Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բազմաթիվ են զանգերը` կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (հիմնականում համայնքի ղեկավարի) դատական կարգով վիճարկելու հետ:
Հարկավոր է իմանալ.

ՏԻՄ ընտրություններից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կայացնում է օրենսդրի կողմից սահմանված չորս որոշումներից մեկը.

 

1. Համայնքի ղեկավար ընտրվելու մասին:

2. Առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին:
3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին:

4. Համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցող առավել թվով ընտրողներ:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ են ստացել մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն:

Առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն է նշանակվում, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել տեղի ունեցած խախտումները:

Այն դեպքում, երբ քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել քվեարկության մասնակիցներից կեսից ավելին, ապա օրենքի ուժով համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:

Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով, բայց… այն ինքնանպատակ չէ: Ավելին, ընտրություններից առաջ եւ ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներն  էական ազդեցություն պետք է թողնեն ընտրությունների արդյուքների վրա, հակառակ պարագայում հայցապահանջը կդառնա իմաստազուրկ եւ իրավազուրկ: