Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

28.09.2014թ․

www.elq.am կայքին փաստաբան Վահե Հովհաննիսյանի կողմից 24.09.2014թ․ տրված հարցազրույց.

Սահմանադրական բարեփոխումներ.

Ցանկացած բարեփոխում իր մեջ ցնցումների ալիքի վտանգ է պարունակում.

 

 

Յուրաքանչյուր պետության հենարանը Մայր օրենքն է։ Ժամանակ առ ժամանակ այն կանգնում է բարեփոխումների ենթարկվելու խնդրի առջև՝ առավել մարդակենտրոն դարձնելու նպատակով։ Որքանով են բարեփոխումները անհրաժեշտ, արդյոք դրանք արդյունավետ են լինելու մեր հանրության համար, ինչ է ստանալու քաղաքացին այս բարեփոխումներից, արդյոք այն պարունակում է վերարտադրման խնդիր, թե ոչ, արդյոք այս արտագաղթի պայմաններում արդարացի է հսկայական ռեսուրսներ ծախսել մի մոդելի վրա, որի արդարացված լինելը դեռ հայտնի չէ։ Ահա այն հարցերը, որ հետաքրքրում և անհանգստացնում են մեր քաղաքացիներին։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Լեվ Գրուպ Իրավատնտեսական միավորում Փակ Բաժնետիրական Ընկերությունում փաստաբան՝ Վահե Հովհաննիսյանի հետ։ Ցանկացած բարեփոխում իր մեջ ցնցումների ալիքի բարձրացման վտանգ է պարունակում, այսպես սկսեց իր խոսքը Պրն Հովհաննիսյանը, ով լավատեսորեն փոձեց մոտենալ այս հարցին։ Այն, որ մեզ խորհրդարանական մոդել այնքան էլ անհրաժեշտ չէ, դա հստակ է։

Փաստաբանը համոզմունք հայտնեց նաև առ այն, որ առանց բարեփոխումների այսօր էլ երկրի ղեկավարը ասի, որ լինելու է այսպես և ձեռքը խփի սեղանին, ապա դա հենց այդպես էլ կլինի։ Այս առումով ահա, բարեփոխումների կարիք չի զգացվի։ Սակայն, կա մի կետ, որտեղ բախվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրության անկատարության և այլնի հետ։ Բավական ցավոտ հարց է նաև երիտասարդների պասիվ, ոչ՝ արժանի արձագանքը մի հարցի, որը վերաբերում է հենց իրենց ապագային։ Շատ կարևոր հանգամանք նշվեց՝ չկա բավարար ինտեգրում այս հարցին։Միանշանակ փաստաբանը այն համոզմունքին էր, որ եթե այդ բարեփոխումն արվելու է ի բարօրություն ժողովրդի, ապա կողմ է դրան։ Միևնույն ժամանակ Վահե Հովհաննիսյանը կիսում է այն կարծիքը, որ անվստահության քվեն առկա է , քանզի մեկ անգամ չէ, որ փոփոխություններն ու բարեփոխումները այդպես էլ մնացել են որպես գրառում և ուրիշ ոչինչ։ Ամեն դեպքում՝ լավատեսության նոտան այս դեպքում էլ չի լքում փաստաբանին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հարցազրույցը վարեց Հերմինե Ավետիսյանը

Տեսանյութը կարող եք դիտել www.levgroup.am կայքի տեսանյութերի էջում