Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԿԴ/2042/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
30.10.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ռ. Ներսիսյանի

քարտուղարությամբ` Ն. Մնացականյանի

մասնակցությամբ հայցվորների ներկայացուցիչ`

Մ. Գրիգորյանի

հայցվորներ` Ն. Մարգարյանի, Մ. Հովսեփյանի, Պ. Կաժոյանի, Ա. Նիկողոսյանի, Է. Մելիքսեթյանի
ներկայացուցիչ` Ն. Փիլիպոսյանի
հայցվոր` Ա. Շահնազարյանի
պատասխանող` Հ. Գալաջյանի

պատասխանողի ներկայացուցիչ`

Լ. Բաղդասարյանի /Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` Լիլի Մինասյանի /անձնագիր` --------/, Աննա Նիկողոսյանի /անձնագիր` ------/, Աննա Շահնազարյանի /անձնագիր` ---------/, Արաքսյա Հակոբյանի /անձնագիր` ---------/, Արևիկ Մարտիրոսյանի /նույնականացման քարտ` ---------/, Դավիթ Թադևոսյանի ------  /անձնագիր` ---------/, Էլվիրա Մելիքսեթյանի /անձնագիր` ---------/, Գայանե Առուստամյանի /անձնագիր` --------/, Գայանե Ղազարյանի /անձնագիր` ---------/, Լուսինե Սաղումյանի /նույնականացման քարտ` -------/, Մամիկոն Հովսեփյանի /անձնագիր` --------/, Նվարդ Մարգարյանի /անձնագիր` ------/, Պերճուհի Կաժոյանի /անձնագիր`------ /, Վահանչերազ Իշխանյանի /անձնագիր` -------/, Վահան Սեդրակյանի /անձնագիր` --------/, Վարդան Համբարձումյանի /անձնագիր` --------/ ներկայացուցիչ` Մարինե Գրիգորյանի /արտոնագիր` 718/ ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի /ՀՎՀՀ 01563849/, Հովհաննես Գալաջյանի /անձնագիր` --------/` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանի 2014 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 05.09.2014թ. որոշմամբ գործը նշանակել է դատաքննության։
Գործի դատաքննությունն ավարտվել է 2014 թվականի հոկտեմբերի 20-ին և 2014 թվականի հոկտեմբերի 30-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը

Ներկայացված հայցադիմումով, մասնավորապես, նշվել է հետևյալը.
«17.05.2014 թվականին Իրավունք թերթի կայք էջում տեղադրվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Զոդվածի ներքնի հատվածում տեղադրված է հայցվորների ֆեյսբուքյան էջից ճղումներ, որոնց էլ ուղղված է վերը նշված հոդվածը։

Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «....Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։
Հիմա ում համար օգտակար կլինեն սև ցուցակները.

1. ԱՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան՝ հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։

3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն ունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»։
Տեքստում տեղադրված արտահայտություններն իր մեջ պարունակում են վիրավորանք և արատավորում է հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։ Այն իր մեջ պարունակում է նաև ատելության և խտրականության կոչ։
31.05.2014 թվականին հայցվորների կողմից պատասխանողների ուղարկվել էր գրություն, որով մատնանշվել էր, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և խնդրել էին տեդադրել հերքում, սակայն վերջիններիս կողմից շարունակվել էր և 03.06.2014 թվականին տեղադրվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված, որով շարունակվում է հնչեցվել վիրավորանք, մասնավորապես հերքման պահանջ ներկայացրած ներկայացրած անձանց հասցեին հնչեցվել է «սույն կերպարանք» «մխտռված կենսագրություն» և նմանատիպ այլ արտահայտություններ։
Վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում։ Միայն 19.05.2014թ դրությամբ (երկու օրվա ընթացքում) Իրավունք թերթի կայքում հրապարակված 17.05.2014 գրությունը դիտվել է 3495 անգամ։

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 14.1 47-րդ հոդվածները` գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը, երաշխավորելով մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը և արժանապատվության իրավունքը, արգելում է բոլոր տիպի ոնձգություններն անձի պատվի և արժանապատվության նկատմամբ։
Անդամակցելով Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունը «վերացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային հռչակագիրը։ Վերոհիշյալ հռչակագիրն իր 1-ին հոդվածում երաշխավորում է «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ և խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով»։
Նույն փաստաթղթի 12-րդ հոդվածով սահմանվում է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի իր աձեական կյանքի, ըետանիքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, իեչպես նաև՝ որևէ ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ։ Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու քավունք»։

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետը և 1087.1 հոդվածները։
Վճռաբեկ ոատարանր, անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ՝

1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավր, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռր կրում է հայցվորը։

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունենա։ Մասնավորապես՝ նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակր, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության՝ ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին։ Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը։և
3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձնով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները եւ ներկայացված փաստերը։ Վերջիեներս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նան այե դեպքում, երբ երրորդ անձը եւս կատարում է արտահայտություեներ եւ ներկայացեում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ՝ երկու եւ ավելի անձանց կողմից վիրավորելը)։ Նման դեպքերում առկա է վեասի համատեղ պատճառում։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավուեքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը։

«Զանգվածային լրատվության մասի» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ լրատվական գործողություն իրականացնողի կողմից այդ գործողության իրականացումն օրենքի աահանջների խախտմամբ առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներով նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված փաստացի տվյալները ավյալ իրավիճակում ն իրեեց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի ահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանք հետագա հրապարակմանը։ «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին աատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության մհջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն։ Զագվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գտծեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն տառացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից առկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ տրդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսետրելով անխիղճ մոտեցում։

Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ պատասխանող Հովհաննես Գալաջյանի կողմից արված արտահայտությունները իրենց մեջ պարունակում են վիրավորանք և ի սկզբանե նպատակ են հետապնդել արատավորել հայցվորների պատիվն ու արժանապատվությունը։
Պատասխանողը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից տեղադրված տեղեկության իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու ուղղությամբ։
Բացի այդ պատասխանողի տեղադրած նյութն իր մեջ պարունակում է ատելություն և խտրականության կոչ։

Եվրոպայի խորհրդի (2010)5 հանձնարարականը պետություններին առաջարկում է միջոցներ ձեռնարկել կանխելու սեռական ինքնության կամ կողմնորոշման հիմքով խտրականությունը կանխելու համար։ Նշված հանձնարարականում նշվել է, որ ատելությամբ մոտիվացված արարքն օգտագործվում է ընդգրկելու համար ցանկացած գործողություն։ Հանձնարարականում նան ասվում է, որ ատելության հիմքով կատարված արարքները սպառնում են դեմոկրատական հասարակության և օրինականության հիմքերին։

Եվրոպայի խորհրդի N0. II 97(20) հանձնարարականը սահմանել է արտահայտման այն ձևերը, որոնք վիրավորական են և ոտնահարում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ներառյալ ռասիզմը, քսենոֆոբիան, անտիսեմիտիզմը, ագրեսիվ ազգայնականությունը և խտրականությունն ուղղված միգիանտների և փոքրամասնությունների դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը էրբականն ընդդեմ Թուրքիայի ոօ. 59405/00 գործով նշել է, որ «...հանդուրժողականությունն ու յուրաքանչյուր անձի արժանապատվություե ունենալու նկատմամբ հարգանքր ժողովրդավարության և բազմակարծ հասարակության հիմնասյուներն են։ Ուստին որոշ ժողովրդավարական հասարակություններում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանատվության ենթարկելու, կամ նույնիսկ կանխելու արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, խթանում կամ արդարացնում են անհանդուրժողականության հիմքով ատելությունը...»։ Մեկ այլ՝ Սմիթը և Գրեղիե ընդդեմ Միացյալ Թագավորության ոօ 33985/96 ն 33986/96 գործով Դատարանր գտել է, որ սեռական կողմեորոշման հիմքով խտրականություեը նույնքան լուրջ խնդիր է, որքան խտրականությունը ռասայի, ծագման, մաշկի գույնի և սեռի հիմքով։ Մինչ ՄԻԵԿ հոդված 10-ը սահմանում է անձի արտահայտվելու ազատությունը, այն միաժամանակ ընդգծում է անձի պարտավորությունը չխախտելու այլոց իրավուեքները՝ այլոց նկատմամբ վիրավորանք պարունակող, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ հնչեցնելու միջոցով։
Խնդրում է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից՝ տեքստը տեղադրելով նույն էլեկտրոնային կայք-էջում։
Պատասխաեողներից հօգուտ հայցվորների վիրավորանքի համար որպես փոխհատուցում րհագանձել 5 (հիեգ) միլիոն ՀՀ դրամ։

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Պատասխանողի ներկայացուցիչ ներկայացրել է առարկությունները, որով մասնավորապես նշել է հետևյալը.

Հայցվորների ներկայացրած հայցն իրավազուրկ է և ենթակա է մերժման դատարանի կողմից հետևյալ պատճառաբանությամբ.

17.05.2014 թվականին iravunk.com ինտենետային կայքում տեղադրվել է հոդված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով /այսուհետ` Հոդված/։
Հոդվածն ունեցել է հետևյալ բովանդակությունը.

«Համասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում։ «Եվրատեսիլ» կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց« ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ։ Սրանց նպատակը հասկանալի է` վախեցնել բոլոր նրանց« ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին։ Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ« որ կտրուկ արգելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները« իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը մոտենա զրոյին։

Սկզբում նրանք կոտրեցին և ստիպեցին ներողություն խնդրել Արամ MP3-ին« 3 րոպեում կոտրեցին ու ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին։ Այդ համեստ ու պարկեշտ քույրերի պարագայում բոլորի աչքի առաջ էր« թե ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում նրանք կազմակերպել էին մի գարշելի աուտոդաֆ» Արշակյան քույրերի դեմ։
Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձև կա` ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար« ստիպե՞լ են« թե՞ ուղեղն այնքան են լվացել« որ դարձրել են գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի։ Կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է« և վերջ։ Ու հենց այդ նկատառումով« ինչքան հասցրեցի« կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։
Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները.

1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ« որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում« այնպես էլ ռեալ կյանքում« նրանց բարև չտան« չօգնեն որևէ հարցում« հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության« իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։

3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը։
Սրանով« անշուշտ« չեն սահմանափակվում այն ոլորտները« ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը։
Ստորև ներկայացնում են այն անձանց ֆեյսբուքյան պրոֆիլների ցուցակը« ովքեր ակտիվորեն մասնակցել են Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին»« որի հիմքով խնդրել է հայցը մերժել« ինչպես նաև հայցվորներից հօգուտ պատասխանողների բռնագանձել յուրաքանչյուրից 70.000-ական դրամ« որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։


Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
«Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությունն իրականացնում է լրատվական գործունեություն։
17.05.2014թ-ին «Իրավունք Մեդիա» թերթի կայք էջում տեղադրվել է «Նրանք սպասարկում են միաջազգայնի համասեռամոլ լոբբինգի շահերը» հոդվածը։ Հոդվածում նշված անձանց ցուցակում տեղ են գտել նաև հայցվորների անունները« ովքեր մասնակցել են Ինգա և Անուշ Արշակյանների հասցեին արվող մեկնաբանություններին, որոնք իրենց կարծիքներն էին հայտնել «Եվրոտեսիլ» մրցույթի մասնակից Կոնչիտա Վյուրսթի վերաբերյալ։

Դատարանի իրավական վերլուծությունները

Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Հայվորները« պատիվն ու արժանապատվությունը« գործարար համբավն արատավորող« ատելություն և խտրականություն հրահրող տեղեկությունների համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու« ինչպես նաև պատասխանողներից փոխհատուցում հինգ միլիոն դրամ բռնագանձելու պահանջով« ուստի դատարանի խնդիրն է պարզել« թե առկա են արդյոք հայցվորների նման իրավունքներ« թե` ոչ« և խախտվել են արդյոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կողմի իրավունքները« թե`ոչ« բխում են արդյոք հայցվորների նման պահանջները քաղաքացիաիրավական նորմերից« թե` ոչ և դատաքննությամբ վերջինս ապացուցել է արդյոք իր կողմից վկայակոչած փաստերի իրավական հիմնավորվածությունը« թե` ոչ« որոնք էլ դատարանի կողմից կդիտարկվեն իրավաչափ« եթե դատաքննությամբ հաստատվի« որ հայցվորների պահանջները հիմնավոր են« բխում են գործով առկա իրավահարաբերությունները կարգավորող« գործող միջազգային« սահմանադրական և ներպետական օրենսդրական իրավական նորմերով սահմանված իրավական դրույթներից։

ՀՀ Սահամանադրության 27 հոդվածը հղում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք… Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք« ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու« ստանալու« տարածելու ազատությունը« տեղեկատվության ցանկացած միջոցով« անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվության այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է »։

ՀՀ Հիմնական օրենքի 42 հոդվածում ամրագրված է« որ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ։

Փաստորեն« ցանկացած լրատվամիջոց« լրագրող« խոսքի իրավունքի ազատության սկզբունքից ելնելով« տարածելով համապատասխան տեղեկություն« այն պետք է իրականացնի այնպես« որ չխախտի այլոց իրավունքները և ազատությունները` գործելով օրենքի շրջանակներում« այսինքն« տարածվող տեղեկատվությունը« ինչպես նաև լրագրողի գործունեությունը պետք է համապատասխանի ճշմարտացիություն« ճշմարտության« օբյեկտիվության և ազնվության սկզբունքներին։

Դատարանն արձանագրում է« որ սույն քաղաքացիական գործի համար դատարանի ուշադրությունը պետք է արժանանա ու դատարանն էական նշանակություն պետք է հատկացնի անձի պատվի« արժանապատվության իրավունքը մի կողմից« խոսքի ազատության և մամուլի տեղեկատվության իրավունքը մյուս կողմից« որի արդյունքում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նշված երկու արժեքների միջև պետք է որոշվի« թե արդյոք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում« և արդյոք դրա արդյունքում անձի /անձանց/ պատիվն ու արժանապատվությունն արատավորվել է։

Տեղեկատվություն տարածելու լրագրողի ազատության առնչությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նշում է« որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերին վերաբերող տեղեկատվություն տարածելու լրագրողի իրավունքը« եթե լրագրողը գործում է բարեխղճորեն և ճշգրիտ փաստացի հիմքերի վրա ու տրամադրում է վստահելի ու ճշգրիտ տեղեկատվություն /Շաբանովն ու Տրենն ընդդեմ Ռուսաստանի/։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատությունը դա տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է« իսկ տեղեկատվությունը դա անձի« առարկայի« փաստի« հանգամանքի« իրադարձության« եղելության« երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից /տեքստային« էլեկտրոնային« ձայնագրություններ և այլն/« իսկ հրապարակումը դա մամուլի և ԶԼՄ-ների մյուս միջոցներով« համացանցով և այլն հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելն է։

Գործի փաստերից հետևում է« որ հայցվորները դատարան ներկայացրած հայցադիմումում իրենց վերաբերող լրատվական միջոցի շնորհիվ պատասխանող ընկերության կողմից լրատվական միջոցներով թողարկած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը« ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածն ամբողջությամբ համարում են իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ հետապնդող` որակելով այն որպես վիրավորանք հայցվորների անձի հանդեպ« ուստի այս դեպքում ներկայացվող պահանջն իրավական գնահատական տալու համար դատարանը նախ պետք է անդրադառնա այդ հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրության նորմերի պահանջներին« այդ հարցի շուրջ առկա միջազգային իրավունքի նորմի կիրառելիության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. Անձի պատիվը« արժանապատվությունը« գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին մասի համաձայն. Անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի միջոցով« կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած անձի դեմ։
Սույն օրենքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է վիրավորանք չհամարվել« եթե այն հիմնված է ստույգ փաստերի հիման վրա /բացառությամբ բնական արատները/ կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։

Հարկ է նշել նաև, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա։ Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել։ Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում։ Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տես Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76)։ Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տես Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45)։
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով արձանագրել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար։ Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք։ Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ։

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող)։ Անհրաժեշտ է ուշադրության դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա։ Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է։» (տես Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46)։
Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա։ Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տես Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33)։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում։
Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերն արդեն իսկ անդրադարձ կատարվել է «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» չափանիշների առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը կարևոր է դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս, այդ թվում` ներկայացված փաստացի տվյալները որպես զրպարտություն գնահատելիս։
Դատարանը հարկ է համարում հիշատակել, որ կարծիք արտահայտելը մեծ պաշտպանություն ունի` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն։ Կարծիք արտահայտելու (կամ «գնահատող դատողություն») դեմ ներպետական դատարանի կայացրած վճիռը կարող է որակվել 10-րդ հոդվածի խախտում, եթե միայն առկա է կարծիքն արտահայտելու որոշակի փաստական հանգամանք և բարի կամքի դրսևորում։
Երբ քննության են առնվում զրպարտիչ արտահայտություններ անհրաժեշտ է ճիշտ տարբերակում կատարել փաստական տվյալների և արտահայտված կարծիքի (կամ «գնահատող դատողություն») միջև։ Պատճառն այն է, որ «փաստերի գոյությունը կարելի է ցույց տալ, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունն ապացուցման ենթակա չէ»։ Սա անհնարին է դարձնում կարծիքի արտահայտման պաշտպանությունը, եթե պաշտպանության միակ միջոցը ճշմարտությունն է (Լինգենս ընդդեմ Ավստրիայի, Lingens v Austria, 46-րդ պարբերություն)։ Ազնիվ «գնահատողական դատողություն» արտահայտելու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ դատարանի ոչ բարենպաստ վճիռը կհանգեցնի 10-րդ հոդվածի խախտմանը (տես, օրինակ, Դիշանդն ընդդեմ

Ավստրիայի /Dichand v Austria (դիմում թիվ 29271/95, 2002թ. փետրվարի 26, Unabhangige Initiative Informationsvielfalt v Austria (դիմում թիվ 28525/95, 2002թ. մայիսի 26)։

Սա չի նշանակում, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարող կիրառվել մի գործում, որը վերաբերում է կարծիքի, այլ ոչ` փաստական տվյալի։ Նույնիսկ կարծիքի պարագայում պետք է գոյություն ունենա որևէ հաստատված կամ ընդունված փաստական հիմք այդ կարծիքն արտահայտելու համար, որը պետք է արտահայտված լինի բարեխղճորեն (Լինգենս/Lingens 46-րդ պարբերություն, տես նաև Պրագերը և Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի/ Prager & Oberschlick v Austria (դիմում թիվ 15974/90, 1995թ. ապրիլի 26, 37-րդ պարբերություն)։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 15.11.2011թ.-ի թիվ ՍԴ-997 որոշման մեջ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում դրանք հիմնականում արտացոլված են համակարգային օրգանական կապի մեջ եւ ապահովում են իրավաչափ հավասարակշռություն իրավունքի ու դրա պաշտպա-նության երաշխիքների, հանրային ու անհատական շահերի, իրավական ու բարոյական չափորոշիչների միջեւ։ Օրենքը սահմանադրական ճիշտ չափորոշիչներ է դրել տվյալ հիմնախնդրի իրավական կանոնակարգման հիմքում։ Դրանց համարժեք ընկալումը, իրավաչափ կիրառումը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ճշմարտության համակարգային բացահայտումը դատական պրակտիկայի խնդիրն է։
Վերը նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» եւ «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում։ Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում։

Դատարանն արձանագրում է« որ հայցվոր կողմը չներկայացրեց« թե որ դրվագով է վիրավորվել պատիվը« որ դրվագով` արժանապատվությունը։

Քանի որ հայցվորների ներկայացուցիչներն իրենց դիրքորոշմամբ խնդրո առարկա հոդվածը համարում են վիրավորանք« դատարանը հրպարակված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի «վիրավորանք» տիրույթում։
ՀՀ քաղաքացիական օր-ի 1087.1 հոդվածի 2-րդ մասի պահանջի վերլուծությունից հետևում է« որ վիրավորանք համարելու համար էական են ներքոհիշյալ էական նշանակություն ունեցող փաստերը` գործով հաստատված լինելու հանգամանքը« ընդ որում պարտադիր դրանք պետք է հաստատվեն միաժամանակ« ըստ համապատասխան հերթականության։

Մասնավորապես.
1. Արդյոք կատարվել են արտահայտություններ հրապարակված հոդվածով.
2. Արդյոք կատարված արտահայտությունները կրում են հրապարակային բնույթ.
3. Արդյոք հրապարակային կատարված արտահայտություններն ուղղված են անձի պատիվը« արժանապատվությունն արատավորելուն։

Դատարանն անհրաժեշտ է համարում պարզելու այն իրավաբանական փաստերի շրջանակը« որոնք էական նշանակություն ունեն սույն քաղաքացիական գործի լուծման համար և ենթակա են պարզման գործի քննության ընթացքում։ Վերը նշված էական փաստերի լույսի ներքո իրավական գնահատականի արժանացնելով հայցվորների ներկայացուցիչների կողմից ներկայացված ու իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդող վիրավորական արտահայտություններ համարող լրատվական միջոցով հրապարակված նյութում պարունակող արտահայտությունները« դատարանն արձանագրում է«որ դատարանի կողմից էական համարվող վերոհիշյալ երեք փաստերի միաժամանակյա առկայության ապացուցման պարագայում` հայցային պահանջի ապացուցման առարկան պետք է համարել հաստատված։

Այսպես« վերոհիշյալ նյութում հոդվածագիրը գրում է.
17.05.2014 թվականին iravunk.com ինտերնետային կայքում տեղադրվել է հոդված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով /այսուհետ` Հոդված/։
Հոդվածն ունեցել է հետևյալ բովանդակությունը.

«Համասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում։ «Եվրատեսիլ» կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց« ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ։ Սրանց նպատակը հասկանալի է` վախեցնել բոլոր նրանց« ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին։ Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ« որ կտրուկ արգելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները« իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը մոտենա զրոյին։

Սկզբում նրանք կոտրեցին և ստիպեցին ներողություն խնդրել Արամ MP3-ին« 3 րոպեում կոտրեցին ու ստիպեցին ներողություն խնդրել Անուշ ու Ինգա Արշակյաններին։ Այդ համեստ ու պարկեշտ քույրերի պարագայում բոլորի աչքի առաջ էր« թե ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում նրանք կազմակերպել էին մի գարշելի աուտոդաֆե Արշակյան քույրերի դեմ։
Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձև կա` ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար« ստիպե՞լ են« թե՞ ուղեղն այնքան են լվացել« որ դարձրել են գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի։ Կապ չունի այդ ամենը` յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է« և վերջ։ Ու հենց այդ նկատառումով« ինչքան հասցրեցի« կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։
Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ« որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում« այնպես էլ ռեալ կյանքում« նրանց բարև չտան« չօգնեն որևէ հարցում« հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության« իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։

3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ« որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը։
Սրանով« անշուշտ« չեն սահմանափակվում այն ոլորտները« ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը։
Ստորև ներկայացնում ենք այն անձանց ֆեյսբուքյան պրոֆիլների ցուցակը« ովքեր ակտիվորեն մասնակցել են Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին»։
Սույն հոդվածի ողջ բովանդակությունից հետևում է« որ հեղինակի կողմից հրապարակված նյութը վերաբերում է հասարակական հնչեղութոյւն ստացած ճանաչված երգիչներ Անուշ և Ինգա քույրերի կողմից երգիչ կամ երգչուհի Կոնչիտային ուղղված քննադատական խոսքերով« կապված Կոնչիտայի արտաքին տեսքի« ինչպես նաև վերջինիս սեռափոխության հետ« որն էլ դուր չի եկել հայցվորներին« որոնք իրենց կարծիքներն են արտահայտել Անուշ և Ինգա Արշակյանների վերաբերյալ« որն էլ արժանացել է հոդվածագրի հոդվածում տեղ գտած քննադատության` հայցվորների հասցեին։

Հետևաբար« դատարանը գտնում է« որ ներկայացված հայցը պետք է դիտարկել հիշատակված էական փաստերի հաշվառմամբ« քանի որ հասարակական հնչեղություն ստացած հրապարակումները մամուլում ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներում կրում է առավել լայն կանոնակարգում« որտեղ խոսքի ազատության իրավունքը դրսևորվում է առավել լայն ծավալով։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Հենդիստն ընդդեմ Միացյալ Թագավորության» N 24« 49 պարբերության դատական ակտում սահմանել է« որ «արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության առանցքային հիմնասյուներից է և նրա առաջընթացի« ինչպես նաև յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը։ Պայմանով« որ այն համապատասխանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության սահմանափակումներին։ Այս ազատությունները կիրառելի է ոչ միայն այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ« որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս« այլ նաև այնպիսիներ« որոնք վրդովվեցնում են« ցնցող կամ անհանգստացնող են։ Դա է բազմակարծության« հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը« առանց որի չկա ժողովրդավարական հասարակություն»։

Տվյալ դեպքում« լրատվական միջոցի կողմից հրապարակված նյութով հաստատվում է« որ արտահայտությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորներին« քանի որ դրանք կրել են լրագրողի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ« որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի« խոսքի ազատության սկզբունքներին և պայմանավորված օրենքի պահանջներով։

Միաժամանակ դատարանը նշում է« որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական բառեր և մտքեր։ Թեև դրանք ձևակերպված են որոշ չափազանցություններով« սակայն ընդհանուր առմամբ ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում« հղում է կատարվել սկզբնաղբյուրին« որտեղ ըստ հոդվածագրի« «համասեռամոլների /նկատի ունի Կոնչիտային/ լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում… սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց« ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ։ Սրանց նպատակը հասկանալի է. Վախեցնել բոլոր նրանց« ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին»։ Այսինքն« ըստ հոդվածագրի« փորձել է համարժեք պատասխան տալ այն անձանց« ովքեր ըստ հոդվածագրի ագրեսիվ կերպով փորձում են երկրում հաստատել խաղի կանոններ« որը« ըստ հոդվածագրի« կարող է կործանարար լինել։ Դատարանն արձանագրում է« որ այն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին« հետևաբար« դատարանը գտնում է« որ տվյալ հոդվածը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Դատարանի վերը նշված դիրքորոշումն ամրապնդվում է ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած հետևյալ դիրքորոշմամբ« ըստ որի «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն« նույնիսկ սադրանքի դրսևորում լրագրողի կողմից»։

Այս գործում լրագրողի հրապարակած քննադատական խոսքերը կարելի է համարել կարծիք /տես դե Նեսը և Գիյսելսն ընդդեմ Բելգիայի/։

Վերոգրյալի ուժով դատարանն արձանագրում է« որ գործի փաստերից հետևում է« որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները« չնայած կրել են հրապարակային բնույթ« սակայն անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ« չեն հանդիսանում հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ« մասնավորապես« հոդվածում հայցվորների կողմից« որպես վիրավորական համարվող արտահայտությունները« թեև դրսևորվելեն որոշ աստիճանի չափազանցությամբ« նույնիսկ լրագրողի կողմից հիշատակված արտահայտությունների միջոցով դրսևորվել է սադրանք« դրանցում նշված առանձին արտահայտությունների տեսքով« որոնք հայցվորների համար վրդովեցուցիչ են« ցնցող կամ անհանգստացնող« սակայն դատարանն արձանագրում է« որ տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունների միջոցով լրագրողը գործելէ բազմակարծության սկզբունքնով։

Ջերոսլեսն ընդդեմ Ավստրիայի գործով ՄԻԵԴ-ը գտավ« որ ցանկացած անհատ կան միավորում« կարող է լինել քննադատական սկսած այն պահից« երբ այն մուտք է գործում հասարակական քննարկումների դաշտ։

Տվյալ դեպքում« դատարանն արձանագրում է« որ հայցվորները քննադատել էին Անուշ և Ինգա Արշակյանների կողմից արված այդ հայտարարությունները երգիչ թե երգչուհի Կոնչիտայի հասցեին« ինչով դարձել էին քննադատության թիրախ հայցվորների համար« որը սույն գործով հոդվածագրի համար դարձել էր հոդվածի նյութ« իսկ հայցվորները ենթարկվել են քննադատության։ Այն պահից սկսած« երբ հայցվորները մուտք են գործել հասարակական քննարկումների դաշտ« վերջիններս պետք է դրսևորեն որոշակի զսպվածություն քննադատող արտահայտությունների նվերաբերյալ« քանի որ դրանք ընդհանուր վերցրած կրում են բաց բանավեճի տարրեր` հետապնդող հասարակության մոտ նույնասեռական« կամ նմանատիպ այլ գաղափարներ սերմանելու« կամ քրիստոնեական ուղուց չշեղվելու« այլ ոչ անձնավորված վիրավորանք հասցնել։

Սույն գործի փաստերից և դատարանի վերոհիշյալ մեկնաբանություններից հետևում է« որ հրապարակված նյութում հայցվող միջամտությունը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ« ապացուցվածչէ նաև հայցի ապացուցման առարկան կազմող էական փաստերի ողջ համակցությունը« կոնկրետ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդելու հետ կապված։
Դատարանը նաև արձանագրում է« որ գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությանը« որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է։
ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ի 68 հոդվածի համաձայն. Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից« փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված վճարման ենթական գումարներից։
Անդրադառնալով, փաստաբանի վարձատրության համար պահանջվող 250.000 ՀՀ դրամ գումարի պահանջին, ապա դատարանը, գնահատելով իրավունքի պաշտպանության վրա ծախսված գումարների անհրաժեշտության ու խելամիտության սահմանաբաժանը, եկավ այն համոզման, որ փաստաբանի վարձատրության դատական ծախսը պետք է բավարարել 150.000 ՀՀ դրամի չափով, որպիսի համոզմունքը հիմնված է ՀՀ դատարաններում ձևավորված իրավակիրառական այն պրակտիկայով, որի պայմաններում դատարանները ներկայացուցիչներին վճարվող գումարների գծով դատական ծախսերը փոխհատուցելիս պետք է հիմք ընդունեն ոչ թե փաստաբանական ծառայություն մատուցելու պայմանագրում նշված մատուցվող ծառայության համար վարձատրության չափը, այլ խելամիտ չափը։

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ` անձամբ։

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները)։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով 2012 թվականի հունիսի 29-ին կայացված որոշմամբ արձանագրել է.
«Ինչ վերաբերում է 2.380.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին« ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել« որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը« ի թիվս այլ գումարների« կազմված են նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարից։
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չհաստատել այն դատական ծախսերը« որոնց չափը չի համապատասխանում դրանց ողջամիտ արժեքին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է« որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը« գործի քննությանը մասնակցության աստիճանը)« գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը« գործի քննության տևողությունը)« նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը« ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը։
Ելնելով վերը նշված չափանիշներից և նկատի ունենալով« որ փաստաբանը սույն գործով ի շահ հայցվորի կատարել է 26.07.2010 թվականին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները« ինչպես նաև հաշվի առնելով գործի քննության երկարատևությունը (մոտ երկու տարի)` Վճռաբեկ դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 500.000 ՀՀ դրամը», իսկ ԵԱՔԴ/1401/02/11 քաղաքացիական գործով 2012 թվականի հունիսի 29-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ, 132-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է« որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը։ Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս« և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով։ Որպես դատական ծախս« թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց։ Ընդ որում« անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից« վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը« որպես դատական ծախս« վճռով անդրադառնալու համար։ Եթե դատարանը« համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին« ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով»։
Տվյալ պարագայում, խելամիտ է համարում դատական ծախսը բավարարել 150.000 ՀՀ դրամի չափով։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ, 134-րդ և 140-1401 հոդվածներով` դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց



Լիլի Մինասյանի, Աննա Նիկողոսյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արևիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադևոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Լուսինե Սաղումյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի ներկայացուցիչ` Մարինե Գրիգորյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, մերժել։

Պետական տուրքի հարցը համարել լուծված։

Հայցվորներից համապարտության կարգով հօգուտ Հովհաննես Գալաջյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանաի վարձատրության գումար«
Հայցվորներից համապարտության կարգով հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։

Սույն վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում և այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆ