Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

Գործ թիվ ԵԱՔԴ/1768/02/14
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետևյալ կազմով՝
05.11.2014թ. ք.Երևան
նախագահությամբ դատավոր`

Ա. Հունանյանի

քարտուղարությամբ` Հ. Արտաշեսյանի
Հայցվորի ներկայացուցիչ`

Լ.Բաղդասարյան /փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 88/

"Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակ

Պատասխանող`
Ն.Պետրոսյանի

դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Պարույր Հայրիկյանի ընդդեմ պատասխանող Նորիկ Պետրոսյանի` պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ


21.10.2014թ. կողմերը դատարանի հաստատմանը ներկայացրեցին հաշտության համաձայնություն:
Դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնությունը չի հակասում օրենքի պահանջներին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց շահերը, ուստի այն ենթակա է հաստատման:

Դատարանն անդրադառնալով պետական տուրքի հարցին և նկատի ունենալով, որ այն օրենքով սահմանված կարգով վճարվել է, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն այդ հարցը պետք է համարել լուծված:

Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-110, 130-133-րդ հոդվածներով` դատարանը



Վ Ճ Ռ Ե Ց


1. Հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.

ՙՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ, ք. Երևան ՙ21՚ հոկտեմբերի 2014թ.

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԱՔԴ/1768/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում քաղաքացիական գործով կողմերը` մի կողմից հայցվոր Պարույր Հայրիկյանը, մյուս կողմից` պատասխանող Նորիկ Պետրոսյանը կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1. Նորիկ Պետրոյանը հայտնում է, որ 30.04.2014թ. “Կենտրոն” հեռուստաընկերության կողմից թողարկվող “Ուրվագիծ” հաղորդաշարում իր կողմից հնչեցված հայտարարությամբ ա/ “Էտ անկախությունն էլ չկա, Պարույր Հայրիկյանն ասել ա ու կախել իրեն ականջներից”, բ/ “Բա ինչպես կարելի ա, մարդը 17 տարի բանտում լինի, էն էլ սովետական բանտում, ազատվի, գնա Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկան վերցնի ու վերացնի էտ ամբողջ հարստությունը” չի ցանկացել Պարույր Հայրիկյանի նկատմամբ որևէ վիրավորական կամ զրպարտող հայտարարություն կամ տեղեկատվություն ներկայացնել և հրապարակել: Եթե վերը նշված հայտարարությունը` “Էտ անկախությունն էլ չկա, Պարույր Հայրիկյանն ասել ա ու կախել իրեն ականջներից”, Պարույր Հայրիկյանի կողմից ընդունվել է որպես վիրավորանք, ապա Նորիկ Պետրոյանը Պարույր Հայրիկյանից հայցում է ներողություն հնչեցված վիրավորական արտահայտությունների համար: Եթե “Բա ինչպես կարելի ա, մարդը 17 տարի բանտում լինի, էն ել սովետական բանտում, ազատվի, գնա Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկան վերցնի ու վերացնի էտ ամբողջ հարստությունը” արտահայտությունը Պարույր Հայրիկյանի կողմից ընդունվել է որպես զրպարտություն, ապա Նորիկ Պետրոյանը հերքում է իր կողմից արված արտահայտություններում տեղ գտած զրպարտող տեղեկությունները:
2. Կողմերը եկան համաձայնության, որ Կողմ 1-ը իր կողմից ներկայացված սույն գործով հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի և դատական այլ ծախսերի համար վճարված գումարի վերադարձման պահանջ չի ներկայացնում: Միաժամանակ կողմերը հայտարարում են, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն և երբևէ չեն ներկայացնի` սույն հաշտության համաձայնագրի պայմանները պատշաճ կատարելու դեպքում:

3. Կողմերը հավաստում են, որ սույն հաշտության համաձայնագրի ստորագրմամբ չեն խախտվում երրորդ անձանց իրավունքները:

4. Սույն հաշտության համաձայնագրով Կողմերը հայտնում են, որ հրաժարվում են դատարանի կողմից սույն հաշտության համաձայնագիրը դատական ակտով հաստատելուց հետո վերադաս դատարան բողոքարկելու իրենց իրավունքից:
5. Սույն հաշտության համաձայնագիրը կազմված է երեք օրինակից, որոնք ունեն միևնույն իրավաբանական ուժը:



Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ

Լևոն Բաղդասարյան ստորագրություն


Նորիկ Պետրոսյան ստորագրություն


2. Քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

4. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:


ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՀՈՒՆԱՆՅԱՆ