Software torrents
Armenian (Հայերեն)Russian (CIS)English (United States)
 

23.01.2015թ.

«ԻՐԱՎՈՒՆՔ ՕՐԱԹԵՐԹ»

ԱԳՐԵՍԻՎ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ

 

Հունվարի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց առաջին դատական նիստը` "համասեռամոլության լոբբիստներն ընդդեմ "Իրավունք" թերթի" գործով: Հիշեցնենք, որ անցյալ տարի դա քանիցս հետաձգվել էր, քանի որ դատարան չէին ներկայանում հայցվորներ Արման Սահակյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Հովհաննես Մկրտչյանը, կամ նրանց փաստաբանը:

Այս անգամ հայցվոր կողմը ներկայացված էր` ինչպես փաստաբանով եւ բուն հայցվորներով, այնպես էլ նրանց "Նոր սերունդ" կազմակերպության անդամներով: Հայցվորները շատ ցինիկ էին իրենց պահում` ամեն ինչին արձագանքելով լպիրշ քմծիծաղներով, եւ ի վերջո, պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ստիպված եղավ նրանց հիշեցնել, որ երբ "Իրավունքը" արդեն ամենապահանջված թերթերից մեկն էր, նրանք դեռեւս "պլեչիկով շալվար էին կրում":


Անսպասելի ագրեսիվություն դրսեւորեց հայցվոր կողմի փաստաբան Մարո Խաչատրյանը: Նախ` նա լրացրել է հայցադիմումը նոր կետով, որով ի լրումն 3-ական միլիոն դրամների եւ հրապարակային ներողության պահանջի, առաջարկում էր դատարանին վճռով ամրագրել, իբր "Իրավունքը" հայցվորներին ենթարկում է խտրականության եւ ատելության կոչեր տարածում: Դատավորից պահանջվեց բավականին ժամանակ` մի կերպ ընկալելու այդ նոր պահանջը, քանզի նման բան ՀՀ օրենսդրությունում չկա եւ մեր երկրի իրավական պրակտիկայում երբեւէ չի եղել: Դե պարզ է, որ հայցվոր կողմը փորձում է ամեն կերպ քաղաքականացնել գործը եւ ներկայանալ որպես հալածյալ, սակայն փաստաբանն այդպես էլ չհստակեցրեց, թե որպես ինչպիսի փոքրամասնություն են հայցվորները ենթարկվում ենթադրյալ "խտրականության": Փոխարենը ներկայացրեց մի չնաշխարհիկ միջնորդություն` որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի գույքի վրա, իսկ թերթին ընդհանրապես արգելել լուսաբանել դատավարությունը: Կատարյալ երջանկության համար պակասում էր, որպեսզի նա միջնորդեր գլխավոր խմբագրին` հենց տեղում կալանավորելու: Հետաքրքիր էր նաեւ, որ Մարո Խաչատրյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել պատասխանողի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի դեմ այն բանի համար, որ վերջինս իր խոսքում օգտագործեց "համասեռամոլ" տերմինը: Դե, կարելի է պատկերացնել, թե ինչպես ոտատակ կտան խոսքի եւ կարծիքի ազատությունը եւ ինչպես բոլորի բերանները կփակեն համասեռամոլության լոբբիստները, եթե մի փոքր ոտատեղ ունենան: Մինչ Փարիզում միլիոնավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց` պաշտպանելու խոսքի ազատությունը ագրեսիվ փոքրամասնության` արմատական իսլամիստների ահաբեկչությունից եւ ամբողջ աշխարհում ֆրանսիացիներին  զորակցում էին "ես Շառլի եմ" կարգախոսի ներքո, Հայաստանում մեկ այլ ագրեսիվ փոքրամասնություն ամենակատաղի ձեւով թիրախավորել է խոսքի եւ կարծիքի ազատությունը:
Ինչեւէ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը 5 աշխատանքային օր ժամանակ խնդրեց` ուսումնասիրելու հայցվոր կողմի, մեղմ ասած, զարմանալի միջնորդությունը եւ պատասխան պատրաստելու: Դա բավարարվեց դատարանի կողմից: 

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ