Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

30.10.2014 թ.

<<ԻՐԱՎՈՒՆՔ  ՕՐԱԹԵՐԹ>>

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԵՎ ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ

30.10.2014 թ.

 

Արդարադատ դատարանը ցույց տվեց, որ Հայաստանում համասեռամոլության լոբբինգ իրականացնելը դատապարտելի է եւ մեր երկրում պարարտ հող չկա ԼԳԲՏ համայնքի զարգացման ու տարածման համար: Եվ այսպես` երեկ նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի` Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 16 համասեռամոլների լոբիստների հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել: Պետական տուրքի հարցը համարել լուծված: Հիշեցնենք` հայցվորները դիմել էին դատարան, իբրեւ թե վիրավորվելով նրանից, որ 17.05.2014 թվականին «Իրավունք» թերթի կայքէջում տեղադրվել է հետեւյալ վերնագրով հոդված` «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը»: Եվ հոդվածի ներքին հատվածում տեղադրված էր 60 հոգու, այդ թվում հայցվորների ֆեյսբուքյան էջերի հղումներ, որոնց էլ ուղղված էր վերոնշյալ հոդվածը: Ի դեպ, պատիվ ու արժանապատվություն պահանջող վերոնշյալ անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Ինչեւէ, դատարանի վճռով եւս մեկ անգամ փաստվեց, որ մեր երկրում դեռեւս բարոյական արժեքները վերջնականապես կորած չեն, քանի որ հանուն ավանդական ընտանիքի, հանուն պետության, հանուն իրական արժանապատվության կան պայքարող առաջամարտիկներ` ի դեմս «Իրավունք» թերթի եւ թերթի խմբագիր Հ. Գալաջյանի եւ «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարանի, ով պաշտպանեց պատասխանողի շահերը: Հավելենք, որ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ Հ. Գալաջյանի բռնագանձվելու է 150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ հայցվորներից համապարտության կարգով հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի150 հազար ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձրատրության գումար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ