Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

18.06.2013 թ.

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԱՄԵՆԸ ՇՈՈՒ ԷՐ՚

Օգտվելով առիթից, որ ՙԱզդակ՚ ակումբի հյուրը` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ է , այս թեման ներկայացված է ստորեւ բերված հրապարակման մեջ նաեւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբանն է, փորձեցինք որոշ պարզաբանումներ խնդրել նաեւ Հայրիկյանի նմատմամբ մահափորձի գործով ընթացող դատավարության հետ կապված: Առավել եւս, որ վերջին նիստում բավականին հետաքրքիր զարգացումներ նկատվեցին: Մի կողմից Սեդրակյանը եւ իր փաստաբանը հայտարարեցին, որ նրա դեմ քրեական գործի նյութերում չկա որեւէ փաստ, ըստ որի` նա է կազմակերպել մահափորձը: Մյուս կողմից դրան ձայնակցեց նաեւ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ով իր հերթին հայտարարեց, որ Սեդրակյանը կապ չունի այդ պատմության հետ: Մեկնաբանելով այս ամենը, Լ. Բաղդասարյանն ասաց:

 

-Ըստ էության, ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դատական նիստի ընթացքում տված հայտարարությունը ներկա պահին հիմք չի կարող հանդիսանալ այնքանով, որքանով, որ դա արվել է զուտ հայտարարության կարգով: Երբ նա այդ հայտարարությունը կպնդի նաեւ ցուցմունք տալիս, այդ ժամանակ դատարանը կգնահատի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքի արժանահավատ լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է ամբաստանյալի հայտարարությանը, կարծում եմ` դա ընդամենը շոու էր ԶԼՄ-ների համար:

- Այսինքն Սեդրակյանի մեղքը ապացույցը միայն այդ երկու ՙկաֆելագործների՚ ցուցմունքներն են:
- Քանի որ գործը դատաքննության փուլում է, զերծ կմնամ լրացուցիչ տեղեկատվություն տալ: Բայց կարծում եմ դատաքննության ընթացքում ի հայտ կդառնան վերջինիս մեղքը հաստատող կամ բացառող հանգամանքները:
- Եթե ամբաստանյալի տված հայտարարությամբ փորձում էին լրատվական դաշտի վրա էֆեկտ գործել, կարծում ենք դա ստացվեց, քանի որ մադիկ այս պահին ոչ միայն Սեդրակյանին մեղավոր չեն տեսնում, այլեւ մեղադրում են նախաքննական մարմիններին` թերի նախաքննություն իրականացնելու մեջ: Որպես մասնագետ, ըստ Ձեզ, կարող էր ավելի լավ նախաքննություն իրականացվել:

- Նախ` մեղքի հետ կապված` կա անմեղության կանխավարկած, քանի որ օրինական ուժ ստացած դատական ակտ չկա, հետեւաբար, ոչ ոք իրավասու չէ պնդելու, որ տվյալ հանցագործության մեջ մեղավորը տվյալ անձնավորությունն է: Իսկ, ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում կատարված գործառույթներին, անհրաժեշտ է հաշվի առնել շատ կարեւոր մի հանգամանք` վերջիններս ձերբակալվել են, ոչ թե իմ վստահորդ Պարույր Հայրիկյանի ցուցմունքի հիման վրա, այլ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում: Այստեղ արդեն մեղադրողի եւ պաշտպանական կողմի խնդիրն է: Տվյալ դեպքում, որպես Պարույր Հայրիկյանի շահերի ներկայացուցիչ, կասեմ հետեւյալը: Տվյալ դեպքում տուժել է Պարույր Հայրիկյանը, տուժել է այնքանով, որ հանցագործությամբ վերջինիս վնաս է պատճառվել: Մասնավորապես` առողջության տեւական քայքայումով, որի հետեւանքով ինտենսիվ բուժման կուրս է անցնում` բոլոր բացասական հետեւանքներով, այդ թվում նաեւ ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ բուժումը եւ վերականգնողական աշխատանքները կատարելու համար:

- Որն է, ըստ Ձեզ, այս հանցագործության հիմնական դրդապատճառը: Ինչու պետք է Սեդրակյանը կամ մյուս երկու անձինք կազմակերպեին Հայրիկյանի մահափորձը:

-  Զերծ կմնամ մինչեւ դատաքաննության ավարտը հայտարարություններ անելուց, իսկ դատաքննության ավարտին, կարծում եմ, շատ հարցերի պատասխաններ ինքնըստինքյան կտրվեն: