Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

ՙՙԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՎՏԱՆԳ ԵՆ

Ե°Վ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ, Ե°Վ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 



Երեկ ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրերն էին ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը եւ ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը, ովքեր ասուլիս էին հրավիրել ՙԱզգային արժեքների դեմ հարձակումը կանխելու անհրաժեշտությունը՚ թեմայով: Բայց, բնականաբար, անդրադարձ եղավ եւ օրվա ներքաղաքական թեմաներին:

ՙՏԵՍՆԵՍ ԱՅԴ ՈՐ ՍՐԻԿԱՆ ՊԱՏՄԵՑ ԼՏՊ-ԻՆ 
ԻՐ ՏԱՐԻՔԻ ՄԱՍԻՆ...՚


Ասուլիսին ՍԻՄ նախագահին տվեցին նաեւ ներքաղաքական հարցեր:
- Ինչպես եք վերաբերում Լ. Տեր-Պետրոսյանի չառաջադրմանը:
- Մենք ողջունում ենք ԼՏՊ-ի այդ միակ ճիշտ քայլն իր կյանքում:  Հավանաբար, նա երկու օր առաջ է տեղեկացել, որ 68 տարեկան է, երեւի մինչ այդ չգիտեր ու պատճառաբանելով իր տարիքը այսօր որոշեց չառաջադրվել:

Չգիտեմ, որ սրիկան է պատմել Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, թե չէ մինչ այդ ուզում էր առաջադրվել: Բայց ողջունում եմ իր այդ քայլը եւ այն, ինչ պետք է տեղի ունենար` տեղի ունեցավ: Նա երբեք էլ մտահոգված չէր ազգի հոգսերով ու հասցրեց ՙՄարտի մեկ՚ սարքել, եվրոպական ատյաններում խնդիրը բորբոքել, որպեսզի Հայաստան պետությանը վնաս հասցվի: Իսկ հիմա ՀԱԿ-ը խոստովանեց, որ ՙՄարտի մեկը՚ իրենց համար առեւտրի մի գործոն էր: ԼՏՊ-ն քանդեց ՀԱԿ-ը. վերջին շրջանում տեսնում էինք, թե ինչպես էր ՀԱԿ-ը մեկ բանակցում ԲՀԿ-ի հետ, մեկ` իշխանությունների եւ այլն, իսկ ո±րն էր նպատակը ընդամենը յոթ մանդա±տ: 
- Հնչում են կարծիքներ այն մասին, որ հիմա Սերժ Սարգսյանի գործը հեշտացավ, քանի որ մրցակիցներ չունի: Դուք համամի±տ եք այս կարծիքի հետ:
- Պարոն նախագահի գործը շատ ծանր է, որովհետեւ մենք ունենք բազում չլուծված խնդիրներ` տնտեսության, սոցիալական ոլորտում եւ արտաքին մարտահրավերների հարցում: Իսկ եթե խոսքը վերաբերում է ընտրություններին, ապա երկրի նախագահի գործն ի սկզբանե շատ հեշտ էր, որովհետեւ կառաջադրվեր, թե չէր առաջադրվի ԼՏՊ-ն առանձնապես բան չէր փոխվելու եւ հենց իրենք իրենց լավագույն պատկերացումներում, հանձինս` ՀԱԿ համակարգող Լեւով Զուրաբյանի, ունեն ընդամենը 7-10 տոկոս ձայն: Լուրջ սոցիոլոգիական ուսումնասիրությունները եւս ցույց տվեցին, որ նրանք կստանային մաքսիմում 5 տոկոս ձայն: Այս առումով ԼՏՊ-ն ոչ միայն նոր իմացավ, որ 68 տարեկան է, այլ իմացավ իր իրական ձայների մասին: 
- Ինչպե±ս եք վերաբերում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը:
- Բոլորը իրավական տեսակետից հավասար մրցակիցներ են այս դաշտում` այդ թվում նաեւ էպոսագետը: Իսկ երբ խոսում ենք ռեալ իրավիճակից, ապա մեր ժողովուրդը իր ապագան չի կարող վստահել մարդկանց, ում աշխատանքն արդեն տեսել եւ զգացել է սեփական մաշկի վրա: Իսկ Բագրատյանը պարզապես քայքայեց Հայաստանի տնտեսությունը, ամեն ինչ մասնավորեցրեց, թոշակառուներին ու մանկավարժներին տալիս էր 3.000 դրամ, իսկ ՙէգ ու որձ կովերին՚ էլ չէր տարբերում, ինչը ծիծաղելի է: Այս ամենը տեսնելով` ժողովուրդը չի կարող գնալ եւ ընտրել երկրի ղեկավար մեկին, ով իրենց տառապանքների է դատապարտել: Ես վերջերս եմ վերադարձել Բելառուսից, որտեղ ոչ մի ձեռնարկություն չի փակվել խորհրդային տարիներից հետո եւ ոչ էլ սեփականաշնորհվել է: Իսկ Հայաստանում գրեթե ոչ մի ձեռնարկություն չի մնացել, որն էլ իրականացվել է Հրանտ Բագրատյանի շնորհիվ: Այնպես որ, նման վայ-տնտեսագետներին մենք գիտենք ու լավ ենք ճանաչում, իսկ մեր ժողովուրդը վստահ եմ, որ չի ցանկանում ապրել 1994-96 թվականների նման: 

ՙԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ 
ԱԶԳԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ՚


Իսկ ասուլիսի բուն թեմայով ՍԻՄ նախագահը նշեց, որ այն թեման, որին նվիրված է ասուլիսը, ամբողջ տարվա ընթացքում կուսակցության համար եղել է հրատապ եւ կարեւորագույն.
- Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում ազգային արժեքները, մեր ինքնության խնդիրները վտանգված են, որը կատարվում է միտումնավոր, որպեսզի քայքայեն մեր հասարակությունը: Այդ քայքայման պրոցեսը կատարվում է մի քանի ուղղություններով. մի ուղղությունը դա աղանդներն են, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հայ ազգին շեղեն ավանդական կրոնական ուղղվածությունից` Հայ առաքելական եկեղեցուց: Յուրաքանչյուր աղանդ քարոզում է այնպիսի արժեքներ, որոնք խորթ են մեզ համար: Դրանցից մեկը ՙԿյանքի խոսք՚ աղանդն է, որը կառավարվելով դրսից` ուղղակիորեն հարձակումներ է գործում հայոց եկեղեցու վրա: Հաջորդ քայքայիչ ուղղությունը մեր երկրում գործող որոշ Հ/Կ-ներն են, որոնք զբաղված են անառակության տարածմամբ: Նման Հ/Կ-ներ մեր երկրում մոտ 20-ն են, եւ ամենաակտիվներից մեկը դա ՙԿանանց ռեսուրսային՚ կենտրոն Հ/Կ-ն է, որը զբաղված է ՀՀ-ում այլասերություն տարածելով, քարոզելով միասեռականություն, անբարոյականություն: Իսկ սա, ըստ մեզ, ունի մեկ նպատակ` քանդել, ոչնչացնել հայ ընտանիքը, որը հազարամյակներ կանգուն է եղել իր իսկ ավանդույթների շնորհիվ: Պետք է շեշտակիորեն նշեմ, որ ՀՀ նախագահը առանձնահատուկ ուշադրությամբ  է հետեւում ազգային ինքնության պահպանման խնդիրներին, եւ ինչպես նա է նշել իր խոսքում, Հայաստանում պետք է լինի ավանդական, պահպանողական ընտանիք եւ հայկականության ձգողությունը կարեւոր է այնքանով, որ այդ ամենն է պահում մեզ մեր երկրում: Ցավոք սրտի, մենք ականատեսն ենք, որ վերը նշված քայքայիչ կազմակերպությունները անընդհատ հարձակումներ են գործում ազգային արժեքների պահպանողների դեմ, ովքեր փորձում են նրանց դեմն առնել, որոնցից են ՍԻՄ կուսակցությունը եւ ՙԻրավունք՚ թերթը: Այդ քայքայիչ կառույցները գործում են համաձայնեցված, անընդհատ, հետեւողականորեն եւ փորձում են շեղել մեզ մեր քաղաքական գծից, գաղափարախոսությունից եւ նույնիսկ, փորձում են մեզ վախեցնել եւ դա նույնիսկ չեն էլ թաքցնում ասելով, որ պետք է այնպես անենք, որ Հայաստանում բոլորը վախենան խոսել կամ քննադատել մեզ: Վախեցնում են ունենալով փող, աջակցություն Արեւմուտքից: Իսկ Արեւմուտքը մեր երկիր  դասական արժեքներ չի ներմուծում: Նույն Եվրոպան ունի քրիստոնեական մշակույթի դասական արժեքներ` դասական երաժշտություն, կերպարվեստ, ունի Շեքսպիր, Շիլլեր եւ այլն: Բայց, ցավոք, մեր երկիր է բերվում ֆիլմեր հոմոսեքսուալիզմի մասին, բերում են ներկայացում, որը կոչվում է ՙՀեշտոցի մենախոսություն՚, որը պարզապես խայտառակություն է: Նույն ձեւով կարելի է նաեւ պոռնո ֆիլմեր ցուցադրել. եթե կարելի է հոմոսեքսուալիստների մասին ֆիլմ ցուցադրել, ապա ինչո±ւ չցուցադրել այլ սեռական բնույթի ֆիլմեր: Իսկ սա մեր ազգի, մեր կրոնի, հավատքի, ավանդույթի, ընտանիքների, երեխաների հանդեպ կազմակերպված դիվերսիա է, որի թիկունքում կանգնած են արեւմտյան որոշ հատուկ ծառայություններ, եւ արեւմտյան որոշ դեսպաններ քաջալերում են այդ ամենը:
ՍԻՄ նախագահը, ազգային իմունիտետի պահպանման խնդրի հետ կապված, ասուլիսին մեկ այլ հրատապ հարց եւս բարձրացրեց, որը կապված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ:
- Վերջին շրջանում Սոցապ նախարարությունն ընկել է մեր երեխաների եւ ծննդկանների հետեւից: Երեխան դեռ չծնված ստուգում են` ծննդկանը աշխատո±ւմ է, թե ոչ` պահանջելով տասնյակ փաստաթղթեր, երեխայի ծնվելուց հետո կրկին տասնյակ փաստաթղթեր, որպեսզի համոզվեն երեխան ծնվեց, թե ոչ, որպեսզի պարզեն տա±լ այդ խղճուկ 18.000 դրամ նպաստը, թե ոչ, այն տալուց մի վեց ամիս անց ստուգում են  արդյոք այդ երեխայի ծնողն աշխատո±ւմ է, եթե այո, ապա կտրում են նպաստից ընդհանրապես: Սա եւս ազգային անվտանգության խնդիր է, որի մասին մենք բարձրաձայնելու ենք:

ՙԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴԱՏԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ՚

Ինչ վերաբերում է վերը նշված քայքայիչ կազմակերպությունների գործունեության իրավական կողմին, ապա այս առումով ՙԼեւ գրուպ՚ իրավաբանական ընկերության տնօրեն Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին փոխանցեց հետեւյալը.
- Ես` որպես իրավաբան, կհայտնեմ իմ տեսակետը կարծիք հայտնելու վերաբերյալ: Ընդհանրապես կարծիք հայտնելու համար Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ունի բազմաթիվ նախադեպային որոշումներ, որտեղ արձանագրված է, որ կարծիք հայտնելու համար մարդուն չի կարելի դատել: Եթե մեր իրականության մեջ լրագրողը ֆիքսում է, որ այսինչ իշխանության օղակի ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում մարդիկ արտագաղթում են, կամ այսինչ Հ/Կ-ի ոչ ճիշտ գործողությունների շնորհիվ տուն է քանդվում` դրա համար մարդուն չեն դատում: Ես բերեմ Եվրոպական դատարանից մի տիպիկ օրինակ. ՙՄարդու իրավունքների Եվրոպական դատարանը տարիներ առաջ կայացրել է իր նախադեպային հետեւյալ որոշումը: Լրագրողը դատապարտվել էր վիրավորանք հասցնելու համար. մի քաղաքական գործչի ելույթը մեկնաբանող մի հոդվածում վերջինիս հիմար էր անվանել: Իսկ Եվրոպական դատարանը արձանագրել է հետեւյալը, որ, ըստ այդ դատարանի խնդրո առարկա  ելույթի, նպատակը ակնհայտորեն սադրելն էր եւ այդկերպ բուռն արձագանքներ առաջացնելը: Հետեւաբար, լրագրողի դատապարտումը համարվում է 10-րդ հոդվածի խախտում՚: 
Այսինքն` ՙԻրավունք՚ թերթի լրագրողը, տվյալ դեպքում գտնում է, որ ՙԿանանց ռեսուրսների կենտրոնը՚ իր գործողություններով, այն է` կարմիր խնձորի թաղումը ՙկազմակերպելով՚, ՙՀեշտոցի մենախոսություն՚ ներկայացումը բեմադրելով, քանդում է հայկական ընտանիքը: Սա ընդամենը լրագրողի եւ մեր հասարակության մեջ գտնվող շատ մարդկանց կարծիքներն են: Ես հարգում եմ ժամանակակից գործառույթներ, բայց նման դեպքում հայ ավանդական կերպը պետք է մնա այնքանով, որքանով պետք է մնա: Իսկ տվյալ դեպքում, դատում են ոչ միայն լրագրողին, այլ մի կազմակերպության, որը գոյություն չունի մի քանի տարի: Եզրափակելով խոսքս պետք է ասեմ, որ այս գործը իրավաչափ չէ եւ դրա համար օրենքով սահմանված կարգով դիմել ենք ՀՀ վերաքննիչ դատարան: 
Ինչ վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդին, ապա դրա հետ կապված գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում, իսկ նախորդ երկու դատարանները կայացնելով իրենց որոշումը գտել են, որ կարծիք հայտնելու համար չեն դատում լրագրողին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ