Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

21.08.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՑ...

 

Այսօր Կենտրոն եւ Նորք-մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ դատապարտյալներ Վարդան ՍեդրակյանիՑ, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից` գումարի բռնագանձման մասին:

ԱԻՄ առաջնորդ Հայրիկյանը դիմելով դատական պաշտպանության` դատապարտյալներից պահանջում է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը: ԱԻՄ առաջնորդի շահերը դատարանում ներկայացնում է "Լեւ գրուպ" փաստաբանական գրասենյակը` ի դեմս փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանի եւ Ժիրայր Սաֆարյանի:

 

Սույն գործով հաջորդ դատական նիստ կկայանա հոկտեմբերի ութին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՅԱՆ