Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

24.03.2014 թ.

ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՀԵՏ»

 

Օրերս համացանցում հայտնված ձայնագրության համար, որտեղ դատապարտյալ Վարդան Սեդրակյանի կինն ու Ալեքսանդր Աբրահամյանը խոսում են միլիոնավոր դոլարների մասին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմում են ԱԱԾ-ին եւ ՀՀ Գլխավոր դատախազին` կարծելով, որ սույն ձայնագրությունը կապ ունի ԱԻՄ առաջնորդի դեմ կատարված մահափորձի հետ: Այս մասին այսօր` մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանը:

 

«Հաշվի առնելով, որ աուդիո ձայնագրության մեջ հոլովվում է Վարդան Սեդրակյանի անունը, ով ըստ Ալեքսանդր Աբրահամյանի իր որդուց վերցրել է միլոնավոր դոլարներ, որն ուղղակի կապ կարող է ունենալ սույն քր.գործի հետ: Իսկ ձայնագրությունում Աբրահամյանը շեշտում է, որ այդ գումարները միայն իրենը չեն, Սեդրակյանի կնոջ պատասխանին էլ, թե խուզարկության ժամանակ իրենց տնից գումար չի հայտնաբերվել, անդրադառնում է, որ ինքը խոսել է խուզարկողների հետ, որը տարօրինակ է, որովհետեւ տիրապետել է նախաքննության մարմնի գործողություններին, որի իրավունքը չուներ, որի համար դիմում ենք Ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ Գլխավոր դատախազին»,- ԱԻՄ առաջնորդի բաց նամակ հայտարարությունը կարդաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Աուդիո ձայնագրության վերաբերյալ Պարույր Հայրիկյանն ու իր փաստաբանը բարձրացնում են մի շարք հարցեր` ակնկալելով ստանալ հստակ պատասխան.

1. Զրույցում քննարկվող միլիոնավոր դոլարները, որն իբր ստացել է նույն քր. գործով դատապարտյալ Վ. Սեդրակյանը, որքանո՞վ կապ ունի Հայրիկյանի քր. Գործի հետ:

2. Արդյոք տված գումարների վերադարձը կապ ունի՞ Հայրիկյանի մահափորձը ոչ իրենց կամքով ի կատար չածելու հետ:

3. Ի՞նչ գումարներ են դրանք, և որքանո՞վ կարող են առնչվել փողերի լվացման թեմային:

Բացի դրանից պարոն Բաղդասարյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Սեդրակյանին ֆինանսավորած անձինք ուղղակի կապ կարող են ունենալ Հայրիկյանի մահափորձի հետ:

Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են այդ անձինք, փաստաբանը չպատասխանեց` խոստանալով հետագայում բացել փակագծերը:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ.   հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման: