Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

25.06.2013թ.

ՀՆԱՐԱՎՈՐ Է  ՍՏՅՈՊԱ  ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԵՄ  ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԻ


Այսօր Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատասխանելով«Իրավունք»-ի դիտարկմանը, որ «Ժառանգություն»

կուսակցության քարտուղար, Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը իրեն թույլ է տալիս ոչ կոռեկտ, վիրավորական արտահայտություններ պարոն Հայրիկյանի հասցեին, ասաց

« Գիտեմ Ստյոպա Սաֆարյանը ոչ կոռեկտ արտահայտություններով է հանդես գալիս, երեկ ինձ այդ մասին տեղեկացրել է պարոն Հայրիկյանը, դա կուսումնասիրվի օրենքով սահմանված կարգով, եթե մենք տեսնենք որ պատվի, արժանապատվության հետ կապված արտահայտություններ կան, ես ձեզ վստահեցնում եմ, որ այն վիճարկվելու է դատական կարգով»:

 

Ստորև ներկայացնում ենք Պարույր Հայրիկյանին նվիրված Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը.

«Պարզվում է` «անկախության սիմվոլի» մոտ ոչ թե բերան է, այլ ունիտազ: Ի~նչ ասես անդաստիարակ մարդուն, ով անհաջող գաստրոլի դուրս եկավ, Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եվրոպական տուրնեի գնաց-վերադարձավ, ու հիմա նեղվում է, որ ողջ ազգը ղժժում է իր վրա: Ինչ իմանա ազգս, որ այս մարդու ամբողջ գործունեությունը վերջին տասնամյակներում փող աշխատելն է եղել «անկախության սիմվոլիկայի» զոնտիկի տակ... Իրականում նա նեղվում է, որ բեմի վրա արդեն բարձրացել է վարագույրը ու պարզվել է, որ իր վրա «մահափորձ» չի եղել, որ շորերի վրա հետքեր չկան, որ կրակողին հավանաբար ասել է` «սպասի սարոչկաս հանեմ, նոր կրակի», կամ` «ընենց տեղ կկրակես, որ ոչ մի օրգան չվնասվի», որ հասկանալի դարձավ, թե ինչո՞ւ է նա «մահափորձի օրը» հրաժարվել ուղեկցությունից, որ ցուցմունքներով այդպես էլ չհաստատվեց իր` «ռուսական իմպերիալիզմի» դարավոր թշնամին լինելու հանգամանքը, ու որ թատրոնը նողկալի է ու ոչնչացնող հենց իր համար... Ու հիմա, երբ ազգս նրան բռնացրել է մատուցած ծառայությունների դիմաց կառավարական որոշման մակարդակով «վարձատրությունը» ստանալու գործում, հիստերիայի մեջ է ընկել ու ունիտազը բացել... Ողորմություն խնդրողն ու Սերժ Սարգսյանի ողորմածությանը մնացած «գործիչը» հանդգնում է դրանում մեղադրել այլոց, այդ թվում ինձ, ով ի տարբերություն իրեն, ավելի բարձր գին ունի, բայց երբեք չի վաճառվել իր նման: 
Ուղղակի հիշեցնեմ.

-թռչնաբուծարան չեմ ունեցել, աշխատողների չեմ «քցել»...


-տարբեր մեծահարուստներից, այդ թվում` օլիգարխ կուսակցապետերից փող չեմ վերցրել ու սրա-նրա դեմ խոսել...

-թատրեկան ներկայացումներում դեր չեմ խաղացել...»:

Ինքներդ դատեք, կան արդյոք մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ: