Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

11.10.2013 թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՑ ՙՇԱՆԹԻ՚

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐԴԵՆ ԿԱՇԿԱՆԴՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ  տեղի ունեցավ ՙՇանթ՚ ՍՊԸ-ն ընդդեմ ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի գործով նախնական դատական նիստը:

 

Դատական նիստին ներկայացել էին ՙԻրավունք մեդիա՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ ՙԼեւ Գրուպ՚ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, եւ հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Նշենք, որ ըստ  ՙՇանթ՚ ՍՊԸ-ի դատարան ներկայացրած հայցի` ՙԻրավունք՚ թերթի հերթական 62-րդ համարում, եւ iravunk.com ինտերնետային կայքէջում հրապարակվել է հոդված ՙՇանթի հերթական քցոցին եւ դատական գործընթացը՚ վերնագրով, որտեղ ըստ հայցվոր կողմի` վերոնշյալ հրապարակման մեջ եղել է վիրավորանքի եւ զրպարտության տարրեր, որոնք վնաս են հասցրել ՙՇանթ՚ ընկերության գործարար համբավին:

Մոտ մեկ ժամ տեւած դատական նիստի ընթացքում հայցվորը ներկայացրեց հայցի առարկան` հիմքը, որին ի պատասխան ՙԻրավունք մեդիաի՚ ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը ներկայցրեց իր առարկությունը եւ դիրքորոշումը, միեւնույն ժամանակ միջնորդություն արեց, որպեսզի որպես վկա ներգրավեն երկու վկաների, որոնց տված տեղեկությունների հիման վրա հրապարակվել է վերոնշյալ հոդվածը` այսինքն այդ քաղաքացիները եւս եղել են ՙՇանթի՚ հերթական զոհերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Սակայն լսելով վկաների մասին` պատասխանող կողմը ակնհայտորեն սկսեց կաշկանդվել, բայց ցանկանալով հակառակ տպավորությունը թողնել` առարկեց միջնորդության բավարարումը` ժամանակ խնդրելով, որպեսզի պատասխանի այդ միջնորդությանը:  Որին ի պատասխան պարոն Բաղդասարյանը մասնավորապես նշեց. ՙԻմ գործընկերոջ միջնորդությունը համարում եմ իրավազուրկ, քանի որ օրենքի ուժով յուրաքանչյուր կողմ կաշկանդված չէ ներկայացնել ցանկացած ապացուցողական նշանակություն ունեցող փաստ, այդ թվում նաեւ ներգրավելով վկաների: Սա ամրագրված է քաղաքացիական դատավարության օրենսգրքով, որի հետ կապված պնդում եմ միջնորդությունը եւ դատարանին` ցանկացած փուլում խնդրում եմ, որ լսի վկաներին՚: Պարոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրել էր նաեւ ձայնագրություն, որտեղ դերասան Գնել Սարգսյանը պատմում է իր իրավունքների հետ կապված որոշակի դրվագներ, որ ըստ վերջինիս` խախտվել է ՙՇանթի՚ կողմից, նույնաբովանդակ հարցազրույց է տվել նաեւ X ՖԱԿՏՈՐ նախագծի մասնակից եւ հաղթող Վրեժ Կիրակոսյանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ