Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ  համար ԵԱՔԴ /2369/02/12

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը`

15.03.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ս. Արամյանի
քարտուղարությամբ` Մ. Սամսոնյանի
հայցվորի ներկայացուցիչ` Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ/"Լեվ Գրուպ" իրավաբանական գրասենյակ/

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Մուշեղ Զարզանդի Հայրապետյանի /անձնագիր` AM 0650925/ ընդդեմ Լիանա Լևոնի Կարապետյանի` ամուսնալուծության պահանջի մասին.

 

ՊԱՐԶԵՑ

I
1. Դատավարական նախապատմությունը

Հայցադիմումը մուտք է եղել դատարան 2012թ.-ի դեկտեմբերի 13-ին և այն դատարանի 17.12.2012թ.-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Մուշեղ Հայրապետյանը դիմելով դատարան, խնդրել է լուծել իր և պատասխանողի ամուսնությունը:
Սույն գործը չի նախապատրաստվել դատաքննության` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոններով:

Հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:

Գործում չեն ներգրավվել երրորդ անձինք:



2. Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը պնդելով հայցը, դատարանին հայտնել է, որ Մուշեղ Հայրապետյանը և Լիանա Կարապետյանը ամուսնացել են 2012թ.-ին: Ամուսնությունը պետական գրանցման է ենթարկվել ՀՀ ԱՆ Երևանի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ բաժնի կողմից 18.09.2012թ.-ին, որի մասին կատարվել է թիվ 617 գրանցումը:
Ամուսնության առաջին իսկ օրվանից հայցվորը և պատասխանողը ունեցել են բազում վեճեր, որոնք տհաճ են հայցվորի համար: Հայցվորի համար պատասխանողի հետ համատեղ կյանքն այլևս անհնար է, դեմ նրա սկզբունքներին և բարոյական արժեքներին:
Պատասխանողին առաջարկվել է ամուսնալուծվել ՔԿԱԳ մարմնի միջոցով, սակայն  վերջինս չի համաձայնվել:

Տվյալ պարագայում ամուսինների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինների միջև շարունակական և անտանելի վեճերի արդյունքում հայցվորն այլևս ցանկություն չունի պատասխանողի հետ համատեղ կյանք վարել: Նման իրավիճակը հայցվորի համար անընդունելի է, դեմ է նրա սկզբունքներին և բարոյական արժեքներին, ուստի հայցվորն այլևս ցանկություն չունի նրա հետ ամուսնացած մնալու:
Հիմք ընդունելով վերը նշվածը և վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16 հոդվածը, հայցվորի ներկայացուցիչը դատարանից խնդրել է լուծել կողմերի ամուսնությունը, միաժամանակ հայտնելով, որ կողմերը համատեղ ամուսնական կյանքից երեխա չունեն:

3. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանող Լիանա Լևոնի Կարապետյանը պատշաճ ձևով ծանուցվել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել դատարան և չի հայտնել չներկայանալու պատճառների մասին, ուստի դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետով, գործը քննեց պատասխանողի բացակայությամբ:

Պատասխանողն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:


II
1. Գործի փաստերը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից 18.09.2012թ.-ին տրված թիվ 074339 ամուսնության վկայականի համաձայն` Մուշեղ Զարզանդի Հայրապետյանը և Լիանա Լևոնի Կարապետյանը ամուսնացել են 18.09.2012թ.-ին, որի մասին ամուսնության ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 617 գրանցումը:

2. Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը

Ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, հետազոտելով ապացույցները և գնահատելով դրանք, լսելով հայցվորի ներկայացուցչի ցուցմունքը, ինչպես նաև հաշվի առնելով պատասխանողի դիրքորոշում չհայտնելու հանգամանքը` դատարանը հանգեց այն հետևության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16 հոդվածի 1-ին կետի ՙբ՚ ենթակետի` ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը:

Տվյալ դեպքում հայցվորը խնդրել է իր և պատասխանողի ամուսնությունը լուծել առանց հաշտության համար ժամկետ սահմանելու, իսկ պատասխանողը, օրենքով սահմանված կարգով դատարան չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

Նշված հոդվածի սահմանումից ելնելով, դատարանը գտնում է, որ պատասխանողն ընդունում է հայցվորի կողմից իր նկատմամբ ներկայացված պահանջը, ուստի ընտանիքը վերականգնելու հեռանկար չկա:

Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-131 հոդվածներով, դատարանը.


ՎՃՌԵՑ


1. Մուշեղ Զարզանդի Հայրապետյանի հայցն ընդդեմ Լիանա Լևոնի Կարապետյանի` ամուսնալուծության պահանջի մասին, բավարարել:

2. Լուծել Մուշեղ Զարզանդի Հայրապետյանի և Լիանա Լևոնի Կարապետյանի` Երևանի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ տարածքային բաժնում 18.09.2012թ.-ին թիվ 617 համարի տակ կատարված ամուսնությունը:

3. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

4. Սույն դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նշված ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:


ԴԱՏԱՎՈՐ`  Ս. ԱՐԱՄՅԱՆ