Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ԹԻՎ 85 (2145)  27-30 Հուլիս, 2012թ.
«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
‘ԱՐՄԵՆԱԼԻ՚ ԿՐՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԵԺԱՆԱԼ

Երեկ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն առաջին իրավասության դատարանում տեղի ունեցավ Ալյումինի ՙԱրմենալ՚ գործարանի հայցն ուղղված գործարանի սեփականատերերի, ովքեր հրաժարվում են վճարել վնասակարության դիմաց բանվորներին հասանելիք գումարները: Նշենք, որ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընկերության բանվորները բաց նամակով դիմեցին ՀՀ վարչապետին, որպեսզի լուծվի իրենց խնդիրը, որը հիմնականում վերաբերում է նրան, որ վերջիններս շուտ գնալով թոշակի, գործարանի տնօրինությունը չի վճարում վնասակարության դիմաց տրվող գումարները: Այս կապակցությամբ գործարանի բանվորների շահերի պաշտպան ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  մեզ փոխանցեց, որ. ՙԱյս պահի դրությամբ կառավարությունից չկա պատասխան եւ 100-ից ավել բանվորների ճակատագիրը դրված է դատական ատյանի առաջ՚:


Շահերի պաշտպանը ելույթ ունենալով պնդեց հայցապահանջը եւ մեկ անգամ եւս գտավ, որ հայցը հիմնավոր է այնքանով որքանով, որ օրենքի ուժով քանի որ շուտ են թոշակավորվում, բնականաբար, պետք է օգտվեն վնասակարության հավելավճարից: Այդ առումով պատասխանող կողմը ներկայացրեց առարկությունները, հայցապահանջի վերաբերյալ, սակայն չկարողացավ պատասխանել այն հարցադրմանը, թե որն է պատճառը, որ վնասակարության համար շուտ են թոշակավորվում, բայց դրա դիմաց հավելավճար չեն ստանում: Դատական նիստը հետաձգվեց մինչ հոկտեմբեր ամիս: Ի դեպ, դատավորը նիստի ժամանակ երկու կողմերին ակնարկեց հաշտության գալու հանգամանքով, որի մասին հայցվորի ներկայացուցիչը խնդիր չտեսավ, ավելին, նույնիսկ ակնկալում է, որ կարող են նստել բանակցությունների եւ նույն վերաբերմունքը կստանա մյուս կողմից, առավել եւս, որ նմանօրինակ հավելավճար ՌԴ-ի գործընկերները ստանում են, իսկ ՀՀ-ի բանվորները շուտ գնալով թոշակի չեն ստանում իրենց հասանելիք գումարները:
Ստացվում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից փլուզվեց նաեւ բանվոր դասակարգ հասկացողությունը, ինչը բերում է նմանօրինակ տհաճ իրադարձությունների եւ մարդկանց աշխատած քրտինքը գնահատվում է ըստ գործատուի պահանջի ու քմահաճության: Դե ինչ ակնկալում ենք, որ մեր կառավարությունը չի անտեսի ու կգնահատի հայ բանվորի հասանելիք գումարը:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ