Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

21.08.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ, ԲԱՅՑ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՆԻՍՏԻՆ ՉԵՆ

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

 

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մելքումյանի նախագահությամբ կայացավ դատական նիստ, որով հայցվորներ Գրիգոր Ենոքյանը, Արմեն Սահակյանը եւ Հովհաննես Մկրտչյանը դատի են տվել "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին եւ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` պատվի եւ արժանապատվության դրվագով: Հիշեցնենք, որ հայցվորները գտնում են, որ "Իրավունք" թերթում տեղ գտած հոդվածը, որ վերջիններս պաշտպանում են գեյ լոբբիստների շահերը` վիրավորանք եւ զրպարտություն է: Նշենք, որ դատական նիստին ներկայացել էր միայն "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի շահերը ներկայացնող "Լեւ գրուպ" փաստաբանական ընկերության ղեկավարԼեւոն Բաղդասարյանը, իսկ հայցվորները, որքան էլ, որ զարմանալի հնչի, չէին ներկայացել, չնայած  պատշաճ ծանուցված էին: Դատական նիստը տեղի ունեցավ վերջիններիս բացակայությամբ: Տարօրինակն այն էր, որ հայցվորները չէին ներկայացել դատարան հենց առաջին դատական նիստին, շատ լավ գիտակցելով, որ առաջին նիստը շատ կարեւոր է, եւ պետք է քննարկվեին հայցի առարկան եւ իրավունքի նորմերը: Իսկ վերջիններիս հայցը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Բաղդասարյանը."Հայցը իրավազուրկ է նրանով, դատի են տվել խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանին, իսկ դա իրավազուրկ է այնքանով, որ սույն դրվագով խմբագրական խորհրդի նախագահը չի կարող պատասխանող ներգրավվել, քանի որ, օրենքի ուժով նման դեպքում, որպես պատասխանող պետք է ներգրավվի "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի տնօրենը եւ հոդվածագիրը":

Ինչեւէ հուսանք, որ հաջորդ դատական նիստին հայցվորները կբարեհաճեն ներկայանալ դատական նիստին եւ կփորձեն պաշտպանել իրենց հայցը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ