Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

10 Հոկտեմբերի, 2012թ.
«
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՀԻՄՆ Է


Հերթական անգամ փորձում են լռեցնել ազատ մամուլն ու ազատ խոսքը: Միթե  մենք այժմ զրկված ենք մեր կարծիքը արտահայտելու իրավունքից: Վերջերս ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚ տեղեկանալով հասարակության կարծիքի մասին, որն արտահայտվել էր մեր թերթի  հեղինակային հոդվածում, պատճառ հանդիսացավ, որպեսզի վերջիններս վիրավորվեն, ու դրա համար փոխհատուցում պահանջեն դատական կարգով: Այս առթիվ երեկ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  դատական առաջին նիստը: Նիստը վարում էր դատավոր Սիմիզար Հովսեփյանը: Այս գործին ավելի մանրամասն ծանոթանալու համար կապ հաստատեցինք  ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական ընկերության տնօրեն ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով հանդիսանում է հոդվածագիր Ռուսլան Թաթոյանի  պաշտպանը:
-Արդյոք դատական հայցի մեջ հակասություն չկա, որ ՙԿանանց ռեսուրսների կենտրոնը՚ դիմել է դատարան, դատի տալով ՙԻրավունքի՚ թղթակցին, եւ միաժամանակ zaruhi.com կայքին, որտեղ նյութն ընդամենը արտատպվել է:
- Ըստ էության, քաղաքացիական դատավարության արդյունքում կողմի իրավունքն է, թե պատասխանող կողմ ում  ճանաչի, տվյալ դեպքում ՙԶարուհի՚ ՍՊԸ-ը, չի համարվում ՙԶարուհի՚ հանդեսի հիմնադիրը: Ինչ վերաբերում է  արտատպելուն, ապա հայցի առարկայի մեջ նման բան չկա, եւ ես նոր եմ տեղեկանում այդ փաստին, բայց մենք հաջորդ նիստերի ընթացքում դա կօգտագործենք: Ինչպես գիտեք, ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚ գործարար համբավը ոտնահարելու եւ պատվի, արժանապատվության հետ կապված դիմել է դատարան, հայցի առարկան գործարար համբավին պատճառած վնասի հատուցումն է, իրենք ցանկանում են, որպեսզի հրապարակվի ներողություն հայցվորից, դատարանի վճիռը հրապարակել zaruhi.com կայքում, ինչպես նաեւ գտնում են, որ պետք է վճարվի փոխհատուցում  500.000 դրամի չափով: Ես ներկայացնում եմ քաղաքացի Թաթոյան Ռուսլանի եւ ՙԶարուհի հրատարակչական տուն՚ ընկերության շահերը եւ կարծում եմ, որ այս հայցադիմումը անհիմն է այնքանով, որքանով ցանկություն կա եւս մեկ անգամ փորձել լռեցնել լրատվամիջոցներին: Այս հայցադիմումը թե փաստական եւ թե իրավական առումով անհիմն է եւ իրավազուրկ, որովհետեւ այդ հրապարակումը իր մեջ պարունակում է ընդամենը արտահայտված կարծիք, որը որեւէ կերպ չի խախտում որեւէ անձի իրավունքը, ավելին` մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին կետի, հանդիսանում է ժողովրդանարական հասարակության հիմնարար սյուներից մեկը, նրա առանձին եւ յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման առաջնահերթ պայմանը: 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանման պարագայում արտահայտվելու ազատությունը ընդգրկում է ոչ միայն այնպիսի տեղեկություններ, որոնք համարվում են անվնաս, նպաստավոր կամ չեզոք, այլ նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են ցնցել, անհանգստություններ պատճառել, որը տվյալ դեպքում եղել է: Դա է պատճառը, որ Եվրոպական կոնվենցիայի իրավունքով թույլատրվում է նման բան, առավել եւս, եթե խոսքը մամուլի մասին է, այսինքն` մամուլն է, որ պիտի լուսաբանի, եւ դա կարծիքի ձեւով ներկայացնի: Դրա հիման վրա գտնել ու պատվի-արժանապատվության հետ կապված ինչ-որ դժգոհություններ հայտնել, ավելին ասեմ, ինչ վերաբերում է կարծիք հայտնելու ազատության սահմանին, հարց է առաջանում` որտեղ է այդ սահմանը, թե ինչպես կարելի է կարծիք հայտնել, առավել եւս այս դրվագով, դա չի կարող ապացուցվել, հակառակ պարագայում` կխախտվի կարծիք հայտնելու ազատության իրավունքը:
-Արդյոք այս դատավարությունը կարող է նպաստել, որպեսզի հայ ընտանիքի ինստիտուտը պաշտպանված լինի տարատեսակ ոտնձգություններից:
-Դատարանում քննվում է կոնկրետ հարց` կա վիրավորանք, թե` չկա, արդյոք դրանով ոտնահարվե±լ է հայցվորի գործարար համբավը, եւ դատարանը պե±տք է հայտնի այդ դիրքորոշումը, մնացածը իրավական հարթությունից դուրս է:
Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 3-ին: Հուսանք, դատարանը արդարացի որոշում կկայացնի: