Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ ԵԿԴ 0283/02/13
2013թվ.


Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝

29.11.2013թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. Ներսիսյանի
քարտուղարությամբ`

Ս. Կիրակոսյանի

հայցվորի ներկայացուցիչ`

Լ.Բաղդասարյան
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

2013թ. նոյեմբերի 29-ին, դռնբաց դատական նիստում« դատարանում քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ի (ՀՎՀՀ 02511023) ընդդեմ «Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ 02707207)` պայմանագիրը լուծելու, տարածքից վտարելու, գումարի բռնագանձման պահանջի մասին




 

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Հայցվորի դիրքորոշումը.

Դիմելով դատարան, հայցվորի ներկայացուցիչը հայտնել է« որ «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ն 05.08.2009թ-ին իրեն պատկանող ք. Երևան, Աբովյան փողոցի թիվ 16 շենքի գլխավոր մուտքի դիմաց ընդհանուր 51«3 քմ մակերեսով տարածք է վարձակալության հանձնել «Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությանը« ինչի վերաբերյալ կնքվել է գրավոր պայմանագիր« որը ստորագրվել և կնքվել է կողմերի կողմից։

Պայմանագրով վարձակալության ժամկետ է սահմանվել մինչև 2013թ-ի օգոստոսի 10-ը։ Որպես պայմանագրային վճար սահմանվել է ամսական 170.000 դրամ« որպես վարձավճար« ինչպես նաև առանձին կոմունալ վճարումներ« որը պետք է կատարվեր յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա 10-ը։ Պայմանագրով նախատեսված սույն պարտավորությունը պատասխանողը թերի է կատարել՝ պարտք մնալով հայցվոր կազմակերպությանը առ 19.01.2012թ-ի դրությամբ 2011թ-ի հոկտեմբեր« նոյեմբեր« դեկտեմբեր« 2012թ-ի հունվար ամիսների վարձավճարի գումարը« ընդհանուր՝ 680.000 դրամ (170.000x4)« ինչպես նաև կոմունալ վճարները 46.300 դրամի չափով« ընդհանուր՝ 726.300 դրամ։

Պայմանագիրը հանդիսանում է ոչ միայն պարտավորական հարաբերություններ առաջացնող իրավաբանական փաստ« այլ այդ հարաբերությունների մասնակիցների վարքագիծը կանոնակարգող լոկալ իրավական ակտ։

Այն« որ պատասխանողը պարտավորություն է ստանձնել վարձակալած տարածքի
համար հայցվորին վճարելու ամսական 170.000 դրամ և կոմունալ վարձավճարները«
ապացուցվում է պայմանագրի 2-րդ կետի «ա» ենթակետի« ինչպես նաև 8-րդ կետով« ինչը որ պատշաճ չի կատարել։

Այն« որ պայմանագիրը վաղաժամկետ կարող է լուծվել« եթե վարձակալը երկու ամիս անընդմեջ չի վճարում վարձակալական գումարը« ամրագրված է սույն պայմանագրի 12-րդ կետի 1-ին ենթակետով։

Համաձայն հայցվոր կազմակերպության կողմից 19.01.2011թ-ի ներկայացված տեղեկանքի« պատասխանող կազմակերպությունը սկսած 2011թ-ի հոկտեմբեր ամսից պայմանագրով նախատեսված պարտավորությունները վարձավճարի և կոմունալ վճարների մասով չի կատարել։

Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 347 հոդվածի պահանջի« պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ պարտավորության պայմաններին« օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 622 հոդվածի 3-րդ կետի պահանջով« վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել« եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավել չի մուծել վարձավճարը։
Խնդրել է

1.Վաղաժամկետ լուծել պատասխանողի հետ կնքած 05.08.2009թ-ի տարածքի վարձակալության պայմանագիրը։

2.Բռնագանձել պատասխանողից 680.000 դրամ (170.000x4)« ինչպես նաև կոմունալ վճարները 46.300 դրամի չափով« ընդհանուր՝ 726.300 դրամ գումար« որպես չվճարված վարձավճարի և կոմունալ վարձերի գումար՝ վարձավճարի բռնագանձումը« ամսական 170.000 դրամը« տարածելով նաև հետագա ամիսների վրա« մինչև պատասխանողի կողմից տարածքն ազատելու օրը։

3. ՀՀ քաղ. օր-ի 411 հոդվածի հիմքով բռնագանձել բանկային տոկոս 726.300 դրամի վրա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքով« հաշվարկման սկիզբ հաշվելով 2012թ-ի հունվարի 10-ից։

Այնուհետև հայցվորի ներկայացուցիչը ներկայացնելով միջնորդություն հայցապահանջի նվազեցման վերաբերյալ հայտնել է, որ նվազեցնում է դատարան ներկայացված հայցապահանջի 2-րդ կետում նշված պահանջի չափը« պահանջից հանելով հետևյալ մասը «... վարձավճարի բռնագանձումը« ամսական 170.000 դրամը« տարածելով նաև հետագա ամիսների վրա« մինչև պատասխանողի կողմից տարածքն ազատելու օրը ...»։

 

Պատասխանողի դիրքորոշումը.

 

Պատասխանող «Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությունը պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատական նիստի չի ներկայացել։

Դատարանը, որոշեց, ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 118 հոդ. գործը քննել պատասխանողների բացակայությամբ։


Դատաքննությամբ հաստատված փաստերն են.

Համաձայն կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի, հայցվորը` «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ն 05.08.2009թ-ին իրեն պատկանող ք. Երևան, Աբովյան փողոցի թիվ 16 շենքի գլխավոր մուտքի դիմաց ընդհանուր 51«3 քմ մակերեսով տարածքը վարձակալության է հանձնել «Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությանը։
Պայմանագրով վարձակալության ժամկետ է սահմանվել մինչև 2013թ-ի օգոստոսի 10-ը։
Որպես պայմանագրային վճար սահմանվել է ամսական 170.000 դրամ« ինչպես նաև առանձին կոմունալ վճարումներ« որը պետք է կատարվեր յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվա 10-ը։

Պայմանագրով նախատեսված պարտավորությունը պատասխանողը թերի է կատարել՝ պարտք մնալով հայցվոր կազմակերպությանը առ 19.01.2012թ-ի դրությամբ 2011թ-ի հոկտեմբեր« նոյեմբեր« դեկտեմբեր« 2012թ-ի հունվար ամիսների վարձավճարի գումարը« ընդհանուր՝ 680.000 դրամ (170.000x4)« ինչպես նաև կոմունալ վճարները 46.300 դրամի չափով« ընդհանուր՝ 726.300 դրամ։

Դատարանի պատճառաբանություններն ու հետևությունները.

Ուսումնասիրելով հայցադիմումը, հետազոտելով ներկայացված գրավոր ապացույցները և դրանցից յուրաքանչյուրը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի« լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ« դատարանը գտավ« որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանի իրավական վերլուծությունը


Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) oգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իuկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, oրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատաuխան, իuկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության uովորույթներին կամ uովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատաuխան։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408 հոդվածի համաձայն պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը, կամ անպատշաճ կատարելը։
Համաձայն ՀՀ քաղ. օր-ի 622 հոդվածի 3-րդ կետի վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել« եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավել չի մուծել վարձավճարը։

Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 411 հոդ. ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու« դրանք վերադարձնելուց խուսափելու« վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու« կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու և խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ։

Տոկոսների չափը որոշվում է դրամական պարտավորության կամ դրա համապատասխան մասի կատարման օրվա բանկային տոկոսի հաշվարկային դրույքով։
Դատաքննությամբ հիմնավորվեց, որ պատասխանողի կողմից չեն կատարվել պայմանագրային պարտավորությունները, ուստի պատասխպանողից պետք է բռնագանձել 680.000 դրամ (170.000x4)« ինչպես նաև կոմունալ վճարները 46.300 դրամ« ընդհանուր՝ 726.300 դրամ գումար« և ՀՀ քաղ. օր-ի 411 հոդ. սահմանված տոկոսները։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128,130-132« հոդվածներով« դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

 

Հայցը բավարարել

Լուծել «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ն և «Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությանը միջև 05.08.2009թ-ի կնքված տարածքի վարձակալության պայմանագիրը։
«Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությունից հոգուտ «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ի բռնագանձել 726.300 /յոթ հարյուր քսանվեց հազար երեք հարյուր/ դրամ։

«Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությունից հոգուտ պետական բյուջեի բռնագանձել 14.526 /տասնչորս հազար հինգ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ, որպես պետական տուրքի գումար։

«Գալերի Ռոմբար» ՍՊ ընկերությունից հոգուտ «Հայաստանի նկարիչների միավորում» Հ/Կ-ի բռնագանձել 726.300 /յոթ հարյուր քսանվեց հազար երեք հարյուր/ դրամի 29.11.2013թվ. դրությամբ մինչև վճռի կատարումը բանկային տոկոս` հաշվարկային դրույքի չափով սկսած` 10.01.2012թվ։.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2012 թվականի որոշմամբ սույն գործով կիրառված հայցի ապահովումը պահպանել մինչև վճռի կատարումը։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։



ԴԱՏԱՎՈՐ` Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆ