Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 
Գործ թիվ ԵԱՔԴ/2688/02/13
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով`

17.10.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր` Ա. Հունանյանի
քարտուղարությամբ`

Լ. Մելքոնյանի

պատասխանողներից`

"Դավիթ Անհաղթ" բժշկական կենտրոն ՓԲԸ-ի
ներկայացուցիչ`
փաստաբան
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/
"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի “Եվրոֆարմ” ՍՊԸ-ի ընդդեմ “Քանաքեռ-Զեյթուն” ԲԿ ՓԲԸ-ի և “Դավիթ Անհաղթ” ԲԿ ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ



30.09.2014թ. կողմերը դատարանի հաստատմանը ներկայացրեցին հաշտության համաձայնություն:
Դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքի պահանջներին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց շահերը, ուստի այն ենթակա է հաստատման:

Դատարանն անդրադառնալով պետական տուրքի հարցին և նկատի ունենալով, որ հայցվորի կողմից օրենքով սահմանված կարգով նախապես վճարվել է պետական տուրքի գումարը, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով այդ հարցը պետք է համարել լուծված:
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-110, 130-133-րդ հոդվածներով` դատարանը


Վ Ճ Ռ Ե Ց


Հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.


ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Ք. Երևան 30 սեպտեմբերի 2014թ.

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԵվրոֆարմ՚ ՍՊ ընկերության ընդդեմ պատասխանողներ ՙՔանաքեռ Զեյթու՚ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության և ՙԴավիթ Անհաղթ բժշկական կենտրոն՚ ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:

ՙԵվրոֆարմ՚ ՍՊ ընկերությունը /իրավաբանական անձի պետական գրանցման համար` 286.110.04623, իրավաբանական անձի պետական գրանցման վկայական թիվ 03Ա084738, ք. Երևան, Ամիրյան 18/1ա, ՀՎՀՀ 02563667, այսուհետ` հայցվոր/, ի դեմս լիազորված անձ Արմեն Գրիգորյանի և ՙՔանաքեռ Զեյթուն՚ բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունը /իրավաբանական անձի պետական գրանցման համար` 222.120.00271, իրավաբանական նաձի գրանցման վկայական թիվ 03Ա063911 հասցե` ք. Երևան, Հ. Ներսիսյան 7, ՀՎՀՀ 01002597, այսուհետ պատասխանող/ ի դեմս տնօրեն Հ. Պետրոսյանի, և ՙԴավիթ Անհաղթ՚ բժշկական կենտրոն՚ ՓԲ ընկերությունը /իրավաբանական անձի պետական գրանցման համար` 222.120.121232, իրվաբանական անձի գրանցման վկայական թիվ 03Ա271232, հասցե`ք. Երևան, Հ. Ներսիսյան 7, ՀՎՀՀ 00115044, այսուհետ պատասխանող/ ի դեմս տնօրեն Ա. Սիսոյանի ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ.օր-ի 33-րդ հոդվածով կնքեցին սույն հաշտության համաձայնությունը, հետևյալ բովանդակությամբ.
1.Պատասխանողներից ՙԴավիթ Անհաղթ՚ բժշկական կենտրոն՚ ՓԲ ընկերությունը պարտավորվում է հայցվոր ՙԵվրոֆարմ՚ ՍՊ ընկերությանը վճարել ընդանուր 6.940.853 /վեց միլիոն ինը հարյուր քառասուն հազար ութ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ, որից պարտավորության մայր գումարը` 6.192.053 /վեց միլիոն մեկ հարյուր իննսուներկու հազար հիսուներեք/ ՀՀ դրամ, փաստաբանական ծառայության վճարը` 600.000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ, 150.000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ որպես նախօրոք վճարված պետական տուրքի գումար: Գումարը ենթակա է վճարման հետևյալ ժամանակացույցով և կարգով`

ա/ 500.000 /հինգ հարյուր հազար / ՀՀ դրամ մինչև 2014թ. հոկտեմբերի 15-ը, որից 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամը ՙԵվրոֆարմ՚ ՍՊ-ի 001-172501-001, ՙHSBC՚ Բանկ Հայաստան բանկային հաշվեհամարին, իսկ 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ ՙՄենք՚ իրավաբանական խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի` 253090015160-0010, ՙՊրոԿրեդիտԲանկ՚ ՓԲԸ հաշվեհամարին,

բ/ 500.000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը, որից 300.000 / երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ ՙԵվրոֆարմ՚ ՍՊ-ի 001-172501-001, ՙHSBC՚ Բանկ Հայաստան բանկային հաշվեհամարին, իսկ 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ ՙՄենք՚ իրավաբանական խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի` 253090015160-0010, ՙՊրոԿրեդիտԲանկ՚ ՓԲԸ հաշվեհամարին,

գ/ 5.940.853 /հինգ միլիոն ինը հարյուր քառասուն հազար ութ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ մինչև 2015թ. մարտի 25-ը,

2. սույն քաղաքացիական գործով պետական տուրքի վճարման պարտավորությունը կրում է պատասխանողներից ՙԴավիթ Անհաղթ՚ ՓԲԸ-ն,
3. սույն հաշտության համաձայնությամբ սահմանված վճարման ժամկետը խախտելու դեպքում պատասխանողններից ՙԴավիթ Անհաղթ՚ ԲԿ՚ ՓԲԸ-ն, պարտավոր է ՙԵվրոֆարմ՚ ՍՊը-ին վճարել տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.5 տոկոսի չափով:

4. Կողմերի միջև միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստվում է պատասխանողի բանկային հաշվեհամարից փոխանցված գումարի վերաբերյալ համապատասխան փաստաթղթով:
5. Կողմերը հրաժարվում են սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան դիմելու իրենց վերաքննության իրավունքից:
6. Սույն հաշտության համաձայնությունը կազմված է չորս օրինակից, որոնցից մեկական օրինակը գտնվում են կողմերի մոտ, իսկ չորրորդ օրինակը հանձնվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան:

7. Սույն հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունները կողմերից որևէ մեկի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարաի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով:

8. Հաշտության համաձայնության հիման վրա կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կիրառված հայցի ապահովումը` ՙԴավիթ Անհաղթ՚ ԲԿ-ի շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը վերանում է:

“Եվրոֆարմ” ՍՊԸ

/պետական գրանցման վկայական` 03Ա084738/ ստորագրություն

“Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոն

/պետական գրանցման վկայական` 03Ա063911/ ստորագրություն


“Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն ՓԲԸ

/պետական գրանցման վկայական` 03Ա271232/ ստորագրություն

 

2. Քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3.Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

5. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

6. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:



ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՀՈՒՆԱՆՅԱՆ