Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27.02.2013թ.
«ԱՐՄԵՆԱԼ» - Ի ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է ԲԱՆՎՈՐՆԵՐԻՆ

 

Այսօր ՍԻՄ ՙԱզդակ՚ ակումբի հյուրերն էին ՙԱրմենալ՚ գործարանի բանվորները եւ նրանց ներկայացուցիչ ՙԼեւվ Գրուպ՚ իրավաբանական ընկերության տնօրեն ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով այսպես սկսեց մամլո ասուլիսը.

- Ներկայացնում ՙԱրմենալ՚ գործարանի հարյուրից ավել բանվորների շահերը: Եվ ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՙԱրմենալ՚ գործարանի բանվորները նամակ են ուղարկելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կապված իրենց աշխատանքային իրավունքների խախտման հետ: Գործը շուրջ մեկ ու կես տարի գտնվում է դատարանում, այս ընթացքում գործարանի ադմինիստրացիան ըստ իմ վստահորդների, ամեն կերպ փորձում է զրկել վերջիններիս իրենց իրավունքները պաշտպանելու համար: Սկսած բազմապիսի ահաբեկումներից, որ զանգվածային ազատումներ կանեն, վերջացրած նրանով, որ դատարաններում որեւէ խնդիր, վախենալու բան չունեն կամ էլ նրանով, որ բանվորի հասանելիքը գումարը տալով հայ-ռուսական հարաբերությունները կխաթարվեն: Դա դիտում ենք, որպես զորբայություն, ուժի գործադրում` բանվորներին ճնշելու համար, որը կարծում եմ անթյուլատրելի է:

 

Ապա անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին պարոն Բաղդասարյանը հավելեց.

- ՙԱրմենալ՚ ործարանի գլանման արտադրամասի բանվորները օրենքի ուժով շուտ են գնում թոշակի, քանի որ աշխատում են վնասակար պայմաններում: Գործարանի գլխավոր տնօրենի հրամանով, որպես վնասակար արտադրամասի աշխատողներ, տարեկան կտրվածքով պարտադիր անցնում ն բուժզննում, բայց գործարանը չի վճարում ամսական հավելավճարներ` պատճառաբանելով ՀՀ-ում գործող տարբեր իրավական ակտերի միջեւ հակասությունները` չխորանալով իրավական ակտերի մասին օրենքի համապատասխան դրույթով, որն անգամ հակասությունների դեպքում գործում է ի նպաստ քաղաքացու:

Պարոն Բաղդասարյանը ցավով արձանագրեց նաեւ.

- Ցավում եմ, որ այսօր 105 ՀՀ քաղաքացիներ, որոնց հետեւում 105 ընտանիք է կանգնած, շուրջ 1,5 տարի թակում են պետական բազմաթիվ չինովնիկների դռներ, եւ բացի բութ անտարբերությունից կամ ոչինչ չասող կրավորական պատասխաններից, այլ պատասխան չեն ստացել:

Ասուլիսի ժամանակ տեղի աշխատակիցներից մեկը այնքան վրդովված եւ մարժամանակ հուսահատ էր, որ մեզ հետ զրույցում մանավորապես նշեց.

- Է, մեկը հույսներս կտրել ենք, որ ինչ որ բան կփոխվի, միակ հուսը նախագահին դիմելն ա: Վստահ եմ, որ երկրի ղեկավարը անպայման հետամուտ կլինի այս հարցի կարգավորմանը: Թե չէ մեզ լիրվ ստրուկի տեղ են դնում, ասում են. ՙՏեսեք հա խելոք չմնանք ձեզ կազատենք, աֆիրկացիներին կբերենք կաշխատացնենք՚:

Ինչպես եւ հայտարարվել էր, ասուլիսից հետո շուրջ հարյուր բանվորներ իրենց ներկայացուցչի հետ միասին քայլեցին դեպի նախագահի նստավայր եւ հանձնեցին բաց նամակը, որի ընթացքում Լեւոն Բաղդասարյանը հորդորեց իր ներկայացուցիչներին, որպեսզի պիկետներ չանեն:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ