Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ ԵԿԴ-2396/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
16.09.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Գ.Կարախանյան

քարտուղարությամբ` Խ.Խաչատրյան
Հայցվորի ներկայացուցիչներ`

Լ.Բաղդասարյան ,Վ.Հովհաննիսյան/"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

գրասենյակ
Պատասխանողի ներկայացուցիչ`
Լ.Ոսկանյան

Դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ 03018458/ ընդդեմ ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Դոնարա Արեստակի Ալեքսանյանի, ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի` գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ

 

Պ Ա Ր Զ Ե Ց


Գործի դատավարական նախապատմությունը

Հայցադիմումը մուտք է եղել 02.10.2013 թվականին, մակագրվել է. 02.10.2013, թվականին, վարույթ է ընդունվել 07.10.2013 թվականին և նախապատրաստվել է դատաքննության։
28.10.2013 թվականին պատասխանող Դոնարա Արեստակի Ալեքսանյանի կողմից ներայացվել է հայցադիմումի պատասխան։

04.11.2013թ պատասխանող ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից ներայացվել է հայցադիմումի պատասխան։

06.11.2013 թվականին պատասխանող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան։


Հայցվորի դիրքորոշումը

Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ 2011 թվականի նոյեմբերի 3-ին հեռուստատեսության տարբեր ալիքներով« ինչպես նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով ՀՀ գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանման անունից հայտարարություն տարածվեց« որ քւսղաքացու (սույն գործով 2-րդ պատասխանող Դոնարա Ալեքսանյանի / կողմից իրենց ներկայացված իբր խանութից գնված այծի կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլոկոկ» բակտերիա« որը պատկանում է «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Հրապարակման համար հիմք է հանդիսացել ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը« այն է` 02.11.2011թ-ին կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտավգության պետական ծառայության ցուցումով խանութների վաճառասեղաններից հանվել ընկերության արտադրանքը։

Կատարվածից ելնելով ընկերությունը ստիպված է եղել խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունից ելնելով 2012 թվականի սկզբին դիմել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի և երրորդ անձ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության` ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը` 02.11 2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը« ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։
Ընկերության կողմից ներկայացված հայցի հիմքով 30.07.2013թ. ՀՀ Վարչական դատարանը« քննելով թիվ ՎԴ/1189/05/12 վարչական գործը« կայացրել է ընկերության հայցը բավարարելու մասին վճիռ« որով վճռել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ. կատարված գործողությունը` 02.11.2011թ. կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։ Նշված վճիռն էլ ստացել է օրինական ուժ։

Փաստորեն« 1-ին պատասխանողի կողմից արված նոյեմբերի 3-ի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով« որ իբր «Արմֆուդ»-ի կաթի մեջ առկա է «ստաֆիլոկոկ» բակտերիա« հանդիսանում է զրպարտություն ընկերության նկատմամբ« քանի որ ընկերության արտադրած կաթի մեջ որևէ «ստաֆիլոկոկ» բակտերիա չէր կարող հայտնաբերվել` դրա բացակայության պատճառով« իսկ հրապարակված տվյալներն ակնհայտորեն չեն համապատասխանել իրականությանը։
Այսպիսով« ակնհայտ է« որ ընկերության նկատմամբ կատարվել է զրպարտություն« որն էլ հագեցրել է բացասական հետևանքներ ընկերության համար« քանի որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է հայտարարություն և մատչելի է դարձել հանրությանը« որի հիմքով էլ տուժել է ընկերության գործարար համբավը։
Գտնում է« որ նման մոտեցումն անթույլատրելի է։ Ավելին« անհրաժեշտություն էլ չկա ապացուցելու« որ յուրաքանչյուր անձ պարտավոր է հարգել այլ անձանց իրավունքները և չկատարել այնպիսի գործողություններ« որոնք կհանգեցնեն անձի իրավունքների խախտման։

Նշվածը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի պահանջներից« մասնավորապես. 3-րդ հոդվածի համաձայն` մարդը« նրա արժանապատվությունը« հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 42.1 հոդվածի« սահմանվել է« որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ։
Ասվածից հետևում է« որ անթույլատրելի է անձի նկատմամբ թույլ տալ այնպիսի արտահայտություններ և հրապարակումներ« որոնք կրում են զրպարտող բնույթ և արատավորում են անձի գործարար համբավը։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի` անձի պատիվը« արժանապատվությունր« գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակւսյնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։

Համաձայն նույն օրենսգրքի 1087.1. հոդվածի օրենսդիրը սահմանել է հետևյալ պահանջները`
1.Անձը« որի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտոթյան միջոցով« կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
3.Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի
փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է« որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը«
արժանապատվությունը կամ գործարար համբավը։

4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունր կրում է պատասխանողը։ Այն փոխանցվում է հայցվորին« եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր« մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին։
Համաձայն նույն հոդվածի 8-րդ կետի` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը'
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ/ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։

Համաձայն նույն հոդվածի ստորև մեջբերված կետերի` օրենսդիրը սահմանել է հետևյալը.
Կետ 12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րղ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնւսսները« ներառյալ' ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը։

3.Սույն հայցադիմումով ներկայացվող պահանջը.

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով վերը նշված իրավական նորմերի պահանջներով և ՀՀ քաղ. դատ. օր-ի 87« 88 հոդվածների պահանջներով խնդրել են
Պարտավորեցնել պատասխանողներ` ՀՀ Կառավարությանը' ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության« Դոնարա Արեստակի Ալեքսանյանին և ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին լրատվության նույն միջոցներով« որով արվել է հայտարարություն« հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը` «Էյ-էս-Բի սոֆթ» ՍՊԸ կողմից արտադրվող «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող այծի կաթի մեջ հայտնաբերված «ստաֆիլոկոկ» բակտերիայի առկայությունը։
Ներկայացնելով դիմում հայցապահանջի ավելացման մասին, ղեկավարավելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածին 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ կետով օրենսդրի կողմից սահմանաված պահանջը, համաձայ որի` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը. 2-րդ ենթակետ ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում վճարել, խնդրել են պատասխանողներին համապարտության կարգով պարտավորեցնել վճարելու 2.000.000 ՀՀ դրամ գումար, որպես զրպարտության դիմաց փոխհատուցում։


Պատասխանողի դիրքորոշումը


Պատասխանող Դոնարա Արեստակեսի Ալեքսանյանը ներկայացնելով հայցադիումումի պատասխան հայտնել է, որ ներկայացված պահանջն անհիմն Է« այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Նշել է, որ իրենց գործառությունները ուղղված են եղել ոչ թե ընկերությանը վարկաբեկելուն« այլ սպառողների շահերը պաշտպանելուն։

Ընկերության կողմից թույլ տրված վերը նշված իրավախախտումները պարզվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ ի կողմից 02.11.2011 թվականին կատարված փորձաքննությամբ« այն է` 02.11.2011թ ֊ին թիվ 2017 փորձարկման արձանագրությունը« համաձայն որի սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ա. Վարժապետյանի կողմից 28.10.2011 փորձաքննության ներկայացված 1 լիտր այծի կաթը չի համապատասխանել ՀՀ կառավարության 21.12.2006թ ի թիվ 1925-Ն և ՀՀ կառավարության 14.12.2006թ թիվ 1904-Ն որոշումների պահանջներին։ Փորձաքննության ներկայացված այծի կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլակոկ» բակտերիա։

Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հ.1. օրենրի 5 րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվւսհի 1 ին մասի` ապրանքի որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում« վաճառողը պարտավո՛ր է սպառողին հանձնել այնպիսի ապրանք« որր պիտանի է այն նպատակներին« որոնց համար նման ապրանքը սովորաբար օգտագործվում է։ Սպառողն իրավունք ունի պահանջել« որպեսզի ապրանքը օգտագործման« պահման« փոխադրման և օգտահանման սովորական պայմաններում անվտանգ Լինի իր կյանքի« առողջության և գու՛յքի համար։ Սպառողի կյանքի« առողջութան և գույքի անվտանգությունն ապահովող պահանջներր ենթակա են Հայաստանի Հւսնրապետաթյան օրենսդրությամբ ահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման։
Եթե պարզվել է« որ ապրանքի օգտագործման« պահման կամ փոխադրման սահմանված կանոններն սպառողի կողմից պահպանելու դեպքում ապրանքը վնաս է պատճառում կամ կարող է վնաս պատճառել սպառողի կյանքին« առողջությանը և գույքին« ապա արտադրոդը պարտավոր է անհապաղ դադարեցնել դրա արտադրությունը /իրացումը / մինչև վնասի պատճառի վերացումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջոցներ ձեռնարկել այն շրջանառությունից անհապաղ հանելունելուն և սպառողից« նրա համաձայնությամբ« հետ վերցնելու համար։
Եթե վնասի պատճառները հնարավոր չէ վերացնել« ապա արտադրողը պարտավոր է այդպիսի ապրանքը հանել արտադրությունից։ Եթե արտաղրողը այդ պարտականությունը չի կատարում« ապա ապրանքի արտադրությունից և շրջանառությունից հանումը կատարվում է այն իրավասու պետական մարմնի կարգադրագրով« որն իրականացնում է ապրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը։
Ապրանքր հետ վերցնելու հետ կապված՝ սպառողին պատճառված վնասները ենթակա են հատուցման արտադրողի կողմից` լրիվ չափով։
Վաճառողի կողմից սպառողների կյանքի« առողջության և գույքի համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման համար վաճառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2 րդ մասի համաձայն` ապրանքի որակի վերաբերյալ պայմանների բացակայության դեպքում« վաճառողը պարտավոր սպառողին հանձնել այնպիսի սադրանք« որր պիտանի է այն նպատակներին« որոնց համար նման ապրանքը սովորաբար օգտագործվում է։

Այսպիսով« վերը նշված օրենսդրական խախտումների մասին 01.12.2011 թվականին կայացել Է մամլո ասուլիս« որի ժամանակ “Էյ Էս բի Սոֆթ” ՍՊՐ-ի արտադրողը և իրավաբանը հենց իրենք են ընդունել, որ կաթնամթերքի արտադրության ընթացքում թույլ են տվել խախտումներ« օրինակ` չունեն մածուն կամ կաթնաշոռ արտադրող սերտիֆիկատ« չունեն լաբորատորիա և այլն։ Այստեղ հարց է. առաջանում, թե ինչպես նման ընկերությանը« որը չունի սննդամթերք արտադրելու սերտիֆիկատ և նույնիսկ լաբորատորիա« կարող Է արտադրել նման սննդամթերք« որն օգտագործում ենք մենք։ Սննդի անվտանգության տեսչության այն հարցին« թե արդյոք այն շեղումները / աղիքային ցուպիկի և ՄԱՖԱՄ-ի մասին/« որոնք հայտնաբերվել են, նույնպես հերքում են« նրանք խուսափողական պատասխան են տվել։ Ընկերության իրավաբան Լ. Բաղդասարյանը նաև ներկայացրել Էր 2 լաբորատոր եզրակացություն« որոնցից մեկում առկա Էին նշված շեղումները՝ աղիքային ցուպիկի և ՄԱՖԱՄ-ի աոկայությունը։ Այդ եզրակացությունը տրված էր Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։ Իրենց ներկայացրած 2 եզրակացություններում էլ «ստաֆիլակոկ» չէր հայտնաբերված« սակայն դա դեռ չի նշանակում« որ սույն կաթնամթերքն իսկապես անվտանգ Է։ Ընդհակաոակը« այդ ասուլիսի ժամանակ իրենք ոչ մի հավաստիացում չստացան« որ կաթնամթերքն իսկապես անվտանգ է կյանքի և առողջության համար։ Այս դեպքում հարց է առաջանում« թե ինչու պետք է թույլատրվի այդ կաթնամթերքի արտադրությունը« եթե բազմաթիվ մարդկանց աոողջությունը վտանգի տակ է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով վերը նշված իրավական նորմերի պահանջներով խնդրել են հայցը համարել ակնհայտ անհիմն և մերժել։
Պատասխանող ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչը ներկայացնելով հայցադիմումի պատասխան , հայտնել են« որ սույն դատական գործով ՀՀ ԳՆ «ՀՍԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է անպատշաճ կողմ« քանի որ 2011 թ նոյեմբեր ամսին զանգվածային լրատվական միջոցներով Հայցվորի կողմից վտանգավոր արտադրանք արտադրելու և իրացնելու վերաբերյալ տեղեկատվություն չի տարածել։ Նման իրավասությամբ օժտված է Ծառայությունը' համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի (Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, . սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ամբողջ խմբաքանակի շըԱւայիք. հետկանչման գործրնթացի վերահսկողությունր և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի« ծավալի և աստիճանի վերլուծությունը« ինչպես նաև այդ մասին« ըստ անհրաժեշտության« զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը։) իրեն վերապահված իրավասության շրջանակում։
Համաձայն Քաղաքացիական դատարավարության օրենսգրքի (այսուհետ' Օրենսգիրք) 31-րդ հոդվածի 1-ին մասի'

Դատարանը« գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ« պարզելով« որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից« որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ« ով պետք է պատասխանի այդ հայցով« կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ« որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշա6 հայցվորով կամ պատասխանողով։

Նշել են նաև« որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ գործունեության առարկան և նպատակները սահմանված են ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 631-Ն որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության անասնաբուժական հակահամաճարա-կային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառվարության 2005թ. հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
Ամփոփելով վերոգրյալը ` փաստել են « որ ՀՀ ԳՆ ՀԱԲԱԾԿ ՊՈԱԿ-ը չի կարող կատարել հայցվորի պահանջը` լրատվության նույն միջոցներով« որով արվել է հայտարարություն« հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը« քանի որ« ինչպես արդեն նշեցել են« նշված տեղեկատվությունը« օրենքով սահմանված կարգով« իրավասու է տարածել Ծառայությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Քաղաքացիական դատավարության
օրենսգրքի 31-րդ հոդվածը Դատարանից խնդրել են ՀՀ ԳՆ ՀԱԲԱԾԿ ՊՈԱԿ-ին ճանաչել անպատշաճ կողմ և սույն դատաքննությունն իրականացնել առանց ՊՈԱԿ-ի մասնակցության։

Պատասխանող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը ներկայացնելով հայցադիմումի պատասխան հայտնել է , որ Ծառայությունը հայցի հետ համաձայն չէ հետևյալ պատճառաբանությամբ։ Հայցվորը իր պահանջը հիմնավորելու նպատակով որպես ապացույց Դատարանին է ներկայացրել 30.04.2013թ ՎԴ/1189/05/12 վճիռը« որով ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԴՆ «ՀԱԲԱԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 02.11.2011 թ կազմած թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։ Սակայն Հայցվորը հաշվի չի առել մի պարզ հանգամանք« որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային բազմակերպության կողմից 02.11.2011 թ կազմած թիվ 2017փորձարկման արձանագրությունը վարչական վարույթի նյութերում գտնվող իրավախախտումը ապացուցող փաստաթղթերից մեկն է« բայց ոչ արտաքին ներգործություն ունեցող վերջնական վարչական որոշումը / վարչական ակտը)« որի ոչ իրավաչափ ճանաչելը միայն կարող էր հիմք հանդիսանալ Հայցվորի պահանջի համար։ Այսինքն` քաղաքացի Դոնարա Արեստակի Ալեքսանյանի 28.10.2011 թ դիմումի հիման վրա բացված` 07.11.2011 թ թիվ 041 հանձնարարագրով Ծառայության կողմից Հայցվորի մոտ ստուգում է իրականացվել« որի արդյունքում պարզվել է« որ Արտադրությունում չեն պահպանվում «Սննդամթերքի անվտանգության մասին» օենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին« 4-րդ և 5-րդ մասերի, 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման« « կառավարության 2003 թվականի մարտի 2"-ի թիվ 347-Ն որոշման« ՍԿ և ՀՆ N2-111-4.1-01-2003 սանպինի պահանջները« նշված իրավախախտումների վերաբերյալ կազմվել և Հայցվորին Է տրամադրվել 16.11.2011 թ թիվ 041 ստուգման ակտի նախագիծը« 28.11.2011 թ թիվ 041 ստուգման ակտը' «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն« 07.11.2011 թ արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթներ կասեցնելու մասին որոշումը` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն« 28.11.2011 թ թիվ 041 վարչական իրավախախտման արձանագրությունը' ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 254-րդ և 255-րդ հոդվածների համաձայն« որոնց հիման վրա Էլ հետագայում Ծառայության պետը կայացրել Է 09.11.2011 թ արտադրական գործունեությունը կամ գործունեության առանձին գործառույթներ արգելելու մասին որոշումը` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին պարբերության համաձայն և 05.12.2011 թ թիվ 041 վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշումը (վարչական ակտը)' Վարչական իրավախախտումների 188-րդ հոդվածի 1-ին մասի , 14-րդ , 2382 . րդ, 279—րդ, 28-րդ , 283-րդ հոդվածների համաձայն։ Հակցվորի կողմից ծառայության պետի կայացրած վարչական ակտերը ոչ միան չեն բողոքարկվել, այլ նաև օրենքով սահմանաված կարգով կատարվել են նրանցում ներառված պահանջները, այսինքն` հայցվորը վճարել է 150 000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և վերացրել վերոգրյալում նշված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներ խախտումները , դրանց մասին 16.05.2012 թվականի գրութամբ տեղյակ է պահել ծառայությանը ` գրության մեջ ներառված տեղկատվությունը ծառայության աշխատակիցների կողմից գրավոր եզրակացությամբ հաստատելուց հետո ։ Ծառայության պետը 21.06.2012 թվականին կայացրել է արդատրական գործունեության առանձին գործառույթների արգելանքը վերացնելու մասին որոշումը` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն։

Վերոգրյալում նշված իրավախախտումների հայտնաբերումը արդեն իսկ ապացույց է առ այն, որ հայցվորի կողմից ստուգման ժամանակահատվածում արտադրված ապրանքը եղել է վտանգավոր և նշված իրավախախտումների պայմաններում «ստաֆիլոկոկ» բակտերիայի առկայության հավանականությունը փորձանմուշում շատ մեծ է եղել, մանավանդ որ դա հաստատվել է նաև ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական որ առևտրային կազմակերպության կոմղից 04.11.2011թ կազմված թիվ 2019 և 17.11.2011 թվականին կազմված թիվ 2129 փորձարկման արձանագրություններով, իսկ նշված արձանագրությունները կազմվել են Հայցվորի և նրա եղբոր` Անդրանիկ Սողոմանյանի կողմից իրենց իսկ դիմումների հիման վրա այծի կաթի փորձանմուշները փորձաքննության ենթարկելու արդյունքում։
Ինչ վերաբերվում է 30.04.2013թ ՎԴ 1189/05/12 վճռով ՀՀ վարչական դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչված ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 02.11.2011թ կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությանը, ապա սույն վճռի համար ոչ թե հիմք է հանդիսացել այն փաստը, որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ստացված բացասական պատասխանը սխալ է, որով հետև իրականցվել է տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջների խախտմամբ, այլ հերքվել է այլ հավատարմագրված լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում տրված փորձարկման արդյունքները հաստատող եզրակացության հիման վրա, այլ դրա համար հիմք է հանդիսացել Ծառայության որոշ աշխատակիցների կողմից վարչարարություն իրականացնելիս թույլ տրված ոչ լուջ ձևական խախտումները։
Հայտնել է, որ նշված աշխատակիցները պատժվել են« իսկ Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա. Վարժապետյանը ազատվել է աշխատանքից։ Այսինքն' ՀՀ վարչական դատարանը« խախտելով «Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-րդ մասի պահանջը« իր 30.04.2013թ ՎՊ-/1189/05/12 վճիռը հիմնավորել է՝ հղում անելով փաստին« որ Ծառայության աշխատակիցների կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ 598-Ն որոշման պահանջները« այսինքն` փորձաքննության համար նմուշառման իրականացման կարգը` հաշվի չառնելով մի պարզ հանգամանք« որ քաղաքացի Դոնարա Արեստակի Ալեքսանյանի կողմից Ծառայությանը ներկայացրած 0«33լ տարողությամբ կաթը չէր կարող համարվել ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի թիվ 598-Ն որոշման պահանջների համապատասխան Ծառայության կողմից իրականացված նմուշառում։
Ինչ վերաբերում է այն հարցին , թե ինչու Ծառայության կողմից 30.04.2013թ ՎՊ-/1189/05/12 վճիռը չի բողոքարկվել« հայտնել է` քանի որ սույն վճռում անդրադարձ չի եղել Ծառայության պետի 05.12.2011թ թիվ 041 վարչական իրավախախտման որոշմանը, ապա դրա բողոքարկումը համարել անպատակահարմար։ Որովհետև ինչքան էլ վարչական դատարանը հիմնավոր համարի իր այն պնդումը« որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վարչական մարմին է« իսկ նրա կողմից տրամադրած փորձաքննության եզրակացույթունն էլ վարչական ակտ« դա չի կարող իրականությանը համապատասխանել« հակառակ պարագայում ՀՀ տարածքում գործող բոլոր հավատարմագրված լաբորոտորիանները« որոնք իրավաբանական անձինք են« պետք է համարվեն վարչական մարմններ, իսկ նրանց կողմից տրամադրած փորձաքննության եզրակացություններն էլ՝ վարչական ակտեր« որովհետև իրավական տեսակետից նրանց կողմից տրամադրած փորձաքննության եզրակացություններն նույն իրավական ուժն ունեն« ինչ ՀՀ ԳՆ «ՀԱԲԱԾԿ» ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրած փորձաքննության եզրակացությունը։
Այսինքն` լավագույն դեպքում Հայցվորը ՀՀ վարչական դատարանի 30.04.2013թ .1189/05/12 վճռի հիման վրա« որպես նոր ի հայտ եկած հանգամանք« կարող է վիճարկել ծառայության պետի 05.12.2011 թ թիվ 041 վարչական իրավախախտման որոշումը և միայն հաջողության հասնելուց հետո հայցադիմում ներկայացնել դատարան` Ծառայությունից պահանջելով հայտարարել« որ զրպարտել է իրեն 2011 թվականի նոյեմբեր ամսին զանգվածային լրատվական միջոցներով հայտարարելով« որ Հայցվորի կողմից 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտադրված կաթնամթերքը վտանգավոր է ճանաչել։

Հայտնել է, որ սույն գործով մյուս երկու պատասխանողներ` ՀՀ ԳՆ «ՀԱԲԱԾԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և քաղաքացի Դոնարա Արեստակի Ալեքսանյանը կապ չունեն հայցադիմումում ներառված պահանջի հետ« որովհետև 2011 թ նոյեմբեր ամսին զանգվածային լրատվական միջոցներով Հայցվորի կողմից վտանգավոր արտադրանք արտադրելու և իրացնելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածել է Ծառայությունը` «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրել են «Էյ-Էս-Բի Սոֆթ» ՍՊԸ-ի հայցը' գործարար համբավի պաշտպանության պահանջի վերաբերյալ մերժել։
Պատասխանողներ Դոնարա Արեստակի Ալեքսանյանը և , ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը պատշաճ կերպով ծանուցվել են դատական նիստի տեղի և ժամանակի մասին, սակայն չեն ներկայացել։

Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետով գործը քննել է նրանց բացակայությամբ։

Լսելով կողմերի ներկայացուցիչներին, հետազոտելով գործում առկա ապացույցները և գնահատելով դրանք, դատարանը գտնում է, որ ենթակա է մասնակի բավարարման հետևյալ պատճառաբանությամբ։


Դատաքննությամբ հաստատված փաստերն են.


1. 2011թվականի հոկտեմբեր ամսին Երևան քաղաքի Օհանովի 16 շ 36 բն. բնակչուհի Դոնարա Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի ծառայության պետ Ա.Բախչագուլյանին, հայտնելով , որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին Երևան Սիթի խանութից գնել է այծի կաթ։ Օգտագործման ընթացքում զգալով դառնահամ, ավելի ուշադիր նայել է շշին և տեսել կոդ, որը ՀՀ-ում գոյությունը չունի։ Խնդրել է տալ համապատասխան ընթացք և հասկանալ , թե ինչպես կարող է այդ ապրանքը հայտնվել և իրացվել խանութում»։
2. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 02.11.2011 թիվ Բ-2 նմուշների ուղեկցող նամակի համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ին փորձաքննության է ներկայացվել 1 լ. այծի կաթ։

3. 02.11.2011թ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, համաձայն որի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Ա.Վարժապետյանի կողմից 28.10.2011թ փորձաքննության ներկայացված 1 լիտր այծի կաթը չի համապատասխանել ՀՀ կառավարության 21.12.20006թ թիվ 1925-Ն և ՀՀ կառավարության 14.12.2006թ թիվ 1904-Ն որոշման պահանջներին, նշված այծի կաթի մեջ հայտնաբերվել է «ստաֆիլակոկ» բակտերիա ։

4. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2011թվականի նոյեմբեր ամսին զանգվածային լրատավական միջոցներով «Էյ-Էս Բի Սոֆ» ՍՊԸ-ի կողմից վտանգավոր արտադրանք արտադրելու և իրացնելու վերաբերյալ տարածվել է տեղեկատվություն։

5 . «Էյ-Էսմ Բի Սոֆքթ ՍՊԸ-ն գտնելով, որ 02.11.2011թ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից թիվ 2017 փորձարկման արձանագրություն կազմելը ոչ իրավաչափ է, որից տուժել է ընկերության գործարար համբավը և ընկերությանը պատճառվել է նյութական մեծ վնաս, 2012 թվականի ապրիլին դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի և երրորդ անձ` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության` ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ կատարված գործողությունը` 02.11.2011 թվականին կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու մասին։
6. ՀՀ վարչական դատարանի 30.07.2011 թվականի թիվ ՎԴ 1189/05/12 վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ կատարված գործողությունը` 02.11.2011 թվականին կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը։

Դատարանի իրավական վերլուծությունները


ՀՀ Սահմանադրական դատարանը 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշմամբ քննել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը« բացահայտել դրա սահմանադրաիրավական բովանդակությունը« որը հետագայում զարգացվել է Վճռաբեկ դատարանի ներքոնշյալ որոշումներով ։

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք« հարգվում և պաշտպանվում է պետության կողմից։
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։ Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք« ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու« ստանալու« տարածելու ազատությունը« տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու« տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...« իսկ 2-րդ մասի համաձայն` այս ազատությունների իրականացումը« քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ« կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով« պայմաններով« սահմանափակումներով կամ պատժամիջոցներով« որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության« տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության« անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու« առողջությունը կամ բարոյականությունը« ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու« խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը, ուստի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ցանկացած միջազգային պայմանագրով սահմանված նորմ ներպետական օրենսդրության մեջ ունի բարձրագույն արժեք և ենթակա է կիրառման ու հաշվառման բոլորի կողմից առաջնահերթ և ուղղակի կարգով։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-97-Ն օրենքի ընդունումը« որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը շարադրվեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացվեց նոր` 1087.1-րդ հոդվածով« նպատակ ունի ապահովել անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը այլ անձանց ոտնձգություններից« հստակեցնել զրպարտություն և վիրավորանք հասկացությունները« զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատու անձանց շրջանակը և համարժեք դարձնել պատասխանատվությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է« որ անձի պատիվը« արժանապատվությունը« գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։
Վերոնշյալ դրույթից հետևում է, որ վնաս պատճառողն այն անձն է (ֆիզիկական կամ իրավաբանական), ով վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորել է այլ ֆիզիկական անձի պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավը։
Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձ) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ (ֆիզիկական կամ իրավաբանական) վիրավորանքի կամ զրպարտության միջոցով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է« որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Վճռաբեկ դատարանը գտել է« որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները« որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման« անարդարացի վարքագծի դրսևորման« անձնական« հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման« տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության« գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ« որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն)« նվաստացնում« նսեմացնում են անձի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է« որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ« այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ« հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ« այն չպետք է լինի վերացական«
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային«
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը« այսինքն` պետք է լինեն սուտ« անհիմն« ոչ հավաստի«
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը« արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը« որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս։ Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք« որ սովորական ընթերցողն էլ զգա« որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին« կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տեԲս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը« կետ 44)։
Հետևաբար« նշված վավերապայմանների կամ դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսանկյունից չի կարող խոսք լինել զրպարտության« հետևաբար նաև` դրանով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։
Նշված գործով առկա են վերը նշված 4 վավերապայմանները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունր կրում է պատասխանողը։ Այն փոխանցվում է հայցվորին« եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր« դատարանը փաստում է, որ համաձայն` ՀՀ վարչական դատարանի 30.07.2011 թվականի թիվ ՎԴ 1189/05/12 վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ կատարված գործողությունը` 02.11.2011 թվականին կազմված թիվ 2017 փորձարկման արձանագրությունը, ինչի հիմքով էլ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 2011թվականի նոյեմբեր ամսին զանգվածային լրատավական միջոցներով «Էյ-Էս-Բի Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից վտանգավոր արտադրանք արտադրելու և իրացնելու վերաբերյալ տարածվել է տեղեկատվություն։
Նշված վճիռը ստացել է օրինական ուժ։

Նշված վճռով հաստատված հանգամանքներ են, որ « ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից իրականցվող գործողությունները ևս հանդիսանում են վարչարարություն, քանի որ վարչական մարմնի դրսևորած արտաքին ներգործություն ունեցող վարքագծի, այն է` կոնկրետ գործողության արդյունքում կազմվում են փորձարկման արձանագրություններ, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հանգամանքներ` միջամտելով նրանց իրավունքներին և օրինական շահերին, հետևաբար ապօրինի գործողությունները ենթակա են վիճարկման վարչական դատավարության կարգով»։

Հաստավել է, որ ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ կատարված գործողությունը` այն է` 02.11.2011թ թիվ 2017 փորձարկման արձանագրության կազմումը հակասել է ՀՀ կառավարության` 19.04.2007թ թիվ 598-Ն որոշմամբ հաստատված Կարգի 3-րդ գլխի 4-րդ ,6-րդ, 10-րդ, 4-րդ գլխի 18-րդ , 19-րդ, Կարգի 6-րդ գլխի 26-րդ կետերի պահանջների խախտմամբ և չի կարող հանդիսանալ իրավաչափ»։
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել, որ 02.11.2011թվականի թիվ 2017 փորձարկման արձանագրությունը չի կարող հանդիսանալ իրավաչափ և հայցվորի պահանջը նպատակ է հետապնդել վերականգնել իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և պահանջել գույքի վնասի հատուցում։
Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52 հոդվածի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։
Այսինքն` օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով« որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում« ինչպես նաև արգելք կրկին ապացուցելու կամ հետագա դատավարություններում հերքելու նման հանգամանքները։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։
Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով« որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (Տե՛ս ՙՍաթնէ՚ ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու« Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0«04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։

Նշված հիմքով դատարանը հիմնավոր չի համարում Պատասխանողի այն պատճառաբանությունները, որ քաղաքացի Դոնարա Արեստակի Ալեքսանյանի 28.10.2011 թ դիմումի հիման վրա բացված` 07.11.2011 թ թիվ 041 հանձնարարագրով Ծառայության կողմից Հայցվորի մոտ ստուգում է իրականացվել« որի արդյունքում պարզվել է« որ Արտադրությունում չեն պահպանվում «Սննդամթերքի անվտանգության մասին» օենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին« 4-րդ և 5-րդ մասերի, 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման« « կառավարության 2003 թվականի մարտի 2"-ի թիվ 347-Ն որոշման« ՍԿ և ՀՆ N2-111-4.1-01-2003 սանպինի պահանջները« և 05.12.2011 թ թիվ 041 վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշում է կայացվել, քանի որ այն որևէ առնչություն չունի « ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կողմից 02.11.2011թ թիվ 2017 փորձարկման արձանագրության հետ։

Դատարանը փաստում է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարտավոր էր օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնել և թերություններ հայտնաբերելու դեպքում նոր միայն նման տեղեկատվություն տարածեր։ Դատարան ներկայացված փաստաթղթերից պարզվեց, որ ստուգումները կատարվել են տեղեկատվությունը տարածելուց հետո, որից առաջացած հետևանքները` արձանագրություն, ստուգման ակտ, եզրակացություն, որոշում, որևէ առնչություն չունեն հայցվորի վկայակոչած փաստարկների հետ։

ՀՀ վարչական դատարանի վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ պատասխանողի մյուս փաստարկներին և պատճառաբանություններին, որոնք առնչություն չունեն վեճի առարկայի հետ, քանի որ լրացուցիչ ստուգումները կատարվել են հետո, իսկ վեճի առարկա 02.11.2011 թվականի փորձարկման արձանագրության հիման վրա հեռուսատեսությամբ և զանգվածային լրատավական միջոցներով տարածված տեղեկատվությունը զրպարտություն է։


Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի` «Լիազոր մարմին իրականացնում է հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի հետ շփվող վտանագավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկսողությունը և դրա շրջանառությա հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զագվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգբնակչությանը» իրեն վերապահված իրավասության շրջանակներում։ Ինչն էլ նշված հոդվածով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականցրել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Նշված հիմքով դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից պատասխանողներ ճանաչված Դոնարա Արեստակի Ալեքսանյանը և ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ –ը վիճելի իրավահարաբերության սուբյեկտներ չեն, քանի որ հայցվորի կողմից չի հիմնավորվել, որ վիճելի իրավահարաբերության խախտման համար պատասխանատվությունն ընկնում է հենց այդ պատասխանողների վրա։ Վերջիններս ոչ պատշաճ պատասխանողներ են, քանի որ նրանց վերաբերյալ գործի հանգամանքներով ժխտվում է այն ենթադրությունը, որ նրանք հանդիսանում են վիճելի իրավունքների և պարտականությունների կրողներ` վիճելի իրավահարաբերության սուբյեկտներ, քանի որ վերջիններից կողմից հեռուսատեսությամբ և զանգվածային լրատվական միջոցներով որևէ զրպարտչական տեղեկատվություն չի տարածվել։

Ուստի դատարանը գտնում է, որ պահանջը նրանց մասով ենթակա է մերժման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը'

3) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ« ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ/ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը։ Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
4) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել։

Ելնելով գործով ապացուցված ու հաստատված հանգամանքներից, մասնավորապես` այն էական փաստերից, համաձայն որոնց դատարանը հաստատված է համարել հայցվորի գործարար համբավը զրպարտության միջոցով արատավորվելու հանգամանքը, դատարանը գտնում է, որ պատասխանողին օրենքի ուժով պետք է պարտավորեցնել հայցվորի գործարար, բարի համբավը արատավորող, միաժամանակ, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքել` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համահունչ։

Ինչ վերաբերում է ներկայացված` փոխհատուցման` 2.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջին, ապա դատարանը գտնում է, որ այդ մասով հայցային պահանջը ենթակա է մասնակի բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.
Վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով օրենսդրի կողմից սահմանված պահանջները` փոխհատուցման չափի վերաբերյալ, դատարանն արձանագրում է, որ դրանցով սահմանված չեն կոնկրետ փոխհատուցման չափեր, քանի որ օրենսդիրն այս դեպքում ամրագրել է միայն դրանց առավելագույն չափը, մինչդեռ նույն հոդվածի 11-րդ կետով սահմանված է, որ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը։
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը։
Այսինքն` օրենսդրի կողմից վերոհիշյալ իրավական նորմով վկայակոչված կոնկրետ երկու չափորոշիչներից անկախ` դատարանը փոխհատուցման չափը որոշելու ընթացքում կարող է հաշվի առնել նաև այլ չափորոշիչներ` ելնելով գործի առանձնահատկությունից։
Տվյալ դեպքում դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական մարմին է և գտնում է, որ վերը նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում փոխհատուցման չափը պետք է սահմանել 200.000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին« վկային կանչելու« ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու« փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն։

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ ներկայացված գույքային պահանջը բավարարվել է մասնակի, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73 հոդվածով սահմանված` բավարարված պահանջների համամասնության կարգով պետական տուրքի բռնագանձման սկզբունքից` դատարանը գտնում է, որ բավարարված հայցապահանջի երկու տոկոսը / 200.000 ՀՀ դրամի 2 տոկոսը` 6000 ՀՀ դրամ/ պետք է բռնագանձել պատասխանողից հօգուտ պետական բյուջեի, իսկ չբավարարված հայցապահանջի երկու տոկոսը / 1800.000 ՀՀ դրամի 2 տոկոսը` 36.000 ՀՀ դրամ, որից պետք է հանվի վճարված 4000 ՀՀ դրամը/ հայցվորից հօգուտ պետական բյուջեի։

Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 -րդ հոդվածներով, դատարանը



Վ Ճ Ռ Ե Ց


Հայցը բավարարել մասնակի։

Պարտավորեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության նույն միջոցներով, որով արվել է հայտարարությունը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը` «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրվող «Արմֆուդ» ֆիրմային անվանումը կրող այծի կաթի մեջ հայտնաբերված «ստաֆիլոկոկ» բակտերիայի առկայությունը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հօգուտ «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 200.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցում։
Պահանջի մնացած մասը` փոխհատուցման չափի և պատասխանողներ Դոնարա Արեստակի Ալեքսանյանի, ՀՀ գյուղնախարարության «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի մասով, մերժել։
Բռնագանձել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից 6.000 ՀՀ դրամ/վեց հազար/ հօգուտ պետական բյուջեի։

Բռնագանձել «էյ-էս-Բի Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 32.000 ՀՀ դրամ/ երեսուներկու հազար/ հօգուտ պետական բյուջեի։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Սույն դատական ակտը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ԿԱՐԱԽԱՆՅԱՆ