսանալ ջրերի ներհոսքը, հիմնատակի անհավասարաչափ նստվածքը և այլն), ուստի դատարանը փաստում է, որ վերը նշված էական նշանակություն ունեցող առաջին փաստը սույն գործով հաստատված է և իրականում տանը պատճառվել է վնաս, որն ըստ էության կրել է տևական բնույթ:
Դատարանն արաձանագրում է, որ գործով էական նշանակություն ունեցող երկրորդ` վնասի և այն պատճառած անձի, տյալ դեպքում` պատասխանողի, միջև պատճառահետևանքային կապի հաստատման համար նախ է առաջ անհրաժեշտ է դատական գնահատականի արժանացնել գործով առկա փաստական տվյալները:

Այսպես, ՙԵրկրաբանկ Ուտիք՚ ՍՊ ընկերության կողմից տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան տեղամասի ինժեներա-երկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն-տեղեկանքում ինժեներ երկրաբանն ընդգծել է, որ վտանգավոր ֆիզիկա-երկրաբանական պրոցեսներից և երևույթներից անհրաժեշտ է նշել հիմնատակերում գտնվող սպիտակահողային կավավազների բացասական, վտանգավոր հետևանքները, որոնք առաջանում են հիմնականում ջրերի ներթափանցման շնորհիվ:

Նշվել է, որ քանի դեռ ջրերը բացակայում են նշված գրունտներում դրանք պահպանում են իրենց սկզբնական ֆիզիկա-մեխանիկական ցուցանիշները, սակայն այս դեպքում փողոցով անցնող ջրագծերի հոսակորուստների և մասամբ վթարային ջրերի դեպի տան հիմնատակեր ներթափանցման շնորհիվ, սպիատակահողային կավավազները կորցրել են իրենց կրողունակությունն ու մյուս ֆիզիկա-մեխանիկական ցուցանիշները, որի հետևանքով տեղի է ունեցել սուֆոզիոն և նստումային պրոցեսներ: Արդյունքում խարխլվել են հիմքերի բուտաբետոնային հատվածները և առաջացել են տան ճակատային և հյուսաիսային պատերի վթարային ճեղքեր:

Նշվել է, որ վթարային ճեղքերը հիմնականում առաջացել են ճակատային մասի պատերում, որն ուղղված է դեպի փողոց և մոտ է անցնող ջրագծերին: Բակային հատվածներում դրանք բացակայում են: Վթարային պայմանները, ջրերի ներթափանցումից հետո արագանում են նաև փողոցով անձնող ծանր մեքենաներից առաջացող վիբրացիոն տատանումներից:
Նշվել է, որ բոլոր դեպքերում անցանկանալի են ջրերի մուտքը դեպի հիմնատակեր, քանի որ տան հիմքերը դրված են սպիտակահողային կավաավզաների վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով, իսկ 2-րդ մասը սահմանում է, որ այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաuտերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

Վերը նշված հոդվածի 1-ին մասի իրավական պահանջներից ելնելով` դատարանն ընդգծում է, որ վերը նշված եզրակացություն-տեղեկանքը չի կարող հանդիսանալ ապացույց, որով կարող է հաստատվել Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տանը պատճառված վնասը կոնկրետ պատասխանող ընկերության կողմից շահագործվող ջրատար խողովակներից վթարի հետևանքով հոսող ջրերի պատճառով առաջացած լինելու փաստը, այսինքն` տվյալ եզրակացություն-տեղեկանքն այս փաստի հաստատման համար թույլատրելի ապացույց չէ քանի որ. նախ` տվյալ եզրակացության մեջ ինժեներ-երկրաբանը պետք է արտահայտեր մասնագիտական դիրքորոշում ընդամենը նշված տան ինժեներա-երկրաբանական պայմանների վերաբերյալ, այլ ոչ` այդ պայմանների առաջացման պատճառների վերաբերյալ, որով իսկ պայմանավորված է տվյալ եզրակացություն-տեղեկանքի անվանումը (Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան ինժեներա-երկրաբանական պայմանների մասին), այսինքն` ինժեներ-երկրաբանը եզրակացություն-տեղեկանքում նշելով, որ կոնկրետ փողոցով անցնող ջրագծերի հոսակորուստների և մասամբ վթարային ջրերի դեպի տան հիմնատակեր ներթափանցման շնորհիվ է Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տանը պատճառվել վնաս` վերջինս դուրս է եկել մասնագիտական դիտարկման ու ուսումնասիրության շրջանակներից, երկրորդ` տվյալ եզրակացության մեջ նշելով տանը կոնկրետ ջրագծերից հոսացող վթարային ջրերի արդյունք հանդիսանալու փաստը` ինժեներ-երկրաբանն այդ եզրահանգումը չի հանգել որևէ դիտարկման կամ հիմնավոր փաստերի հիմքով, քանի որ եզրակացություն-տեղեկանքում այդ մասին միայն կատարված է նշում, իսկ թե ի±նչով է դա պայմանավորված և ի±նչ փաստական տվյալների հիման վրա, կամ ի±նչ հետևությունների վրա է կատարվել այդ եզրահանգումը` եզրակացություն-տեղեկանքում ոչինչ նշված չէ:

Այսպես, ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության կողմից 31.03.2009թ.-ին տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյաններին պատկանող հատվածի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությամբ նշվել է, որ տան հարակից տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նստվածքային երևույթի պատճառը ճանապարհով անցնող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումն է գիպս պարունակող գրունտների մեջ:

Նշվել է, որ հետազոտության ժամանակ ճանապարհի վրա ջրապատակարարման գծի վթարի տեղը պարզելու նպատակով իրականացվում էին հետախուզահորեր (խրամուղիներ), որոնք կիսով չափ լցված էին ջրով:

Տվյալ դեպքում, դատարանն ընդգծում է, որ վերը նշված եզրակացությունը չի կարող հանդիսանալ բավարար ապացույց Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տանը պատճառված վնասը կոնկրետ պատասխանող ընկերության կողմից շահագործվող ջրատար խողովակներից վթարի հետևանքով հոսացած ջրերի պատճառով առաջացած լինելու փաստը հաստատված համարելու համար, քանի որ. նախ` տվյալ եզրակացությունը տրամադրվել է հայցվորի սուբյեկտիվ պատվերի հիման վրա և հետազոտությունն իրականացվել է հայցվորի միակողմանի մասնակցությամբ և պատասխանող կողմի բացակայությամբ, այնինչն պատասխանողի մասնակցությունը տվյալ հետազոտություններին կարող էին էականորեն փոխել եզրակացության արդյունքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից տրված տվյալները կարող էին էական նշանակություն ունենալ կատարված եզրակացության արդյունքների վրա, ուստի այս առումով դատարանն չի կարող ընդունել տվյալ եզրակացությունը բավարար հիմք` վնասի և այն պատճառած սուբյեկտի` պատասխանողի միջև պատճառահետևանքային կապը հաստատված համարելու համար,
երկրորդ` եզրակացության մեջ նշված այն փաստը (վնասի և այն պատճառած սուբյեկտի` պատասխանողի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ), որ տան նստվածքային երևույթի պատճառը ճանապարհով անցնող կենտրոնական ջրամատակարարման խողովակաշարից ջրերի ներթափանցումն է գիպս պարունակող գրունտների մեջ, ընդամենը հանդիսանում է հարակից տարածքի ուսումնասիրության արդյունք, ինչը նշանակում է, որ եզրակացությամբ արձանագրված այդ փաստը որևէ հիմնավոր փաստերով չի հաստատվում, այն չի հաստատվում նաև մասնագիտական որևէ վերլուծությամբ կամ հետևությամբ, իսկ հարակից տարածքի ուսումնասիրությունը չի կարող բավարար լինել կատարելու նման մասնագիտական եզրակացություն:

Այսպես, դատարանի որոշման հիման վրա ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի 30.04.2010 թվականի թիվ 09-2425 եզրակացության մեջ նշվել է, որ սույն փորձաքննության արդյունքներով պատճառած վնասների և ջրագծերի վթարների միջև պատճառական կապը հնարավոր չէ պարզել, քանի որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան կրող և ինքնակրող պատերում առաջացած ճաղքերը հիմնատակի անհավասարաչափ նստվածքի հետևաքն են, որոնց առաջացման պատճառ կարող էին հանդիսանալ ինչպես փողոցով անցնող տարբեր տրամաչափի ջրագծերի և մուտքագծերի վթարների հետևանքով տեղի ունեցած ջրերի արտահոսքը, այնպես էլ մթնոլորտային տեղումների ներթափանցումը շենքի հիմնատակ:
Տվյալ դեպքում, դատարանի որոշման հիման վրա կատարված վերը նշված փորձաքննության արդյունքները որևէ կերպ չեն կարող համարվել անարժանահավատ, քանի որ փորձաքննությունը նշանակվել է կողմերի համաձայնությամբ, այն իրականացվել է կողմերի անմիջական երկկողմ մասնակցությամբ, մասնագիտացված փորձագիտական ՊՈԱԿ-ի կողմից, դրանում ներառված են փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ բոլոր մեթոդները, իսկ հետևությունները բավարար պատճառաբանված են, այդ իսկ հիմքերով դատարանը տվյալ եզրակացությամբ հաստատված փաստերը համարում է օբյեկտիվ փաստական տվյալներ, որոնց հիման վրա կարելի է կատարել ներկայացված պահանջի և գործով էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ եզրահանգումներ:
Փաստորեն, թիվ 09-2425 եզրակացության մեջ նշված վնասի և այն պատճառած սուբյեկտի` պատասխանողի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը դատական գնահատականի արժանացնելով` կարելի է փաստել, որ փորձաքննությամբ այդ հարցին չի տրվել կոնկրետ պատասխան, քանի որ վնասի առաջացման պատճառական կապը փորձագետը կապել է ոչ միայն ջրագծերի և մուտքագծերի վթարների հետևանքով տեղի ունեցած ջրերի հնարավոր արտահոսքի հետ, այլև նաև` շենքի հիմնատակ մթնոլորտային տեղումների ներթափանցման հետ, իսկ քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 6-րդ մասը հաստակ ընդգծում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաuտի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման պարտականությունը կրող կողմը, և, միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի իմաստով վնասի առաջացման պատճառական կապը կոնկրետ ու միմիայն ջրագծերի և մուտքագծերի վթարների հետևանքով տեղի ունեցած ջրերի արտահոսքի հետևանքով պայմանավորված լինելու փաստի ապացուցման բեռը այս պարագայում կրում է հայցվորը, իսկ փորձագիտական եզրակացությամբ որևէ կերպ չի հաստատվել տվյալ փաստը, ուստի դատարանը այս փաստը գործով համարում է չապացուցված, իսկ հայցային պահանջի հիմքում ընդգծված պատճառական կապի վերաբերյալ հայցվորի վկայակոչումները` անհիմն: Ավելին` դատարանը կարևորում է ընդգծել թիվ 09-2425 եզրակացության մեջ հաստատված այն փաստը, որ թիվ 154 տան կառուցվածքային թերություն է հանդիսանում հիմքերի ջրամեկուսացված չլինելը, ինչը նշանակում է, որ վնասի առաջացման պատճառը կապված է նաև շինության շինարարատեխնիկական թերի հատկություններով, ուստի այս փաստը համոզիչ է դարձնում եզրակացությամբ արձանագրված այն հետևությունը, որ հնարավոր է վնասի առաջացման պատճառ հանդիսանան շենքի հիմնատակ մթնոլորտային տեղումների արդյունքում գոյացած ջրերի ներթափանցումը:  Բացի այդ, թիվ 09-2425 եզրակացության համար որպես իրավական փաստաթղթեր են հանդիսացել հայցվորի կողմից տրամադրված` ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության կողմից 31.03.2009թ.-ին տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյաններին պատկանող հատվածի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՙԵրկրաբանկ Ուտիք՚ ՍՊ ընկերության կողմից տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան տեղամասի ինժեներա-երկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն-տեղեկանքը, որպիսի փաստն ավելի արժանահավատ ու օբյեկտիվ բնույթ է հաղորդում թիվ 09-2425 եզրակացության արդյունքներին, որով հաստատվում է, որ տվյալ փորձաքննությունն իրականացվել է բազմակողմանի, օբյեկտիվ ու անկողմնակալ, իսկ դրա փորձաքննության արդյունքում կատարված հետևություններով որևէ կերպ չեն հաստատվում կոնկրետ պատասխանողի կողմից հայցվորի տանը պատճառված վնասի փաստը:

Միաժամանակ, դատարանը կարևորում է ընդգծել թիվ 09-2425 եզրակացության մեջ հաստատված մի շարք փաստեր, մասնավորապես` տվյալ եզրակացության հետևություններում նշվել է, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տունը թիվ 160 տնից գտնվում է 53մ հեռավորության վրա և տները սնող կոռոզիայի ենթարկված ջրագծից արտահոսած ջրերը ներծծվելու դեպքում չէին կարող հասնել ու ազդեցություն ունենալ թիվ 154 տան հիմնատակի գրունտների ողողման վրա, այսինքն` ջրերը, որոնք հոսել են Բաշինջաղյաին փողոցի թիվ 160 տան հարևանությամբ գտնվող ջրագծից, որտեղից տեղի է ունեցել ջրի վթարային արտահոսք, չէին կարող վնաս պատճառել թիվ 154 տանը, ուստի վթարային ջրի արտահոսքի հետ վնասի առաջացումը կապելու վերաբերյալ հայցվորի փաստարկն այս հիմքով անհիմն է:

Միաժամանակ, փորձագիտական եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություններ են տվել նաև դատարան հրավիրված փորձագետները, որոնք կրկին հաստատել են, որ տան պատերի նստվածքներն ու ճաքերը կարող էին պայմանավորվել անձրևաջրերի ներհոսքով դեպի տուն, քանի որ տան հիմքերը որևէ կերպ պաշտպանված չեն նման ջրերի ներհոսքից, իսկ կոնկրետ պատճառական կապը հաստատելն անհնարին է, քանի որ նման փորձաքննություն կատարելը տեխնիկապես հնարավոր չէ` տևական ժամանակահատվածի ընթացքում երկար ուսումնասիրությունների անհրաժեշտության պատճառով:
Բացի այդ, հայցվորի կողմից ներկայացված պահանջից հետևում է, որ հայցվորը վնասի առաջացման պատճառը վերջինս կապում է խողովակաշարի վթարի արդյունքում ջրերի հոսքի հետ, որոնք կրում են կարճատև բնույթ, այնինչ տան կառուցվածքային պատերի և հիմքերի նստվածքները և դրանցով պատճառված հետևանքները պայմանավորվել են ոչ թե կարճատև ջրահոսքի քայքայիչ ներգործությամբ, այլև` դրանք պետք է կրեին տևական բնույթ` նման չափի ու բնույթի վնաս հասցնելու դեպքում, իսկ այն փաստը, որ ջրագծերի վթարները կրել են տևական բնույթ և չեն վերանորոգվել պատասխանողի կողմից, գործի փաստերով որևէ կերպի չի հաստատվում (հակառակ, ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության կողմից 31.03.2009թ.-ին տրված` Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան` Լյովա և Բորիս Մկրտչյաններին պատկանող հատվածի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ առկա լուսանկարներով հաստատվում է, որ դրանք վերանորոգվում էին), ինչը կրկին դատարանի մոտ համոզմունք է առաջացնում, որ հնարավոր է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 154 տան վնասի առաջացման պատճառ հանդիսանան շենքի հիմնատակ մթնոլորտային տեղումների արդյունքում գոյացած ջրերի ներթափանցումը:
Ինչ վերաբերում է գործով ՙՀայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ՚ ԲԲ ընկերության և ՙԵրկրաբանկ Ուտիք՚ ՍՊ ընկերության աշխատակիցներին բացատրություններ տալու համար դատարան հրավիրելու վերաբերյալ հայցվոր կողմի միջնորդությանը, ապա դատարանն անհիմն է այն համարել ու մերժել, քանի որ վերջիններս պետք է վկայության տային գործով արդեն իսկ գրավոր փաստական տվյալներով հաստատված փաստերի շուրջ, ինչը նշանակում է, որ այդ վկայությունները գործի համար նոր ու էական ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, այսինքն` տվյալ անձանց բացատրությունները, գործի հանգամանքներից ելնելով, անհրաժեշտ չեն:Բացի այդ, ելնելով վերոգրյալ հիմքերից, ինչպես նաև փորձագետների կողմից ընդգծված այն փաստից, որ վնասի և այն առաջացրած սուբյեկտի պատճառական կապը փորձաքննությամբ հաստատելը տեխնիկապես հնարավոր չէ, ուստի դատարանը, բավարար համարելով ներկայացված փաստական տվյալները, ինչպես նաև հաշվի առնելով գործի հանգամանքները, գտել է, որ գործով կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն ու նպատակահարմարություն չկա:                                                                               Ինչ վերաբերում է վնասի գնահատված չափի վերաբերյալ հայցային պահանջին, ինչպես նաև այդ գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացություններին, ապա դատարանն այդ հարցին չի անդրադառնում, քանի որ դատաքննությամբ ապացուցված չէ վնասը կոնկրետ պատասխանողի կողմից պատճառված լինելու փաստը:Բացի այդ, հիմնական հայցային պահանջն անհիմն լինելու հիմքով` դատարանն անհիմն է համարում նաև հայցվորի` բնակելի տան վթարային աստիճանը գնահատելու, վթարային տան վերականգնման նախագիծը կազմելու, տան վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը ճշտելու համար հայցվորի կողմից համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին վճարված ընդհանուր 220.000 ՀՀ դրամ գումարի, ինչպես նաև փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջները: Վերոգրյալների հիման վրա` դատարանն արձանագրում է, որ հայցվորի գույքին պատճառած վնասում պատասխանող ընկերության մեղքի բացակայության (գործի փաստերով որևէ կարպ չի հաստատվում պատասխանողի մեղքի առակյությունը, այսինքն` վնասն առաջացել է ոչ պատասխանողի մեղքով) պայմաններում հայցային պահանջը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի պատճառաբանական մաuում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այu կամ այն ապացույցները մերժելու փաuտարկները, ինչպեu նաև այն oրենքները, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիu:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե°ս օրինակ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ ՙՔնար-88՚ ՍՊԸ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե° փաստական, և թե° իրավական հիմնավորումը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (ՀՀ վճռաբեկ դատարանը նման դիրքորոշում է հայտնել նաև 27.03.2008թ.-ին թիվ 3-63(ՏԴ) քաղաքացիական գործով):
Տվյալ դեպքում, վերոգրյալ իրավական դիրքորոշմամբ դատարանը կատարել է վերոնշված հոդվածի պահանջը` հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված մեկնաբանությունները, մասնավորապես համադրելով օրենքի իրավական պահանջներն ու գործով հաստատված փաստերը, ինչպես նաև համադրելով գործում առկա փաստական տվյալները` դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորի կողմից, ինչպես նաև գործի փաստերով որևէ կերպ չի հաստատվել հայցադիմումում վկայակոչած փաստերը, մասնավորապես` չի հաստատվել վնասի ու այն ջրագծերից արտահոսած ջրերի հետևանքով պատճառված լինելու փաստը` պատճառահետևանքային կապը, ուստի հայցը ենթակա է մերժման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Համաձայն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Նույն օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙա՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից:
Նույն ՙՊետական տուրքի՚ մասին ՀՀ օրենքի 9 հոդվածի 1-ին մասի ՙբ՚ կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է` ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Տվյալ դեպքում, սկզբնական հայցով հայցվոր Լյովա Մկրտչյանը ներկայացրել է գույքին պատճառված և մասնագիտացված կազմակերպություններին վճարված վնասների փոխհատուցման պահանջ, որն իրենից ներկայացնում է գույքային (վնասը ենթակա է գնահատման)` 15.448.640 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ, սակայն նախապես վճարել է 4.000 ՀՀ դրամ գումար, իսկ պետական տուրքի գումարի մնացած մասի վճարումը դատարանի 22.09.2009 թվականի որոշմամբ հետաձգվել էր և պետք է լուծվեր վճռով, ուստի դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջի մերժման պայմաններում պետական տուրքի գումարը պետք է բռնագանձվի հայցվորից, իսկ պետական տուրքի գումարի չափը կազմում է ներկայացված գույքային պահանջի` 15.448.640 ՀՀ դրամ գումարի 2%-ը` 308.972,8 ՀՀ դրամ գումար, իսկ հայցվորի կողմից նախապես վճարված` 4.000 ՀՀ դրամ գումարի չափով կատարելով հաշվանց` դատարանը գտնում է, որ մնացած` 304.972,8 ՀՀ դրամ գումարը ենթակա է բռնագանձման հայցվոր Լյովա Մկրտչյանից` ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածով սահմանված` բավարարված պահանջների համամասնության կարգով պետական տուրքի բռնագանձման սկզբունքից:                 Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի` գործ քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը: Տվյալ դեպքում, գործով 13.11.2009 թվականի դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննությունը նշանակվել է պատասխանողի միջնորդությամբ, սակայն փորձագետներին համապատասխան այլ հարցեր առաջադրելու միջնորդությամբ հանդես է եկել նաև հայցվոր կողմը, իսկ ըստ նշված փորձաքննությանը կցված հանձնման-ընդունման ակտի` թիվ 09-2425 եզրակացության տրամադրման համար կատարված փորձաքննության ընդհանուր (ապրանքագիտականը և շինարարատեխնիկականը միասին) արժեքը կազմել է 47.040 (քառասունյոթ հազար քառասուն) ՀՀ դրամ գումար, որի 23.520 ՀՀ դրամ գումարը (կեսը) վճարել է հայցվոր կողմը, իսկ մնացած կեսը` 23.520 ՀՀ դրամ գումարը չի վճարվել, ուստի դատարանը գտնում է, որ հիշյալ փորձաքննության համար մնացած չվճարված գումարը պետք է բռնագանձել պատասխանող կողմից, քանի որ փորձաքննությունը կատարվել է երկու կողմերի առաջադրված հարցերի շուրջ և փորձաքննության հետ կապված ծախսերի հարցը հստակ լուծվել է դատարանի 13.11.2009 որոշմամբ, որտեղ փորձաքննության հետ կապված ծախսերի կատարման պարտավորությունը դրվել է երկու կողմերի վրա, այնինչն հայցվորն իր մասով արդեն իսկ կատարել է որոշմամբ սահմանված պարտավորությունը:Վերոգրյալներից ելնելով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածները, ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73, 124, 130-132 և 140-1401 հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Լյովա Մկրտչյանի ընդդեմ ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերության` հայցվորի գույքին 15.228.640 ՀՀ դրամ գումարի չափով և մասնագիտացված կազմակերպություններին վճարված` 220.000 ՀՀ դրամ գումարի չափով պատճառված վնասները պատասխանողին հատուցել պարտավորեցնելու, պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բաշխման հարցը լուծելու պահանջների մասինհայցը մերժել` հիմնազուրկ լինելու հիմքով:
Լյովա Մկրտչյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 304.972,8 (երեք հարյուր չորս հազար ինը հարյուր յոթանասուներկու դրամ և ութսուն լումա) ՀՀ դրամ` որպես գործով նախապես չվճարված պետական տուրքի գումար:

ՙԵրևան-Ջուր՚ ՓԲ ընկերությունից հօգուտ ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի բռնագանձել 23.520 (քսաներեք հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ գումար` որպես կատարված փորձաքննության ծախս:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:
Վճիռը կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:           


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ