Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԱՔԴ/0398/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
30.11.2012թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ա.Հունանյանի

քարտուղարությամբ` Ս.Չոբանյանի
մասնակցությամբ հայցվորների ներկայացուցիչներ`


փաստաբաններ
Լ.Բաղդասարյանի և Վ.Հովհաննիսյանի /Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակ/

պատասխանողի ներկայացուցիչներ`

Ա.Ափինյանի,
Հ.Վարդանյանի

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության /ՀՎՀՀ 00015135, պետական գրանցման վկայական թիվ 1438/, Լևոն Զաքարի Անանյանի /անձնագիր` --------/ ընդդեմ ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի /գրանցման վկայական թիվ 03 Ա 173628/` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվորները 20.03.2012թ. դիմելով դատարան` խնդրել են պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հերքելու հայցվորների /յուրաքանչյուրի մասով առանձին/ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները:
Պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի:

22.03.2012թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
07.09.2012թ. հայցվորների ներկայացուցչի կողմից դիմում է ներկայացվել դատարան` հայցային պահանջի չափն ավելացնելու վերաբերյալ:
Պատասխանողի կողմից 01.10.2012թ. ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
Գործով երրորդ անձ չի ներգրավվել:

Գործը նախապատրաստվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 գլխի կանոններով:

15.11.2012թ. դատաքննությունը հայտարարվել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակվել 30.11.2012թ.:

2. Հայցվորների և նրանց ներկայացուցիչների դիրքորոշումը

Հայցվորները դիմելով դատարան և դատաքննության ընթացքում նրանց ներկայացուցիչները պնդելով դատարան ներկայացված հայցադիմումը հայտնեցին, որ պատասխանող լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 (14) ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրվել է անանուն (անհայտ հեղինակի /հեղինակների) ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդված: Նշված հոդվածում մեջբերվել են այնպիսի արտահայտություններ, որոնք կրում են վիրավորական բնույթ, և հանդիսանում են զրպարտություն:
Նշվածը կայանում է նրանում, որ տպագրված հոդվածում տեղ գտած արտահայտությունները ստույգ փաստեր չեն և չեն համապատասխանում իրականությանը:
Մասնավորապես, հոդվածում տպագրվել է հետևյալը.

ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ, քանի որ որևէ անօրինականություններ տեղի չեն ունեցել և քրեական գործ չի հարուցվել, և վերաբերվում է հայցվոր ՀՀ գրողների միությանը:

... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը /միտքը, բառակապակցությունները/, գտնում են, որ կրում է վիրավորական բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:
ՙ... 2. Գրողների միության Մարշալ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի մերձակա հողատարածքը վաճառված է և նրա վրա արդեն վեր է խոյանում անհայտ մի բիզնեսմենի էլիտար շենքը ... անհրաժեշտ է պարզել` ո±ր մասն է վաճառվել ԳՄ հողատարածքից:՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ, քանի որ որևէ հողամասի վաճառք տեղի չի ունեցել և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:
ՙ... Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին ...

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ, քանի որ որևէ յուրացում տեղի չի ունեցել և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:
ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով:

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ, քանի որ որևէ ապօրինություն չի եղել, և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան: ...՚

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող և վիրավորական բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:
ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚:

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... ում է ծառայում, ում գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը ... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է: ...՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... բանն այն է, որ բիզնեսմեն Լ.Անանյանը տարիներ առաջ գրողներից ծածուկ վաճառեց ՀԳՄ վարչական բնակարանը ...՚

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում եմ, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... Յոթ տարի առաջ մենք ստեղծեցինք գրական հիմնադրամ, որի անտեսված շահառուներն ենք առ այսօր: Հիմնադրամից մենք ոչ միայն երբևէ օգնություն չենք ստացել, այլև չենք տեսնում հիմնադրամի գործունեությունն առհասարակ: ...՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում եմ, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚:

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ: ...՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր ՀՀ գրողների Միությանը:

ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների± ...՚

Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚
Հոդվածի ընդգծված այս հատվածը, գտնում են, որ կրում է զրպարտող բնույթ և վերաբերվում է հայցվոր Լևոն Անանյանին:

Գտնում են, որ նման մոտեցումն անթույլատրելի է: Ավելին, անհրաժեշտություն էլ չկա ապացուցելու, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել այլ անձանց իրավունքները և չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն անձի իրավունքների խախտման:

Նշվածը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի պահանջներից, մասնավորապես 3-րդ հոդվածի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: 14-րդ հոդվածով էլ սահմանվել է, որ մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: 42.1 հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Ասվածից հետևում է, որ անձին վերագրել իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ և թույլ տալ այնպիսի արտահայտություններ, որոնք կրում են վիրավորանք և զրպարտություն, անհիմն մեղադրել իրականությանը չհամապատասխանող գործողություններում, արատավորում են անձի պատիվն, արժանապատվությունն և գործարար համբավը, քանի որ նման հոդվածը մեր կարծիքով առաջացնում է, ինչպես արդեն իսկ նշվեց, վիրավորանք և զրպարտություն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունչից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանվել է` եթե անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
Համաձայն նույն օրենսգրքի 10871 հոդվածի օրենսդիրը սահմանել է հետևյալ պահանջները`
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքի, խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Համաձայն նույն հոդվածի 7-րդ կետի` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙզանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նույն հոդվածի 9-րդ կետով սահմանվել է` եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Համաձայն նույն հոդվածի ստորև մեջբերված կետերի, օրենսդիրը սահմանել է հետևյալը.
Կետ 12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

Կետ 13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Վերը նշվածից ելնելով, գտնում են, որ պատասխանողի կողմից պարտադիր կերպով պետք է ապացուցվեն հոդվածներում վկայակոչված փաստերը, քանի որ, այս պարագայում, տպագրված հոդվածը պետք է դիտել որպես արատավորող:
Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով վերը նշված իրավական նորմերի պահանջներով` խնդրում են

  1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թերթում տպված հոդվածի հեղինակներն անհայտ են` պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հերքելու հայցվորների /յուրաքանչյուրի մասով առանձին/ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները:
  2. Պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի:

Հայտնեցին նաև, որ պնդում են 07.09.2012թ. դատարան ներկայացված` հայցային պահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմումը և խնդրում են պատասխանողին պարտավորեցնել հայցվորներին վճարել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն դատական ծախսերի մեջ են մտնում պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար նախատեսված գումարները` խնդրում են վճռով լուծել դատական ծախսերի, մասնավորապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բաշխման հարցը:


3. Պատասխանողի և նրա ներկայացուցչի դիրքորոշումը.

Պատասխանողի ներկայացուցիչը պնդելով հայցադիմումի պատասխանը հայտնեց, որ հայցի դեմ առարկում են հետևյալ պատճառաբանությամբ:
Հայցադիմումն իրավաչափ չէ և անհիմն, նրանում թույլ են տրված բացահայտ կեղծիքներ, որոնք նկատելի են անգամ անզեն աչքով:
1. Նախ ՙԳրական կյանք՚ թերթը հոդված չի հրապարակել, այլ դիմում ՀՀ գլխավոր դատախազին: Անհարմար է, որ Լ.Անանյանը դիմումը հոդված է անվանում: Եթե իրենք հոդված տպագրեին, այդ հոդվածը կունենար հեղինակ /հեղինակներ/, և դրա պատասխանատուն, իհարկե, հեղինակը կլիներ: Բայց իրենք տպագրել են գրողների դիմումը ՀՀ գլխավոր դատախազին, որն ահազանգ է ՀԳՄ-ում կատարվող անօրինականությունների վերաբերյալ: Եվ ապա եթե Անանյանը գրող լիներ, կիմանար, որ ժանրերը փոխարինելի և շփոթելի չեն. պատմվածքը չի կարելի պոեմ անվանել, իսկ դիմումը հոդված: Բայց Անանյանը գրող չէ, և այս տարբերակումներն իրեն հասանելի չեն:
2. Դատախազությանն ուղղված դիմումների հրապարակումը շատ տարածված է մեր մամուլում: Օրինակ այդ տարվա հունիսի 5-ին ՙՀրապարակ՚ թերթը հրապարակեց ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դիմումը ՀՀ դատախազին Մեխակ Գաբրիելյանի հետ ծագած մի խնդրի առնչությամբ, և ոչ մեկի մտքով անգամ չանցավ դիմել դատարան:
3. Վերոնշյալ կեղծիքից բխում է հաջորդ կեղծիքը ՀԳՄ անդամներն իրենց դիմումում կոնկրետ նշում են այն թերթերը, որտեղից քաղվածքներ են անում:
գ Օրինակ ՙԱզատամտություն՚ թերթը 2009թ. հունիսի 29-ի համարում գրել է, որ ՀԳՄ մերձակա հողատարածքը վաճառված է: Սա մենք չենք ասում, այլ նշված թերթը, իսկ գրողները ցանկանում են դատախազության միջոցով ընդամենը տեղեկանալ իսկապե±ս վաճառված է իրենց հողատարածքը, որն իրենց, միայն իրենց է պատկանում, այլ ոչ Լ.Անանյանին /կետ1/:
Իսկ որ վերջին տարիներին նման խայտառակ գործարքներ եղել են, ոչ ոք չի կարող ժխտել տարիներ առաջ Նկարիչների միության նախագահը վաճառեց միության տարածքը… պարսիկներին:

գ Կամ ՙԱնանյանը 9 տարի շարունակ զբաղվել է խեղճ գրողների հասանելիքը հափշտակելով՚: Սա կրկին իրենք չեն ասում, այլ ՙՀայոց աշխարհ՚ թերթը /03.06.09թ./, և հոդվածի հեղինակն իրենք չեն, այլ մեծատաղանդ արձակագիր, հայ գրողների միության նախագահ Հովհաննես Մելքոնյանը: Իսկ դատախազին դիմելով ՀԳՄ անդամներն ընդամենը ցանկանում են տեղեկանալ ճի±շտ է արդյոք մամուլում հրապարակված այս ինֆորմացիան /կետ/:
գ ՙԲիզնեսմեն Լ.Անանյանը գրողներից ծածուկ վաճառեց ՀԳՄ վարչական բնակարանը՚ սա իրենք չեն գրել, այլ ՙՀայոց աշխարհ՚ թերթը, մի հանգամանք, որ նենգամտորեն շրջանցված է հայցադիմումում: Իսկ գրողները ցանկանում են իմանալ ու±մ է վաճառվել իրենց վարչական բնակարանը: Ըստ որում, վաճառքն իրականացվեց այն բանից հետո, երբ նույն այդ բնակարանում, ցայսօր, չպարզված հանգամանքներում սպանվեց նրա նախկին տերը հայ մեծատաղանդ արձակագիր Վահան Թամարյանը:

4. Անհավանական է, բայց փաստ, որ Լ.Անանյանի դեմ միայն վերջին տարիներին ՀԳՄ անդամ գրողները տպագրել են ավելի քան 400 հոդված: Անանյանին գրողները մեղադրում են բազում անօրինականությունների մեջ, նրան անվանում են ՙմանկապիղծ՚, ՙգող՚, ՙԱստծո անունը պղծող՚ հայ պոռնկագրության հիմնադիր, ՀՀ օրենքները ոտնահարող ՙփտած գերան՚ և այլն և այլն: Այսպիսի իրավիճակ ՀԳՄ-ում երբեք չի եղել: ՈՒ±մ մտքով կանցներ ՀԳՄ նախագահ Ավետիք Իսահակյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին կամ մեր մյուս մեծերին այսպիսի որակումներ տալ կամ քրեական մեղադրանքներ ներկայացնել: Նրանք լուսավոր անուն և պատիվ ունեցող գրողներ էին, բայց քանի որ Լ.Անանյանը գրող չէ, նա իրեն թույլ է տալիս գրողի հեղինակությանն անհարիր վարքագիծ:

Հայցադիմումւ դիտավորյալ հանված են չակերտները, որ ամումլից կատարված մեջբերումները վերագրվեն իրենց թերթին կամ հիմնադրամին: Մինչդեռ իրենք այդ ամենի հետ կապ չունեն, իրենք ընդամենը օբյեկտիվ ինֆորմացիա են տրամադրել իրենց ընթարեցողին, ինչի իրավունքը նա ունի: Ի±նչու է Անանյանին թվում, թե գրողները պիտի դիմեն ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ ընթերցողներից այդ տեղեկատվությունը պետք է թաքցնել:
5. Հիմնադրամն, այսպիսով, որևէ առնչություն չունի հրապարակված դիմումի հետ: Իրենցից տարիներ առաջ այդ մեղադրանքները տպագրվել են մամուլում: ՈՒ±ր էր Անանյանն այդ ժամանակ, թող դատի տար հեղինակներին, հերքում պահանջեր: Դիմումում արծարծված մեղադրանքներից ոչ մեկին Անանյանը ժամանակին չի պատասխանել, չի դիմել դատարան, չի ապացուցել իր ՙանմեղությունը՚: Ահա թե ինչու իրենք միանգամայն ճիշտ են համարում գրողների քայլը դիմել գլխավոր դատախազին:

Իսկ իրենք պատասխանատու են միայն թերթի առաջին էջում տպագրված ՙԴիմել են գլխավոր դատախազին՚ հաղորդման համար:
6. Դիմումի մեջ հնչած հարցերի պարզաբանումները իրենք կստանան հերթով ՀՀ գլխավոր դատախազությունից և հատ-հատ կհրապարակեն իրենց թերթում:
7. Լ.Անանյանը, ցավոք, նաև այլ թյուրիմացության մեջ է պահում մեր հանրությանը և հարգարաժան դատարանին: 2011թ. նա այլևս ՀԳՄ նախագահ չէ: Ըստ ՀՀ օրենքի, ՀԳՄ համագումարը պետք է կայանար 2011թ.-ին, այդ համագումարը չի կայացել: Անանյանին թվում է, թե ինքն իրավունք ունի ոտնահարելու ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին: Բայց օրենքն անտեսելու իրավունք ոչ ոքի չի տրված, և հետևաբար, Անանյանի լիազորությունները 2011 թվականից արդեն դադարեցված են, և նրա բոլոր կարգի գործողություններն ապօրինի են: Նա ինքն իրեն հռչակել է նախագահ մի միությունում, որտեղ այլևս ոչ մի տաղանդավոր գրող չի մտնում:
8. Այն, որ Հայաստանի Գրողների միությունը գործում է օրենքից դուրս, այդ մասին ահազանգել և զգուշացրել է անգամ ՀՀ արդարադատության նախարարությունը` 2009թ. թիվ 3-21145909 հանձնարարականով: Սակայն Լ.Անանյանի համար օրենք և օրինականություն գոյություն չունի: ՀԳՄ-ն առ այսօր գործում է առանց կանոնադրության, առանց համագումարում օրինականորեն ընտրված ղեկավարությանը, ինչը լուրջ հիմք է կոռուպցիոն ռիսկերի համար:

9. Անանյանը վերջին շրջանում պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով 6 անգամ դիմել է դատարան, 6 անգամ էլ պարտվել: Խնդիրը նույնն է եղել` գրողների արդար քննադատությունը նա փորձում է խեղդել դատարաններում: Բայց դա նրան չի հաջողվել և չի հաջողվի, որովհետև ՀՀ մեծարգո նախագահ, տաղանդավոր հայ գրողների լավագույն բարեկամ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել լայն ծավալի պայքար սկսել անօրինականության և օրենքը խախտողների դեմ: Մեր գրական համայնքում Անանյանը միակ մարդն է, որ հայտնի է իր անօրինական գործողություններով:
10. Հայցը ենթակա է մերժման նաև այն պատճառով, որ սրանով փորձ է արվում միջամտել և խանգարել իրավապահ և քննչական մարմինների աշխատանքին: Սակայն Անանյանը չի հասկացել մի բան` ժամանակներն իրոք փոխվել են, և օրինախախտներին հիմա ոչ ոք չի պաշտպանելու...

4. Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերն ու հանգամանքները.

ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 (14) ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրվել է անանուն (անհայտ հեղինակի /հեղինակների) ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդված:
Հոդվածում տեղ են գտել հետևյալ բովանդակությամբ արտահայտություններ`
գ ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚


գ ՙ... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚

գ ՙ... 2. Գրողների միության Մարշալ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի մերձակա հողատարածքը վաճառված է և նրա վրա արդեն վեր է խոյանում անհայտ մի բիզնեսմենի էլիտար շենքը ... անհրաժեշտ է պարզել` ո±ր մասն է վաճառվել ԳՄ հողատարածքից:՚

գ ՙ... Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին ... :՚

գ ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով: ...՚

գ ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան: ...՚

գ ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚:

գ ՙ... ում է ծառայում, ում գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը ... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է: ...՚

գ ՙ... բանն այն է, որ բիզնեսմեն Լ.Անանյանը տարիներ առաջ գրողներից ծածուկ վաճառեց ՀԳՄ վարչական բնակարանը ...՚

գ ՙ... Յոթ տարի առաջ մենք ստեղծեցինք գրական հիմնադրամ, որի անտեսված շահառուներն ենք առ այսօր: Հիմնադրամից մենք ոչ միայն երբևէ օգնություն չենք ստացել, այլև չենք տեսնում հիմնադրամի գործունեություննառհասարակ: ...՚

գ ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚:

գ ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ: ...՚

գ ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների± ...՚

գ ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚


5. Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Լսելով հայցվորների և պատասխանողի ներկայացուցիչների բացատրությունները, ուսումնասիրելով ապացույցները, գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 (14) ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրվել է անանուն (անհայտ հեղինակի /հեղինակների) ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդված, որում հեղինակը կամ հեղինակներն արտահատել են հետևյալ մտքերը`
ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚

ՙ... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚
ՙ... 2. Գրողների միության Մարշալ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի մերձակա հողատարածքը վաճառված է և նրա վրա արդեն վեր է խոյանում անհայտ մի բիզնեսմենի էլիտար շենքը ... անհրաժեշտ է պարզել` ո±ր մասն է վաճառվել ԳՄ հողատարածքից:՚

ՙ... Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին ... :՚

ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ու±մ է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով: ...՚
ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան: ...՚
ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚:

ՙ... ում է ծառայում, ում գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը ... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է: ...՚

ՙ... բանն այն է, որ բիզնեսմեն Լ.Անանյանը տարիներ առաջ գրողներից ծածուկ վաճառեց ՀԳՄ վարչական բնակարանը ...՚

ՙ... Յոթ տարի առաջ մենք ստեղծեցինք գրական հիմնադրամ, որի անտեսված շահառուներն ենք առ այսօր: Հիմնադրամից մենք ոչ միայն երբևէ օգնություն չենք ստացել, այլև չենք տեսնում հիմնադրամի գործունեությունն առհասարակ: ...՚
ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚:

ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ: ...՚

ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին, սոված գրողների± ...՚

ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղի±ց և ի±նչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚
Այժմ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությունը և Լևոն Անանյանը վերը նշված մտքերի մի մասը համարելով վիրավորանք, մյուս մասը` զրպարտություն ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի համար, դիմելով դատարան` խնդրել են պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հերքելու հայցվորների /յուրաքանչյուրի մասով առանձին/ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի, ինչպես նաև պատասխանողին պարտավորեցնել հայցվորներին վճարել 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 1-ին կետի համաձայն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

Նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

Դատարանն անդրադառնալով հայցվորի կողմից մատնանշված` զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մտքերից յուրաքանչյուրին, վերլուծելով դրանք առանձին-առանձին, արձանագրում է հետևյալը.
ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚

Նշված փաստի կապակցությամբ պատասխանողի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի 06.11.2012թ. թիվ 15/6911-12 գրությունը, որի համաձայն ՙՆոր-Դար՚ հանդեսի գլխավոր խմբագիր Ա.Ղումաշյանին և ՙԳրական կյանք՚ թերթի գլխավոր խմբագիր Ս.Ղազարյանին հայտնվել է, որ նրանց 01.11.2012թ. դիմումի հիման վրա ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ՙա՚ ենթակետի հարուցվել է վարչական վարույթ:
Կից ներկայացվել է վարչական վարույթ հարուցելու մասին 01.11.2012թ. որոշումը` համաձայն որի ՙԵրևանի գրողների միավորում՚ հասարական կազմակերպության անդամ ՙԳրական կյանք՚ թերթի գլխավոր խմբագիր Սուսաննա Ղազարյանի և ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության անդամ ՙՆոր-Դար՚ հանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ղումաշյանի 2012թ. նոյեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված դիմումի համաձայն, որում նշվել է, որ արդեն տասնմեկերորդ տարին է, ինչ հայ գրողները փորձում են իրենց մայր կառույցը` ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությունը վերադարձնել օրինական դաշտ, որ 2001թ. ՀԿ-ի հերթական համագումարը աննախադեպ ընթացք է ունեցել` քվեարկությանը մասնակցել են մարդիկ, ովքեր ՀԿ-ի անդամ չէին:
Դիմումատուները նշել են նաև, որ ՀԿ-ի հաջորդ համագումարը, ըստ ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքի պետք է կայանար 2003թ., սակայն կայացել է 2005թ., որը անցկացվել է կոպիտ խախտումներով` բաց քվեարկությամբ: Բացի այդ, ՀԿ-ի հերթական 2011թ. համագումարը նույնպես չի կայացել:

Դիմումատուները խնդրել են հարուցել վարչական վարույթ և ուսումնասիրել ՀԿ-ի գործունեության օրինականությունը:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության և վերահսկողության տեսչության պետի կողմից հարուցվել է վարչական վարույթ:
Վարույթի իրականացումը հանձնարարվել է նշված տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնին:

Փաստորեն, պատասխանողը ներկայացրել է ընդամենը վարչական վարույթ հարուցելու որոշում, որով պետք է ստուգվի ՀԿ-ի գործունեության օրինականությունը: ՀԿ-ի գործունեության անօրինականության մասին ապացույցներ պատասխանող կողմը չի ներկայացրել:
Դատարանը գտնում է, որ վարչական վարույթ հարուցելու որոշումը դեռևս չի վկայում ՙԳրողների միություն՚ ՀԿ-ի գործունեության անօրինականության մասին, հետևաբար, այն չի կարող հանդիսանալ ՀԿ-ի կողմից անօրինականություններ թույլ տալու ապացույց:

Նման պայմաններում, դատարանը գտնում է, որ վերը նշված միտքը ՙԳրողների միություն՚ ՀԿ-ի հասցեին հանդիսանում է զրպարտող բնույթ կրող միտք, ուստի այդ մասով հայցը ենթակա է բավարարման:
ՙ... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚
Ըստ հայցվորի մեկնաբանության` նշված միտքը վերաբերում է Լևոն Անանյանին և կրում է վիրավորական բնույթ:

Պատասխանողի ներկայացուցչի բացատրության համաձայն` նշված միտքը որևէ մեկին չի վերաբերում, այն ընդհանուր համատեքստում է:
Դատարանը նկատի ունենալով, որ հոդվածի հրապարակման պահին գրողների միության նախագահ հանդիսացել և այժմ էլ հանդիսանում է Լևոն Անանյանը, գտնում է, որ վերը նշված միտքը վերաբերում է նրան, այն իր մեջ իսկապես կրում է վիրավորական բնույթ, մասնավորապես` ՙգորշ միջակություն՚, ՙՉգրողների իշխանություն՚ արտահայտությունները, ուստի այս մասով հայցը ենթակա է բավարարման:

ՙ... 2. Գրողների միության Մարշալ Բաղրամյան 3 հասցեում գտնվող շենքի մերձակա հողատարածքը վաճառված է և նրա վրա արդեն վեր է խոյանում անհայտ մի բիզնեսմենի էլիտար շենքը ... անհրաժեշտ է պարզել` ո±ր մասն է վաճառվել ԳՄ հողատարածքից:՚

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Տվյալ դեպքում պատասխանող կողմը վերը նշված միտքը շարադրելիս հղում է կատարել այլ լրատվական միջոցի` ՙՆոր-Դար՚ համահայկական հանդեսի 2009թ. 3-4 համարներին, ինչպես նաև ՙԱզատամտություն՚ օրաթերթի 20.06.2009թ. համարին:

Վերը նշված լրատվամիջոցներում հրապարակված հոդվածների ուսումնասիրությամբ պարզվեց, որ ՙԳրողների միություն՚ ՀԿ-ին վերաբերող վերը նշված մտքերը նշված լրատվամիջոցներում տպագրված հոդվածների բառացի վերարտադրությունն է:

Նման պայմաններում, դատարանը գտնում է, որ այս մասով պատասխանող կողմը համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 6-րդ կետի ազատվում է պատասխանատվությունից, ուստի հայցապահանջն այդ մասով ենթակա է մերժման:

ՙ... Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին ... :՚

Նշված միտքն ուղղված է Լևոն Անանյանին, հեղինակը /հեղինակները/ որևէ լրատվական միջոցի հղում չի կատարել:

Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից որևէ ապացույցներ չեն ներկայացվել այն մասին, որ Լևոն Անանյանի կողմից կատարվել են յուրացումներ, ուստի տվյալ դեպքում նշված միտքը կրում է զրպարտող բնույթ, հետևաբար, այս մասով հայցապահանջը ենթակա է բավարարման, այն է` պետք է պարտավորեցնել պատասխանողին լրատվության նույն միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով: ...՚


ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան: ...՚


ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚:


ՙ... ու±մ է ծառայում, ու±մ գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը ... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է: ...՚

Հոդվածի նշված հատվածները վերաբերում են հայցվոր Լևոն Անանյանին: Նշված մտքերը արտահայտող հեղինակը որևէ աղբյուրի հղում չի կատարել, վերը նշված մտքերի վերաբերյալ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրող պատասխանող կողմը որևէ ապացույցներ չի ներկայացրել դատարանին, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ դրանք կրում են զրպարտող բնույթ, ուստի այդ մասով հայցը ենթակա է բավարարման:

ՙ... բանն այն է, որ բիզնեսմեն Լ.Անանյանը տարիներ առաջ գրողներից ծածուկ վաճառեց ՀԳՄ վարչական բնակարանը ...՚

Վերը նշված միտքն արտահայտելիս հեղինակը հղում է կատարել ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթի 03.06.2009թ. համարին, որի ուսումնասիրությունից պարզվեց, որ նշված միտքը ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթում տպագրված հոդվածի բառացի վերարտադրությունն է, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 6-րդ կետի համաձայն` հեղինակը` տվյալ դեպքում` պատասխանողը, ազատվում է պատասխանատվությունից:
ՙ... Յոթ տարի առաջ մենք ստեղծեցինք գրական հիմնադրամ, որի անտեսված շահառուներն ենք առ այսօր: Հիմնադրամից մենք ոչ միայն երբևէ օգնություն չենք ստացել, այլև չենք տեսնում հիմնադրամի գործունեությունն առհասարակ: ...՚
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 6-րդ կետի համաձայն` սույն միտքն արտահայտելիս հեղինակը հղում է կատարել ՙԱզատամտություն՚ օրաթերթին, որի ուսումնասիրությունից պարզվեց, որ վերը նշված մտքերը օրաթերթի 7-րդ էջում տպագրված հոդվածի բառացի վերարտադրությունն է: Տվյալ դեպքում պատասխանողը ազատվում է պատասխանատվությունից, ուստի այս մասով հայցը ենթակա է մերժման:
ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատվելու համար անհրաժեշտ վավերապայման է ոչ միայն տեղեկատվության աղբյուրին /հեղինակին/ հղում կատարելը, այլ նաև դրանում բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը:
Նշված հարցին անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանն իր 27.04.2012թ. թիվ ԼԴ/0749/02/10 որոշմամբ:

Կոնկրետ դեպքում հեղինակը թեև հղում է կատարել ՙԱզատամտություն՚ օրաթերթի 20.06.2009 թվականի համարին և ՙԱռավոտ՚ օրաթերթի 29.11.2007թ. համարին, սակայն նշված հոդվածների հետազոտության արդյունքում դատարանը հանգեց այն եզրակացության, որ դրանք նշված հոդվածներում արտահայտած մտքերի բառացի և բարեխիղճ վերարտադրությունը չեն, ուստի դատարանն այդ հատվածը համարում է ՙՀայաստանի գրողների միություն՚ ՀԿ-ի հասցեին զրպարտություն կրող միտք, հետևաբար այդ մասով հայցը ենթակա է բավարարման:
ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ: ...՚

Հեղինակը հղում է կատարել ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթի 03.06.2009թ. համարին:
Պատասխանողի կողմից դատարան ներկայացված վերը նշված օրաթերթի հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված մտքերը ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթի 03.06.2009թ. համարում տպագրված հոդվածի բառացի և բարեխիղճ վերարտադրությունը չեն հանդիսանում, ուստի դրանք ՙԳրողների միություն՚ ՀԿ-ի հասցեին զրպարտող բնույթ կրող մտքեր, հետևաբար պահանջի այդ մասով հայցը ենթակա է բավարարման:

ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների± ...՚

Վերը նշված մտքերն արտահայտելիս հեղինակը հղում է կատարել ՙԱռավոտ՚ օրաթերթի 29.11.2007թ. համարին:

Պատասխանողի կողմից գործի քննության ընթացքում դատարան ներկայացված ՙԱռավոտ՚ օրաթերթի ուսումնասիրությունից պարզվեց, որ օրաթերթում տպագրված հոդվածում նման մտքերը բացակայում են, ուստի այդ մտքերը վերաբերում են Լևոն Անանյանին և կրում զրպարտող բնույթ, հետևաբար պահանջի այս մասով հայցը ենթակա է բավարարման:
ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚
Հոդվածի նշված հատվածը վերաբերում է հայցվոր Լևոն Անանյանին: Նշված մտքերը արտահայտող հեղինակը որևէ աղբյուրի հղում չի կատարել, վերը նշված մտքերի վերաբերյալ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունը կրող պատասխանող կողմը որևէ ապացույցներ չի ներկայացրել դատարանին, որպիսի պայմաններում դատարանը գտնում է, որ դրանք կրում են զրպարտող բնույթ, ուստի այդ մասով հայցը ենթակա է բավարարման:

Դատարանն անդրադառնալով հայցվորների` որպես փոխհատուցման գումար 300.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջին, գտնում է, որ այն ևս ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 1-ին կետի համաձայն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Նույն հոդածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը սահմանում է. ՙՎիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել՚:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1/ վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2/ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Դատարանը, նկատի ունենալով, որ պատասխանողի կողմից հրապարակված հոդվածում տեղ են գտել հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, որոնց դատարանն արդեն իսկ անդրադարձել է, հաշվի առնելով դրանց եղանակն ու տարածման շրջանակը, ինչպես նաև պատասխանողի գույքային դրությունը, այն, որ պատասխանողը հանդիսանում է մշակութային կազմակերպություն, որպես պատճառված վնասի հատուցման խելամիտ գումար է դիտում 50.000 ՀՀ դրամը, ուստի հայցապահանջը ենթակա է բավարարման այդ չափով:
Դատարանն անդրադառնալով պատասխանողի ներկայացուցչի այն պատճառաբանությանը, որ ՙԳրական՚ թերթում հրապարակված նյութը ոչ թե հոդված է, այլ դիմում կամ բաց նամակ` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին` նյութում նշված փաստերը ստուգելու և պատասխանելու խնդրանքով, գտնում է, որ այն անհիմն է և հայցը մերժելու հիմք չի կարող հանդիսանալ, քանզի նշված նյութի հեղինակներ նշված չեն` որևէ գրողի անուն-ազգանուն բացակայում է:
Դատարանն անդրադառնալով հայցվորների` փաստաբանի` 300.000 ՀՀ դրամի չափով վարձատրության գումարի պահանջին, գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատական ծախսերը կազմված են նաև փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարման ենթակա գումարներից:
Տվյալ դեպքում դատարանը որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար է դիտում 80.000 ՀՀ դրամը, ուստի հայցը մասնակիորեն բավարարելու պայմաններում վերը նշված գումարը ենթակա է բռնագանձման պատասխանողից հօգուտ հայցվորների:

Դատարանը, անդրադառնալով պետական տուրքի հարցին և նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, գտնում է, որ բավարարված հայցապահանջի մասով պետական տուրքը ենթակա է բռնագանձման պատասխանողից հօգուտ հայցվորների, իսկ մերժված մասով` հայցվորներից` հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Նկատի ունենալով, որ ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի ՙա՚ ենթակետի համաձայն պետական տուրքը գանձվում է` գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, դատարանը գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորների` որպես նրանց գործարար համբավին, պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման գումար 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնգանձման 1500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:

Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանություններով և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132, 134 հոդվածներով` դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց



Հայցը բավարարել մասնակի:

1. Պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամին պարտավորեցնել Երևանի գրողների միության պաշտոնաթերթում` ՙԳրական՚ թերթում հրապարակել հերքում նույն լրատվամիջոցում 17.02.2012թ.-ի թիվ 1-2 (14) համարում ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդվածում տեղ գտած հետևյալ մտքերի վերաբերյալ.

ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚


Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության գործարար համբավը:


ՙ... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚
Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ... Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին ... :՚

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով: ...՚
Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան: ...՚
Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ և հայցվոր Լևոն Զաքարի Անանյանից հայցում է ներողամտություն, քանի որ դրանով արատավորել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚:

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ...ու±մ է ծառայում, ու±մ գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է: ...՚

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚:

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ ՀԿ-ի գործարար համբավը:


ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ: ...՚

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ ՀԿ-ի գործարար համբավը:

ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների± ...՚

Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚
Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

2. ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամից հօգուտ հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի բռնագանձել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ` որպես հայցվորների գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման գումար:

3. ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամից հօգուտ հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի բռնագանձել 80.000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4000 ՀՀ դրամ` որպես հայցվորների կողմից վճարված պետական տուրքի գումար:
4. Մնացած մասով հայցը մերժել:

5. ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1500 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
6. Հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությունից և Լևոն Անանյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5000 ՀՀ դրամ` որպես հայցապահանջի մերժման մասով պետական տուրքի գումար:
7. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

8. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:





ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՀՈՒՆԱՆՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0398/02/12
վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի 30.11.2012 թվականի վճիռ
նախագահող դատավոր՝ Ա.Հունանյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետևյալ կազմով՝
07.03.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆ

դատավորներ`
Ա.ՄԿՐՏՉՅԱՆ, Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործով ըստ հայցի ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության, Լևոն Զաքարի Անանյանի ընդդեմ ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012թ., թիվ ԵԱՔԴ 0398/02/12 վճռի դեմ պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից բերված վերաքննիչ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությունը, Լևոն Զաքարի Անանյանը խնդրել են պարտավորեցնել պատասխանողին նույն լրատվական միջոցով հերքելու հայցվորների /յուրաքանչյուրի մասով առանձին/ պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի և հայցվորներին վճարել 300 000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցման գումար:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012թ., թիվ ԵԱՔԴ/0398/02/12 վճռով հայցը բավարարվել է մասնակի. վճռվել է պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամին պարտավորեցնել Երևանի գրողների միության պաշտոնաթերթում` ՙԳրական՚ թերթում հրապարակել հերքում նույն լրատվամիջոցում 17.02.2012թ.-ի թիվ 1-2 (14) համարում ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդվածում տեղ գտած հետևյալ մտքերի վերաբերյալ.
ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր,...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության գործարար համբավը:

ՙ... վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից ...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:

ՙ...Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին...:՚ Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով:...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙ...Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան:...՚ Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ և հայցվոր Լևոն Զաքարի Անանյանից հայցում է ներողամտություն, քանի որ դրանով արատավորել է նրա պատիվն ու արժանապատվությունը:
ՙ... Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙ...ու±մ է ծառայում, ու±մ գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է:...՚ Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված ...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ ՀԿ-ի գործարար համբավը:

ՙ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ:...՚: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է ՙՀայաստանի գրողների միություն՚ ՀԿ-ի գործարար համբավը:
ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների± ...՚ Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից):՚ Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը:
ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամից հօգուտ հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի բռնագանձել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ` որպես հայցվորների գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման գումար: ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամից հօգուտ հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լևոն Անանյանի բռնագանձել 80.000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4000 ՀՀ դրամ` որպես հայցվորների կողմից վճարված պետական տուրքի գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամը /ներկայացուցիչ` խմբագրական խորհրդի նախագահ Ա.Ափինյան/ :
Վերաքննիչ բողոքի պատասխան են ներկայացրել հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությունը և Լևոն Զաքարի Անանյանը:

2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը©

Վերաքննիչ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը խախտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սույն գործով դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի գրողների միության ՙԳրական կյանք՚ պաշտոնաթերթի 2012թ. N1-2 (14) համարում տպագրված նյութը հոդված չէ, այլ դիմում է ՀՀ գլխավոր դատախազին: Նշված նյութը կարող էր որպես հոդված բնորոշվեր, եթե այն ունենար հեղինակ։ Նշված նյութը գրողների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում է, որով գրողներն ահազանգել են գրողների միությունում տիրող իրավիճակի մասին: Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ դիմումի մեջ նշված փաստերը մեջբերումներ են այլ թերթերում տպագրված նյութերից:
Մասնավորապես` Դատարանը դիմումում նշված ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚ նախադասությունը դիտել է որպես ՙՀայաստանի գրողների միություն՚ հկ-ի գործարար համբավն արատավորող: Դատարանը, նյութի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն կատարելու պարագայում կնկատեր, որ դրանով ընդամենը նշվել է այն փաստը, որ գրողները դիմում են հասցեագրել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքին:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստի կապակցությամբ 01.11.2012 թվականին հարուցվել է վարչական վարույթ : Բացի այդ, ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթի 2012 թվականի նոյեմբերի 16-ին ՙՀարուցվել է վարչական վարույթ՚ վերտառությամբ հոդված է տպագրվել, որտեղ նշվել է հարուցված վարչական վարույթի մասին: Դատարանր հաշվի չի առել այն հանգամանքը, որ այս փաստը մեջբերում է ՙՀայոց աշխարհ՚ օրաթերթից, և չի կարող գործարար համբավն արատավորող, զրպարտող լինել, քանի որ դրանում ամրագրված տեղեկությունները ոչ թե հորինվածքներ են, այլ իրական փաստեր:
ՙ …վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից...՚: Դատարանը նշված նախադասության ՙգորշ միջակության՚ և ՙչգրողների իշխանությունից՚ արտահայտությունները վերագրել է Լևոն Անանյանին` այն համարելով վիրավորական բնույթի: Նշված նախադասությունը չանձնավորված նախադասություն է: Դրանում շեշտված չէ ոչ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության անվանումը, ոչ էլ Լևոն Անանյանի անունը, հետևաբար դրանք Դատարանի կողմից որևէ մեկին, տվյալ պարագայում՝ Լեոն Անանյանին վերագրելը չի կարող իրավաչափ դիտվել, այն ընդհանրական արված արտահայտություն է, որն ուղղված է անձանց անորոշ շրջանակի, և չի կարող Լևոն Անանյանի համար հանդիսանալ վիրավորական արտահայտություն:
Դատարանը որպես գրպարտող է դիտել նաև հետևյալ նախադասությունները. ՙ...խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք՝ հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից։ Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով՚:

ՙԳրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան...՚ :
ՙԵրբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻնչ վատ բան կա դրանում:Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚

ՙ... ում է ծառայում, ում գրպանն է հարստացնում մեր հանգստյան տունը ... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է՚:
Նախադասություները չեն կարող գրպարտող համարվել, քանի որ դրանք նախ, տեղեկություններ են, որոնք դիմումով հայտնվում են ՀՀ գլխավոր դատախազին: Դիմումի նպատակը ՀՀ գլխավոր դատախազին Հայաստանի գրողների միությունում առկա իրավիճակի մասին իրազեկելն է, ինչի արդյունքում ենթադրվում է, որ համապատասխան մարմինները ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ պետք է հետաքննություն կատարեն և պարզեն այդ փաստերի առկայության կամ բացակայության հանգամանքը: Բացի այդ, դրանք գնահատողական դատողություններ են, կարծիքներ, որոնք ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի հաշվառմամբ անձինք կարող են ազատ արտահայտել:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով անկախ պետական սահմաններից: Արտահայտվելու ազատության շրջանակներում Եվրոպական դատարանը հատկապես կարևորել է կարծիքն արտահայտելու իրավունքը: Այստեղ խոսքը գնում է այսպես կոչված ՙգնահատողական դատողությունների՚ մասին: Եվրոպական դատարանը ձևավորել է այնպիսի դատական պրակտիկա, որի հիմքում ընկած է այն գաղափարը, համաձայն որի՝ՙգնահատողական դատողությունների՚ դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը վստահաբար կորակվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում, և նման միջամտությունը հնարավոր չի լինի արդարացնել:
Եվրոպական դատարանը ՙգնահատողական դատողությունների՚ վերաբերյալ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. ՙԵրբ քննության են առնվում զրպարտիչ կամ վիրավորական արտահայտություններ, անհրաժեշտ է ճիշտ տարբերակում կատարել փաստական տվյալների և արտահայտած կարծիքի (ՙգնահատողական դատողությունների՚) միջև: Պատճառն այն է, որ փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ՚: Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել, գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է: Նշված մասում` ՙու՞մ է ծառայում, ում գրպանն է հարստացնում հանգստյան տունը՚ արտահայտությունները ուղղված չեն որոշակի անձանց, դրանք հարցադրումներ են, որոնցով մտահոգություն է հայտնվում հանգստյան տան ապագայի վերաբերյալ: Այն որևէ կերպ անհնար է դիտել որպես զրպարտություն` ուղղված կոնկրետ անձի:
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետը` նշել է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում։ Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով ՙզրպարտությունը՚ որպես այդպիսին գոյություն չունի: Այս արտահայտությունները դիտարկելով արտահայտված ամբողջական մտքի համատեքստում, պետք է նկատել, որ դրանք չունեն թվարկված հատկանիշներից երկուսը` առաջինը` խոսքը չի վերաբերում փաստացի տվալներին, քանի որ դրանք վերացական ու ենթադրական են, չունեն կոնկրետ առարկայական դրսևորում, երկրորդ` դրանցով որևէ կերպ չեն արատավորվում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Դատարանը որպես զրպարտող է դիտել նաև. ՙՄամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել...: Իսկ դղյակը Ավան Առինջում ... Ում հաշվին սոված գրողների ... ՚ նախադասությունը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված միտքը մեջբերված է Հայոց աշխարհ թերթի 2009 թվականի հունիսի 3-ի համարից, իսկ հիմնադրամն ընդամենը վերարտադրել է այն: Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամն ընդգծված հոդվածի այս հատվածը հերքում է ամբողջությամբ, քանի որ դրանով արատավորել է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը։
Դատարանը որպես զրպարտող է որակել նաև ներքոնշյալ նախադասությունները. ՙ... Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար : Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել։ ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված...՚:

ՙ ... Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարղյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ ...՚:
ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ՝ մեկ ու կես մլն. ղոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից)՚:
Դատարանը հաշվի չի աոել այն հանգամանքը, որ դրանք խնդրանքներ են ուղղված իրավապահ մարմիններին` համապատասխան քննություն իրականացնելու և մեղավոր անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վկայակոչելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը` նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում վիրավորական կամ զրպարտող չի դիտել մի շարք զգացմունքային արտահայտություններ, որոնք արվել են չափազանցությամբ կամ հրահրող ենթատեքստով: Այս համատեքստում պետք է հաշվի առնել նան գործի հասարակական հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքը: Եվրոպական դատարանը, ինչպես նան ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել են այդ խնդրին:
Անկասկած է, որ այնպիսի կառույց, ինչպիսին է ՙՀայաստանի գրողների միությունը՚, գտնվում է հանրության ուշադրության ներքո և այդ համատեքստում նրա գործողությունների թե քննարկումը, թե որոշակի առումով նաև քննադատությանը պետք է վերաբերվել առավել հանդուրժող։ Եվ այդ առումով Հայաստանի գրողների միության գործունեությունը գտնվում է ոչ միայն հանրության, այլ նաև մամուլի ուշադրության և վերահսկողության ներքո:

30.11.2012թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը 01.11.2012թ. հարուցված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում կայացրել է ոչ առևտրային կազմակերպությանը առաջարկ ներկայացնելու մասին որոշում: Կայացվել է հետևյալ որոշումը՝ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությանը ի դեմս նախագահ Լևոն Անանյանի նախազգուշացնել` աոաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետում հրավիրել և անցկացնել ՀԳՄ հերթական համագումար և օրակարգային հարց համարել կանոնադրության փոփոխությունը` համապատասխանեցնելով օրենքի պահանջներին:
Կայացվել է հետևյալ որոշումը` ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությանը ի դեմս նախագահ Լևոն Անանյանի նախազգուշացնել` առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետում հրավիրել և անցկացնել ՀԳՄ հերթական համագումար և օրակարգային հարց համարել կանոնադրության փոփոխությունը` համապատասխանեցնելով օրենքի պահանջներին: Նշված փաստերից ակներև է այն հանգամանքը, որ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին, հերթական համագումարներն անցկացվել են օրենսդրության և կանոնադրության կոպիտ խախտումներով, հետևաբար դիմումի մեջ նշված գնահատողական դատողությունները, ոչ միայն զուտ դատողություններ են, այլ նաև իրական փաստեր, որոնց առկայության պարագայում իրավաչափ չէ հիմնադրամի համար պատասխանատվություն սահմանելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների փա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին։ Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հաշվի առնելով սույն իրավանորմի պահանջը, ինչպես նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության 30.11.2012թ. որոշումը կայացվել է 30.11.2012 թվականին, հենց այն նույն օրը, երբ կայացվել է վճիռը, իսկ հիմնադրամն այն ստացել է Դատարանի կողմից գործի քննությունն ավարտելուց և դատական ակտ կայացնելուց հետո, խնդրում է որոշումը ճանաչել սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող ապացույց, որը հիմնադրամը Դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Պահանջել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012թ., թիվ ԵԱՔԴ 0398/02/12 վճիռը բեկանել և փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

2.1.Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

Պատասխան ներկայացրած անձի հավաստմամբ վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտը հիմնավոր է և օրինական, որը և բխում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջներից: Ավելին, կայացված դատական ակտով որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել և դատական ակտի հիմքում դրված իրավական նորմի պահանջն էլ ճիշտ է կիրառվել: Բողոքաբերի կողմից բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ անհիմն է, մեջբերված իրավանորմերի պահանջները ոչ կիրառելի, իսկ ներկայացված իրավական դիրքորոշումն իրավազուրկ:
Վերաքննիչ բողոքով ներկայացված դիրքորոշումները հիմնված են միմիայն ենթադրությունների և միակողմ պնդումների վրա: Բողոքաբերն իր բողոքում ներկայացնելով որոշակի իրավական դիրքորոշում, հղում կատարելով իրավական նորմերի պահանջների վրա և ներկայացնելով ենթադրություններ և միակողմանի ու սուբյեկտիվ մոտեցում, անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ բողոքաբերը պարտավոր էր սույն գործի քննության ընթացքում ներկայացնել իր առարկությունները հիմնավորող համապատասխան վերաբերելի, ընդունելի և թույլատրելի ապացույցներ, որոնց միջոցով կհիմնավորվեր վերջինիս կողմից ներկայացված փաստարկները: Մինչդեռ, նշվածը բողոքաբերը չի արել, ինչով չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, ըստ որի օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Հետևապես բողոքաբերի կողմից ներկայացված պնդումներն անհիմն են և իրավազուրկ:
Բողոքաբերի կողմից ներկայացված այն պնդումը, որ ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում` հիմնվելով որոշակի պատճառաբանությունների վրա, մասնավորապես այն, որ Երևանի գրողների միության ՙԳրական կյանք՚ պաշտոնաթերթում տպագրված նյութը եղել է դիմում ՀՀ գլխավոր դատախազին, այլ ոչ թե հոդված, անհիմն է և իրավազուրկ, քանի որ որևէ էական դերակատարություն տվյալ պարագայում չունի այն փաստը, թե պաշտոնաթերթում տպագրվածը եղել է հոդված, թե դիմում, ընդ որում անստորագիր, այն պարզ պատճառով, որ տպագրվածը առաջնահերթ հանդիսանում է նյութ, որը հրապարակվել է թերթում։
Անստորագիր նյութ տպագրելիս, ընդ որում, առանց պատշաճ հղումների այլ աղբյուրներին և առանց հեղինակին/հեղինակներին բացահայտելու, տվյալ պարագայում, պատասխանողը պարտավոր էր գիտակցել առաջացող բոլոր հետևանքների, այդ թվում նաև բացասական հետևանքների մասին, քանի որ անկախ ժանրից տպագրելով անստորագիր նյութ, որում հեղինակի կամ հեղինակների տվյալները չեն բացահայտվում և ներկայացվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, միանշանակ առաջ են գալու համապատասխան հետևանքներ` նախատեսված իրավական նորմերի պահանջներով:
Վերը նշվածից բացի, ստորադաս դատարանը սույն գործը քննելիս, պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` դատարանը իրականացրել է յուրաքանչյուր ապացույցի գնահատում գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա` անհերքելի փաստերով, որոնց հիման վրա էլ ստորադաս դատարանը իրավացիորեն է եկել այն եզրահանգումների, որ թերթում տպագրված նյութում բազմաթիվ արտահայտություններ և մտքեր եղել են ոչ իրավաչափ և հանդիսացել են զրպարտություն և վիրավորանք:

Մասնավորապես, տպագրված հոդվածի /նյութի/ հետևյալ միտքը` ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր, ...՚, ակնհայտ կերպով հանդիսացել է զրպարտություն, քանի որ բողոքաբերը գործի քննության ընթացքում որևէ ընդունելի, վերաբերելի և թույլատրելի ապացույցով այդպես էլ չի հիմնավորել այն, որ տեղի է ունեցել ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում որևէ քննություն և դրա հիման վրա հետաքննության ընթացքում պարզվել է, որ անօրինականություններ են տեղի ունեցել : Ավելին, բողոքաբերը նույնիսկ որևէ հստակ ապացույցով չի հիմնավորել, որ վերը նշված ՙմեղադրանքը՚ հանդիսացել է բարեխիղճ կերպով այլ աղբյուրից ներկայացված մեջբերում: Վերը նշվածի հիման վրա, գտնում են, որ ստորադաս դատարանը իրավացիորեն է նշել, որ վերոնշյալը հայցվորի հասցեին նույնպես զրպարտչական բնույթ է կրում:
Ստորադաս դատարանը իրավացիորեն է նշել իր պատճառաբանությունները, որից ելնելով էլ գտել է, որ հայցը այդ մասերով ենթակա է բավարարման: Հետևապես, բողոքաբերի կողմից բերված պատճառաբանությունները անհիմն են և իրավազուրկ: Ավելին, ստորադաս դատարանը իրավացիորեն է նշել, որ բողոքաբերը հղումներ անելիս բառացի և բարեխիղճ հղումներ չի արել և որևէ ընդունելի, վերաբերելի և թույլատրելի ապացույցներով էլ չի հիմնավորել այն, որ տպագրվածը իրականությանը համապատասխանում է: Հետևապես, բողոքաբերի կողմից մեջբերված իրավական դիրքորոշումը և ներկայացված ողջ պատճառաբանությունները, անհիմն են և իրավազուրկ, հետևապես ոչ կիրառելի:
Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից ներկայացված մյուս պատճառաբանություններին, որոնք բողոքաբերը վերաքննիչ բողոքում մեջբերել է ի լրումն բողոքի պատճառաբանությունների, ապա դրանք առավել ևս անհիմն են և իրավազուրկ, քանի որ դրանք ըստ էության որևէ կերպ չեն առնչվում ստորադաս դատարանի կողմից դատական ակտում նշված այն մտքերին, արտահայտություններին, որոնք ստորադաս դատարանը գտել է, որ հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն:

Բողոքաբերի կողմից բողոքում նշված այն հարցը, որ քրեական գործ է հարուցվելու, անհիմն է և իրավազուրկ, քանի որ որևէ քրեական գործ հարուցված չէ և բողոքաբերը դրա հետ կապված որևէ ապացույց ստորադաս դատարանին չի էլ ներկայացրել: Իսկ մյուս պնդումը առավել ևս իրավազուրկ է, քանի որ դա որևէ կերպ չի առնչվում վիրավորանքի և զրպարտության հարցերին գնահատական տալուն:
Բողոքաբերի խնդրանքը վերաքննիչ դատարանին առ այն, որ 30.11.2012թ. որոշումը բողոքաբերը ստացել է վճռի կայացման օրը, որի հիման վրա խնդրում է այն ճանաչել սույն գործի քննության համար էական նշանակություն ունեցող ապացույց, որը բողոքաբերը գործի քննության ժամանակ չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, անհիմն և իրավազուրկ է այն պատճառով, որ դա չի առնչվում տպագրված նյութում տեղ գտած վիրավորանքներին և զրպարտություններին, ուստի և այն ենթակա չէ ընդունման և գնահատման:

Պահանջել է վերաքննիչ բողոքը մերժել, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012թ., թիվ ԵԱՔԴ 0398/02/12 վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:

3.Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը©
1. Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 /14/ ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրվել է հոդված` ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերտառությամբ: Ընդ որում, հոդվածն անանուն է, իսկ այնտեղ տեղ են գտել հետևյալ մտքերը. ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր,...՚, ՙ...Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին...:՚, ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով:...՚, ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան:...՚, ՙ...Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը, եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚, ՙ...ու±մ է ծառայում, ու±մ գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է...՚, ՙ...Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված...՚, ՙ...Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ:...՚, ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների±...՚, ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից)՚. /գ.թ. 11/

2. Լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 /14/ ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրված հոդվածում տեղ է գտել հետևյալ միտքը. ՙ...վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից...՚. . /գ.թ. 11/
3. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 01.11.2012թ. հարուցված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում կայացված ՙՈչ առևտրային կազմակերպությանը առաջարկ ներկայացնելու մասին՚ 30.11.2012թ. որոշման համաձայն` ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությանը, ի դեմս նախագահ Լևոն Անանյանի, նախազգուշացվել է` առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետում հրավիրել և անցկացնել ՀԳՄ հերթական համագումար և օրակարգային հարց համարել կանոնադրության փոփոխությունը` համապատասխանեցնելով օրենքի պահանջներին. /ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից/

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների uահմաններում, իրավասու է անդրադառնալ միայն այն հարցերին, որոնք վերաբերում են գործին մասնակցող անձանց, սույն վեճի առարկային, բխում են հայցի հիմքերից, և որոնց վերաբերյալ բողոք բերած անձը հայտնել է իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:
Սույն գործի փաստերի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 /14/ ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում տպագրվել է հոդված, որը վերնագրված է ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚: Ընդ որում, հոդվածն անանուն է:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի շրջանակներում զրպարտություն է դիտել հետևյալ մտքերը. ՙ2010թ. դիմել էինք Ձեզ Հայաստանի գրողների միությունում կատարվող անօրինականությունները քննության առնելու պահանջով: Մեր դիմումը հասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Արաբկիրի հետաքննչական բաժանմունք: Հետաքննության ընթացքում պարզվեց, որ անօրինականությունները շատ ավելին են, քան մեզ թվում էր,...՚, ՙ...Գրողների միությունում շատերն են խոսում կրկին անանյանական յուրացումների մասին...:՚, ՙ3. Խնդրում ենք պարզել և մեզ հնարավորություն տալ տեսնելու ՀԳՄ պոլիկլինիկայի գրանցման փաստաթղթերը, մենք չգիտենք` հիմա ում է այն պատկանում: ՀԳՄ աշխատակազմը նոր տարվա շեմին զրկվեց շենք մուտք գործելու հնարավորությունից: Լ.Անանյանը դրանով նպատակ էր հետապնդում գրողների միության շենքի ներսում ազատել օտար աչքերից` հերթական ապօրինությունը գործելու նպատակով:...՚, ՙ... Գրական խարդախների այս ավազակախումբը ծրագրել է առաջիկա ամիսների ընթացքում վաճառել ՀԳՄ պոլիկլինիկան:...՚, ՙ...Երբ այդ մտահոգությամբ դիմեցինք Անանյանին, նրա փաստաբանը ցինիկ պատասխան տվեց. ՙԻ±նչ վատ բան կա դրանում: Անանյանը եթե ուզի սեփականաշնորհել` կանի՚ ...՚, ՙ...ու±մ է ծառայում, ու±մ գրպանն է հաստացնում մեր հանգստյան տունը... բացառված չէ, որ մեր Սևանի հանգստյան տունը ևս արդեն սեփականաշնորհված է:...՚, ՙ...Ձեր օգնությամբ հնարավոր է պարզել, թե ինչ վիթխարի գումարներ են մտել ԳՄ պետպատվերով գրքեր տպագրելու համար: Սակայն որոշ տպարաններ ԳՄ-ից գումար չեն ստացել: ... ԳՄ այսօր գրողներ չեն մտնում, քանի որ բազմաթիվ սենյակներ վարձով են տրված...՚, ՙ...Կառավարությունից ԳՄ-ն ստանում է միջոցներ նաև Համահայկական գրական համաժողովների համար, որոնք անցնում են կատարելապես անարդյունք, վատնվում են հսկայական գումարներ առանց հսկողության: Տաղանդավոր գրողները երբեք չեն հրավիրվում այդ համաժողովներին: Եթե դրանք գաղտնի են, մենք պիտի քողազերծենք միջոցների վատնման ամենափոքրիկ փաստն անգամ:...՚, ՙ... Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել... : Իսկ դղյակը Ավան Առինջո±ւմ ... Ում հաշվին սոված գրողների±...՚, ՙԽնդրում ենք Դատախազության օգնությունը` պարզելու, թե որտեղից և ինչ ճանապարհներով Լ.Անանյանը տիրացավ ահռելի հարստության (Գրողների միությունում նշում են կոնկրետ թիվ` մեկ ու կես մլն. դոլար ինչ-որ բանկում, որ Լ.Անանյանի հափշտակած փողերն են աղքատ ԳՄ-ից)՚: ՙ...վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից...՚ միտքը, մասնավորապես` ՙգորշ միջակություն՚, ՙչգրողների իշխանություն՚ արտահայտությունները ընդհանուր իրավասության դատարանը դիտել է որպես վիրավորանք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են դատական պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Հիշյալ հոդվածից բխում է« որ զրպարտության բնորոշ հատկանիշներ են` խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը, ներկայացվել են հրապարակայնորեն, արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:

Ընդհանուր իրավասության դատարանը վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 1 փաստում նշված արտահայտությունները զրպարտություն դիտելիս, ըստ էության, անդրադարձել է զրպարտության` վերը նշված հատկանիշների առկայության կամ բացակայության խնդրին: Այսպես, որպես զրպարտություն դիտված արտահայտությունների ուսումնասիրության արդյունքում, հարկ է արձանագրել, որ դրանք վերաբերում են փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, ունեն կոնկրետ առարկայական դրսևորում, հակառակ դեպքում, զրպարտություն որպես այդպիսին, գոյություն չէր ունենա:
Արատավորող են համարվում այն տեղեկությունները« որոնք կարող են նսեմացնել քաղաքացու կամ իրավաբանական անձի արժանիքները:

Պատիվն անձի օբյեկտիվ գնահատականն է` անձի նկատմամբ հասարակության վերաբերմունքը որոշող, ինչպես նաև անհատի բարոյական և այլ վարկանիշների սոցիալական գնահատականն է:

Արժանապատվությունն անհատի ներքին ինքնագնահատականն է, անձնական հատկանիշների, ընդունակությունների, աշխարհայացքի գիտակցումը:
Օրենսդիրը պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների ցանկ չի սահմանում« թողնելով« որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը« ելնելով ձևավորված բարոյական նորմերից« գործարար սովորույթներից« տարածված տեղեկությունների արժեքավորման հասարակական պատկերացումներից« որոշի տեղեկությունների բնույթը և դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող:

Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները« մասնավորապես՝ մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման« հանցավոր գործունեությամբ զբաղվելու« բարոյապես դատապարտելի արարքների« սանձարձակության« բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին և այլ բնույթի տեղեկությունները:
Պատասխանողի կողմից հրապարկված հոդվածում տեղ են գտել ՙանօրինականություններ՚, ՙապօրինություն՚, ՙյուրացում՚, ՙվատնում՚, ՙխարդախներ՚ ՙավազակախումբ՚ և նման այլ հասկացություններ: Փաստորեն, տպագրված հոդվածով պատասխանողը հայցվորներին մեղադրել է բազմաթիվ ապօրինությունների, խախտումների, խարդախության, յուրացումների մեջ, մինչդեռ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դրանք հանրության համար վտանգավոր, քրեորեն պատժելի արարքներ են, որոնց հետ ցանկացած անձի, այդ թվում` սույն գործով հայցվորներ ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության, Լևոն Զաքարի Անանյանի առնչության փաստը հանրության կողմից դատապարտելի, պարսավելի և արատավորող է:
Տեղեկությունների տարածումն այդ տեղեկություններին այլ անձանց հաղորդակից դարձնելն է: Տարածում չի համարվում այդ տեղեկությունն անմիջապես հասցեատիրոջը հաղորդելը: Երբ տեղեկություններն անմիջականորեն հաղորդվում են այն անձին« որին վերաբերում են« այդ անձը շրջապատի« հանրության առջև չի նսեմանում« հետևաբար չի կարող պաշտպանություն հայցել:
Հայցվորներին արատավորող տեղեկություններ պարունակող հոդվածները լույս են տեսել ՙԳրական՚ պաշտոնաթերթում, որը լինելով զանգվածային լրատվության միջոց, այդ տեղեկություններին հաղորդակից է դարձրել այլ անձանց, տվյալ դեպքում պաշտոնաթերթի ընթերցողներին:

Տարածված տեղեկությունները չպետք է համապատասխանեն իրականությանը: Անձը պատվի« արժանապատվության« գործարար համբավի պաշտպանության իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում« երբ տարածված տեղեկությունները մտացածին են« հաղորդվող փաստերն իրականում տեղի չեն ունեցել կամ դրանց նկարագրությունը խեղաթյուրված է կամ փաստերին տրվում է աղճատված գնահատական« տարածվում է հերյուրանք և այլն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հոդվածում վկայակոչած փաստական հանգամանքների ապացուցման բեռը դրված էր պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Մինչդեռ սույն գործով պատասխանող ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից չեն հիմնավորվել վերջինիս կողմից վկայակոչած փաստերը, չի ներկայացվել որևէ ապացույց որով կհիմնավորվեր, որ ՙԳրական՚ պաշտոնաթերթում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Ավելին, հոդվածի բովանդակությունից հետևում է, որ այն շարադրված է այնպիսի տրամաբանական հաջորդականությամբ, որ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայցվորների կողմից նշված հանցանքները կատարելն անվիճելի և հաստատված փաստեր են: Իսկ հոդվածում նշված արարքների հետ որևէ առնչությունն արդեն իսկ արատավորում է անձի պատիվն ու արժանապատվությունը, առավել ևս, երբ այդ արարքները վերագրվում են հանրային ուշադրության կենտրոնում գտնվող ՙԳրողների միություն՚ հասարակական կազմակերպությանը և նրա նախագահին:

Նման պայմաններում, լրագրողը պարտավոր է մինչև հրապարակումը ձեռնարկել գործողություններ իր կողմից հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիության ստուգման ուղղությամբ: Լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա, որոնք պետք է համամասն լինեն տարածված արատավորող տեղեկատվության բնույթին և աստիճանին` պայմանով, որ որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության` հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը /Պեդերսեն և Բաադսգարդ ընդդեմ Դանիայի /GC/, no. 49017/99, 78, ՄԻԵԴ 2004-XI/:

Բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից 01.11.2012թ. հարուցված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում կայացված ՙՈչ առևտրային կազմակերպությանը առաջարկ ներկայացնելու մասին՚ 30.11.2012թ. որոշումը, ըստ որի` ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպությանը, ի դեմս նախագահ Լևոն Անանյանի, նախազգուշացվել է` առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետում հրավիրել և անցկացնել ՀԳՄ հերթական համագումար և օրակարգային հարց համարել կանոնադրության փոփոխությունը` համապատասխանեցնելով օրենքի պահանջներին: Սույն ապացույցը դիտարկելով գործի համար էական նշանակություն ունեցող մյուս փաստերի համատեքստում, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում բողոքաբերի դիրքորոշումն առ այն, որ ՙդիմումի մեջ նշված գնահատողական դատողությունները, ոչ միայն զուտ դատողություններ են, այլ նաև իրական փաստեր՚, քանզի որ ՙՈչ առևտրային կազմակերպությանը առաջարկ ներկայացնելու մասին՚ 30.11.2012թ. որոշումը դեռևս չի վկայում ՙՀայաստանի գրողների միություն՚ հասարակական կազմակերպության և Լ.Անանյանի կողմից` հոդվածում նշված արարքների կատարման և տեղեկատվության մտացածին չլինելու մասին:
Տարածված տեղեկությունները զրպարտություն համարելու վերը նշված երեք կետերի առկայության պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանն իրավացիորեն փաստել է, որ սույն քաղաքացիական գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հատկանիշները, այսինքն, ՙՄշակույթ՚ համահայկական հիմնադրամի կողմից Երևանի գրողների միության 17.02.2012թ.-ի թիվ 1-2 /14/ ՙԳրական՚ պաշտոնաթերթի 7-րդ էջում հրապարակված` ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ վերնագրով հոդվածում տեղ գտած վերը նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը և արժանապատվությունը, և պատասխանողի կողմից դրանք հրապարակային ներկայացնելը զրպարտություն է:

ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն: Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա`

1)   ստացվել է լրատվական գործակալությունից.

2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից.
3) հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար

պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Բողոքաբերը փաստարկում է, որ ՙ… Մամուլն ահազանգում է այն մասին, որ Երևանի մերձակայքում Անանյանը շքեղ առանձնատուն է գնել…: Իսկ դղյակը Ավան Առինջում… Ում հաշվին սոված գրողների±…՚ նախադասությունը մեջբերված է ՙՀայոց աշխարհ՚ թերթի 2009 թվականի հունիսի 3-ի համարից: Մինչդեռ ՙՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին՚ հոդվածում հղում է կատարվել ՙԱռավոտ՚ օրաթերթի 29.11.2007 թվականի համարին: Նշված հոդվածի ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ նման մտքերը բացակայում են ՙԱռավոտ՚ օրաթերթում տպագրված հոդվածում: Ավելին, Վճռաբեկ դատարանն թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով կայացրած որոշման մեջ նշել է, որ բովանդակային առումով տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ:
Բացի այդ, Եվրոպական դատարանի արտահատել է դիրքորոշում այն մասին, որ բոլոր այն դեպքերում, երբ աղբյուրի հավաստիությունը ողջամտորեն չի կարելի ենթադրել կամ հղումը աղբյուրին պատշաճ չէ, լրագրողը կրում է իր կողմից ներկայացված տեղեկատվության` իրականության համապատասխանության ապացուցման պարտականություն և չի կարող ազատվել ինքնուրույն պատասխանատվությունից /Մաքվիքար ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46311/99, 84, ՄԻԵԴ 2002-III/:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Հաշվի առնելով ապացուցման պարտականությունը պատասխանողի կողմից չկատարելու հանգամանքը` Դատարանը հաստատված է համարել պատասխանողի տարածած տեղեկությունների մտացածին լինելու և իրականությանը չհամապատասխանելու փաստը:

Պատասխանողի կողմից հրապարակված տեղեկատվությունը ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը և ուղղակիորեն արատավորում է Հայցվորների պատիվն ու արժանապատվությունը: Ընդ որում« հրապարակված տեղեկատվությունը չի կարող դիտվել« որպես խոսքի ազատության դրսևորում« նկատի ունենալով« որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով:
Խոսքի ազատության իրավունքը մշտապես ուղեկցվում է պարտականություններով և պատասխանատվությամբ: Այս կանոնը հավասարապես կիրառվում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ« որոնք ևս հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի կրողներ և իրացնողներ« նույնիսկ եթե քննարկման ենթակա հարցն ունի հանրային լուրջ հետաքրքրություն: Ավելին« այս պարտականություններն ու պատասխանատվությունը առավել են կարևորվում« երբ տեղեկատվությունը վերաբերում է անձի հեղինակությանը և խախտում է այլոց իրավունքները: Հետևաբար« զանգվածային լրատվության միջոցների վրա դրված է պարտականություն ստուգելու անձանց հեղինակությունը արատավորող տեղեկությունների փաստական հանգամանքները:

Եվրոպական դատարանն իր վճիռներում հստակ ամրագրել է այս սկզբունքները« մասնավորապես սահմանելով. ՙԼրագրողների տեղեկատվություն տարածելու իրավունքի պաշտպանությունը պահանջում է« որ վերջիններս գործեն բարեխղճությամբ և տիրապետեն արժանահավատ փաստական հիմքերի՝ տրամադրելով ՙհավաստի և կոնկրետ՚ տեղեկատվություն լրագրողական էթիկայի նորմերին խիստ համապատասխան՚ (Bladet Tromso and Stensaas v. Norway, no. 21980/93, 58, ECHR 1999-III, Prager and Oberschilk v. Austria, 26 april 1995, 37, Reries A no. 113):

Այս իմաստով« ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի և 1087.1-րդ հոդվածի կարգավորմամբ ևս պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման պարտականությունը դրվում է հենց տեղեկությունները տարածող անձի վրա: Սույն իրավական դրույթը« անձի հեղինակությունը արդյունավետ պաշտպանելու նպատակով« տեղեկություն տարածող անձի վրա դնում է պարտականություն՝ նախքան տեղեկությունները տարածելը ստուգել դրանց՝ իրականությանը համապատասխանելը: Ասվածը հիմնավորվում է նաև Եվրոպական Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով: Այսպես« Լինգենս ընդդեմ Ավստրիայի գործով« դատարանը նշել է. ՙՉափազանց կարևոր է« որ զանգվածային լրատվության միջոցը իր կողմից տարածած տեղեկատվության արժանահավատությունը ստուգի մինչև համապատասխան տեղեկության տարածումը« այլ ոչ թե փորձի ապացույցներ հայթայթել դատական վեճի ընթացքում՚:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածի 2-րդ կետի` սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես վիրավորանք որակված արտահայտություններին և այդ արտահայտությունները դիտարկելով արտահայտված ամբողջական մտքի համատեքստում, գտնում է, որ այդպիսի արտահայտություններով գերազանցվել է քննադատության ընդունելի սահմանը, ուղղված է Լևոն Անանյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելուն: ՙԳորշ միջակություն՚, ՙչգրողների իշխանություն՚ արտահայտությունները օգտագործվել են հետևյալ համատեքստում. ՙ… և վստահ ենք, որ մեզ կհաջողվի Հայաստանի գրողների միությունն ազատել չարիքի և գորշ միջակության, չգրողների իշխանությունից, և Մեծն Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի սուրբ աթոռին կնստի վերջապես ժողովրդի համակրանքն ու սերը վայելող ԳՐՈՂ ՆԱԽԱԳԱՀ՚: Հիմնավոր է ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն առ այն, որ վերը նշված միտքը վերաբերում է գրողների միության նախագահին, իսկ հոդվածի հրապարակման պահին գրողների միության նախագահը հանդիսացել է Լևոն Անանյանը: Այսպիսի պայմաններում առարկայազուրկ են դառնում բողոքաբերի հայտնած փաստարկներն առ այն, որ ընդհանրացված արտահայտություններ են, ուղղված են անձանց անորոշ շրջանակին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1)      հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը,

2)      եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը,

3)      սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իրենց պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարելը:

Այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետը հնարավորություն է ընձեռում տվյալ պարագայում հայցվորներին դատական կարգով պահանջելու միաժամանակ մի քանի միջոց՝ հերքում և փոխհատուցման վճարում:
ՙԶանգվածային լրատվության մասին՚ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:

Դատարանը, ղեկավարվելով վերը նշված հոդվածներով, գտել է, որ վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 1 և 2 փաստերում նշված արտահայտությունները զրպարտություն և վիրավորանք լինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերի կարգով ենթակա են հերքման, իսկ պատասխանողից հօգուտ հայցվորների ենթակա է բռնագանձման 50 000 ՀՀ դրամ` որպես հայցվորների պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում: Դատարանը հայցապահանջը բավարարելիս, հաշվի է առել սույն գործի առանձնահատկությունները, զրպարտության և վիրավորանքի եղանակը և տարածման շրջանակը, պատասխանողի գույքային դրությունը:
Հավելելով վերոգրյալին՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտման վերաբերյալ բողոքաբերի պնդումը ևս անհիմն է համարում, քանի որ ակնհայտ է, որ վեճն ըստ էության լուծող դատարանը վերջնական դատական ակտը հիմնավորել է դատական նիստում հետազոտված ապացույցներով, ինչպես նաև նշել է իր պարզած հանգամանքները, դրանց վերաբերյալ հետևությունները և այն կիրառելի իրավական ակտերը, որոնց հիման վրա կայացվել է օրինական և հիմնավորված դատական ակտ:

Շարադրյանի հիման վրա, վերաքննիչ բողոքը հիմնավոր չհամարելով` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ, ուստի այն ենթակա է ուժի մեջ թողնելու:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածներով և 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով` Վերաքննիչ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2012թ., թիվ ԵԱՔԴ 0398/02/12 վճիռը թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`
Ի.ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ`
Ն.ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0398/02/12 դատարանի որոշում 2013թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0398/02/12
Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան

Ո Ր Ո Շ Ու Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով՝
15.05.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ե. ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ

դատավորներ՝ Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

քննարկելով ըստ հայցի «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն), Լևոն Անանյանի ընդդեմ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ)` պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2013 թվականի որոշման դեմ Հիմնադրամի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,


 

Պ Ա Ր Զ Ե Ց

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը և Լևոն Անանյանը պահանջել են պարտավորեցնել Հիմնադրամին լրատվական միջոցով հերքելու իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պարտավորեցնել Հիմնադրամին նույն լրատվական միջոցով հրապարակայնորեն խնդրել ներողություն` համաձայն դատարանի կողմից սահմանված ձևի:
Կազմակերպությունը և Լևոն Անանյանը, ավելացնելով հայցային պահանջների չափը, պահանջել են Հիմնադրամին պարտավորեցնել վճարել 300.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.11.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2013 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.11.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը և պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ բողոքը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ բողոքում պետք է նշվեն բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջին համապատասխան, այն ենթակա է վերադարձման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով`

 

 

Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վերադարձնել թիվ ԵԱՔԴ/0398/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2013 թվականի որոշման դեմ «Մշակույթ» համահայկական հիմնադրամի բերած վճռաբեկ բողոքը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


Նախագահող՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ