Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

08.10.14թ.
iravaban.net
Փաստաբանները ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթի մասին

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր արդեն պարզ կլինի ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի անունը: Մեր տեղեկություններով մրցույթային հանձնաժողովը երեկ գիշերը մինչև 03:00-ն աշխատել է: Մինչ հանձնաժողովի անդամները անցկացնում էին մրցույթը, գործընթացին հետևում էին նաև փաստաբանները, նրանցից Ինեսսա Պետրոսյանի կարծիքով` այն օբյեկտիվ է անցնում. «Ես մրցույթին հետևել եմ ԶԼՄ-ների միջոցով, գտնում եմ, որ ճիշտ էր դատավորին ընտրել հենց մրցույթային ֆորմատով` հատկապես, որ գործընթացը հրապարակային է:

Ինձ թվում է` այն օբյեկտիվ կլինի, նախապես չեմ ուզում որևէ կասկածներ առաջ քաշել»,- նշեց տիկին Պետրոսյանը: Ըստ փաստաբանի` բացի անձնական և մասնագիտական որակներից, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը պետք է օժտված լինի անկախությամբ. «Ամեն դեպքում նա այնպես չպիտի լինի, որ ներկայացնի ու իրականացնի այստեղի իշխանությունների կարծիքը, չեզոք դրիքորոշում պետք է ունենա»,- շեշտեց մեր զրուցակիցը: «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյան նույնպես համացանցի միջոցով հետևել է մրցույթին. «Ցանկալի կլինի, որ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մոտ սուբյեկտիվիզմը հասնի մինիմալի և օբյեկտիվիզմը հաղթի, իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին, իրավանորմը դառնա սկզբունք և դրանից շահելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաև ավելի շատ Եվրոպան»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ այս մրցույթի մոնիթորինգն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որի անդամները երեկ հրաժարվում էին մեկնաբանություն տալ հարցազրույցային փուլի վերաբերյալ` նշելով, որ դա կանեն մրցույթի ավարտից հետո:
Իրավաբան.net

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/66551.html
© iravaban.net կայք