Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵՔԴ/1274/02/08

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

10.01.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Էդիկ Ավետիսյանի
քարտուղարությամբ`

Ն.Մնացականյանի

Հայցվորի ներկայացուցիչներ`

Արարատ Վարդանյանի
լիազորագիր տրված 24.08.2010թվ
անձնագիր AA 0366903« 004
փաստաբան Հովհաննես Գալյանի

լիազորագիր տրված 11.02.2012թվ
արտոնագիր թիվ 227

Պատասխանողի ներկայացուցիչ`

փաստաբան Լևոն Բաղդասարյանի
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Դատարանում« դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Սաթիկ Սամվելի Գրիգորյանի (անձնագիր ----------.) ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ 27837172« պետական գրանցման վկայական 01Ա 079396)` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Նկարագրական մաս

 

  1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սաթիկ Սամվելի Գրիգորյանի ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին գտնվել է Երևանի քաղաքացիական դատարանի վարույթում։ 
Երևանի քաղաքացիական դատարանի 13.02.2009թ. որոշմամբ գործով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն« գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության ավարտը և գործը տրամադրվել է փորձագետներին։
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 11.08.2009թ. թիվ ԴԴ-1-Ե-4875 գրությամբ քաղաքացիական գործը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 31.07.2009թ. կազմված թիվ 09-0326 եզրակացությունը մուտքագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.02.2009թ. ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հանաձայն` ՀՀ դատական օրենսգրքի 4-րդ գլուխն /վերաբերում է քաղաքացիական դատարաններին/ ուժը կորցրած է ճանաչվել։
՝ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-44-Ն) համաձայն սույն քաղաքացիական գործն ընդդատյա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին։

Դատարանի նախագահի կողմից 25.08.2009թ. գործը մակագրվել« իսկ 26.08.2009թ. հանձնվել է դատավոր Էդ.Ավետիսյանին։

2009թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և գործի կասեցված վարույթը վերսկսվել է։

Գործ վարույթն իրականացվել է նախապատրաստրաստական փուլով։
Պատասխանողի ներկայացուցիչը պատճառաբանելով« որ հայցի իրավական հիմքում հայցվորը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածը« որի 2-րդ մասը վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց« եթե վերջինս ապացուցում է« որ վնասն իր մեղքով չի պատճառվել« հայցվորը նշված գործով ոչ մի ապացույց չի ներկայացրել այն մասին« որ վնասը պատճառվել է կոյուղատարի խցանման հետևանքով« բացի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 28.03.08թ. թիվ ԵԿԴ 0355/02/08 վճռից և ՀՀ վերաքննիչ դատարանի 11 հուլիսի 2008թվ« որոշումից« իսկ այդ ապացույցներով որևէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը« որ դիտահորի խցանումը պատճառ է հանդիսացել «Արցախ» սրճարանին պատճառված վնասի համար։ Այսպես« Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ԵԿԴ 0355/02/08 վճռով դատարանը փաստել է այն հանգամանքը« որ փորձագետի 18.12.2007թ. թիվ 07-0941 եզրակացությամբ հանգել է այն հետևությանը« որ հայցվոր Սաթիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան« Աջափնյակ համայնքի« Հասրաթյան փողոցի 10 շենքի նկուղային հարկում գտնվող տարածքին հասցված վնասվածքները արդյունք են խմելու ջրի մայր ջրագծին անօրինական միացված խողովակաշարից և թիվ 10 հասցեում գտնվող շենքի ընդհանուր սեփականությունը հանդիսացող կոյուղագծից արտահոսած ջրերի ազդեցության (վճիռ« էջ 3« 2-րդ պարբերություն)։ Իսկ վերաքննիչ դատարանն իր հերթին 18.12.2007թվ. որոշմամբ ընդունել է այն փաստը« որ հայցվորի գույքին վնասները հասցվել են խմելու ջրի մայր ջրագծին անօրինական միացված խողովակաշարի և թիվ 10 հասցեում գտնվող շենքի ընդհանուր սեփականությունը հանդիսացող կոյուղագծի նկուղային հարկում գտնվող հատվածի վթարման արդյունքում (որոշում« էջ 3« վերջին պարբերություն)« ուստի նկատի ունենալով« որ կոյուղատարի խցանման և տարածքին պատճառված վնասի միջև ուղղակի կապի առկայության որոշման համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28« 60 հոդվածների համաձայն միջնորդել է գործով նշանակել շինարարատեխնիկական փորձաքննություն և փորձագետների պարզաբանմանը ներկայացնել հետևյալ հարցերը.

ա) Ի՞նչ բարձրության վրա է գտնվում Հասրաթյան 10 հասցեում գտնվող կոյուղատարի նիշը դիտահորի հատակի նիշից

բ) Ի՞նչ բարձրության վրա է գտնվում «Արցախ» սրճարանի սանհանգույցի կոյուղագծի նիշը դիտահորի հատակի նիշից

գ) Հնարավոր է արդյո՞ք կեղտաջրերի ներթափանցումը սրճարանի տարածք սրճարանի սանհանգույցի կոյուղատարից

դ) Ի՞նչ բարձրության վրա է գտնվում սրճարանի վրա գտնվող բնակարանի զուգարանակոնքը և տրապը դիտահորի վերին նիշից« և հայցվորի կողմից ներկայացված սկավառակում պատկերված խցանման դեպքում հնարավոր է արդյո՞ք կեղտաջրերի արտահոսք այդ հանգույցներից։ 
ե) Ի՞նչ տեխնիկական վիճակում են գտնվում սրճարանի տարածքով դեպի դիտահոր գնացող ծենքի ներքին ցանցի կոյուղատար խողովակները։
զ) Ո՞րն է սրճարանը կեղտաջրերով ողողվելու պատճառը շենքի ներքին ցանցի խցանումը« թե դիտահորի խցանումը։

Է) Ի՞նչ վաղեմություն ունեն «Արցախ» սրճարանի նորոգման աշխատանքները։ 
Դատարանի 09.12.2009թ. որոշմամբ բավարարել է գործով պատասխանող կողմի միջնորդությունը« նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնագետներին և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև եզրակացություն ստանալը։
01.06.2010թ. դատարան մուտք է եղել «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի թիվ 091208 եզրակացությունը և 02.06.2010թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։
Դատարանի 29.04.2011թ. որոշմամբ բավարարվել է հայցվոր կողմի միջնորդությունը` գործով նշանակվել է լրացուցիչ շինարարատեխնիկական և դատապարանքագիտական փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետներին և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև եզրակացություն ստանալը։

13.09.2011թ. դատարան մուտք է եղել «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ժ.Ծատուրյանի գրությունն այն մասին« որ 2011թվականի հունիսի 2-ին «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ստացվել սույն գործով դատարանի որոշումը` գործով լրացուցիչ շինարարատեխնիկական և դատապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին« որի կատարումը հանձնարարվել է տվյալ բնագավառի ավագ փորձագետ Գ.Գալստյանին« սակայն նկատի ունենալով« որ վերջինս իրենց կազմակերպության շինարարատեխնիկական լաբորատորիայի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի միակ մասնագետն է և այն« որ նա դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ« ինչը բավարարվել է« ուստի տվյալ փորձաքննության կատարման կազմակերպումը իրենց կազմակերպությունում դարձել է անհնարին։ Նկատի ունենալով« որ փորձաքննությունը լրացուցիչ է« որի սկզբնականը կատարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից« վերադարձնելով քաղաքացիական գործն առանց որոշման պահանջների կատարման` խնդրվել է լրացուցիչ փորձաքննության կատարումը հանձնարարել սկզբնական փորձաքննություն կատարած փորձագետին։

Դատարանի 13.09.2011թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։
Դատարանի 30.09.2011թ. որոշմամբ գործով նշանակվել է շինարարատեխնիկական և դատապարանքագիտական լրացուցիչ փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին« փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝ 
1.Հնարավո՞ր է արդյոք կոյուղաջրերի ներթափանցումը սրճարանի տարածք սրճարանի սանհանգույցի կոյուղատարից։

2.Ի՞նչ տեխնիկական վիճակում են գտնվում սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար խողովակները։
3.Ո՞րն է սրճարանը կեղտաջրերով ողողվելու պատճառը։
4.«Արցախ» սրճարանի սանհանգույցն ունի՞ թույլտվություն« թե ոչ« համապատասխանու՞մ է արդյոք գործող նորմատիվային ակտերի պահանջներին« թե ոչ։

5.Հաշվի առնելով« որ նախորդ փորձագիտական եզրակացությամբ փորձագետը որոշել է /էջ 11/« որ Հասրաթյան 10 հասցեում գտնվող «Արցախ» սրճարան ջրի ներհոսք տեղի է ունեցել «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից« որից և առաջացել է հիմնական ողողումը« հնարավո՞ր էր կոյուղաջրի նմանօրինակ ներհոսք սրճարանի տարածք« եթե կոյուղատար խողովակները վնասված չլինեին։ 
6.Այսօրվա դրությամբ անշարժ գույքի հետ կապված որքա՞ն վնաս է պատճառվել հայցվոր Սաթիկ Գրիգորյանին 2008թվականի հունվարի 10-ից Երևանի Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի 4-րդ մուտքի դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը Երևանի Հասրաթյան /Լենինականի/ փողոցի 10-րդ շենքի 189«8քմ մակերեսով «Արցախ» սրճարանի տարածք լցվելու հետևանքով« հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա.Վանյանի 03.11.2009թ. թիվ 04-1326/20 գրությունը« համաձայն որի` «Արցախ» սրճարանի տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն անբավարար են սրճաանի բոլոր սենքերի« այդ թվում սանհանգույցի պատերը և առաստաղը խոնավությունից ծեփոնաթափվել են« առկա են ներծծված ջրերի չորացած հետքեր« իսկ հատակը ծածկված է թափված ծեփերով և հողով« սանհանգույցի պատերին և հատակին կան ֆեկալ աղտոտության հետքեր« սրճարանը հիմնական վերանորոգման կարիք ունի և նշված սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական թերությունների պայմաններում սրճարանը չի կարող գործել որպես հանրային սննդի կազմակերպություն« ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն ՄՊողոսյանի 29.09.2009թ. թիվ 54-02/15 գրությունը և կատարման թերթիկ հաշիվ-ապրանքագիրը« համաձայն որոնց` «Արցախ» սրճարանի տարածքում ախտահանման աշխատանքների կատարումը պարտադիր է« որոնց արժեքը կազմում է 576.000 ՀՀ դրամ։

7.Այսօրվա դրությամբ շարժական գույքի հետ կապված որքա՞ն վնաս է պատճառվել հայցվոր Սաթիկ Գրիգորյանին նշված օրվանից դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը սրճարանի տարածք լցվելու հետևանքով /սառնարաններ« գազօջախ« միկրոալիքային վառարաններ« կահույք« կահ-կարասի« վարագույներ և այլն/։ 
8.Ըստ ԳՈՍՏ-ի որքա՞ն է շենքի կեղտաջրերի հեռացման թուջե խողովակների պիտանելիության ժամկետը։

9.Սրճարանի թուջե խողովակի վնասվելը« որտեղից նույնպես կեղտաջրերը լցվել են սրճարանի տարածք պատճառական կապի մեջ չի գտնվում արդյոք ցածր ջերմաստիճանի հետ« հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ.Վարդանյանի 14.01.2011թ. թիվ 06-10 գրությունը« համաձայն որի` 2008թվականի հունվարի 10-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Աջափնյակ համայնքում օդի ջերմաստիճանը տատանվել է - 12.8-ից մինչև -15.5 աստիճան ցուրտ« իսկ գիշերը` - 16-ից -19 աստիճան ցուրտ

և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև եզրակացություն ստանալը։

30.05.2012թ. դատարան մուտք է եղել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 2012թվականի մայիսի 17-ի թիվ 11-2958 եզրակացությունը։
31.05.2012թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է։
31.10.2012թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։ 
24.12.2012թվ. գործի քննությունը հայտարարվել է ավարտված և վճռի հրապարակման օր է հայտարարվել 10.01.2013թվ. ժամը 1100-ին։

Հայցվորի դիրքորոշումը.


Հանդիսանում է Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10 հասցեում գտնվող 189«8 քմ մակերեսով բնակելի տարածքի` «Արցախ» սրճարանի սեփականատերը /հիմք` 11.11.2003թ.-ին տրված թիվ 1780357 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը/։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2008թ. թիվ 0355/02/08 վճռով մասնակիորեն բավարարվել է իր հայցն ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` 2006թվ. օգոստոսի 6-ին Լենինականի 10 հասցեում տեղի ունեցած կոյուղագծի և ջրագծի վթարի վերաբերյալ 31.10.2006թ. ակտը ստորագրել պարտադրելու և վնասի հատուցման պահանջի մասին« այն է` վճռվել է «Հայցը բավարարել մասնակիորեն։ Պարտավորեցնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ստորագրելու Լենինականի 10 հասցեում տեղի ունեցած կոյուղագծի և ջրագծի վթարի վերաբերյալ 31.10.2006թ. ակտը։

Բռնագանձել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Սաթիկ Գրիգորյանի 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ որպես վնասի հատուցում« իսկ այդ գումարի 2 տոկոսը` 44.000 ՀՀ դրամ հօգուտ պետբյուջեի։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2008թ. որոշմամբ պատասխանող ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և 28.03.2008թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2008թ. որոշմամբ պատասխանող ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Վճիռը գումարի բռնագանձման մասով կատարված է« իսկ 31.10.2006թ. ակտը ստորագրելու մասով դեռևս գտնվում է կատարման փուլում։
2008թվականի հունվարի 13-ին Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի բնակիչներն իրեն ահազանգել են« ասելով« որ նորից խցանվել է նույն դիտահորը և կոյուղաջրերը լցվում են շենքի բնակելի տարածքները« այնտեղից էլ իր սեփականությունը հանդիսացող «Արցախ» սրճարանի տարածքը։ Մինչ այդ բնակիչներն ահազանգել էին ՀՀ Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրությանը և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայությանը։ Թեև վթարը կանխելը և վերացնելը ուղղակիորեն մտնում էր «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայության պարտականությունների մեջ և համատիրության իրավասությունից դուրս էր« այնուհանդերձ վթարը կանխելու և վերացնելու ուղղությամբ համատիրության աշխատակիցների ջանքերն անցան ապարդյուն։ Դրանից 3 օր անց վթարը վերացրեցին «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայության աշխատակիցները` բացելով խցանված դիտահորը։ Ինչ վերաբերվում է սրճարանի տարածքին« ապա այն ամբողջությամբ ողողված էր կոյուղագծի պարունակությամբ և 60սմ բարձրությամբ լճացել էր« որի պատճառով հնարավոր չի եղել ներս մտնել։ Ներս հնարավոր է եղել մտնել միայն հունվարի 27-ին« երբ ձմռան ցրտից այդ ողջ ապականությունը սառել էր։
Կից ներկայացվող ՀՀ Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահ Հ.Իսրայելյանի 04.02.2008թ. թիվ 127 գրության համաձայն` «Մենք ստացել ենք հեռախոսազանգ Լենինականի 10 շենքի կոյուղագծի վթարի մասին։ Մեր աշխատակիցները գնացել են վթարի վայր« փորձել են վերացնել վթարը« չնայած որ այն մեր աշխատանքը չի եղել« դիտահորը գտնվում է «Ջրմուղ-Կոյուղու» ենթակայության տակ։

Դիտահորը խցանված լինելու պատճառով կոյուղաջրերը լցվել են 4-րդ մուտքի 1-ին հարկի բնակելի տարածքները« այնտեղից էլ «Արցախ» սրճարանի տարածք»։

Կից ներկայացվող ՀՀ Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահ Հ.Իսրայելյանի 28.04.2008թ. թիվ 129 գրության համաձայն` «Լենինականի 10 շենքի դիտահորերը չեն պատկանում համատիրությանը« այն սպասարկվում է «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից»։

Ապացուցելու համար այն հանգամանքը« որ կեղտաջրերն իր սրճարանի տարածք են լցվել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող և նրա կողմից սպասարկվող դիտահորի խցանման պատճառով« ինքը 2008թ. հունվարի 17-ին գրավոր դիմումով դիմել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության «Արևմուտք» մասնաճյուղին« նշելով« որ Հասրաթյան 10-րդ շենքի 4-րդ մուտքի կոյուղագիծը սպասարկող կեղտաջրերի դիտահորը բազմիցս խցանվում և առաջացնում է վթարներ« խնդրելով միջոցներ ձեռք առնել դիտահորի խցանումը և դրանով հանդերձ վթարները կանխելու ուղղությամբ« տալով տեխնիկական ճիշտ լուծում։
Նույն խնդրանքով 08.02.2008թ.-ին դիմել է նաև Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրությանը։

Իր 17.01.2008թ. թիվ Գ-151 դիմումին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Ա.Նիազյանը 29.01.2008թ. թիվ 48/01-ԱՆ գրությամբ պատասխանել է« որ 4-րդ մուտքի հաճախակի խցանվող դիտահորի փոխարեն առաջարկվում է կոյուղագծի միացման 2 հանգույցներ« նպատակահարմար համարելով միացումը կատարել իր իսկ կողմից տրամադրված Հասրաթյան 10 շենքի կոյուղագծերի սխեմատիկ հանույթում նշված թիվ 1 հանգույցից։
Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահ Հ.Իսրայելյանն իր 08.02.2008թ. դիմումին 20.02.2008թ. թիվ 128/4 գրությամբ պատասխանել է« որ «Հասրաթյան փողոցի կույողախողովակաշարի 10 շենքի 4-րդ մուտքի դիտահորի հաճախակի խցանումների պատճառով ընդհանուր կոյուղագծի կեղտաջրերը« որը սպասարկվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից« լցվում է 4-րդ մուտքի 1-ին հարկի բնակելի տարածք« այնտեղից էլ «Արցախ» սրճարան»։ 
Պարբերաբար կրկնվող վթարները վերացնելու կապակցությամբ համաձայնեցնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության եզրակացության հետ« համատիրությունը տալիս է իր համաձայնությունը «Արցախ» սրճարանի սեփականատեր Սաթիկ Գրիգորյանին կատարելու վերանորոգում և շինարարական աշխատանքներ իր միջոցներով Հասրաթյան 10 շենքի կոյուղագծի ըստ սխեմատիկ հանույթի« որը տրվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 29.01.2008թ. թից 48/01-ԱՆ։

Նշվածներով ապացուցվում է« որ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը և «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահն ընդունել են տվյալ դիտահորի անսարքությունը և հաճախակի խցանման փաստը« ինչպես նաև այն հանգամանքը« որ դիտահորը պատկանում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և սպասարկվում է նրա կողմից։
2008թվականի հունվարի 13-ից դիտահորի խցանման պատճառով Հասրաթյան 10-րդ շենքի 4-րդ մուտքի կոյուղագծի ամբողջ պարունակությունը օրեր շարունակ լցվել է նշված մուտքի առաջին հարկի բնակելի տարածքներ« իսկ այնտեղից լցվել ու կուտակվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Արցախ» սրճարան« ապականելով և փչացնելով ամեն ինչ` սկսած սալիկներից ու հարդարանքից« վերջացրած կահույքով։ Կոյուղագծի ամբողջ պարունակությունը լցվելով սրճարանի տարածք մի քանի օր հետո սառել է« որի պատճառով հնարավոր է եղել մտնել այնտեղ և նկարահանել /կից ներկայացվում է նկարահանման սկավառակը/։ Եղանակները տաքանալուն պես սրճարանից գարշահոտությունը տարածվել է շենքից դուրս և ինքը ստիպված փակել է օդափոխիչ խողովակն ու դուռը« որպեսզի շրջապատը չապականվի։

Հարկ է համարում նշել« որ մինչև վթարը` 2008թ. հունվար ամսվա դրությամբ սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10-րդ շենքի 189«8քմ մակերեսով բնակելի տարածքի /«Արցախ» սրճարանի/ շուկայական գինը« 21.12.2007թ. դրությամբ« կից ներկայացվող «Տիգրիս» ՍՊԸ-ի «Շուկայական արժեքի գնահատման հաշվետվության» համաձայն կազմել է 19 000 000 ՀՀ դրամ։
Պատասխանող կազմակերպությունը դիտահորի խցանման հետևանքով իրեն պատճառված վնասը հատուցելու իր բանավոր և գրավոր պահանջներին չի պատասխանում« փաստորեն հրաժարվելով հատուցել իր նախնական հաշվումներով կազմող 17 000 000 ՀՀ դրամ վնասը« իսկ վնասի ստույգ չափը ճշտելու համար անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն։ 
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 
17-րդ հոդվածի`

  1. Անձը« ում իրավունքը խախտվել է« կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում« եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։
  2. Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը« որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար« նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս)« ինչպես նաև չստացված եկամուտները« որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում« եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)
    1058-րդ հոդվածի` 1. Քաղաքացու անձին կամ գույքին« ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։

Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա։

1075-րդ հոդվածի`

Դատարանը« բավարարելով վնասի հատուցման պահանջը« գործի հանգամանքներին համապատասխան« պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով (տրամադրել նույն տեսակի և որակի գույք« վերանորոգել վնասված գույքը և այլն) կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր)։
Հայցվորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ« 1058-րդ« 1075-րդ հոդվածների վկայակոչմամբ դատարանից խնդրել էր պատասխանող «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 17 000 000 ՀՀ դրամ« ինչպես նաև նախապես վճարված 340 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը« բռնագանձումը տարածելով պատասխանող ընկերության դրամական միջոցների և գույքի վրա։


Հայցվորի ներկայացուցիչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի կարգով ներկայացված դիմումով հայտնելով« որ հիմք ընդունելով ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.05.2012թ. թիվ 11-2958 եզրակացությունը« ավելացնում է հայցային պահանջների չափը և հայցապահանջը ձևակերպում հետևյալ կերպ. որպես վնասի հատուցում խնդրում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 24 630 200 ՀՀ դրամ« նախապես վճարված 340 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը« ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև վճռի կայացման օրը« շարունակելով տոկոսների հաշարկը մինչև պարտավորության լրիվ մարումը։

Պատասխանողի դիրքորոշումը.


Հայցադիմումի պատասխանով հայտնվել է« որ 2008թվ. հունվար ամսին Հասրաթյան 10 շենքի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող դիտահորի խցանման մասին հայցվորի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

2008թվ. հունվար ամիսն դիտահորի խցանման վերաբերյալ ընկերությունը որևէ ահազանգ չի ստացել։ 14.01.2008թ. ժամը 16.51 րոպե 1-85 ծառայությունում ահազանգ է գրանցվել շենքի կոյուղու սառցակալման վերաբերյալ« իսկ 15.01.2008թ. ժամը 14 04-ին գրագծի սառցակալման վերաբերյալ։

Այն փաստը« որ հայցվորը դիմել է համատիրությանը կոյուղագծի վթարի վերացման համար ինքնին վկայում է« որ խցանումը տեղի է ունեցել ոչ թե ընկերության կողմից շահագործվող ցանցում« այլ շենքի ներքին ցանցերում« որի սպասարկման պարտականությունը կրում են շենքի կառավարման մարմինները« ինչի մասին քաջատեղյակ է եղել հայցվորը նախորդ գործի դատաքննությունից։ Իսկ համատիրության կողմից ձեռնարկված քայլերն էլ վթարը վերացնելու վերաբերյալ մեկ անգամ ևս ապացուցում են սառցակալումը շենքի ներքին ցանցում լինելու հանգամանքը։
Բացի դրանից« ինչպես մատնանշում է հայցվորը «Լենինգրադյան 48/1» համատիրության նախագահի 04.02.2008թ. թիվ 127 գրության մեջ նշված է` «Մենք ստացել ենք հեռախոսազանգ Լենինականի 10 շենքի կոյուղագծի վթարի մասին»։ Սա խոսում է այն մասին« որ վթարը /սառցակալումը/ տեղի է ունեցել շենքի ներքին ցանցում« թեև գրության հաջորդ պարբերությունում համատիրության նախագահը փորձել է վթարը կապել դիտահորի խցանման հետ և նշում է «Դիտահորը խցանված լինելու պատճառով կոյուղաջրերը լցվել են շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի բնակելի տարածքները« այնտեղից էլ «Արցախ» սրճարանի տարածքը։
ՀՀ կառավարության 28 հուլիսի 2003թվ. թիվ 886-Ն որոշմամբ հաստատված բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգի 4 կետի համաձայն ժամանելով վթարի վայր« բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը պարտավոր էր իրականացնել համապատասխան ուսումնասիրություն և կազմել արձանագրություն` նշելով վթարի բնույթը« պատճառը« այն վերացնելու համար անհրաժեշտ ծախսերն ու ժամկետը։ Արձանագրությունը պետք է ստորագրվի բնակարանի սեփականատիրոջ կողմից։
Մինչդեռ ահազանգը ստացած և «փութաջանորեն» վթարի վայր ժամանած և իրենց աշխատանքը չհամարվող վթարի վերացման աշխատանքներն իրականացրած համատիրությունը ակտ չի կազմել« այլ վթարից շուրջ 3«5 ամիս անց համատիրությունը իր 28.04.2008թվ. թիվ 129 գրությամբ հայցվորին «հույժ գաղտնի» մի բացահայտում է արել` «Լենինականի 10 շենքի դիտահորերը չեն պատկանում համատիրությանը« այն սպասարկվում է «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից։ Իսկ 4-րդ մուտքի բնակիչներն էլ« որոնց բնակելի տարածքները դիտահորի խցանման պատճառով ողողվել են կեղտաջրերով և պետք է« որ վնասներ կրած լինելին« առ այսօր ոչ մի վնասի հատուցման պահանջ չեն ներկայացրել ընկերությանը։

Ամբողջ վերը ասվածից հետևում է« որ համատիրության կողմից տրված գրությունները« որոնցով հայցվորը փորձում է հիմնավորել դիտահորի խցանման փաստը« շինծու են« և դրանցով չեն կարող ապացուցել դիտահորի խցանման փաստը։

Չի համապատասխանում իրականությանը հայցվորի այն հայտարարությունը« որ իբրև իր 17.01.2008թվ. դիմումին ի պատասխան «Երևան Ջուր» ընկերության «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Ա.Նիազյանը 29.01.2008թվ թիվ 48/01-ԱՆ գրությամբ պատասխանել է« որ 4-րդ մուտքի հաճախակի խցանվող դիտահորի փոխարեն առաջարկում է կոյուղու միացման 2 հանգույց։
Հայցվորի կողմից մատնանշված գրության մեջ «4-րդ մուտքի հաճախակի խցանվող դիտահորի փոխարեն» արտահայտություն չկա։ Դա հայցվորի երևակայության արդյունքն է։

Դիտահորի խցանման ապացույց չէ նաև ընկերության կողմից հայցվորին նրա 17.01.2008թ. թիվ Գ-151 դիմումի հիման վրա գրված տեխնիկայան պայմանը« որովհետև ըստ 22 հունվարի 2004 թվ ՀՀ կառավարության թիվ 130 Ն որոշման հաստատված ջրամատակարարման պարտավոր է իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից համապատասխան դիմում ստանալու դեպքում 15 օրյա ժամկետում մշակել և դիմողին տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման ցանցին միանալու տեխնիկական պայմանը կամ մերժել դիմումը։
Տվյալ դեպքում ընկերությունը նպատակահարմար է գտել բավարարելու սեփականատիրոջ դիմումը« նկատի ունենալով« որ սեփականատերը չի ունեցել տեխնիկական պայման« ջրահեռացման համակարգին ռեստորանի սանհանգույցը միացվել է ինքնակամ դեռևս նախկին ջրամատակարար կազմակերպության օրոք /հավանաբար 90-92 թվականներին/ միացման նիշը գտնվում է դիտահորի հատակի նիշից ցածր և նույնիսկ դիտահորի չխցանվելու դեպքում կեղտաջրերը կլցվեն ռեստորանի տարածքը« որից խուսափելու համար հայցվորի կողմից սանհանգույցից դեպի դիտահոր գնացող կոյուղատար խողովակի վրա տեղադրվել է փական։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2008թվ. վճռի հիման վրա 2006թվ. օգոստոս ամսին շենքի կոյուղու ներքին ցանցի և ապօրինի միացված ջրագծի վթարի հետևանքով պատճառված վնասը 2 200 000 դրամի չափով բռնագանձվել է հայցվորի օգտին։ Միաժամանակ վճռով ընկերությանը դատարանը պարտավորեցրել է ստորագրել 2006թ. օգոստոսի 6-ին տեղի ունեցած վթարների վերաբերյալ ակտը« որը որևէ առնչություն չունի 2008թվ. հունվարի 13-ին տեղի ունեցած վթարի հետ։ Ուստի այդ ակտի հիշատակումը հայցադիմումում չի կարող ապացույց ծառայել 2008թվ. հունվարի 13-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ։

Ընկերությունը երբեք չի ընդունել և չի ընդունի դիտահորի խցանման փաստը։ Ինչպես 2006թվ. օգոստոսի 6-ին« այնպես էլ 2008թվ. հունվարի 13-ին խցանումը տեղի է ունեցել շենքի կոյուղու ներքին ցանցում« որի մասին կարող են վկայել խցանումը վերացրած «Երևան ջուր» ընկերության վթարը վերացնող բրիգադիր Սպարտակ Մելիքյանը և բանվորներ Աշոտ Հովհաննիսյանը« Հարություն Գևորգյանը« Սենեքերիմ Բոզօղլանյանը։

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի …. սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները« որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականությունը« բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունն են։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164 հոդվածի համաձայն` սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը« եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով։

Ջրամատակարարման և ջրահեռացման կանոնների 1-ին կետի համաձայն` բաժանորդների կամ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը համարվում են ներքին ցանց։ Քանի որ դրանք չեն շահագործվում ջրամատակարար կազմակերպության կողմից /Երևան ջուր ընկերությունը վարձակալական հիմունքներով շահագործում է միայն պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը/« ուստի դրանցում տեղի ունեցած վթարների հետևանքով պատճառված վնասների համար ընկերությունը պատասխանատվություն կրել չի կարող։ Գտնում է« որ հայցն անհիմն է և խնդրել է այն մերժել։

Ի լրումն հայցադիմումի պատասխանի հայտնվել է նաև« որ հայցի իրավական հիմքում հայցվորը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածը« այդ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս« որ վնասի վերականգնման ինստիտուտի կիրառումը ուղղակիորեն կախման մեջ է չորս կարևորագույն տարրերի միաժամանակյա առկայությունից.

*անիրավաչափ գործողություն

*վնասի առկայություն

*ուղղակի պատճառահետևանքային կապի առկայութնուն անիրավաչափ գործողության և պատճառված վնասի միջև

*վնաս պատճառած անձի մեղավորություն։

Նույն հոդվածի 2-րդ կետի վերլուծությունից կարելի է եզրակացնել« որ վնաս պատճառելու հետևանքով պարտավորության ծագման համար վնասի« դրա պատճառ հանդիսացած գործողության« դրանց միջև պատճառահետևանքային կապի« ինչպես նաև կոնկրետ անձի կողմից գործողությունը կատարած լինելու փաստի ապացուցման բեռը կրում է տուժող կողմը« իսկ հակառակորդ կողմը պարտավորէ ապացուցել միայն իր մեղքի բացակայությունը պատճառված վնասի հիմք հանդիսացած գործողություններում։

Սույն գործով հայցվորը դատարանին է ներկայացրել դիտահորի խցանման փաստը ապացուցող երկու տեսասկավառակներ« որոնցից ամենևին էլ չի հետևում« որ «Արցախ» սրճարանի տարածքի կեղտաջրերով հեղեղումը կախված է այդ խցանման հետ։

Հայցվորը պետք է ապացուցի« որ դիտահորի խցանումների և տարածքին պատճառված վնասի միջև առկա է պատճառական կապ« իսկ այդ հանգամանքը կարող է ապացուցվել միայն փորձագիտական եզրակացությամբ։
Ինչ վերաբերվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008թվ. մարտի 28-ի թիվ 0355/02 քաղաքացիական գործով վճռին և ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2008թվ. հուլիսի 11-ի որոշմանը« որոնցով հայցվորը փորձում է հիմնավորել պատճառական կապի առկայությունը դիտահորի խցանման և պատճառված վնասի միջև« ապա դատարանի ուշադրությունն է հրավիրվում այն հանգամանքի վրա« որ դատարանն այդ վճռով ընդունված է համարել այն հանգամանքը« «որ փորձագետը 18.12.2007թ. թիվ 07-0941 եզրակացությամբ հանգել է այն հետևության« որ հայցվոր Սաթիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Աջափնյակ համայնքի Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի նկուղային հարկում գտնվող տարածքին հասցված վնասվածքները արդյունք են խմելու ջրի մայր ջրագծին անօրինական միացված խողովակաշարից և թիվ 10 հասցեում գտնվող շենքի ընդհանուր սեփականությունը հանդիսացող կոյուղագծից արտահոսած ջրերի ազդեցության» /տես վճիռ էջ 3« 2-րդ պարբերություն/։
Հենց այդ պատճառով էլ դատարանը գտել է« որ «հայցը պետք է բավարարել մասնակի« քանի որ ներքին ցանցի վթարների հետևանքով առաջացած վնասների համար ՙԵրևան Ջուրը՚ պատասխանատվություն չի կարող կրել« այն չի սպասարկվում նրանց կողմից։

Նույնպիսի եզրակացության է հանգել նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2008թվականի հուլիսի 11-ի որոշմամբ« որի 3-րդ կետի /վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը/ 2-րդ ենթակետում վերանքնիչ դատարանը ընդունել է նույն փաստը« իսկ 4-րդ կետի /վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը/ ամբողջ բովանդակությամբ վերաքննիչ դատարանն ամրագրել է« որ «հայցվորի գույքին վնասները հասցվել են խմելու ջրի մայր ջրագծին անօրինական միացված խողովակաշարի և թիվ 10 հասցեում գտնվող շենքի ընդհանուր սեփականությունը հանդիսացող կոյուղագծի նկուղային հարկում գտնվող հատվածի վթարման արդյունքում»։ 
Այսպիսով« ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ ապացուցվում է« որ վնասը չի պատճառվել դիտահորի խցանման պատճառով։
Հետևաբար« հայցվորի ներկայացրած ապացույցները դիտահորի խցանման վերաբերյալ որևէ հիմք չեն տալիս ենթադրելու« որ վնասը պատճառվել է դիտահորի խցանման պատճառով։
Բացի վերը նշվածից« նաև ընդունելի չեն դատարանի 13.02.2009թվ. որոշմամբ հիման վրա նշանակված ապրանքագիտական փորձաքննության արդյունքները« որոնց համաձայն պատճառված վնասը կազմել է 14 449 835 դրամ։
Հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել դատարանին այն մասին« որ 2006թ. վթարի հետևանքով պատճառված վնասները« որոնք 2007թվ. օգոստոսի 13 թիվ 07 0339 և 2007թվ. դեկտեմբերի 18-ի 07-0941 փորձագիտական եզրակացությունների համաձայն կազմել են 3 182 000 + 1 262 000 = 4444000 դրամ« վերականգնվել են մինչև դիտահորի 13.01.2008թվ. նոր խցանումը։

Մինչդեռ 2007թվ. դեկտեմբերի 18-ի 07-0941 փորձագիտական եզրակացությանը կից թիվ 1 լուսանկարի համադրմամբ 2009թվականի հուլիսի 30-ի եզրակացության թիվ 2 լուսանկարին միանգամայն ակնհայտ է դառնում« որ ոչ մի վերանորոգման աշխատանք հայցվորի կողմից մինչև 2008թվականի հունվարի 13-ի խցանումը և նաև դրանից հետո մինչև լուսանկարման օրը տարածքում չի իրականացվել։ ՈՒստի նման պայմաններում անհասկանալի է« թե ինչպես են փորձագետներւը որոշել« որ 09-0326 եզրակացությամբ որոշված 14 449 839 դրամ վնասը հասցվել է ոչ թե նախկին վթարների« այլ հատկապես 13.01.2008թ. դիտահորի խցանման հետևանքով։
Հայտնի է« որ խոնավության հետևանքով շենքերին« շինություններին պատճառված վնասները ժամանակին չվերականգնելու դեպքում կարող են առաջացնել նոր հետևանքներ։
Օրինակ« երեսպատման սալիկները կարող են պոկվել պատից« հատակից։ փորձաքննութան ժամանակ« որին մանսակցել է անձամբ« ոչ մի նման երևույթ չի արձանագրվել։ Բացի սրճարանի մուտքի հատվածից« որին ի դեպ վնասը պատճառվել է ոչ թե կոյուղատարի վթարի հետևանքով« այլ ապօրինի ջրամիացման« պատերից կամ հատակից ոչ մի երեսպատման սալիկ պոկված չէր« միայն վնասված էր առաստաղի և պատերի գաջածածկույթը տեղ-տեղ« որոնք այնքան հին վնասվածքներ էին« որոնց վաղեմությունը որոշել նույնիսկ չկարողացան փորձագետները« իսկ խոհանոց կոչվող հատվածում նույն մուգ ու կեղտոտ պատերն ու առաստաղներն էին« ինչը և վկայում էր« որ որևէ շինարարական աշխատանք վերջին տասնամյակում չի կատարվել« հետևաբար անհասկանալի է« թե ինչու ընկերությունը« որը վճարվել է նախկին պատճառված վնասի համար« այժմ պետք է կրկին անգամ վճարի նույն վնասի համար« այն էլ թանկ գնով /նախկինում եզրակացությունների հետ համեմատած վերականգնման աշխատանքների և նյութերի գները ներկայացված են ավելի թանկ գներով/։
Նման պայմաններում հայցն անհիմն է« քանի որ հայցվորի կողմից որևէ ապացույց չի ներկայացված դիտահորի խցանման և պատճառված վնասի միջև ուղղակի պատճառական կապի« ինչպես նաև տարածքի վերականգնման վերաբերյալ« որոնք սույն գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ են։ 

Պատասխանողի ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը հայցադիմումի պատասխանով հայտնել է նաև« որ

հաշվի առնելով« որ սույն գործի հետ կապված առկա է 25.05.2010թ. թիվ 091208 փորձագետի եզրակացությունը« ինչպես նաև հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել լրացուցիչ ապացույց` վարձակալության պայմանագիր« անդորրագրեր« համաձայնագիր« անհրաժեշտություն է ծագել նորովի ներկայացնել հայցադիմումի պատասխան« գտնում է« որ հայցադիմումն իրավազուրկ է« անհիմն« խեղաթյուրված են գործի փաստական հանգամանքները և ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ.

Հայցի իրավական հիմքում դրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին կետը« համաձայն որի քաղաքացու« իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառված անձի կողմից։

Օրենսդիրը« սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսում է նաև« որ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց« եթե ապացուցում է« որ վնասն իր մեղքով չի պատճառվել։ Գործում առկա է փորձագետի եզրակացությունը« որտեղ ուղղակի նշված է /էջ 1/ «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց« որ Հասրաթյան 10 հասցեում գտնվող «Արցախ» սրճարան ջրի ներհոսք տեղի է ունեցել «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից« որից և առաջացել է հիմնական ողողումը։

«Երևան ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցչի այն գրավոր հարցին« թե «… եթե սրճարանի տարածքով անցնող կոյուղատար խողովակները վնասված չլինեին« նմանօրինակ ջրի ներհոսք սրճարանում կլիներ« թե ոչ»« փորձագետը տալով լրացուցիչ հիմնավորումներ /էջ 12/« տվել է հետևյալ պատասխանը` «բացառվում է»։ Փաստորեն« համաձայն փորձագետի եզրակացության« ջրի հոսքի հիմնական պատճառը եղել է «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից« որի հետ «Երևան ջուր» ՓԲ ընկերությունը կապ չունի« այն ընկերության կողմից չի շահագործվում« համարվում է տվյալ շենքի ներքին ցանց« որի սպասարկման պարտականությունը կրում են շենքի կառավարման մարմինները և բնակիչները։
Ավելին« Հայաստանի Հանրապետության կառավարությունը« ի դեմս իր լիազոր մարմնի« «Վեոլիա Օ-Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերությունը« «Երևան ջուր» ՓԲ ընկերությունը 16.10.2007թ. կնքել են համաձայնագիր« համաձայն որի «վարձակալը պարտավորվածություն չի կրում … ինքնակամ« ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի« տմ մարմինների և նախկին ջրամատակարար կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա մինչև վարձակալության պայմանագրի մեկնարկային օրը կառուցված շենքերին ու շինություններին« ինչպես նաև այլ ապօրինի գործողութունների հետևանքով ջրային համակարգերի հնարավոր վթարների դեպքում սպառնացող վտանգների« ծանր հետևանքների և այլ պատճառված վնասների համար»։ Այսինքն« եթե մի պահ մոռանան փորձագետի եզրակացությունը և ընդունեն անգամ« որ «Երևան ջուր» ընկերության մեղքով է ջրի հոսք տեղի ունեցել« ապա սույն պայմանագրի 1-ին կետի հիմքով ազատվում է «Երևան ջուր» ընկերությանը վնասը հատուցելուց« քանի որ բացակայում են «Արցախ» սրճարանի սանհանգույցի տեխպայմանները« թույլտվությունները« համենայն դեպս հայցվորն այն չի ներկայացրել։

Ավելին« հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը 01.06.2006թ. թվագրմամբ« որն անգամ վերջինիս կողմից ստորագրված չէ։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441 հոդվածի պահանջի` պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից»« նման պայմաններում այն հակասում է գործող նորմատիվային ակտին և չի կարող գնահատվել որպես պայմանագիր։ Ավելին« սույն պայմանագրի 8-րդ գլխում ֆիքսված է ժամկետ` 1 տարի ժամկետով« որը լրացել է 2007թվականի հոկտեմբերին։ 
Վերոշարադրյալի հիմքով գտնում է« որ հայցն անհիմն է և խնդրում է այն մերժել։ 

II Պատճառաբական մաս

Գործի փաստեր.


Հայցվոր Սաթիկ Գրիգորյանը հանդիսանում է Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10 հասցեում գտնվող 189«8 քմ մակերեսով բնակելի տարածքի` «Արցախ» սրճարանի սեփականատերը` հիմք 11.11.2003թ. թիվ 1780357 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։


2008թվականի հունվարի 13-ին Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի բնակիչները հայցվորին ահազանգել են« որ դիտահորը և կոյուղաջրերը լցվում են շենքի բնակելի տարածքները« այնտեղից էլ հայցվորի սեփականությունը հանդիսացող «Արցախ» սրճարանի տարածքը։

Մինչ այդ բնակիչներն ահազանգել են ՀՀ Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրությանը և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայությանը։

Հայցվոր Սաթիկ Սամվելի Գրիգորյանը 26.12.2008թ. հայց է հարուցել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին։


Երևանի քաղաքացիական դատարանի 13.02.2009թ. որոշմամբ գործով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և առկա է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 31.07.2009թ. կազմված թիվ 09-0326 եզրակացությունը։
09.12.2009թ. որոշմամբ գործով նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնագետներին և առկա է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի թիվ 091208 եզրակացությունը։


Դատարանի 30.09.2011թ. որոշմամբ գործով նշանակվել է շինարարատեխնիկական և դատապարանքագիտական լրացուցիչ փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և առկա է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 2012թվականի մայիսի 17-ի թիվ 11-2958 եզրակացությունը։


Վերլուծություն.

Քննելով հայցը« գնահատելով ապացույցները` դատարանը գտնում է« որ հայցը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական« ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։

42 հոդվածը ամրագրում է. ՙՍահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ։
Յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն« ինչ արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությունը հավասար հնարավորություններ է ընձեռում դատավարության կողմերին սեփական իրավունքները պաշտպանելու համար։ Հայցի պաշտպանության դատավարական միջոցների տնօրինման ձևերը սահմանվում են դատական վեճի տնօրինման սկզբունքի հիման վրա« որի ուժով կողմերը որոշում են վեճի հետագա ընթացքն ու լուծման ճանապարհները` հայցի իրավունքի` պաշտպանության միջոցների տնօրինման միջոցով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը սահմանում է դատարան դիմելու իրավունքը« այն է` շահագրգիռ անձն իրավունք ունի uույն oրենuգրքով uահմանված կարգով դիմել դատարան` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ« oրենքներով և այլ իրավական ակտերով uահմանված կամ պայմանագրով նախատեuված իր իրավունքների« ազատությունների և oրինական շահերի պաշտպանության համար։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը իրականացվում է մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով« իսկ նույն հոդվածի 10-րդ կետը սահմանում է« որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է նաև վնասներ հատուցելով։
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը« Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված գործերի ենթակայությանը համապատաuխան« իրականացնում է դատարանը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի վերլուծությունից հետևում է« որ դատարանը գործի քննության ընթացքում կայացնում է ըստ էության դատական ակտ միայն այն դեպքերում« երբ վերջինիս կողմից ուսումնասիրվում են գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները« երբ յուրաքանչյուր ապացույց գնահատվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Տվյալ դեպքում« հայցվորը հղում կատարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17« 1058« 1075 հոդվածներին դիմել է դատարան պատասխանողից որպես պատճառած վնասի հատուցում 24.630.200 ՀՀ դրամ վճարելու պահանջով և դատարանը պետք է պարզի« թե խախտվել է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցվորի նման իրավունքը« թե` ոչ« բխում է արդյոք հայցվորի նման պահանջը ներպետական իրավական« մասնավորապես` քաղաքացիաիրավական նորմերից և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք նշված իրավունքի ու դրա խախտման հետևանքով պատճառված վնասի առկայությունը« թե` ոչ« և միայն այդ դեպքում հնարավոր կլինի բավարարել հայցապահանջը և պարտավորեցնել պատասխանողին հատուցել պատառված վնասը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն« այն է վճարել դրամ« հանձնել գույք« կատարել աշխատանք« մատուցել ծառայություն և այլն« կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց« իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։
Պարտավորությունները ծագում են պայմանագրից« վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

Փաստորեն« հայցվորի պահանջի հիմքում ընկած է հենց վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորությունների կատարումը« կոնկրետ դեպքում` հայցվորի իրավունքի խախտման հետևանքով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածը սահմանում է« որ անձը« ում իրավունքը խախտվել է« կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում« եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով« իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը« որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար« նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս)« ինչպես նաև չստացված եկամուտները« որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում« եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ)։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058 հոդվածի 1-ին մասի համաձայն`

1. Քաղաքացու անձին կամ գույքին« ինչպեu նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնաuը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից։
2. Վնաu պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց« եթե ապացուցում է« որ վնաuն իր մեղքով չի պատճառվել։

Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17 հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից ելնելով` սույն գործով դատարանը կարևոր է համարում պարզել`

-առկա՞ է արդյոք հայցվորի որևէ իրավունքի խախտում« թե` ոչ« և ո՞րն է այդ խախտված իրավունքը«

-խախտվե՞լ է արդյոք կոնկրետ պատասխանողի կողմից հայցվորի իրավունքը« թե` ոչ«
-իրավունքի խախտման արդյունքում հայցվորը կրե՞լ է արդյոք վնաս և եթե` այո« ապա գումարային առումով ինչքա՞ն է կազմում։

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ է նույն հոդվածի ընդհանուր բովանդակությունից հետևող 4 նշված նախապայմանների միաժամանակյա առկայությունը« դրանք են` հակաիրավական արարքը« վնասի առկայությունը« պատճառահետևանքային կապը հակաիրավական արարքի և պատճառված վնասի միջև« վնաս պատճառած անձի մեղքը։

Դատարանը գործի քննությամբ պարզեց« որ հայցվոր Սաթիկ Գրիգորյանը հանդիսանում է Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10 հասցեում գտնվող 189«8 քմ մակերեսով բնակելի տարածքի` «Արցախ» սրճարանի սեփականատերը։ 2008թվականի հունվարի 13-ին Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի բնակիչները հայցվորին ահազանգել են« որ դիտահորը և կոյուղաջրերը լցվում են շենքի բնակելի տարածքները« այնտեղից էլ հայցվորի սեփականությունը հանդիսացող «Արցախ» սրճարանի տարածքը։ Մինչ այդ բնակիչներն ահազանգել են ՀՀ Երևան քաղաքի «Լենինգրադյան 48/1» համատիրությանը և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայությանը։ Հայցվոր Սաթիկ Սամվելի Գրիգորյանը 26.12.2008թ. հայց է հարուցել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքի 
47 հոդվածի գործով ապացույցներ են uույն oրենuգրքով և այլ oրենքներով նախատեuված կարգով ձեռք բերված տեղեկությունները« որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող« ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաuտատվում են նաև գրավոր և իրեղեն ապացույցներով« փորձագետների եզրակացություններով։

60 հոդվածի` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել։
62 հոդվածի` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիuտում և գնահատվում մյուu ապացույցների հետ։

Դատարանը գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության անհրաժեշտությունից ելնելով 30.09.2011թ. որոշմամբ նշանակել է շինարարատեխնիկական և դատապարանքագիտական լրացուցիչ փորձաքննություն« որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին« փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝ 
1.Հնարավո՞ր է արդյոք կոյուղաջրերի ներթափանցումը սրճարանի տարածք սրճարանի սանհանգույցի կոյուղատարից։

2.Ի՞նչ տեխնիկական վիճակում են գտնվում սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար խողովակները։
3.Ո՞րն է սրճարանը կեղտաջրերով ողողվելու պատճառը։

4.«Արցախ» սրճարանի սանհանգույցն ունի՞ թույլտվություն« թե ոչ« համապատասխանու՞մ է արդյոք գործող նորմատիվային ակտերի պահանջներին« թե ոչ։
5.Հաշվի առնելով« որ նախորդ փորձագիտական եզրակացությամբ փորձագետը որոշել է /էջ 11/« որ Հասրաթյան 10 հասցեում գտնվող «Արցախ» սրճարան ջրի ներհոսք տեղի է ունեցել «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից« որից և առաջացել է հիմնական ողողումը« հնարավո՞ր էր կոյուղաջրի նմանօրինակ ներհոսք սրճարանի տարածք« եթե կոյուղատար խողովակները վնասված չլինեին։ 
6.Այսօրվա դրությամբ անշարժ գույքի հետ կապված որքա՞ն վնաս է պատճառվել հայցվոր Սաթիկ Գրիգորյանին 2008թվականի հունվարի 10-ից Երևանի Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի 4-րդ մուտքի դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը Երևանի Հասրաթյան /Լենինականի/ փողոցի 10-րդ շենքի 189«8քմ մակերեսով «Արցախ» սրճարանի տարածք լցվելու հետևանքով« հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա.Վանյանի 03.11.2009թ. թիվ 04-1326/20 գրությունը« համաձայն որի` «Արցախ» սրճարանի տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն անբավարար են սրճաանի բոլոր սենքերի« այդ թվում սանհանգույցի պատերը և առաստաղը խոնավությունից ծեփոնաթափվել են« առկա են ներծծված ջրերի չորացած հետքեր« իսկ հատակը ծածկված է թափված ծեփերով և հողով« սանհանգույցի պատերին և հատակին կան ֆեկալ աղտոտության հետքեր« սրճարանը հիմնական վերանորոգման կարիք ունի և նշված սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական թերությունների պայմաններում սրճարանը չի կարող գործել որպես հանրային սննդի կազմակերպություն« ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Մ.Պողոսյանի 29.09.2009թ. թիվ 54-02/15 գրությունը և կատարման թերթիկ հաշիվ-ապրանքագիրը« համաձայն որոնց` «Արցախ» սրճարանի տարածքում ախտահանման աշխատանքների կատարումը պարտադիր է« որոնց արժեքը կազմում է 576.000 ՀՀ դրամ։

7.Այսօրվա դրությամբ շարժական գույքի հետ կապված որքա՞ն վնաս է պատճառվել հայցվոր Սաթիկ Գրիգորյանին նշված օրվանից դիտահորի խցանման պատճառով կեղտաջրերը սրճարանի տարածք լցվելու հետևանքով /սառնարաններ« գազօջախ« միկրոալիքային վառարաններ« կահույք« կահ-կարասի« վարագույներ և այլն/։ 
8.Ըստ ԳՈՍՏ-ի որքա՞ն է շենքի կեղտաջրերի հեռացման թուջե խողովակների պիտանելիության ժամկետը։

9.Սրճարանի թուջե խողովակի վնասվելը« որտեղից նույնպես կեղտաջրերը լցվել են սրճարանի տարածք պատճառական կապի մեջ չի գտնվում արդյոք ցածր ջերմաստիճանի հետ« հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ.Վարդանյանի 14.01.2011թ. թիվ 06-10 գրությունը« համաձայն որի` 2008թվականի հունվարի 10-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Աջափնյակ համայնքում օդի ջերմաստիճանը տատանվել է - 12.8-ից մինչև -15.5 աստիճան ցուրտ« իսկ գիշերը` - 16-ից -19 աստիճան ցուրտ։


Համաձայն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 2012թվականի մայիսի 17-ի թիվ 11-2958 եզրակացության հետևություններ բաժնի` շինարարատեխնիկական մասում /դատարանի որոշման 1« 2« 3« 4« 5« 8« 9 հարցերի վերաբերյալ/ արձանագրված է« որ

1.Զննությամբ պարզվել է« որ կոյուղաջրերի ներթափանցում սրճարանի տարածք հնարավոր է« եթե սրճարանի սանհանգույցի կոյուղու խողովակի վրա տեղադրված փականը լինի բաց վիճակում և այդ կոյուղագծի արտաքին դիտահորում առկա լինի վթարային խցանման իրավիճակ« սակայն տեղազննության ընթացքում փականը փակ է եղել և ըստ հայցվորի ամուսնու բանավոր հայտարարության վերը նշված փականը« սրաճանում տեղի ունեցած առաջին վթարից հետո /հոկտեմբեր 2005թ./« անընդհատ գտնվել է փակ վիճակում։

2. Փորձագետների կողմից «Արցախ» սրճարանի տարածքում ակնադիտական զննման և չափագրման աշխատանքներն իրականացվել են 2011թվականի նոյեմբերի 4-ին։ Այցելության օրը սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար թուջե խողովակները փոխարինված էին պլաստմասե խողովակներով« իսկ տարածքում առկա էին նախկինում օգտագործված թուջե կոյուղատար խողովակի տարբեր չափերի կտորներ« սակայն նախկինում կատարված փորձաքննությունների ընթացքում մատնանշված /հատոր 3-րդ« գ/թ 18 լուսանկար 20 և 21/ թուջե խողովակների վնասված հատվածներն առկա չէին« ուստի սույն փորձաքննության շրջանակներում հնարավոր չէ պարզել ինչ տեխնիկական վիճակում են գտնվել սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար խողովակները։
3.Քանի որ իրենց այցելության օրը սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար թուջե խողովակներն ապամոնտաժված էին` ելակետային տվյալների անբավարարության պատճառով խողովակների ֆիզիկական վիճակի բնութագրման համար հղում է կատարվում «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված եզրակացության մեջ արտացոլված տվյալների վրա։ Փորձագիտական եզրակացությունում առկա թիվ 11« 20 և 21 լուսանկարներում պարզ երևում է« որ այդ խողովակն ունեցել է թվով երկու վնասվածքներ« որոնցից մեկը բացված է եղել գայլիկոնով և փայտով խցանված է եղել /տարածքի սեփականատիրոջ ամուսու հայտարարության համաձայն իր կողմից/« որտեղից արտահոսք տեղի չի ունեցել« իսկ մյուս վնասված հատվածից մինչև դիտահոր խցանման դեպքում կոյուղաջրերը կարտահոսեին «Արցախ» սրճարանի տարածք։ Դիտահորի խցանումն արտացոլված է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված եզրակացության լուսանկարներում։

5.Եթե շենքերի ներքին ցանցի կոյուղատար խողովակները վնասված չլինեին« ապա խողովակից կոյուղաջրի ներհոսք դեպի սրճարանի տարածք հնարավոր չէ։ Սրճարանի տարածք կոյուղաջրերի նմանօրինակ ներհոսք հնարավոր է շենքի կոյուղու ներքին ցանցի խողովակների վնասվածության առկայության պայմաններում հիշյալ վնասվածքներից մինչև դիտահորն ընկած հատվածում ու դիտահորի խցանման դեպքում« կամ արտահոսք տեղի կունանար հիշյալ վնասվածքներից մինչև դիտահորն ընկած հատվածում խցանման դեպքում` խցանված հատվածից ավելի բարձր նիշի վրա գտնվող« մասնավորապես առաջին հարկի հոսակից /տրապ/։ Տեղազննության ժամանակ դիտահորը խցանված չէր« իսկ ըստ նախկինում տրված եզրակացության լուսանկարների դիտահորում ջրի հորիզոնը բարձրացած էր« դիտահորի խցանումների հաճախականության վերաբերյալ առկա է նաև տեղեկանք տրված «Երևան ջուր» ընկերության կողմից /հատոր 3 գ/թ 121/։

8. ԳՕՍՏ-ով խողովակների պիտանիության կոնկրետ ժամկետ չի սահմանվում« սակայն ելնելով շահագործման պրակտիկայից համարվում է« որ նորմալ շահագործման պայմաններում թուջե խողովակները ծառայում են 35-40 տարի։
9.Ինչպես նշվել է տեղազննության օրը «Արցախ» սրճարանի տարածքով անցնող շենքերի ներքին ցանցի կոյուղատար թուջե խողովակներն արդեն ապամոտնաժված էին« տարածքում գտնվող նախկինում օգտագործված թուջե խողովակների վրա վնասվածքներ առկա չէին« ըստ նախկին փորձաքննության նյութերում առկա լուսանկարներում երևացող անցքերից մեկը տարածքի սեփականատեր Ս.Գրիգորյանի ամուսնու` Ա.Վարդանյանի բանավոր հայտարարության համաձայն ինքն է բացել գայլիկոնով« որը խցանված է եղել փայտով և այդտեղից կեղտաջրերի արտահոսք չէր կարող լինել« իսկ մյուս վնասվածքն առաջացել է ցածր ջերմաստիճանի պատճառով« թե ոչ« հարցի պարզաբանումը դուրս է շինարար փորձագետի իրավասությունից։ 

Ապրանքագիտական մասի /դատարանի որոշման 6 և 7 կետեր/


Երևան քաղաքի Լենինականի/Հասրաթյան/ փողոցի 10-րդ շենքի նկուղային հարկում գտնվող Սաթիկ Գրիգորյանին պատկանող 189«8 քմ մակերեսով «Արցախ» սրճարան կեղտաջրերի ներհոսքի հետևանքով վնասված տարածքի վերականգնման համար անհրաժեշտ շինվերանորոգման աշխատանքների« էլմալուխների մոտնաժման« վնասված սարք-սարքավորումների /սառնարաններ« էլսալիկներ/« վնասված կահույքի վերականգնման և ախտահանման համար անհրաժեշտ շուկայական արժեքը գործող շուկայական /միջինացված գներով/ զննության օրվա` 2011թվ. նոյեմբեր ամսվա դրությամբ կարող է կազմել 24 630 200 ՀՀ դրամ։

 

«ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25.05.2010թ. թիվ 091208 փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է« որ /էջ 11/ «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց« որ Հասրաթյան 10 հասցեում գտնվող «Արցախ» սրճարան ջրի ներհոսք տեղի է ունեցել «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից« որից և առաջացել է հիմնական ողողումը։
Բացի այդ« նույն եզրակացությամբ «Երևան ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցչի այն գրավոր հարցին« թե «… եթե սրճարանի տարածքով անցնող կոյուղատար խողովակները վնասված չլինեին« նմանօրինակ ջրի ներհոսք սրճարանում կլիներ« թե ոչ»« փորձագետը տալով լրացուցիչ հիմնավորումներ /էջ 12/« տվել է հետևյալ պատասխանը` «բացառվում է»։

Այսպիսով« դատարանը փաստում է« որ ջրի հոսքի հիմնական պատճառը եղել է «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքը« որի հետ «Երևան ջուր» ՓԲ ընկերությունը կապ չունի« այն ընկերության կողմից չի շահագործվում« համարվում է տվյալ շենքի ներքին ցանց« որի սպասարկման պարտականությունը կրում են շենքի կառավարման մարմինները և բնակիչները։

Բացի այդ« Հայաստանի Հանրապետության կառավարությունը« ի դեմս իր լիազոր մարմնի« «Վեոլիա Օ-Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերությունը« «Երևան ջուր» ՓԲ ընկերությունը 16.10.2007թ. կնքել են համաձայնագիր« համաձայն որի «վարձակալը պարտավորվածություն չի կրում … ինքնակամ« ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի« տմ մարմինների և նախկին ջրամատակարար կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա մինչև վարձակալության պայմանագրի մեկնարկային օրը կառուցված շենքերին ու շինություններին« ինչպես նաև այլ ապօրինի գործողութունների հետևանքով ջրային համակարգերի հնարավոր վթարների դեպքում սպառնացող վտանգների« ծանր հետևանքների և այլ պատճառված վնասների համար»։ 
Տվյալ դեպքում« բացակայում են «Արցախ» սրճարանի սանհանգույցի տեխպայմանները« թույլտվությունները և դրանք հայցվորը դատարանին չի ներկայացրել։

Վերը շարադրվածից հետևում է« որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող հակաիրավական արարքը տվյալ դեպքում բացակայում է« որից էլ հետևում է նաև« որ պատասխանողի կողմից հայցվորի իրավունքը չի խախտվել։ 
Հակաիրավական արարքի բացակայության պայմաններում խոսք լինել չի կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար անհրաժեշտ մյուս նախապայման հանդիսացող հակաիրավական արարքի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին« այն պարզ պատճառով« որ եթե չկա հակաիրավական արարք« ապա չի կարող պատճառահետևանքային կապ լինել գոյություն չունեցող երևույթի և վնասի միջև։

Ինչ վերաբերվում է վնաս պատճառած անձի մեղքի առկայությանը« ապա այս նախապայմանը նույնպես բացակայում է« որի մասին շարադրվել է վերևում։
Բացի այդ« հայցվոր կողմը դատարանին է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը 01.06.2006թ. թվագրմամբ« որը վերջինիս կողմից ստորագրված չէ։

Մինչդեռ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296 և 441 հոդվածների` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով« որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից և պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից»« ուստի նման պայմաններում այն հակասում է գործող նորմատիվային ակտին և չի կարող գնահատվել որպես պայմանագիր։ Ավելին« սույն պայմանագրի 8-րդ գլխում ֆիքսված է ժամկետ` 1 տարի ժամկետով« որը լրացել է 2007թվականի հոկտեմբերին։ 

Վերը շարադրվածի պայմաններում դատարանը իմաստազուրկ է համարում և չի անդրադառնում որպես վնասի առկայություն փորձաքննությունների ապրանքագիտական մասում նշված հետևությունների վերլուծությանը։


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ« որոնք սահմանված չեն օրենքով /Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42.1-րդ հոդվածի համաձայն սույն դրույթը տարածվում է նաև իրավաբանական անձանց վրա/։

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն

-Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ« որոնք սահմանված չեն օրենքով« ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով։
-Պարտականությունների կատարման կարգը« պայմանները և ծավալը որոշվում են օրենքով« իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով։
-Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում« կարգով և չափով։

Վերը շարադրված փաստական և իրավական հանգամանքների վերլուծությամբ և գնահատմամբ« դատարանը գտնում է« որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման։ 
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 
48 հոդվածի`

1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։ 
2. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա։

6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը« ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և փորձագետին« վկային կանչելու« ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու« փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։
73 հոդվածի՝ դատական ծախuերը գործին մաuնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամաuնորեն։

Հայցվորից որպես պետական տուրք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ենթակա է բռնագանձման ավելացված հայցապահանջին համապատասխան չվճարված 152 604 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը« իսկ կողմերից որպես փորձաքննության անցակացման ծախս հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պետք է բռնագանձել 58.800 ՀՀ դրամ։


Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-131 հոդվածներով դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց


1.Սաթիկ Սամվելի Գրիգորյանի հայցն ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին` մերժել։
2.Միաժամանակ հայցվոր Սաթիկ Գրիգորյանից որպես պետական տուրք հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 152 604 ՀՀ դրամ։
3.Կողմերից որպես փորձաքննության անցկացման ծախս հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության բռնագանձել 58.800 ՀՀ դրամ։

4.Սույն վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում և այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ 
5.Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։




ԴԱՏԱՎՈՐ` ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/1274/02/08
վարչական շրջանների

ընդհանուր իրավասության դատարանի վճիռ

Նախագահող դատավոր` Էդ.Ավետիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով`

25.04.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, Գ.ՄԱՏԻՆՅԱՆԻ

դռնբաց դատական նիստում, քննելով Սաթիկ Գրիգորյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2013թ-ի թիվ ԵՔԴ/1274/02/08 վճռի դեմ` ըստ հայցի Սաթիկ Գրիգորյանի ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի` պատճառված վնասի հատուցման մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Սաթիկ Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի` պահանջելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 24 630 200 ՀՀ դրամ և նախապես վճարված 340 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև վճռի կայացման օրը` շարունակելով տոկոսների հաշվարկը մինչև պարտավորության լրիվ մարումը:

Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան) վճռով հայցը մերժել է:
Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Սաթիկ Գրիգորյանը (ներկայացուցիչ` Արարատ Վարդանյան):

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին։
Վերաքննիչ բողոքի պատասխան է ներկայացրել «Երևան Ջուր» ՓԲԸ-ն:

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրեսգրքի 1058-րդ հոդվածը:
Հայցվորի գույքին վնաս պատճառել է պատասխանողը, իր կողմից սպասարկվող դիտահորի ոչ պատշաճ սպասարկման և ինժեներատեխնիկական սխալի հետևանքով, որոնք հիմնավորվում են փորձագիտական եզրակացություններով։
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վնասը պատճառվել է դիտահորի խցանման հետևանքով, որ այն հաճախակի կրկնվում է, որը չի ժխտում նաև պատասխանողը, այն որպես ապացույց հիմնավորված է նաև դատարանի 28.03.2009թ. թիվ 0355/02/2008 քաղգործով։

Դատարանն ամբողջովին չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը` որպես ապացույց փորձագիտական եզրակացությունները ամբողջովին չի հետազոտվել վնասի և պատճառհետևանքային կապերի մասով, կատարվել է միակողմանի և մակերեսային հղում։


Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 53-րդ հոդվածը:
Դատարանի և փորձաքննության կողմից հաստատված էական նշանակություն ունեցող հանգամանքները և փաստերը, դատարանը բազմակողմանի չի քննարկել և իրավական գնահատական չի տվել, որոնք էական նշանակություն կունենային օբյեկտիվ վճռի կայացման համար։

Դատարանը բողոքարկվող վճռում չի նշել թե ինչու հայցվորի ներկայացրած փորձագիտական եզրակացություններն ամբողջովին չի քննարկել որպես ապացույց կամ ներկայացված ապացույցը քննարկել է մասնակի:
Դատարանր չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 51-րդ հոդվածը:
Դատարանը և պատասխանողը հիմնվում և հղում են կատարում «Վեոլիա Օ.Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերության և Պատասխանողի միջև 16.10.2007թ կնքած համաձայնագրի վրա, որը որևէ կապ չունի դիտահորի խցանման և դրա հետևանքով պատճառած վնասի միջև, այն չի հաստատում կամ էլ չի ժխտում կողմերի միջև պատճառած վնասի հետևանքով առաջացած վնասի հատուցման պահանջը, դատարանը չի նշել թե որքանով է այդ համաձայնագիրը վերաբերելի և թույլատրելի դիտահորի խցանումը և պատճառված վնասը, որպես փաստական հանգամանք, հաստաատելու կամ մերժելու համար։ Հետևապես, դատարանը համաձայնագիրը պետք է ապացույցների կազմից հաներ, որը չի կատարել։
Դատարանը նշված պարագայում պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նախագահողը ղեկավարում է դատական նիստը՝ մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ»։

Դատարանը սխալ է մեկնաբանել հայցվորի կողմից ներկայացրած ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը, կնքված 01.06.2006թ. հայցվորի և պատասխանողի միջև։ Դատարանը նշված պայմանագիրը հանել է ապացույցների կազմից, պատճառաբանելով, որ այն ստորագրված չէ։ Դատարանի նշված եզրահանգումը հիմնավոր չէ, քանի որ իրականում հայցվորն իր օրինակի վրա չի ստորագրել, իսկ պատասխանողի մոտ գտնվող պայմանագրի օրինակը հայցվորը ստորագրել է։
Առանց քննարկելու ներկայացված պայմանագիրը և նրա համապատասխան դրույթները, դատարանը հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ պայմանագրի ժամկետը լրացել է 2007թ. հոկտեմբերին»։ Նշվածն անհիմն է, քանի որ նույն պայմանագրի 8.1. կետը սահմանում է «Պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններով, եթե կողմերից որևէ մեկը մեկ ամիս առաջ չի դիմում մյուս կողմին այն փոփոխելու կամ դադարեցնելու համար»։ Հետևապես, դատարանը և պատասխանողը սխալ են մեկնաբանել պայմանագիրը, այն համարելով վնասը հատուցելու հայցվորի պահանջը մերժելու հանգամանք, անտեսելով այն փաստը, որ պայմանագիրը գործում է, այն չի լուծված, այն երկարաձգված է նույն պայմաններով: Բողոքարկվող վճիռը իրավական հիմնավորված չէ դատարանի կողմից, մերժելով հայցվորի հայցը դատարանը վճռի եզրափակիչ մասում պարտավոր էր նշել իրավական նորմը և հենց այդ նորմի կիրառման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը, որի հիման վրա դատարանը եզրահանգել է, արդյունքում, դատարանը կայացրել է սխալ վճիռ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի վճիռը և փոփոխել այ`, բավարարելով հայցն ամբողջությամբ։

2.1 Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները
Ըստ պատասխան ներկայացրած կողմի` իրավական նորմի պահանջ չի խախտվել և դատական ակտի հիմքում դրված իրավական նորմերի պահանջներն էլ ճիշտ են կիրառվել, իսկ բողոքաբերի կողմից բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ անհիմն է, մեջբերված իրավանորմերի պահանջները՝ ոչ կիրառելի, իսկ ներկայացված իրավական դիրքորոշումն իրավազուրկ։
Վերաքննիչ բողոքով ներկայացված դիրքորոշումները հիմնված են միմիայն ենթադրությունների և միակողմ պնդումների վրա և որևէ թույլատրելի, վերաբերելի և ընդունելի ապացույցներով հիմնավորված չեն։
Բողոքաբերը, իր բողոքում ներկայացնելով որոշակի իրավական դիրքորոշում՝ հղում կատարելով իրավական նորմերի պահանջների վրա և ներկայացնելով ենթադրություններ և միակողմանի ու սուբյեկտիվ մոտեցում, անտեսում է այն կարևոր հանգամանքը, որ բողոքաբերը /հայցվորը/ պարտավոր էր սույն գործի առաջին ատյանի քննության ընթացքում ներկայացնել հայցապահանջը հիմնավորող համապատասխան վերաբերելի, ընդունելի և թույլատրելի ապացույցներ, որոնց միջոցով կհիմնավորվեր վերջինիս կողմից ներկայացված հայցապահանջը։ Մինչդեռ, նշվածը բողոքաբերը չի արել, ինչով չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը, ըստ որի օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։
Ավելին, նույն օրենսգրքի 6-րդ կետով ասվում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը։

Մինչդեռ, հայցվոր կողմն այդպես էլ չի կարողացել հիմնավորել հայցադիմումով բարձրացված վիճելի հարցերի հիմնավորվածությունը, որի հիման վրա վերջինիս համար առաջացել է բացասական հետևանք, այն է՝ հայցադիմումով ներկայացված պահանջի մերժում, իսկ պատասխանողի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանում տեղ գտած թե իրավական և թե փաստական հիմնավորումներով հիմնավորվել է, որ ներկայացված հայցն իր պահանջով անհիմն է և իրավազուրկ (ասվածը հիմնավորվում է հայցադիմումի դեմ դատարանին ներկայացված առարկություններով, որն էլ սույն վերաքննիչ բողոքի պատասխանի համար հանդիսանում է նաև հիմնավորումներ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի անհիմն լինելու հետ կապված)։

Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում մեջբերված իրավանորմերի պահանջների խախտման պնդումներն անհիմն են և իրավազուրկ, ինչպես նաև չհիմնավորված։
Ստորադաս դատարանը սույն գործի քննությունը իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի համաձայն, ըստ որի դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոգրյալի հիման վրա պահանջել է վերաքննիչ բողոքը մերժել:

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Հայցվոր Սաթիկ Գրիգորյանը հանդիսանում է Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10 հասցեում գտնվող 189,8 քմ մակերեսով բնակելի տարածքի` «Արցախ» սրճարանի սեփականատերը` հիմք 11.11.2003թ. թիվ 1780357 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

  1. 2008թվականի հունվարի 13-ին Հասրաթյան փողոցի 10-րդ շենքի բնակիչները

հայցվորին ահազանգել են, որ դիտահորը և կոյուղաջրերը լցվում են շենքի բնակելի տարածքները, այնտեղից էլ հայցվորի սեփականությունը հանդիսացող «Արցախ» սրճարանի տարածքը։

  1. Մինչ այդ բնակիչներն ահազանգել են ՀՀ Երևան քաղաքի Լենինգրադյան 48/1,

համատիրությանը և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության վթարային ծառայությանը։

  1. Հայցվոր Սաթիկ Սամվելի Գրիգորյանը 26.12.2008թ. հայց է հարուցել Երևանի

քաղաքացիական դատարան ընդդեմ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` վնասի հատուցման պահանջի մասին։

5. Երևանի քաղաքացիական դատարանի 13.02.2009թ. որոշմամբ գործով նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և առկա է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 31.07.2009թ. կազմված թիվ 09-0326 եզրակացությունը։
09.12.2009թ. որոշմամբ գործով նշանակվել է շինարարատեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնագետներին և առկա է «ԱՎԱԳՅԱՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի թիվ 091208 եզրակացությունը։

6. Դատարանի 30.09.2011թ. որոշմամբ գործով նշանակվել է շինարարատեխնիկական և դատապարանքագիտական լրացուցիչ փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին և առկա է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների 2012թվականի մայիսի 17-ի թիվ 11-2958 եզրակացությունը։

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաuներ են՝ իրավունքը խախտված անձի ծախuերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուuտը կամ վնաuվածքը (իրական վնաu), ինչպեu նաև չuտացված եկամուտները, որոնք այդ անձը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009թ-ի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը:
Սույն գործով հայցվոր Սաթիկ Գրիգորյանի հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Լենինականի /Հասրաթյան/ փողոցի 10 հասցեում գտնվող 189.8քմ. մակերեսով բնակելի տարածքի՝ «Արցախ» սրճարանին պատճառվել է վնաս, որը կազմում է 24.630.200 ՀՀ դրամ, վնասը պատճառվել է դիտահորի խցանման արդյունքում, դիտահորի սպասարկման պարտավորությունը կրում է պատասխանող «Երևան ջուր» փակ բաժնետիրական կազմակերպությունը:
Մինչդեռ 17.05.2012 թվականի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 11-2958 շինարարատեխնիկական և ապրանքագիտական լրացուցիչ եզրակացության համաձայն՝ սրճարանի առաստաղի տակով անցնող պլաստմասե (որը փոխարինել է նախկինում գոյություն ունեցող թուջե խողովակներին) կոյուղագծի թեքությունը 1.3% է, ինչը հակասում է ՇՆևԿ 2.04.01-85* կետ 17.27 սահմանված նորմին (նվազագույնը 2%), սակայն դա սույն փորձաքննության առարկա չի հանդիսանում: Խողովակների նորմայից փոքր թեքության դեպքում դանդաղում է կեղտաջրի հոսքը, որի արդյունքում խողովակի հատակին առաջանում են նստվածքներ (ավազի և այլ մասնիկների): Ժամանակի ընթացքում նստվածքների կուտակումը աստիճանաբար փոքրացնում է խողովակի թողունակությունը և արդյունքում առաջանում են խցանումներ: Իսկ խողովակի խցանման դեպքում կեղտաջուրը սկսում է արտահոսել խողովակի վնասվածքներից, անցքերից և մինչև անգամ այն հոսակից (трап), որը կարող է գտնվել խցանման հատվածից ավելի բարձր նիշի վրա: ... Քանի որ մեր այցելության օրը սրճարանի տարածքից դեպի դիտահոր գնացող շենքի ներքին ցանցի կոյուղատար թուջե խողովակները ապամոնտաժված էին՝ ելակետային տվյալների անբավարարության պատճառով խողովակների ֆիզիկական վիճակի բնութագրման համար հղում է կատարվում «Ավագյան Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացության մեջ արտացոլված տվյալների վրա: Փորձագիտական եզրակացությունում առկա թիվ 11, 20 և 21 լուսանկարներում պարզ երևում է, որ այդ խողովակն ունեցել է թվով երկու վնասվածքներ, որոնցից մեկը բացված է եղել գայլիկոնով և փայտով խցանված է եղել (տացածքի սեփականատիրոջ ամուսնու հայտարարության համաձայն իր կողմից), որտեղից արտահոսք տեղի չի ունեցել, իսկ մյուս վնասված հատվածից մինչև դիտահոր խցանման դեպքում կոյուղաջրերը կարտահոսեին «Արցախ» սրճարանի տարածք: Դիտահորի խցանումն արտացոլված է «Ավագյան Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացության լուսանկարներում: ...Եթե շենքերի ներքին ցանցի կոյուղատար խողովակները վնասված չլինեին, ապա խողովակից կոյուղաջրի ներհոսք դեպի սրճարանի տարածք հնարավոր չէ: Սրճարանի տարածք կոյուղաջրերի նմանօրինակ ներհոսք հնարավոր է շենքի կոյուղու ներքին ցանցի խողովակների վնասվածության առկայության պայմաններում հիշյալ վնասվածներից մինչև դիտահորն ընկած հատվածում ու դիտահորի խցանման դեպքում: Տեղազննության ժամանակ դիտահորը խցանված չէր, իսկ ըստ նախկինում տրված եզրակացության լուսանկարների դիտահորում ջրի հորիզոնը բարձրացած էր, դիտահորի խցանումների հաճախականության վերաբերյալ առկա է նաև տեղեկանք տրված «Երևան Ջուր» ընկերության կողմից:
25.05.2010 թվականին «Ավագյան Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված շինարարատեխնիկական թիվ 091208 եզրակացության համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Հասրաթյան 10 հասցեում գտնվող «Արցախ» սրճարանում ջրի ներհոսք տեղի է ունեցել.
1. «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից, որից և առաջացել է հիմնական ողողումը.
2. «Արցախ» սրճարանի վրա գտնվող Հասրաթյան թիվ 10 շենքի թիվ 43 բնակարանի լոգարանի հատականցքին (трап) հարող հատվածից, որից և առաջացել է «Արցախ» սրճարանի թիվ 11-30.5քմ մակերեսով տարածքի ողողումը:
...Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա են կոտվածք և մեկ խցափակված անցք, իսկ համաձայն կողմերի բանավոր մեկնաբանությունների վերը մատնանշված խողովակը վթարից հետո չի փոխարինվել, ապա.

- Տեխնիկապես հնարավոր է կեղտաջրերի ներհոսք «Արցախ» սրճարան, դիտահորում առկա կեղտաջրերի և նրանցում առկա ծանր մասնիկների նստվածքների մակարդակի բարձրացման հետևանքով «Արցախ» սրճարանի սանհանգույցում անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից:

-Հասրաթյան 10 շենքի թիվ 43 բնակարանի լոգարանի հատականցքին (трап) հարող հատվածից ջրերի ներհոսքը կարող է առաջանալ «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքից մինչև առաջին հարկ ընկած հատվածի խցանման դեպքում:
«Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա կոտրվածքի բացակայության և Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի դիմացի դիտահորում կեղտաջրերի և նրանցում առկա ծանր մասնիկների նստվածքի մակարդակի բարձրացման պայմաններում կեղտաջրերի նմանօրինակն ներհոսք «Արցախ» սրճարանի տարածք տեխնիկապես՝ զուտ հիդրավլիկական տեսանկյունից, բացառվում է:
Այսինքն՝ վերը նշված փորձագիտական եզրակացությունների դրույթների վերլուծությունից և համադրումից կարելի է հանգել այն եզրակացության, որ նույնիսկ դիտահորի խցանման պայմաններում Հասրաթյան 10 շենքի ներքին կոյուղատարի վնասվածքների բացակայությամբ «Արցախ» սրճարանին նման վնաս պատճառվել չէր կարող:

Այդ վնասի հետ ուղակի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում Հասրաթյան 10 շենքի ներքին կոյուղատարի վնասվածքների առկայությունը:
Նման պայմաններում հայցվոր կողմը չի ապացուցել պատասխանող «Երևան Ջուր» ՓԲ ընկերության կողմից ոչ օրինաչափ արարքի (եթե նույնիսկ ընդունվի, որ դիտահորը եղել է խցանված) և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, որն արդեն իսկ բացառում է Սաթիկ Գրիգորյանի հայցի բավարարումը:

Այդ առումով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, վերլուծելով և գնահատելով ներկայացված ապացույցները, իրավացիորեն փաստել է ՝ «...ջրի հոսքի հիմնական պատճառը եղել է «Արցախ» սրճարանի սանհանգույցով անցնող Հասրաթյան 10 շենքի վերջին մուտքի կոյուղատարի վրա առկա վնասվածքը, որի հետ «Երևան Ջուր» ՓԲ ընկերությունը կապ չունի, այն ընկերության կողմից չի շահագործվում, համարվում է տվյալ շենքի ներքին ցանց, որի սպասարկման պարտականությունը կրում են շենքի կառավարման մարմինները և բնակիչները» ու հանգել է ճիշտ եզրակացության` մերժելով հայցը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պատճառաբանություններին, որ՝ «Դատարանը և պատասխանողը հիմնվում և հղում են կատարում «Վեոլիա Օ.Քոմփանի Ժեներալ դեզ Օ» ընկերության և Պատասխանողի միջև 16.10.2007թ կնքած համաձայնագրի վրա, որը որևէ կապ չունի դիտահորի խցանման և դրա հետևանքով պատճառած վնասի միջև, այն չի հաստատում կամ էլ չի ժխտում կողմերի միջև պատճառած վնասի հետևանքով առաջացած վնասի հատուցման պահանջը, դատարանը չի նշել թե որքանով է այդ համաձայնագիրը վերաբերելի և թույլատրելի դիտահորի խցանումը և պատճառված վնասը, որպես փաստական հանգամանք, հաստաատելու կամ մերժելու համար։ Հետևապես, դատարանը համաձայնագիրը պետք է ապացույցների կազմից հաներ, որը չի կատարել», որ՝ «Դատարանը սխալ է մեկնաբանել հայցվորի կողմից ներկայացրած ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը, կնքված 01.06.2006թ. հայցվորի և պատասխանողի միջև։ Դատարանը նշված պայմանագիրը հանել է ապացույցների կազմից, պատճառաբանելով, որ այն ստորագրված չէ։ Դատարանի նշված եզրահանգումը հիմնավոր չէ, քանի որ իրականում հայցվորն իր օրինակի վրա չի ստորագրել, իսկ պատասխանողի մոտ գտնվող պայմանագրի օրինակը հայցվորը ստորագրել է», ապա թե համաձայնագիրը, և թե պայմանագիրը սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունենալ և վերաքննիչ բողոքի բավարարման համար հիմք հանդիսանալ չեն կարող:

Այսպիսով վերաքննիչ բողոքի հիմնավորումները և փաստարկները բավարար չեն Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2013թ-ի թիվ ԵՔԴ/1274/02/08 վճիռը բեկանելու համար:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է` գույքային պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ «բ» ենթակետի համաձայն` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքաբերը վիճարկում է Դատարանի կողմից չբավարարված պահանջն ամբողջությամբ, որը կրում է գույքային բնույթ և նրա վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվում է, ապա նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 738.906 ՀՀ դրամ գումար /24.630.200X3%=738.906/` որպես օրենքով նախատեսված և Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ և 221-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 


1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2013թ-ի թիվ ԵՔԴ/1274/02/08 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սաթիկ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 738.906 (յոթ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր վեց) ՀՀ դրամ` որպես օրենքով նախատեսված և Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան։

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ`
Ա.ԹՈՒՄԱՆՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ`
Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐ`
Գ.ՄԱՏԻՆՅԱՆ