Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

08.10.2014թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԵՎ...


Այսօր Կենտրոն Նորք-մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցավ նախագահի նախկին թեկնածում, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյաի դատական գործընթացը:

ԱԻՄ առաջնորդը, իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրող Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից պահանջում է 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում: Գործը գտնվում է դատաքննական փուլում եւ կողմերը ներկայացրեցին  իրենց դիրքորոշումները, ապացույցները: Կողմը գտնում է, որ հայցը իրավաչափ է, ենթակա է մեկնաբանման, իսկ պատասխանող կողմից եղան առարկություններ, որ հայցը իրավաչափ չէ: Վերջին խոսքը կլինի դատարանինը եւ ըստ «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան` Ժիրայր Սաֆարյանի, որը դատարանում պաշտպանում է Պ. Հայրիկյանի շահերը նշեց, որ այն կավարտվի մինչեւ տարվա վերջ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ