Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

08.10.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒՑ.
ՓԱՍՏԱԲԱՆ

 

Այսօր Երեւանի Կենտրոն Նորք-մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դաարանում տեղի ունեցավ` Գրիգոր Գեւորգյանի, Արման Սահակյանի եւ Հովհաննես Մկրտչյանի հայցն ընդդեմ «Իրավունք» մեդիա ՍՊԸ խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ, պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի փոխհատուցման պահանջի մասին:

Տարօրինակ այն է, որ սույն քաղաքացիական գործով արդեն երկրորդ նիստն է տեղի ունենում, սակայն հայցվոր կողմը չգիտես ինչու չի բարեհաճում դատարան ներկայանալ, որպեսզի ներկայացնի հայցի առարկան եւ մնացած բոլոր գործառույթները, որը նախատեսում է օրենսդիրը: Դատական նիստ այդպես էլ տեղի չունեցավ եւ ընդամենը հայցվոր կողմը գրություն էր ուղարկել դատարանին, որտեղ խնդրել են, որպեսիզ դատական պրոցեսը հետաձգվի պատճառաբանելով, որ ներգրավված է նոր ներկայացուցիչ, որն էլ ըստ էության գործին ծանոթ չէ: Նշենք, որ պատասխանողի շահերը դատարանում ներկայացնում է «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ում կողմից դատարանում արվեց հայտարարություն. «Հայցվորները չարաշահում են օրենքով իրենց վրա դրված իրավունքները, արդեն երկրորդ դատական նիստն է ինչ չեն բարեհաճում ներկայանալ»: Փաստաբանի կարծիքով հայցվոր կողմը չարաշահում է իրենց իրավունքները ծանրաբեռնելով դատարանին, որի արդյունքում տեղի է ունենում հանիրավի, ոչ ինքնանպատակ պետական միջոցների վատնում, այնքանով որքանով, որ չեն ներկայանում դատական նիստերին: Ծանրաբեռնում են նաեւ պատասխանող կողմին, որը ինքնանպատակ կերպով ներկա է գտնվում բոլոր դատական պրոցեսներին:

 

Ինչո՞վ է պայմանավորված հայցվորների նման պահվածքը «Իրավունքի» այս հարցին Լ. Բաղդասարյանը նշեց, որ իր համար տարօրինակ է եւ. «Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի օրենքի մեջ մտցնել փոփոխություն, ըստ որի հայցվորի կողմից չարաշահելով իր իրավունք-պարտականությունները, դատարանին վերապահեն իրավունք, որպեսզի այս գործով միանշանակ մերժի հայցը»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ին:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ