Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ ԵԿԴ/1834/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

03.10.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ռ. Ներսիսյանի
քարտուղարությամբ`

Ն.Մնացականյանի

հայցվորի ներկայացուցիչ`

փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

պատասխանող ներկայացուցիչ՝ Գ.Շիրինյանի

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի` «Բիզնես Զեթ-Փիար» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 01400754) ընդդեմ «էլիտ-Սպորտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ 02599962)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

Դատարանի 09.08.2013թ. որոշումներով, պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը նշանակվել է դատաքննության և կիրառվել է հայցի ապահովում։

Գործի դատաքննությունն ավարտվել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ին և 2014 թվականի հոկտեմբերի 03-ին նշանակվել է վճռի հրապարակման օր։

Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը

Հայցվորը, դիմելով դատարան հայտնել է, որ 15.03.2013թ. հայցվոր Ընկերության և պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊ Ընկերության միջև կնքվել է գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր։

Հիշյալ պայմանագրի 1-ին կետի համաձւս|ն սահմանվել է պայմանագրի առարկան, ըստ որի պայմանագրով «Կատարողը», այսինքն հայցվորը, պարտավորվել է մատուցել պայմանագրի 2.1 կետում նշված գովազդային ծառայությունները, իսկ «Պատվիրատուն», այսինքն պատասխանողը, պարտավորվել է հայցվորին վճարել այդ ծառայությունների համար՝ պայմանագրով սահմանված չափով ու կարգով։
Նշված պայմանագրի 2.1 կետով կողմերը սահմանել են, որ հայցվորը պարտավորվում է իրականացնել հետևյալ ծառայությունները՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» և «Իրավունք» թերթերում iravunk.com, zamhi.com կայք էջերում տեղադրել ըստ պատվիրատուի կողմից տրամադրված գովազղային նյութեր։ Նշված պարտավորությունը հայցվոր Ընկերության կողմից կատարվել է պատտշաճ, որի վերաբերյալ դատարանին է ներկայացվում համապատասխան ապացույցներ։
Պայմանագրի այլ պայմանների հետ միասին, կողմերի կողմից ձեռք է բերվել համաձայնություն, որով որոշվել է պայմւսնագրի գոծողության ժամկետը՝ մինչև 31.12.2013թ.։ Իսկ պայմանագրի 4.1 կետով էլ որոշվել է պայմանագրով նախատեսված ծառայությունների ամսական գինը՝ ըստ որի այն կազմել է յուրաքանչյուր ամսվա համար 500.000ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։
Մինչդեռ. պատասխանող Ընկերությունը, վերը նշված պայմանագրի պայմանները խախտելով, հայցվոր Ընկերությանը պայմանագրով նախատեսված վճարները չի վճարել։ Այսինքն, պատասխանող Ընկերությունը չի վճարել 2013թ. մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին մատուցված ծառայությունների վճարը, ինչով հայցվորին պատասխանողի կողմից պատճառվել է նյութական վնաս։
Ավելին, պատասխանողի կողմից ոչ միայն պայմանագրային պարտավորություններն են խախտվել, այլ նաև անտեսվել են հայցվոր Ընկերության կողմից բանավոր կերպով արված բազմաթիվ հրավերները՝ պայմանագրով նախատեսված կատարողական ակտերը ստորագրելու համար, որի հիմքով հայցվոր Ընկերությունը ստիպված է եղել պատվիրված նամակով 16.07.2013թ. պատասխանող Ընկերությանը նշվածի վերաբերյալ ուղարկել գրություն՝ դրան կցելով պայմանագրով նախատեսված և կատարված աշխատանքի չորս ամսվա (մարտից մինչև հունիս) կատարողական ակտերը, որի հիման վրա էլ խնդրել է հայցվորի օրինակները փոխանցել հայցվորին և կատարել պայմանագրին համապատասխան վճարումներ, որը այդպես էլ մնացել է անպատասխան։
Դրան հակառակը, պատասխանող Ընկերության կողմից հայցվորին է ուղարկվել գրություն, ըստ որի նշվել է իբր հայցվորի կողմից պայմանագրով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, որի հիման վրա էլ պատասխանող Ընկերությունը որոշել է միակողմանի կերպով լուծել կողմերի կողմից կնքված պայմանագիրը, այն դեպքում, երբ մատուցված ծառայությունների ընթացքում պատասխանողի կողմից առարկություն, դիտողություն, առաջարկություն երբևիցե չի ներկայացվել։

Վերոգրյալի հիման վրա, պատասխանողի նման գործելակերպից ելնելով ակնհայտորեն խախտվել են հայցվոր Ընկերության իրավունքները, որի հիմքով վերջինիս պատասխանողի կողմից պատճառվել է նյութական վնաս, ինչն անթույլատրելի է։

Այսպիսով, պատասխանողի կողմից հայցվորին ենթակա է վճարման հետևյալ գումարները.
* 2013թ-ի մարտ ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, այն է՝ 250.000 ՀՀ դրամ գումար, ներառյալ ԱԱՀ-ն;

* 2013թ-ի ապրիլ ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, այն է՝ 500.000 ՀՀ դրամ գումար, ներառյալ ԱԱՀ-ն;

* 2013թ-ի մայիս ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, այն է՝ 500.000 ՀՀ դրամ գումար, ներառյալ ԱԱՀ-ն։

* 2013թ-ի հունիս ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, այն է՝ 500.000 ՀՀ դրամ գումար, ներառյալ ԱԱՀ-ն։

* 2013թ-ի հուլիս ամսվա մատուցված ծառայությունների արժեքը, այն է՝ 500.000 ՀՀ դրամ գումար, ներառյալ ԱԱՀ-ն։

Ընդհանուր գումարի չափը կազմում է 2.250.000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար։

Կողմերի միջև ... .03.2013թ. կնքված գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիրը, քանի որ այն հանդիսանում է լոկալ իրավական ակտ և կողմերի համար առաջացնում է իրավունքներ և պարտականություններ, մասնավորապես իր ստորև ներկայացվող դրույթներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով։
Պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն պարտավոր է.
«բ» ենթակետ՝ Մատուցված ծառայությունների համար վճարել սույն Պայմանագրի 4-րդ կետով սահմանված չափով և կարգով։

«գ» ենթակետ Յուրաքանչյուր ամիս՝ ամսական մեկ անգամ, ընդունել մատուցված ծառայությունները կատարողական ակտով, իսկ դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնել գրավոր։
Պայմանագրի 3.4 կետի համաձայն՝ Կատւսրողն իրավունք ունի. «ա» ենթակետ՝ ժամանակին վճարումը չստանալու դեպքում կասեցնել նյութերի եթեր հեռարձակումն ու վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների հետագա կատարումը։

«բ» ենթակետ Պատվիրատուից պահանջել վճարել մատուցված ծառայությունների համար սույն Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված չափով և կարգով։
Համաձյան պայմանագրի 5.1 կետի, կողմերը սահմանել են հետևյալ պայմանը՝ Պատվիրատուի կողմից վճարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի նկատմամբ կիրառել տույժ՝ չվճարված ծառայության արժեքի 0,10 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացած բանկային օրվա համար։ Վճարման ենթակա տույժի ընդհանուր գումարը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի չվճարված ծառայության ընդհանուր արժեքի 10 տոկոսը։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345, 347, 348, 408 հոդվածները խնդրել է պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊ Ընկերությունից հօգուտ հայցվոր «Բիզնես Զեթ- Փիար» գովազդային հրատարակչություն ՍՊ Ընկերության բռնագանձել 2.250.000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև վճարված պետական տուրքի և փաստաբանին վճարված գումարը։

Պատասխանողի փաստարկները և իրավական դիրքորոշումը
Ներակայցված պատասխանով նշվել է հետևյալը։

Սակայն գտնում է, որ N ԵԿԴ-1834/02/13 քաղաքացիական գործով հայցվորի պահանջն ակնհայտ անհիմն է, ենթակա է ամբողջությամբ մերժման, հետնյալ պատճառաբանությամբ.
Հայցվորի այն պնդումը, թե տեղադրել է «Կոմսոմոլսկայա պրավդաե ն «Իրավունք» թերթերում, iravunk.com, zaruhi.com կայք էջերում ըստ պատվիրատուի կողմից տրամադրված գովազդային նյութեր ե նշված ծառայությունը կատարել է պատշաճ, ծառայություեր մատուցվել է մարտ, ապրիլ, մայիս, հունիս ե հուլիս ամիսներին, իրականությանը չի համապատասխանում ե ընդհանրապես

Պատվիրատու/Պատասխանողին նշված ծառայությունը չի մատուցվել։
Հայցվորի մատնանշած «ապացույցները» վերոնշյալ ծառայության մատուցման հետ կապված Դատարանին ներկայացված (Հայցվորի կողմից միակողմ կազմված աշխատանքների հանձնման/ընդունման ակտերի պատճենները), թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն կարող դիտարկվել, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության 51-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների «1. Գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցնեյտվ։»։
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, այն է. «1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով՝ կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այղ ծառայությունների համար։», ինչպես նան Հայցվորի և Պատասխանողի միջև կնքված 15.03.2013թ. «Գովազղային ծառայությունների մատուցման պայմանագրի» (այսուհետ Պայմանագիր) 2.2 կետի. «Ծառայություններր համարվում են մատուցված Կատարողի կողմից սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան գործողությունների կատարման Ա Ծառայությունների մատուցման ակտի երկկողմանի ստորագրման պահից։», որից բխում է, որ Հայցվորր Պայմանագրի պայմաններին համապատախաե գործողությունները կատարված լինելու (Ծառայությունները փաստացի մատուցված լինելու) վերաբերյալ պարտավոր է և Պատվիրատու/Պատասխանողին և Դատարանին ներկայացնել ապացույց «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Իրավունք» թերթերի 2013 թվականի մարտ (15-ից 31-ը), ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների համարները, որտեղ տեղաղրված փնի բացառապես Պատվիրատուի կողմից տրամադրված գովազդային նյութերը, ինչպես նաև համապատասխան թույլատրելի ապացույց iravunk.com և zaruhi.com կայք էջերում Պատվիրատուի կողմից տրամադրված գովազդային նյութերը 2013 թվականի մարտ (15-ից 31-ը), ապրիլ, մայիս, հունիս ն հուլիս ամիսներին տեղադրված լինելու վերաբերյալ։

Ինչպես նան պարտավոր է որպես թույլատրելի ապացույց Դատարանին ներկայացնել 2013 թվականի մարտ (15-ից 31-ը), ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների Ծառայությունների մատուցման երկկողմանի ստորագրված ակտերը։
Հայցվորի ներկայացրած փաստերը, որոնք էական նշանակություն չունեն գործի լուծման համար.

Հայցադիմումի «Գործի փաստական հանգամանքները» գլխում շարադրված սույն Պատասխանի 1-ին կետի առարկությանն չհակասող փաստական հանգամանքները Պայմանագիրը կնքված լինելու, պայմանագրային կետերի մեջբերումներր, ժամկետը, գինը, հաշվարկը, որևէ էական նշանակություն չեն կարող ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար, քանի որ Կատարող/Հայցվորը փաստացի չի մատուցել Ծառայությունը։ Վերոնշյալից բխում է նաև, որ խոսք չէր կարող գնալ Ծառայության մատուցման որակի վերաբերյալ Պատվիրատուի կողմից առարկություն ներկայացնելու վերաբերյալ։

Հայցադիմումի միջնորդությունը վճարված պետական տուրքը և փաստաբանի վարձատրության ողջամիտ գումար պահանջելու մասով անհիմն է, քանի որ Հայցվորը որևէ գործողություև Ծառայության մատուցում չի կատարել, վնաս չի կրել, ներկայացրել է ակնհայտ անհիմն հայց և համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ենթակա չէ բռնագանձման։
Հայցապահանջի իրավական հիմնավորումների վերաբերյալ առարկությունները.
4.1 Պայմանագրի 3.1 կետի «բ» ենթակետը կիառելի չէ, քանի որ նշված ենթակետում խոսքը գնում է ՄԱՏՈՒՑՎԱԾ ծառայության մասին.

4.2 Պայմանագրի 3.1 կետի «զ» ենթակետր կիառելի չէ, քանի որ եշված կետում խոսքր գեում է ՄԱՏՈՒՑՎԱԾ ծսւռայությաե մասին.

4.3 Պայմանագրի 3.4 կետի «ա» ենթակետր կիրառելի չէ, քանի որ կապ չունի հայցապահանջի հետ.

4.4 Պայմանագրի 3.4 կետի «ա» ենթակետը կիրառելի չէ, քանի որ նշված կետում խոսքը գնում է ՄԱՏՈՒՑՎԱԾ ծառայության մասին.

4.5 Պայմանագրի 5.1 կետի կիառելի չէ, քանի որ նշված կետում խոսքը գնում է ՄԱՏՈՒՑՎԱԾ ծառայության համար չվճարելու-դեպքում տույժի մասին,
4.6 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի և 347-րդ հոդվածի գրույթների կիրառումն որևէ էական նշանակություն չի կարող ունենալ հայցապահանջի համար, քանի որ համաձայն սույն Պատասխանի 1-ին կետի առարկությունների հիմնավորման, Հայցվորը դեռևս պետք է ապացուցի, որ փաստացի ծառայություն է մատուցել, իսկ վերոնշյալ ՀՀ քաղաքացիակաե օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի և 347-բդ հոդվածի դրույթների խախտում հենց իր Հայցվորի կողմից է թույլ տրվել։

4.7 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի և 408-րդ հոդվածի խախտում Պատախանոդի կողմից թույլ չի տրվել Հայցվորի կողմից Ծառայությունների փաստացի չմատուցման հիմնավորմամբ, և այդ հիմքով Հայցապահանջի նկատմամբ կիրառելի չէ, նշված հոդվածների դրույթների խախտում ընդհակառակը թույլ է տրվել Հայցվորի կողմից։
Սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող Փաստերը.
15.03.2013թ. Հայցվորի և Պատասխանողի միջև կեքվել է Գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր (Պայմանագիր).
Պայմանագրի 1-ին գլխի համաձայե Կատարողը պարտավորվում է մատուցել 2.1 կետում եշված գովազդային ծստայություններր, իսկ Պավիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայության համար Պայմանագրով սահմանված չափով և կարգով։
Պայմանագրի 2.1 կետի համաձայե Կատարողը պարտավորվում է իրակաեացևել հետևյալ ծառայությունները ա. «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Իրավունք» թերթերում iravunk.com և zaruhi.com կայք էջերում տեղադրել ըստ պատվիրատուի կողմից տրամադրված գովազդային նյութեր։

Պայմանագրի 2.2 կետի համաձայն Ծառայությունները համարվում են մատուցված Կատարողի կողմից սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան գործողությունների կատարման և Ծառայությունների մատուցման ակտի երկկողմանի ստորագրման պահից։

Պայմանագրի 6.5 կետի համաձայն Յուրաքանչյուր կողմ իրավուեք ունի ցանկացած ժամանակ միակողմանի վաղաժամկետ լուծել սույն Պայմանագիրր այդ մասիե առնվազն մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով մյուս Կողմի։
Պատվիրատու/Պատասխանողը ծանուցել է Կատարող/Հայցվորին Պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ 09.07.2013թ. գրությամբ։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի, 777-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 781-րդ հոդվածը, 701-րդ հողվածի 1-ին մասը, 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 347-րդ հողվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդված 1-ին և 6-րդ մասեր, 51-րդ հողված 1-ին մասը խնդրում է Դաաարանին։ Մերժել հայցապահանջը ամբողջությամբ։


Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը
1. 15.03.2013թ. հայցվոր Ընկերության և պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊ Ընկերության միջև կնքվել է գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր։
2. Պայմանագրի այլ պայմանների հետ միասին, կողմերի կողմից ձեռք է բերվել համաձայնություն, որով որոշվել է պայմւսնագրի գոծողության ժամկետը՝ մինչև 31.12.2013թ.։ Իսկ պայմանագրի 4.1 կետով էլ որոշվել է պայմանագրով նախատեսված ծառայությունների ամսական գինը՝ ըստ որի այն կազմել է յուրաքանչյուր ամսվա համար 500.000ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։
3. Համաձյան պայմանագրի 5.1 կետի ՝ Պատվիրատուի կողմից վճարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի նկատմամբ կիրառել տույժ՝ չվճարված ծառայության արժեքի 0,10 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացած բանկային օրվա համար։ Վճարման ենթակա տույժի ընդհանուր գումարը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի չվճարված ծառայության ընդհանուր արժեքի 10 տոկոսը։

«Բիզնես Զեթ- Փիար» գովազդային հրատարակչություն ՍՊ Ընկերության բռնագանձել 2.250.000 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար։

Դատարանի իրավական վերլուծությունները

Դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտավ, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը նախատեսում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը, այն է` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, մասնավորապես` օրենքով նախատեսված պայմանագրերից և գործարքներից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։

Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ի կետը սահմանում է, որ, եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռնում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը, իսկ ըստ 409 հոդվածի պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները։
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պարտավորությունները, inter alia (ի թիվս այլ դեպքերի), ծագում են պայմանագրից։ Ընդ որում, պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ։ Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ։ Մասնավորապես` եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ։
Նուն օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։

Նույն օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18-րդ գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները, և պայմանագրից ծագող պարտականությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով։

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս։
Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ։ Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևն օրենքով չի պահանջվում։
Նույն օրենգքրի իսկ 348-րդ հոդվածով սահմանված է, որ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր։
Նույն օրենսգրքի 779-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կատարողն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պայմանով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի իրավական վերլուծությանը, նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե'ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես` ըստ հայցի Սվետլանա Ժուլիկյանի ընդդեմ Անահիտ Խաչատրյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և վերանորոգման աշխատանքների դիմաց կատարված ծախսերի փոխհատուցման պահանջների մասին թիվ ԵՄԴ/0232/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը)։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
15.03.2013թ. հայցվոր Ընկերության և պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊ Ընկերության միջև կնքվել է գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր։
Պայմանագրի այլ պայմանների հետ միասին, կողմերի կողմից ձեռք է բերվել համաձայնություն, որով որոշվել է պայմւսնագրի գոծողության ժամկետը՝ մինչև 31.12.2013թ.։ Իսկ պայմանագրի 4.1 կետով էլ որոշվել է պայմանագրով նախատեսված ծառայությունների ամսական գինը՝ ըստ որի այն կազմել է յուրաքանչյուր ամսվա համար 500.000ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։
Պայմանագրի 1-ին կետի համաձայն սահմանվել է պայմանագրի առարկան, ըստ որի պայմանագրով «Կատարողը», այսինքն հայցվորը, պարտավորվել է մատուցել պայմանագրի 2.1 կետում նշված գովազդային ծառայությունները, իսկ «Պատվիրատուն», այսինքն պատասխանողը, պարտավորվել է հայցվորին վճարել այդ ծառայությունների համար՝ պայմանագրով սահմանված չափով ու կարգով։
Նշված պայմանագրի 2.1 կետով կողմերը սահմանել են, որ հայցվորը պարտավորվում է իրականացնել հետևյալ ծառայությունները՝ «Կոմսոմոլսկայա Պրավդա» և «Իրավունք» թերթերում iravunk.com, zamhi.com կայք էջերում տեղադրել ըստ պատվիրատուի կողմից տրամադրված գովազղային նյութեր։ Նշված պարտավորությունը հայցվոր Ընկերության կողմից կատարվել է պատտշաճ, որի վերաբերյալ դատարանին է ներկայացվում համապատասխան ապացույցներ։
Հիմք ընդունելով վերոնշյալը և սույն գործի փաստերը համադրելով` Դատարանը գտնում է, որ սույն գործով կողմերի համաձայնությունը և կամահայտնությունը ուղղված է եղել ծառայություններ մատուցելուն, որպիսի փաստական հանգամանքները քանակապես և որակապես ընգրկվում և կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ գլխի կանոններով, ինչպես նաև դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ» վերտառությամբ 23-րդ գլխով նախատեսված իրավանորմերով։

Սույն գործի փաստերից հետևում է, որ հայցվորը իր պայմանագրային պարտավորությունները կատարել է պատշաճ կերպով և որևէ խախտում թույլ չի տվել (անվիճելի փաստ)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։
Վերոնշյալից հետևում է, որ անձը ազատ է որոշելու իր քաղաքացիական իրավունքների իրականացման պահը, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս վերջինիս և գնահատվել որպես իր իրավունքների անբարեխիղճ իրականացում։ Դեռ ավելին, կետանցող պարտապանն է խախտում պարտատիրոջ իրավունքները և կրում այդ խախտման բացասական հետևանքների ռիսկը (նման դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը իր ըստ հայցի` <<Թամամ>> արտադրական կոոպերատիվի ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի՝ 22.533.430 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-27(ՏԴ)2008 քաղաքացիական գործով)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, ներառյալ կետանցի կատարման դեպքում, պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը պայմանագրով որոշված տուժանքի գումարը (տուգանք, տույժ)։
Վերոնշյալից հետևում է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է։ Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի և պարտավորության խախտման հետևանքների ողջամիտ հարաբերակցությունը։

Համաձյան պայմանագրի 5.1 կետի ՝ Պատվիրատուի կողմից վճարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի նկատմամբ կիրառել տույժ՝ չվճարված ծառայության արժեքի 0,10 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացած բանկային օրվա համար։ Վճարման ենթակա տույժի ընդհանուր գումարը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի չվճարված ծառայության ընդհանուր արժեքի 10 տոկոսը։

Տվյալ դեպքում գործի նյութերում առկան են ապացույցներ այն մասին, որ պատասխանող ընկերությանը առաջարկվել է կատարել իրենց պարտավորությունները։ Ավելին հայցվորի կողմից ներկայացվել է ապացույցներ, որ իր կողմից պատշաճ կատարվել են պայամանագրով սահմանաված ծառայությունների մատուցումը։


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաuտաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից։Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի` դատական ծախսերը կողմերի միջև բաշխվում են բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն, հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից վճարված պետական տուրքը 5.000 ՀՀ դրամ պետական տուրքը պետք է պատասխանողնից բռնագանձել հօգուտ հայցվորի։ Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ պակաս վճարված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է և նման պայմաններում այն պետք է գանձել պատասխանողից, հօգուտ ՀՀ պետական բյուջեի։

Անդրադառնալով փաստաբանի վարձատրության գումարը պատասխանողից գանձելուն, ապա այդ մասով հայցապահանջը պետք է մերժել, քանի որ որևէ հիմնավորում և ապացույց /պայմանագիր/ նշված պահանջը հիմնավորելու համար, հայցվոր կողմը չի ներկայացրել, որը պետք է ներկայացնել համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 130-132-րդ, 134-րդ հոդվածներով, դատարանը.



Վ Ճ Ռ Ե Ց


Հայցը բավարարել մասնակիրոն։

Պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊԸ-ից հօգուտ «Բիզնես Զեթ-Փիար» ՍՊԸ-ի բռնագանձել 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ պարտքի գումար, ինչպես նաև 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում։

Պատասխանող «էլիտ-Սպորտ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի գանձել 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ` որպես դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

Մնացած մասով հայցը մերժել։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.08.2013 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանել` մինչև վճռի կատարումը։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։
Վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկ ամսյա ժամկետում և այն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։


ԴԱՏԱՎՈՐ՝ Ռ. ՆԵՐՍԻՍՅԱՆ