Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

27 փետրվարի, 2013թ.
«
ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»
ՀԱՂԹԵՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ

 

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո ներքաղաքական իրավիճակը փոքր-ինչ լարվել էր: Դեպքի հետ կապված հայտարարություններ ու ենթադրություններ էին անում քաղաքական տարբեր ուժեր, սակայն Պ.Հայրիկյանի Սահմանադրական դատարան դիմելու եւ ապա դիմումը հետ վերցնելու փաստը նորանոր խմորումների առիթ հանդիսացավ: Շատերը զարմացան վերջինիս ՍԴ դիմելու որոշումից, ինչը բոլորովին նման չէր հայրիկյանական ձեռագրին: Վերը նշված իրադարձությունները վերլուծելու ու պարզաբանելու համար, ՙԻրավունքը՚ զրուցեց ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ, Պ. Հայրիկյանի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ.

-Նախ մեկ անգամ եւս տեղեկացնեմ, որ 2013թ. հունվարի 31-ին ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու վերաբերյալ քր.գործ է հարուցվելª Քրեական օրենսգրքի 34, 305 հոդվածներով (մահափորձ պետական, քաղաքական գործչի նկատմամբ, որը նախատեսում է նվազագույն պատժաչափը 20 տարի, առավելագույնըª ցմահ): Մամուլում կար տեսակետ այն մասին, որ տեղեկատվությունը շինծու է, ու հրազենային վնասվածք չկա: Ես կարող եմ տեղեկացնել, որ առկա է դատաբժշկի եզրակացությունը, որտեղ նշված է, որ դա հրազենային վնասվածք էª առողջության քայքայումով: Նշեմ նաեւ, որ երեկª կիրակի օրը, քրեական գործի շրջանակներում երկու ձերբակալվածների վերաբերյալ դատարանը տվել է կալանավորման սանկցիաª երկու ամսով:
- Պարոն Հայրիկյանը նշում էր, որ մահափորձ կատարողը սլավոնական արտաքին է ունեցել, բայց ձերբակալվածները, կարծես տիպիկ հայկական արտաքին ունեն:


- Գիտեք, պարոն Հայրիկյանի հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ հանցագործները ձերբակալված չէին ու ելնելով որոշակի նախաքննական, մարտավարական նկատառումներիցª Հայրիկյանն արեց նման հայտարարություն: 
- Արդյո±ք սլավոնական արտաքինի շեշտումը ու իր հակառուսական հայտարարությունը միտված չէր նրան, որ Հայրիկյանը ցանկանում էր ամրապնդել գործի առնչությամբ ռուսական հետքը:
- Կարծում եմª ոչ: 
- Այսինքնª նախաքննությո±ւնն էր հորդորել Հայրիկյանին նման հայտարություն անել:
- Նախաքննությունը երբեք չի հորդորում նման գործառույթներ իրականացնել: Այնքանով, որքանով որ Պարույր Հայրիկյանը եւս պետք է նպաստեր հնարավորության սահմաններում, սեղմ ժամկետներում հայտնաբերել հանցագործներինª կատարվեցին որոշակի մարտավարական գործողություններ, որոնց թվում էր նաեւ դա: 
- Իսկ ի±նչ եք կարծումª դա ներքի±ն, թե± արտաքին ուժերի կողմից էր իրականացվել: 
- Քր. գործի շրջանակներում ես տվեցի տեղեկատվություն ու ելնելով նախաքննության շահերից, ավել ոչինչ չեմ կարող ասել: Վստահ եմ, որ մոտ ժամանակում հանրությանը բոլոր հարցերի պատասխանը կտրվի:
- Լուրեր էին շրջանառվում, որ մահափորձ կատարողները աշխատում էին ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուիª էպոսագետ Վարդան Սեդրակյանի մոտ:
- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, նախաքննություն է ընթանում ու ողջամիտ ժամկետում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: 
- Անդրադառնանք ՍԴ դիմելու հարցին: Ինչո±վ էր պայմանավորված Պ. Հայրիկյանի ՍԴ հայց ներկայացնելն ու մեկ օր անց այն ետ վերցնելը:
- Բարձր ատյան դիմելն իրավական գործառույթ է, որը նախատեսված է Սահմանադրության 52-րդ հոդվածով, ու նա օգտվեց իր իրավունքիցª 2013թ. փետրվարի 10-ին դիմեց ՍԴ, որպեսզի ՀՀ նախագահի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչվեն: Օրենքը նախատեսում է նաեւ, որ նախագահի թեկնածուն կարող է օրենքով սահմանված կարգով ետ վերցնել դիմումը, ինչից օգտվեց Պ. Հայրիկյանը: Դա իրավաչափ որոշում էր: 2013թ. փետրվարի 11-ին իմ կողմից ստորագրվեց դիմումª ուղղված բարձր ատյանին ու ետ վերցրինք 2013թ. փետրվարի 10-ի դիմումը: 
- Ո±րն էր հայցադիմումը ետ վերցնելու իրական պատճառը :
- Դա իրավական հարթության վրա իրավական գործառույթ է: Պատճառի մասին կարող եմ արտահայտել իմ կարծիքըª որպես ՀՀ քաղաքացի: Կարծում եմ, նժարի վրա դրված էր երկու հարց. քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյան, որը 60-ական թվականներից պայքարում էր ինքնորոշման, ազատության համար ու մյուս կողմից քաղաքական գործիչ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան, որին հնարավորություն էր ընձեռվել մասնակցել նախագահական ընտրություններին: Տվյալ դրվագում, կարծում եմ, հաղթեց 60-ական թվականների քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը, որի նպատակն էր դեմոկրատական ու անկախ Հայաստան տեսնելը: Ես ողջունում եմ դիմումը ետ վերցնելու քայլը ու կարծում եմ, որ Հայրիկյանը Հայրիկյան չէր լինի, եթե ՍԴ-ն լսեր ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը: Հայրիկյանը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իր համար ավելի առաջնային է նախագահական ընտրությունների կայացումը ու հանրապետությունում տեղի ունեցող այն գործընթացները, որոնք միայն ուղղված են երկրի հզորացմանն ու զարգացմանը: 
- Իսկ հնարավո±ր չէր նախապես վերլուծել իրավիճակը ու չդիմել Սահմանադրական դատարան:
- Այնքանով, որքանով օրենքը դա թույլ է տալիս, նա օգտվեց օրենքի այդ դրույթից: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ քննարկեցին ու ինչպես քննարկեցին, ապա դա արդեն նախագահի թեկնածուի որոշելիքն է: Նա էլ քննարկեց եւ որոշեց դիմել Սահմանադրական դատարան: 
- Իսկ միգուցե այդ քայլը միտված էր հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ իր վրա սեւեռելու համար: 
- Ոչ, իմ կարծիքով, իմ վստահորդը իր մասին հիշեցնելու համար այլ գործընթացներ կարող էր իրականացնել: Նույն տրամաբանությամբ նա կարող էր նաեւ շարունակել իր գործառույթը եւ Սահմանադրական դատարանը կքննարկեր դիմումը: 
- Իսկ Դուքª որպես փաստաբան, որը պետք է պաշտպաներ նրա շահերը ՍԴ-ում, տեսնո±ւմ էիք ընտրությունների հետաձգման իրավական հիմք, երբ մահափորձի երկրորդ օրը նա արդեն ոտքի վրա էր ու ծավալուն հարցազրույցներ էր տալիս: 
- Ծավալուն հարցազրույց տալը դեռ չի նշանակում, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան: Երկրորդ. Հայաստանում նման դեպք ես չեմ հիշում: Եվ պետք է ուսումնասիրել միջազգային պրակտիկան: Առաջին անգամ նման դեպք գրանցվել է դը Գոլի ժամանակ Ֆրանսիայում, եթե չեմ սխալվում: Մեր դեպքում Սահմանադրական դատարանի որոշմամբ դրվելու էր մի նախադեպ, որը կարող էր նաեւ հետագա ընտրությունների ժամանակ օգտագործվել:
- Ճի±շտ հասկացանք, որ դիմումի բավարարումը հարցականի տակ էր, ու դա հիմք հանդիսացավ դիմումը ետ վերցնելուն:
- Ոչ, այդպես չէ: Ցանկացած դիմում, երբ վիճարկվում է բարձր ատյանում, միանշանակ չէ, այն ենթակա է կամ բավարարման կամ մերժման, այսինքնª հարցի պատասխան տվողը դատարանն է, ու ՍԴ-ի փոխարեն ես պատասխան չեմ կարող տալ: 
- Դուք Պարույր Հայրիկյանի շտաբի անդա±մ եք: 
- Ես Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ չեմ: Ներկայացնում եմ Հայրիկյանի շահերըª որպես փաստաբան, սույն քրեական գործով, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական գործերով:
- Այս դեպքում, որպես քաղաքացի, ի±նչ եք կարծում, արդյոք արդարացվա±ծ էր մոտ տասը օր հանրության հետ ՙմուկն ու կատու՚ խաղալը նախընտրական այս շատ կարեւոր փուլում:
- Ես արդարացված եմ համարում քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի ՍԴ-ից դիմումը ետ վերցնելու դիրքորոշումը: Ես հակված չեմ այն մտքին, որ այս օրերի ընթացքում հասարակության հետ ինչ-որ խաղեր էր գնում: Կասեմ ավելին, իմ կարծիքով, Պ. Հայրիկյանն ազգային մտածողության տեր գործիչ է ու իր այս գործողությունով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ պետական ազգային քաղաքականությունն առավել է կարեւորում, քան իր անձի վերաբերյալ հարցերը: 
- Թեեւ Պ. Հայրիկյանի շտաբի անդամ չեք, բայց նրա հետ եք հանդես գալիս, իսկ նրա կողքին տեսնում ենք նաեւ ամերիկյան արմատներ ունեցող ոմն Եղնուկյանին: Նա կարծես հակառակ ուղղություն է վարում, քան Ձեր ներկայացրածը: Վերջինս միտված էր դիմումը ետ չվերցնելու տարբերակին: Ի±նչ է սա նշանակում:
- Տեղեկացնեմ, որ իրավական հարթության վրա Պ. Հայրիկյանի շահերը ես եմ ներկայացնում ու այդ հարթության մեջ վերջնական արդյունքները պարոն Հայրիկյանը համաձայնեցնում է ինձ հետ, այսինքն, սույն գործառույթների իրավական պատասխանատուն ես եմ: Երրորդ անձանց կողմից միջամտություն եղել է, թեª ոչ, դժվարանում եմ ասել: 
- Ինչպես տեսնում ենք, թե° իրավական հարթության վրա եք պաշտպանում Պ. Հայրիկյանին, թե° մարդկային: Այս ամենից կարելի± է ենթադրել, որ պարոն Հայրիկյանը Ձեր կողմից ունի արդեն մեկ ձայն:
- Ասեմ, որ պատիվ եմ համարում անձամբ ճանաչել Պարույր Հայրիկյանին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում քվե տալու իմ դիրքորոշմանը, կարող եմ ասել, որ մոտ մեկ տարի առաջ ես արդեն իմ քվեն տվել եմ, երբ ձեւավորվում էր օրենսդիր մարմինը, եւ ձեւավորվեց քաղաքական ուժ, որը գլխավորում է հանրապետության նախագահը: Դեռ մեկ տարի առաջ եմ որոշում կայացրել հավատալ այդ քաղաքական ուժին: Որոշում կայացնելու համար ինքս ինձ բավական ժամանակ եմ տրամադրել եւ ցանկություն չունեմ որոշումս փոխելու: Լցված եմ հավատովª գործող նախագահի հանդեպ եւ հավատում եմ վաղվա հզոր Հայաստանին եւ իմ ուժերի ներածի չափով նպաստելու եմ դրան: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է, որի կրողն ու իրագործողը լինելու է ՀՀ քաղաքացին: 

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ