Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ հա. ԵՇԴ/0044/04/12

Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝

12.07.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆ
քարտուղարությամբ`

Ա. ԱՆԱՆՅԱՆ

Դիմողի ներկայացուցիչ`

Ժ. ԱՆՏՈՆՅԱՆ
փաստաբան Լ.Բաղդասարյան
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Պատասխանողի ներկայացուցիչներ`

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կ. ՔՈՍՅԱՆ

Դռնբաց դատական նիստում քննեց գործն ըստ <<Դավիթ առևտրի տուն>> ՓԲ ընկերության /պետ. գրանց վկայական հա. 01 Ա 004207, ՀՎՀՀ 00000834/ դիմումի ընդդեմ <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերության /պետ. գրանց վկայական հա. 01 Ա 012174, ՀՎՀՀ 02201078/` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին։
Դիմողի ներկայացուցիչը, դիմելով դատարան, հայտնել է, որ Երևանի քաղաքացիական դատարանը ԵՔԴ/0282/02 գործով 20.01.2009թ. վճռել է <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերությունից հօգուտ <<Դավիթ առևտրի տուն>> ՓԲ ընկերության բռնագանձել 27.672.700 դրամ, որից 25.157.000 դրամը որպես հիմնական պարտք, իսկ 2.515.700 դրամը որպես վնասի հատուցում։ 25.157.000 դրամի նկատմամբ սկսած 01.01.2008թ.-ից մինչև պարտավորության դադարման օրը <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերությունից հօգուտ <<Դավիթ առևտրի տուն>> ՓԲ ընկերության բռնագանձել ՀՀ ԿԲ կողմից սահմանված հաշվարկային դրույքաչափին համապատասխան տոկոսագումար։ <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերությունից հօգուտ <<Դավիթ առևտրի տուն>> ՓԲ ընկերության բռնագանձել 19.800 դրամ որպես նախապես վճարված պետտուրք։

Սույն վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է կատարման ԴԱՀԿ ծառայություն։ Կատարողական թերթի հիման վրա 16.10.2007թ. հարուցվել է կատարողական վարույթ, որը 03.08.2009թ. վերսկսվել է ԵՔԴ/0282/02 վճռով տրված կատարողական թերթի հիման վրա։

Նշել է, որ առ այսօր ԵՔԴ/0282/02 վճիռն ամբողջությամբ չի կատարվել, և պարտապան <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերության պարտքը հայցվոր ընկերության հանդեպ կազմում է 4.845.006 դրամ։

Պատճառաբանելով, որ առկա է պարտապանի անվիճելի վճարային պարտավորության 60-օրյա և ավելի ժամկետով կետանց` դատարանին խնդրել է <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերությունը ճանաչել սնանկ։

Մինչն գործի քննությունը կողմերն եկել են հաշտության, կնքվել է հաշտության համաձայնություն, պարզաբանվել են դրա դատավարական հետևանքները։
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով, իսկ ըստ նույն օրենքի 18 հոդվածի 1-ին մասի` կողմերը, մինչև դատավորի վճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը կարող են կնքել հաշտության համաձայնություն։
Դատարանը գտնում է, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել և գործի վարույթը կարճել, քանի որ ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 հոդվածի` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, իսկ, ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 7-րդ կետի` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը։
Հաշվի առնելով, որ ըստ ՀՀ քաղ. դատ. օր-ի 73 հոդվածի 1-ին մասի դատական ծախսերը կողմերի միջև բաշխվում են բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն՝ դատարանը գտնում է, որ չվճարված պետական տուրքի գումարը պետք է գանձել պատասխանողից հօգուտ պետբյուջե։

Ղեկավարվելով ՀՀ քաղ.դատ.օր-ի 109-110, 130-133 և 140 հոդվածներով` դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց


Հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը։

<<ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ>>

ք. Երևան «09 հուլիս 2013թ.

Մենք` ներքոստորագրողներս, մի կողմից` «Դավիթ առևտրի տունե ՓԲ Ընկերությունը, ՀՎՀՀ 00000834, պետ. ռեգիստրի վկայական 01 Ա 004207, հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչար 4, ի դեմս Ընկերության տնօրեն` Ժ. Անտոնյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության համաձայն, այսուհետ տեքստում կանվանվի «Կողմ 1ե, և մյուս կողմից «Դվին կոնցեռնե ՓԲ Ընկերությունը, ՀՎՀՀ 02201078, պետ. ռեգիստրի վկայական 01 Ա 012174, հասցե` ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց 67, ի դեմս Ընկերության տնօրեն Ռ.Սարգսյանի, ով գործում է Ընկերության կանոնադրության համաձայն, այսուհետ տեքստում կանվանվի «Կողմ 2ե, կնքեցինք սույն հաշտության համաձայնագիրը հետևյալի մասին։


1. Սույն հաշտության համաձայնագրով կողմերս եկանք համաձայնության, որ ՀՀ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում (նախագահությամբ` Ա.Կուբանյան) քննվող թիվ ԵՇԴ/0044/04/12 սնանկության գործով ըստ «Կողմ 1ե-ի դիմումի ընդդեմ «Կողմ 2ե-ի` հարկադրված սնանկության պահանջի մասին, «Կողմ 2ե-ը անվերապահորեն ընդունում է «Կողմ 1ե-ի կողմից դատարան ներկայացված դիմումի պահանջը, հարկադրված սնանկության մասին և հայտարարում է, որ այն իր համար վիճելի և առարկելի չէ, իսկ «Կողմ 1ե-ը անվերապահորեն ընդունում է, որ թիվ ԵՇԴ/0044/04/12 սնանկության գործով հարկադրված սնանկության մասին դիմումով պահանջը չի ներկայացվում, սույն հաշտության համաձայնագրի 2-րդ կետով սահմանված ժամկետում «Կողմ 2ե-ի կողմից իր պարտավորությունների կատարման դեպքում։

2. Սույն հաշտության համաձայնագրի 1-ին կետում նշված համաձայնության հիման վրա «Կողմ 2ե-ը ընդունում է, որ «Կողմ 1ե-ին պարտք է 4.845.006,0 ՀՀ դրամ գումար, որն էլ «Կողմ 2ե-ը պարտավորվում է վճարել «Կողմ 1ե-ին սույն հաշտության համաձայնագիրը Դատարանի կողմից հաշտության համաձայնագրի հաստատման պահից 3 /երեք/ ամսվա ընթացքում` «Կողմ 1ե-ի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։

3. Կողմերը եկան համաձայնության, որ սույն հաշտության համաձայնագրի 2-րդ կետի պահանջը «Կողմ 2ե-ի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում «Կողմ 2ե-ը` «Դվին Կոնցեռնե փակ բաժնետիրական ընկերությունը, հարկադրված ճանաչվելու է սնանկ, որի հիման վրա էլ առաջանալու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հետևանքներ։


4. «Կողմ 2ե-ի կողմից սույն հաշտության համաձայնագրի 2-րդ կետի պահանջի ամբողջական և պատշաճ կատարումից հետո, Կողմերը պարտավորվում են հետագայում սույն գործի շրջանակներից բխող հարցերի հետ կապված որևէ պահանջ միմյանց նկատմամբ երբևէ չներկայացնել։


5. Կողմերը եկան համաձայնության, որ սույն գործով առաջացած դատական ծախսերը կրելու է «Կողմ 2ե-ը։


6. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնագրի ստորագրմամբ չեն խախտվում 3-րդ անձանց իրավունքները և սույն հաշտության համաձայնագիրը չի առնչվում 3-րդ անձանց իրավունքներին և պարտականություններին։

7. Սույն հաշտության համաձայնագրով, Կողմերը հայտնում են, որ հրաժարվում են դատարանի կողմից սույն հաշտության համաձայնագիրը դատական ակտով հաստատելուց հետո վերադաս դատարան բողոքելու իրենց իրավունքից։

8. Վերոգրյալի հիմքով, Կողմերը դիմում են դատարանին և խնդրում են, որ դատարանը հաստատի սույն հաշտության համաձայնագիրը և կարճի գործի վարույթը։

«Կողմ 1ե «Կողմ 2ե


«Դավիթ առևտրի տունե ՓԲ «Դվին կոնցեռնե ՓԲ

ընկերության տնօրեն` Ժ. Անտոնյան ընկերության տնօրեն` Ռ. Սարգսյան

Կ. Տ. ստորագրություն Կ. Տ. ստորագրություն

«Դվին կոնցեռնե ՓԲ

ընկերության լիազորված անձ` Ա. Աբրահամյան


ստորագրություն>>

ԵՇԴ/0044/04/12 գործի վարույթն ըստ <<Դավիթ առևտրի տուն>> ՓԲ ընկերության դիմումի ընդդեմ <<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերության` պատասխանողին սնանկ ճանաչելու պահանջի մասին, կարճել։

<<Դվին Կոնցեռն>> ՓԲ ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ որպես չվճարված պետտուրք։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման պահից 15-օրվա ընթացքում։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԿՈՒԲԱՆՅԱՆ