Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

20.08.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

«ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ


«Լև գրուպ» փաստաբանական  գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ  ինքը  պատրաստակամ է իրավական հարթության վրա միջազգային ատյաններում  ներկայացնելու և պաշտպանելու  բոլոր այն  եզդիների  իրավունքների պաշտպանությունը, ում իրավունքները  խախտվել են  սույն դրվագով,  ընդ որում՝ իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչև խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական և նյութական վնասի հատուցում:

Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ժամանակին աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց մեծ եղեռնին, չէր լինի ոչ հոլոքոստ,ինչպես նաև Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը:

Փաստաբանը հիշեցրեց՝Սարդարապատի հերոսամարտի ժամանակ, երբ վճռվում էր հայոց պետականության և ընդհանրապես  հայ ազգի ճակատագիրը, եզդիները կանգնեցին հայերի կողքին: Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային նվաստացնող վերաբերմունքը  հակասում է խոշտանգումների և այլ դաժան անմարդկային  կամ  նվաստացնող վերաբերմունքի  ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին  հոդվածի դրույթներին:

Բանախոսը հայտարարեց, որ  եզդիների կողքին կանգնելու նախաձեռնությունն իրեն է«որևէ մեկի կողմից մեսիջ չի ստացել»:

Հարցին՝ ինչպես են եզդիները սոցիալական այս ծանր պայմաններում օգտվելու փաստաբանական  գրասենյակի ծառայությունից,  Լ. Բաղդասարյանն ասաց, որ գործելու է զեղչերի ճկուն համակարգ, իսկ նա, ով անվճարունակ կլինի,  չի վճարի:

 

Սոնա Դավթյան